100.0493.310506
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 05 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10006175
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 մայիսի 2006 թվականի N 493-Ն
«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ» ՀՆ N 2.2.4-007-06 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել` «Աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-007-06 (կցվում է):
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի մայիսի 12-ի
N 493 -Ն հրամանով
ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ՀՆ N 2.2.4-007-06
1. Ընդհանուր դրույթներ և կիրառման ոլորտ
1.1 Սույն հիգիենիկ նորմերով (այսուհետ` Նորմեր) սահմանվում են աշխատատեղերում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության ազդեցության հիգիենիկ նորմերը ուլտրամանուշակագույն ճառագայթման աղբյուր հանդիսացող բոլոր տեսակի սարքերի, սարքավորումների, մեքենաների, մեխանիզմների նախագծման և շահագործման ժամանակ:
1.2 Սույն Նորմերը սահմանվում են` հաշվի առնելով աշխատողների վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տևողությունը և անհատական պաշտպանիչ միջոցների պարտադիր օգտագործումը:
1.3 Սույն Նորմերը չեն տարածվում լազերային, աշխատանքային գոտու օդը վարակազերծող (անձնակազմի բացակայության պայմանում), ինչպես նաև ախտորոշման և բուժման նպատակով օգտագործվող սարքերից և սարքավորումներից առաջացող ուլտրամանուշակագույն ճառագայթման վրա:
1.4. (1.4-րդ կետն ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
2. Տերմիններ և սահմանումներ
2.1 ՈՒլտրամանուշակագույն ճառագայթում (ՈՒՃ) - օպտիկական միջակայքի 200-400նմ (նանոմետր) ալիքի երկարությամբ և 1013-1016Հց (Հերց) հաճախականությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում:
2.2 ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) ինտենսիվություն - ճառագայթահարվող միավոր մակերեսին ընկնող էներգիայի հոսքի մակերեսային խտություն, որն աշխատատեղում չափվում է էներգետիկ միավորներով Վտ (Վատտ)/մ2, Վտ/սմ2 (1Վտ/մ2=104Վտ/սմ2):
2.3 ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման) թույլատրելի ինտենսիվություն -ճառագայթահարման մեծություն, որն աշխատանքային հերթափոխի և/կամ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների մոտ չի առաջացնում առողջական վիճակի սուր կամ ֆունկցիոնալ խանգարումներ, ինչպես նաև ախտահարումներ` հեռավոր ժամկետներում:
3. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման դասակարգումն
ըստ կենսաբանական ակտիվության
3.1 Երկարալիք ուլտրամանուշակագույն ճառագայթում` ՈՒՃ-I տիրույթի - 400-315նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում:
3.2 Միջինալիք ուլտրամանուշակագույն ճառագայթում` ՈՒՃ-II տիրույթի - 315-280նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում:
3.3 Կարճալիք ուլտրամանուշակագույն ճառագայթում` ՈՒՃ-III տիրույթի - 280-200նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում:
4. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման)
թույլատրելի ինտենսիվությունը
4.1 Աշխատողների ուլտրամանուշակագույն ճառագայթահարման թույլատրելի ինտենսիվությունը` մաշկի ոչ ավելի 0,2մ2 մակերեսի չպաշտպանված հատվածների առկայության, մինչև 5 րոպե տևողությամբ ճառագայթահարման, ճառագայթահարումների միջև 30 րոպեից ոչ պակաս դադարների, հերթափոխում մինչև 60 րոպե ազդեցության ընդհանուր տևողության պայմաններում սահմանվում է`
4.1.1 ՈՒՃ-I տիրույթի համար` 50,0 Վտ/մ2
4.1.2 ՈՒՃ-II տիրույթի համար` 0,05Վտ/մ2
4.1.3 ՈՒՃ-III տիրույթի համար` 0,001Վտ/մ2:
4.2 Աշխատողների ուլտրամանուշակագույն ճառագայթահարման թույլատրելի ինտենսիվությունը` մաշկի ոչ ավելի 0,2մ2 մակերեսի չպաշտպանված տեղամասերի առկայության, աշխատանքային հերթափոխի 50%-ի չափով ճառագայթման ազդեցության ընդհանուր տևողության, 5 րոպեից ավելի ժամանակով միանվագ ճառագայթահարման դեպքում սահմանվում է`
4.2.1 ՈՒՃ-I տիրույթի համար` 10Վտ/մ2
4.2.2 ՈՒՃ-II տիրույթի համար` 0,01Վտ/մ2
4.2.3 ՈՒՃ-III տիրույթում 5 րոպեից ավելի ճառագայթումը չի թույլատրվում:
4.3 ՈՒՃ-II և ՈՒՃ-III (200-315 նմ) տիրույթներում` միաժամանակյա ճառագայթահարման պայմաններում, ճառագայթահարման թույլատրելի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 1Վտ/մ2:
5. ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման (ճառագայթահարման)
ինտենսիվության հսկողությանը ներկայացվող պահանջներ
5.1 Աշխատողների ուլտրամանուշակագույն ճառագայթահարման ինտենսիվությունը չափվում է աշխատատեղերում ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, ինչպես նաև նոր սարքավորումների և տեխնոլոգիաների շահագործման և վթարային իրավիճակների առաջացման դեպքում:
5.2 Չափումները կատարվում են աշխատատեղերում` հատակից 0,5-1,0 և 1,5մ բարձրության վրա` չափիչ սարքի ընդունիչը տեղադրելով ճառագայթման աղբյուրին ուղղահայաց դիրքով: Մի քանի աղբյուրների առկայության պայմաններում չափումները կատարվում են յուրաքանչյուր աղբյուրի նկատմամբ կամ հորիզոնական հարթության շրջագծով` 450 մեկ անգամ:
5.3 ՈՒլտրամանուշակագույն ճառագայթահարման ինտենսիվության թույլատրելի մեծությունների գերազանցման դեպքում իրականացվում են աղբյուրի ճառագայթման ինտենսիվության նվազեցմանն ուղղված տեխնիկական միջոցառումներ և/կամ աշխատողների պաշտպանություն` կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցներ: