(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)
i
606.0018.231202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2002 թվականի N 18/4-Ն
i
ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով և 15-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու, ընտրական տեղամասեր կազմավորելու կարգը (Հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 06.04.1999 թվականի թիվ արձ. 14 կետ 1 «Զինծառայողներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու և նրանց քվեարկությանը նախապատրաստման կարգի մասին» որոշումը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
նոյեմբերի 20-ի
թիվ 18/4-Ն որոշման
ԿԱՐԳ
ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ
i
1. Զորամասերում ընտրությունները և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 05.05.03 թիվ 122-Ն որոշում)
i
2. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողների և նույն տարածքում բնակվող նրանց ընտանիքների` ընտրելու և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների ցուցակները կազմում են համապատասխան զորամասերի ղեկավարները:
(2-րդ կետը փոփ. 05.05.03 թիվ 122-Ն որոշում)
i
3. Զորամասի տարածքից դուրս բնակվող, ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող զինծառայողները ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
(3-րդ կետը փոփ. 05.05.03 թիվ 122-Ն որոշում)
4. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի ղեկավարները, քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում այդ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը:
Համապատասխան համայնքի ղեկավարը ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում այդ զորամասի ընտրողների թիվը ներկայացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
5. Մոտակա բնակավայրից մինչև 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի ընտրողները ընդգրկվում են համապատասխան ընտրական տեղամասի (որի տարածքում տեղակայված է զորամասը) ընտրողների ցուցակներում:
Եթե համապատասխան ընտրական տեղամասի և դրա տարածքում տեղակայված զորամասի ընտրողների ընդհանուր թիվը գերազանցում է 2000-ը, ապա այդ տարածքում միայն զորամասի ընտրողների համար կազմավորվում է նոր ընտրական տեղամաս, որի տեղամասային կենտրոնը տեղակայվում է զորամասի տարածքից դուրս:
6. Զորամասի ընտրողների ցուցակը, զորամասի ղեկավարը փակցնում է զորամասում բոլորի համար տեսանելի վայրում, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Ընտրողների ցուցակները ճշտվում են օրենսգրքով սահմանված կարգով:
7. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կմ հեռու տեղակայված զորամասերի ղեկավարները քվեարկության օրվանից 40 օր առաջ այդ զորամասերում կազմավորում են ընտրական տեղամասեր:
8. Մոտակա բնակավայրից առնվազն 50 կիլոմետր հեռու տեղակայված զորամասերի զինծառայողների ընտրողների ցուցակները կազմում են զորամասերի ղեկավարները և քվեարկությունից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, իսկ չորս օր առաջ ընտրողների ցուցակների 2 օրինակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
9. Զինծառայողների ցուցակները կազմվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևին համապատասխան:
10. Զինծառայողների ցուցակները ստորագրվում և կնքվում են զորամասերի ղեկավարների կողմից:
11. Զինծառայողների ցուցակներին կարող են ծանոթանալ համապատասխան ընտրական հանձնաժողովների անդամներն ու վստահված անձինք: Այդ ցուցակները համընդհանուր ծանոթացման չեն ներկայացվում: