Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱ ...

 

 

020.0312.210801

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 օգոստոսի 2001թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ: Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1995 թվականի ապրիլի 30-ին` Դամասկոսում, որի նպատակը Կողմերի տարածքների միջև և այդ տարածքներից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություններ հաստատելն է:

Համաձայնագրով նախատեսվում են օդային հաղորդակցության հետևյալ տեսակները:

- Կողմերի տարածքների վրայով անվայրէջք թռիչքների իրագործում,

- Կողմերի տարածքներում սահմանված վայրերում ոչ առևտրային նպատակներով վայրէջքների կատարում,

- Կողմերի տարածքների համապատասխան վայրեր մեկնող կամ այդ վայրերից ժամանող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի ընդունում և իջեցում,

- երրորդ երկրների տարածքի` համաձայնագրի հավելվածում նշված վայրերում մյուս Կողմի տարածքի վայրեր մեկնող կամ այդ վայրերից ժամանող ուղևորների, ուղեբեռների, բեռների, փոստի իջեցում և ընդունում:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետևյալ հիմնական պարտավորությունները:

- տրամադրել համապատասխան իրավունքներ համաձայնագրով նախատեսված օդային հաղորդակցության իրականացման նպատակով,

- օդային հաղորդակցության իրականացման ընթացքում օրենսդրական և նորմատիվ իրավական այլ ակտերը կիրառել համաձայնագրում նախանշված պայմաններին համապատասխան, ընդ որում` առանց միակողմանի որևէ արտոնության նախատեսման,

- համաձայնագրի կատարման ընթացքում պահպանել նաև ստանձնած միջազգային իրավական պարտավորություններն այն մասով, որոնք վերաբերում են անվտանգության խնդիրներին,

- անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել` կանխելու քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք:

3. Ըստ համաձայնագրի` յուրաքանչյուր Կողմ միջազգային կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով իրավունք ունի նշանակելու մեկ ավիաընկերություն և այդ մասին գրավոր ծանուցել մյուս Կողմին, իսկ վերջինս պարտավոր է այդ ավիաընկերությանը տրամադրել շահագործման անհրաժեշտ լիազորություն:

Նշանակված ավիաընկերությունն իրավունք չունի մյուս Կողմի տարածքի վայրերի միջև վճարով կամ վարձակալությամբ տեղափոխելու ուղևորներ, բեռներ կամ փոստ:

4. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ նորմատիվ իրավական ակտերի կիրառման առանձնահատկությունների, ավիափոխադրումների անվտանգության ապահովման, ավիաընկերություններին անհրաժեշտ լիազորություններ տրամադրելու և չեղյալ հայտարարելու, մաքսային և այլ գանձումներ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կարգի, հնարավոր տարաձայնությունների կարգավորման և համաձայնագրի շրջանակներում համագործակցության այլ պայմանների վերաբերյալ:

Նախատեսված են նաև դրույթներ համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու ընթացակարգերի վերաբերյալ:

Համաձայնագրի հավելվածում սահմանված են Կողմերի միջև նախատեսված օդային հաղորդակցության երթուղիները:

5. Համաձայնագրում ամրագրված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` պետությունների հետ ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն: Այդ պարտավորությունները չեն հակասում նաև 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված` Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1995 թվականի ապրիլի 30-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 օգոստոսի 2001 թվականի

ՍԴՈ-312

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.08.2001
N ՍԴՈ-312
Որոշում