010.0278.271201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի համար հաստատագրված վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԲԵՆԶԻՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածը «բենզինի» բառից առաջ լրացնել «դիզելային վառելիքի և» բառերով, իսկ «կարգը» բառից հետո` «, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 2-րդ հոդվածը «բենզին» բառից առաջ լրացնել «դիզելային վառելիք և» բառերով, իսկ «ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները» բառերը փոխարինել «իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ
1. Հաստատագրված վճար վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ, հաստատագրված վճարի չափը յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`
ա) դիզելային վառելիքի համար` 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.
բ) բենզինի համար` 222 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
2. Հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է`
ա) դիզելային վառելիքի համար` 68.7 տոկոս.
բ) բենզինի համար` 39.2 տոկոս:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 5-րդ հոդվածում`
i
ա) առաջին մասի «ա» ենթակետը և երկրորդ մասը «բենզինի» բառից առաջ լրացնել «դիզելային վառելիքի և» բառերով.
բ) երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Ընդ որում, սույն կետում նշված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ մասում նշված համամասնությամբ որոշված ավելացված արժեքի հարկի գումարի և շրջանառության ծախքերի գծով մատակարարների հարկային հաշիվներում սահմանված կարգով առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը հաշվանցման ենթակա չէ:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ՀՈԴՎԱԾ 6. ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 7-րդ հոդվածում «իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-278