Սեղմել Esc փակելու համար:
«ԳՈՐԻՍԻ «ՄԻԿՐՈՇԱՐԺԻՉ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՈՐԻՍԻ «ՄԻԿՐՈՇԱՐԺԻՉ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0086.310102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2002 թվականի N 86

 

«ԳՈՐԻՍԻ «ՄԻԿՐՈՇԱՐԺԻՉ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 726 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 355616 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի «Միկրոշարժիչ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գորիսի «Միկրոշարժիչ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել «Գորիսի «Միկրոշարժիչ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 323736 հազար դրամ, որը համապատասխանում է 323736 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 258989 հազար դրամ է, որը համապատասխանում է 258989 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 10000 հազար դրամ:

1.5. «Գորիսի «Միկրոշարժիչ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմում են 31880 հազար դրամ, այդ թվում`

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 7111 հազար դրամ,

պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 13622 հազար դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 11147 հազար դրամ:

1.6. «Գորիսի «Միկրոշարժիչ» փակ բաժնետիրական ընկերության 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները 77 հազար դրամ են:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

i

1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի մեկ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

(1.9-րդ կետը փոփ. 11.03.02 թիվ 224 որոշում)

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 1-ի «Մի շարք բաժնետիրական ընկերությունների և ձեռնարկությունների լուծարման, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 726 որոշման N 4 հավելվածից հանել «Միկրոշարժիչ» ՓԲԸ» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2002
N 86
Որոշում