040.0068.040497
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«4» ապրիլի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 1997 թ. թիվ 68
1997 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի ապրիլի 1-ի «1997 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետությունում գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ համաձայն թիվ 2 հավելվածի:
Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) 1997 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.
բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ.
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձը` ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:
i
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին և ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.
բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 1997 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ-մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (ֆլյուրո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական ֆոտոնյութեր:
8. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ տեղափոխումը.
բ) ապահովել հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել զորակոչիկների տեղափոխումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:
10. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
i
11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
12. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 1997 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով բուհերում, դպրոցներում, տեխնիկումներում, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքներն ավարտել մինչև 1997 թվականի հունիսի 15-ը:
13. «Հեռուստաընկերություն» պետական ձեռնարկությանը և «Ռադիոընկերություն» պետական ձեռնարկությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1997 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:
14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 4-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՆ
ԿԱԶՄ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ,
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Ս. Սարգսյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Բաբլոյան - ՀՀ առողջապահության նախարար
Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Ս. Գևորգյան - ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ
Վ. Հարությունյան - ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության
աշխատակազմի տասներորդ վարչության պետի
պաշտոնակատար
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
օպերատիվ կառավարման վարչության պետ
Պ. Ստեփանյան - «Հեռուստաընկերություն» ՊՁ-ի
գլխավոր տնօրեն
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տասներորդ
վարչության պաշտպանության և մոբիլիզացիոն
աշխատանքի բաժնի վարիչ
(հանձնաժողովի քարտուղար)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 68 ՈՐՈՇՄԱՆ
ԿԱԶՄ
ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
________________________________________________________________________
Տարածաշրջանների
և զինկոմիսարիատ- Հանձնաժողովների անդամները
ների անվանումը
________________________________________________________________________
1 2
________________________________________________________________________
Երևան
______
Արաբկիրի Վ. Սիրադեղյան - Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
Մաշտոցի Գ. Գևորգյան - ՀՀ պաշտպանության նախարարին
Կենտրոնական կից վերստուգիչ-վերահսկիչ
հանձնաժողովի նախագահ
Նոր Նորքի Ա. Թամազյան - Երևան քաղաքի դատախազ
Շահումյանի Հ. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Շենգավիթի Երևանի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետի
պաշտոնակատար
Էրեբունու Ա. Զաքարյան - Երևան քաղաքի ներքին գործերի
վարչության պետ
Արագածոտն Հ. Գրիգորյան - Արագածոտնի մարզպետ
__________ (հանձնաժողովի նախագահ)
Աշտարակի Վ. Շիրխանյան - ՀՀ պաշտպանության նախարարի
տեղակալ
Ապարանի Ս. Ղազարյան - Աշտարակի միջշրջանային դատախազ
Ա. Արսենյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Երևանի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետի տեղակալ
Թալինի Մ. Այվազյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Արարատ Դ. Զադոյան - Արարատի մարզպետ
______ (հանձնաժողովի նախագահ)
Արտաշատի Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարի
տեղակալի պաշտոնակատար
Արարատի Հ. Բադալյան - Արտաշատի միջշրջանային դատախազ
Մասիսի Է. Բարսեղյան - ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության
վարչության պետի տեղակալ
Գ. Գրիգորյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Արմավիր Ս. Հովհաննիսյան - Արմավիրի մարզպետ
_______ (հանձնաժողովի նախագահ)
Արմավիր Մ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
մարտական պատրաստվածության
վարչության պետ
Վաղարշապատի Վ. Մկրտչյան - Արմավիրի միջշրջանային դատախազ
(Էջմիածին)
Խ. Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Արմավիրի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Տ. Եսայան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Գեղարքունիք Ռ. Գևորգյան - Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
___________ (հանձնաժողովի նախագահ)
Գավառ Դ. Ապրիամով - կորպուսի հրամանատար
Մարտունու Ա. Ավագյան - Գավառի միջշրջանային դատախազ
Սևանի
Վարդենիսի Հ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Վարդենիսի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Ճամբարակի Ս. Մխիթարյան - մարզային ներքին գործերի
(Կրասնոսելսկ) վարչության պետ
Լոռի Հ. Մատինյան - Լոռու մարզպետ
____ (հանձնաժողովի նախագահ)
Վանաձորի Գ. Դալիբալթյան - ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ
զինված ուժերի գլխավոր տեսուչ
Սպիտակի Ռ. Հարությունյան - Վանաձոր քաղաքի դատախազ
Ստեփանավանի
Տաշիրի Կ. Հովհաննիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Գուգարքի Վանաձորի գոտու զինվորական
ոստիկանության պետի պաշտոնակատար
Թումանյանի Ա. Ղահրամանյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Կոտայք Հ. Հովհաննիսյան - Կոտայքի մարզպետ
______ (հանձնաժողովի նախագահ)
Կոտայքի Մ. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարի
տեղակալ
Հրազդանի Մ. Սարգսյան - Հրազդանի միջշրջանային դատախազ
Չարենցավանի
Նաիրիի
Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Կոտայքի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Լ. Սարգսյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Շիրակ Ա. Գոմցյան - Շիրակի մարզպետ
_____ (հանձնաժողովի նախագահ)
Շիրակի Գ. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարի
Մոսկովյան տեղակալ
Արթիկի Վ. Ավագյան - Գյումրի քաղաքի դատախազ
Ախուրյանի Ա. Գիզիրյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Աշոցքի Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Շիրակի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Սյունիք Ս. Աբրահամյան - Սյունիքի մարզպետ
_______ (հանձնաժողովի նախագահ)
Կապանի Ս. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարին
կից վերստուգիչ-վերահսկիչ
հանձնաժողովի իրավաբանական
բաժնի պետ
Գորիսի Ա. Մկրտչյան - Կապանի միջշրջանային դատախազ
Սիսիանի Ա. Վարդանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Մեղրու Սիսիանի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Լ. Հարությունյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Վայոց ձոր Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար
_________ (հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձորի Ա. Տեր-Թադևոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի
օգնական
Վայքի Ս. Գոգինյան - Եղեգնաձորի միջշրջանային դատախազ
Ս. Նանուշյան - ՀՀ պաշտպանության նախարարության
զինվորական ոստիկանության
վարչության քրեական բաժնի պետի
տեղակալ
Մ. Թովմասյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ
Տավուշ Պ. Ասատրյան - Տավուշի մարզպետ
_______ (հանձնաժողովի նախագահ)
Իջևանի Գ. Բաղդասարյան - ՀՀ պաշտպանության նախարարին
Դիլիջանի կից վերստուգիչ-վերահսկիչ
հանձնաժողովի նախագահի տեղակալ
Բերդի (Տավուշ) Ա. Գևորգյան - Իջևանի միջշրջանային դատախազ
Նոյեմբերյանի Ա. Հովակիմյան - ՀՀ պաշտպանության նախարարության
Իջևանի գոտու զինվորական
ոստիկանության բաժնի պետ
Ա. Վասիլյան - մարզային ներքին գործերի
վարչության պետ