040.0887.280703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2003 թվականի N 887-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված`
i
ա) գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի`
16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` երկրորդ և երրորդ պարբերություններով.
«Եթե պայմանագրի նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի մեկ քառորդը, ապա պայմանագրով նախատեսվում է, որ տվյալ գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող` լիազոր մարմնի գրավոր եզրակացության (այսուհետ` լիազոր մարմնի եզրակացություն) առկայությունը տվյալ պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է:
Լիազոր մարմնի եզրակացությունն ստանալու նպատակով պատվիրատուն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կազմված գնման ընթացակարգի արձանագրության և կնքված պայմանագրի պատճենները»,
20-րդ կետում`
i
«(այսուհետ` քաղվածք)» բառերից հետո լրացնել «և լիազոր մարմնի եզրակացության պատճենը» բառերով,
«Քաղվածքի ձևը» բառերը փոխարինել «Քաղվածքի և լիազոր մարմնի եզրակացության ձևերը» բառերով,
կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«ՏԳԲ-ն ընդունում է քաղվածքը, եթե ներկայացված է նաև տվյալ պայմանագրի համար լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության պատճենը»,
21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Լիազոր մարմնի եզրակացությունը գործակալություն մուտքագրվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը եզրակացության և պայմանագրի պատճենները տրամադրում է պետական մարմնին».
բ) գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգում`
i
հանել 2-րդ կետի երկրորդ նախադասությունը,
3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է արձանագրության համապատասխանությունը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին: Համապատասխանության դեպքում լիազոր մարմինը պատվիրատուին է տրամադրում գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու հանգամանքը հավաստող գրավոր եզրակացությունը»,
i
4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրության» բառերը փոխարինել «գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին» բառերով,
i
5-րդ կետի «ա» ենթակետում «գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության» բառերը փոխարինել «գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին» բառերով,
6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Ներկայացված հիմնավորումն ընդունելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին է տրամադրում գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու հանգամանքը հավաստող գրավոր եզրակացությունը:
Ներկայացված հիմնավորումը չընդունելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պատվիրատուին:
Պատվիրատուն (լիազոր մարմնի` սույն կետով նախատեսված ծանուցման հիման վրա) կարող է գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու մասին հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը լիազոր մարմնի համար վերջնական է»,
հանել 7-րդ և 8-րդ կետերը.
i
գ) մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Տվյալ գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող` լիազոր մարմնի գրավոր եզրակացությունն ստանալու օրը պատվիրատուն այդ եզրակացության և պայմանագրի պատճենները տրամադրում է պետական մարմնին»:
2. Սահմանել, որ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերով սկսված և դեռևս չավարտված գնումների ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ պայմանագրի կնքման պահին գործող` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ