102.1703.121101
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 11 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10201174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 նոյեմբերի 2001 թվականի N 1703
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 523 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի N 532 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 5-րդ կետի ժզ ենթակետի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 523 հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1. ՈՒժը կորցրած ճանաչել հրամանի 2-րդ կետը:
i
2. Հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգում»
ա) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
i
«Անձը, որի համաձայնությամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաև նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից` այդ մասին համապատասխան նշում կատարելով համապատասխան փաստաթղթերի վրա:»
բ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«12. Սույն հրահանգի 7-րդ կետում նշված անձանցից բացի այլ անձանց նոտարական գործից տեղեկանքները, քաղվածքները կամ պատճենները տրամադրելիս նոտարը պարտավոր է տրվող փաստաթղթի յուրաքանչյուր էջի վերևի աջ անկյունում կարմիր գույնի գրիչով գրառում կատարել գաղտնիքի տեսակի մասին (առևտրային գաղտնիք, կտակային գաղտնիք, նոտարական գաղտնիք և այլն): Իսկ այդ փաստաթղթերն ստացող անձը պարտավոր է ստորագրություն տալ գաղտնիքը չտարածելու մասին:»
գ) 20-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բառերով`
i
«, բացառությամբ օրենքով և սույն հրահանգով նախատեսված դեպքերի»:
դ) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
i
«Լիազորագրով նոտարական գործողություններ իրականացնող անձն իրավունք ունի լիազորողի անունից հայտարարություններ տալ միայն, եթե նման հայտարարություն տալու վերաբերյալ լիազորագրով ուղղակի լիազորություն տրված է լիազորված անձին:
Ընդհանուր գույքի նկատմամբ կատարվող գործարքներով տրվող լիազորագիրը վերաբերվում է միայն լիազորող անձին պատկանող մասին:
Նվիրատվության մասին համաձայնագիրը պետք է համապատասխանի համապատասխան գործարք կատարելու համար տրվող լիազորագրի պահանջներին:
Արգելվում է նոտարական գործողությունների իրականացման համար, որպես իրավական հիմնավորում ընդունել սույն կետի պահանջների խախտմամբ տրված համաձայնություններն ու հայտարարությունները:»
i
ե) 32-րդ կետում «նոտարի կողմից հաստատվելուց հետո կցվում են համապատասխան նոտարական գործին» բառերը փոխարինել «նոտարի կողմից ստուգվելուց հետո կցվում են համապատասխան նոտարական գործին» բառերով.
i
զ) 36-րդ կետից հանել «, այդ թվում` այն համեմատելով նրանց անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթում դրված տվյալ անձի ստորագրության հետ» բառերը.
է) 50-րդ կետում «հաստատվելուց» բառը փոխարինել «ստուգվելուց» բառով.
i
ը) հանել 52-րդ կետի 2-րդ պարբերության երկրորդ նախադասությունը.
i
թ) 58-րդ կետը լրացնել «, եթե նոտարը ծանոթ է կազմակերպության կամ հիմնարկի կանոնադրությանը» բառերը.
ժ) 59-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Անդեմ, բազմիմաստ, կոնկրետ գործողություններ կատարելու կամ գործարքներ կնքելու լիազորություններ չպարունակող լիազորագրերի դրույթները գործարքներ կամ նոտարական այլ գործողություններ կատարելու համար հիմք չեն ընդունվում:»
i
ժա) 63-րդ կետի առաջին պարբերությունից հանել «կամ լույսի ազդեցությունից ոչնչացող թանաքով» բառերը.
ժբ) 66-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Առանձին դեպքերում է թույլատրվում նախօրոք պատրաստված պայմանագրերի օրինակելի ձևերի վրա լրացված գործարքների վավերացումը: Այս դեպքում պայմանագրի օրինակելի ձևը պետք է լրացվի մեքենագրական եղանակով կամ մեկ ձեռագրով և մեկ թանաքով և հստակ: Լրացվող օրինակելի ձևում չպետք է մնան չլրացված մասեր: Պայմանագրի օրինակելի ձևի բոլոր դրույթները պետք է համապատասխանեն կնքվող գործարքի պայմաններին: Արգելվում է լրացվող օրինակելի ձևերում կատարել ջնջումներ կամ փոփոխություններ:»
i
ժգ) ուժը կորցրած ճանաչել 69-րդ կետը և 70-րդ կետի երկրորդ պարբերությունը, 94-րդ, 112-րդ, 164-րդ, 166-րդ, 182-րդ կետերը, 186-րդ կետի երկրորդ պարբերությունը, 187-րդ կետերը.
ժդ) 80-րդ կետում «մեկօրյա» բառը փոխարինել «երկօրյա» բառով.
i
ժե) 86-րդ կետի առաջին պարբերությունից հանել «պետական զինանշանի պատկերով» բառերը.
i
ժզ) 99-րդ կետում «կրկնօրինակը» բառերը փոխարինել «պատճենը» բառերով, իսկ «կրկնօրինակի» բառը` «պատճենի» բառով: Նույն կետի վերջին պարբերության մեջ «կրկնօրինակները» բառից հետո լրացնել «և պատճենները» բառերը.
ժէ) 109 կետում «մեկամսյա» բառը փոխարինել «15 օրվա» բառերով.
i
ժը) 179-րդ կետում`
i
- երկրորդ պարբերությունում «երբ նա» բառերից հետո լրացնել «ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում» բառերը.
- ուժը կորցրած ճանաչել վերջին պարբերությունը.
i
ժթ) 208-րդ կետում «կազմակերպություններն» բառը փոխարինել «կազմակերպություններին» բառով.
ի) հավելված ձև 26, 27 և 28 շարադրել հետևյալ խմբագրությամբ
i
Ձև N 26
Վավերացման մակագրություն անշարժ գույքի
նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման
կամ դադարեցման մասին պայմանագրի վրա`
իրավաբանական անձի մասնակցությամբ
«______» _____________________ թվականին սույն պայմանագիրը վավերացված է
իմ` պետական նոտարական գրասենյակի ____________________ պետական նոտար
անվանումը
______________________________________________________________ կողմից:
ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
Կողմերը պայմանագիրը ստորագրեցին իմ ներկայությամբ: Պայմանագիրն ստորագրած ֆիզիկական անձանց ինքնությունը և գործունակությունը, ինչպես նաև իրավաբանական անձանց գործունակությունը, վերջինիս ներկայացուցչի լիազորությունները ստուգված են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի _____________ հոդվածին համապատասխան, սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
Գրանցված է սեղանամատյանում` ________________-ով:
Գանձված է պետական տուրք ______________________
Պետական նոտար` ______________________
ստորագրություն
Զինանշանի պատկերով կնիք
Ձև N 27
Վավերացման մակագրություն անշարժ գույքի
նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման
կամ դադարեցման մասին պայմանագրի վրա`
ներկայացուցչի մասնակցությամբ
«________» ___________________ թվականին սույն պայմանագիրը վավերացված է
իմ` պետական նոտարական գրասենյակի ____________________ պետական նոտար
անվանումը
______________________________________________________________ կողմից:
ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
Կողմերը պայմանագիրը ստորագրեցին իմ ներկայությամբ: Պայմանագիրն ստորագրած ֆիզիկական անձանց ինքնությունը և նրանց գործունակությունը, ինչպես նաև իրավաբանական անձի գործունակությունը, նրա ներկայացուցչի լիազորությունները ստուգված են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ____________ հոդվածին համապատասխան, սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
Գրանցված է սեղանամատյանում` ___________________-ով:
Գանձված է պետական տուրք _________________________
Պետական նոտար` ______________________
ստորագրություն
Զինանշանի պատկերով կնիք
Ձև N 28
Վավերացման մակագրություն պայմանագրի վրա`
ֆիզիկական պակասության, հիվանդության կամ
որևէ այլ պատճառով անձամբ ստորագրել
չկարողացած անձի մասնակցությամբ
«_______» ___________________ թվականին սույն պայմանագիրը վավերացված է
իմ` պետական նոտարական գրասենյակի __________________ պետական նոտար
անվանումը
______________________________________________________________ կողմից:
ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը
Կողմերը պայմանագիրը ստորագրեցին իմ ներկայությամբ: Պայմանագիրն ստորագրած ֆիզիկական անձանց ինքնությունը, նրանց գործունակությունը, ինչպես նաև իրավաբանական անձի գործունակությունը, նրա ներկայացուցչի լիազորությունները ստուգված են:
Քաղ. ___________________________________________ ինքնությունը, որը
անունը, հայրանունը, ազգանունը
պայմանագիրն ստորագրել է քաղ. _______________________________________
պայմանագիրն ստորագրել հանձնարարողի անունը,
_____________________________________________________________________
հայրանունը, ազգանունը
հանձնարարությամբ` նրա ______________________________________________
պատճառը, որով անձը չէր
_____________________________________________________________________
կարող ինքն ստորագրել
պատճառով, ստուգված է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ______ հոդվածին համապատասխան, սույն պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում:
Գրանցված է սեղանամատյանում` ____________-ով:
Գանձված է պետական տուրք ________________
Զինանշանի պատկերով կնիք Պետական նոտար` _____________________
ստորագրություն
i
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ գործարքում նշված գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքների բացակայության
մասին
--- --- 20 - քաղաք/գյուղ
Ես ----------------------------------------------------------------
բնակության վայրը (հասցե) ------------------------------------------
անձնագիր (անձը հաստատող այլ փաստաթուղթ) ---------------------------
հայտնում եմ, որ ---------------------------------------------------
(գույքի տեսակը, գտնվելու վայրը)
-------------------------------------------------------------------
գույքը ձեռք բերելու պահին ամուսնացած չեմ եղել և այդ գույքի նկատմամբ այլ անձինք չունեն սեփականության կամ այլ իրավունքներ:
Նոտարի կողմից ինձ զգուշացվել է, որ կեղծ հայտարարություն տալու
և այդ միջոցով ուրիշին սեփականության իրավունքով պատկանող գույքը
խաբեությամբ տնօրինելու համար կարող եմ ենթարկվել օրենքով նախատեսված
պատասխանատվության:
----------------------------------------------------------
(անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս ամսաթիվ)
Ծանոթացա հայտարարության բովանդակությանը և հայտնում եմ, որ հայտարարության վերաբերյալ առարկություններ չունեմ:
Հայտնում եմ նաև, որ նոտարն ինձ զգուշացրել է, եթե պարզվի, որ ես իմացել եմ կամ ակնհայտորեն պետք է իմանայի, որ նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածի համաձայն գործարքը կճանաչվի անվավեր, որի համար նոտարը պատասխանատվություն չի կրի:
----------------------------------------------------
(անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս ամսաթիվ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
շարժական գույքի նկատմամբ իրավունքների մասին
--- --- 20- քաղաք
Ես ----------------------------------------------------------
բնակության վայրը (հասցե) ------------------------------------
անձնագիր (անձը հաստատող այլ փաստաթուղթ) ---------------------
-------------------------------------------------------------
հայտնում եմ, որ ---------------------------------------------
(գույքի տեսակը, գտնվելու վայրը)
-------------------------------------------------------------
գույքի միակ սեփականատերը հանդիսանում եմ ես:
Նոտարի կողմից ինձ զգուշացվել է, որ կեղծ հայտարարություն տալու և այդ միջոցով ուրիշին սեփականության իրավունքով պատկանող գույքը խաբեությամբ տնօրինելու համար կարող եմ ենթարկվել օրենքով նախատեսված պատասխանատվության:
--------------------------------------------------------
(անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս ամսաթիվ)
Ծանոթացա հայտարարության բովանդակությանը և հայտնում եմ, որ հայտարարության վերաբերյալ առարկություններ չունեմ:
Հայտնում եմ նաև, որ նոտարն ինձ զգուշացրել է, եթե պարզվի, որ ես իմացել եմ կամ ակնհայտորեն պետք է իմանայի, որ նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198 հոդվածի համաձայն գործարքը կճանաչվի անվավեր, որի համար նոտարը պատասխանատվություն չի կրի:
--------------------------------------------------
(անուն, ազգանուն, ստորագրություն, ամիս ամսաթիվ)
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ գործարք
կնքելու մասին տրված 14-18 անչափահասի կողմից
----- ------ 200- քաղաք/գյուղ
Ես ----------------------------------------------------------
բնակության վայրը (հասցե) ------------------------------------
անձնագիր (անձը հաստատող այլ փաստաթուղթ) ---------------------
-------------------------------------------------------------
ծնված ------ թվականի ------- -ի --- ին
համաձայն եմ, որ համատեղ սեփականության իրավունքով ինձ պատկանող
-------------------------------------------------------------
(գույքի տեսակը, գտնվելու վայրը, գույքը բնորոշող այլ տվյալներ)
-------------------------------------------------------------
-------------------------------------------------------------
(տնօրինող կամ տիրապետող անձի անուն, ազգանունը, ամուսնական կամ
-------------------------------------------------------------
ազգակցական կապը, եթե անհրաժեշտ է)
կողմից --------------------------------------------------
(տնօրինման կամ տիրապետման ձևը և պայմանները)
------------------------------------------------------
* Միաժամանակ հայտնում եմ, որ նշված գույքն օտարվելու դեպքում հրաժարվում եմ բնակելի տան օգտագործման իմ իրավունքից:
Մենք անչափահաս -------------------------------------------
ծնողներ` հայր -----------------------------------------------
մայր -------------------------------------------------------
համաձայն ենք, որ նա -------- ------ սեփականության իրավունքով իրեն պատկանող
----------------------------------------------------------------------
----------------------------------------- գույքի (գույքի իր բաժնեմասը)
ստորագրություններ -------------------------------------------
-------------------------------------------
Հայտարարության բովանդակությանը ծանոթացա ----------------------------
Ա. Ա. Հ.
----------------------------------------------------------
* Սույն գրառումը կատարվում է միայն բնակարանի կամ բնակելի տան օտարման դեպքում