i
(ուժը կորցրել է 12.01.99թ` քրեական դատավարության օրենսգրքի մասով 01.07.98 թիվ ՀՕ-248 օրենք)
(ուժը կորցրել է 10.08.03 թվականից` քրեական օրենսգրքի մասով
(18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
29 ապրիլի 1996թ.
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201.1, 201.2 և 242.1 հոդվածներով.
«Հոդված 201.1. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ |
|
Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման համար պատասխանատու անձի կողմից դրանց փոխադրման սկզբի և ավարտի մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար պատասխանատու անձի կողմից դրանց ստացման և հեռացման գործողությունների մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:
«Հոդված 201.2. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ |
|
Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառություն կատարելը, որն էական վնաս չի պատճառել`
առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»:
«Հոդված 242.1. Բնության պահպանության իրավասու պետական մարմինները |
|
Բնության պահպանության իրավասու պետական մարմինները քննում են սույն օրենսգրքի 201.1, 201.2 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Բնության պահպանության իրավասու` պետական մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն իրավասու պետական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 237.6 հոդվածով.
«Հոդված 237.6. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԱՅԼ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ |
|
Վտանգավոր և այլ թափոնների անօրինական շրջանառությունը, որը կատարվել է նույնպիսի խախտման համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կամ էական վնաս է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «236» թվից հետո լրացնել «237.6» թիվը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 22 մայիսի 1996 թ. ՀՕ-53
|