Սեղմել Esc փակելու համար:
«ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱ ...

 

 

040.0639.120701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2001 թվականի N 639

 

i

«ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 289 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու մասին» N 354 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`

ա) անավարտ շինարարության բնակելի շենքը (հաշվեկշռային արժեքը` 34 հազ. դրամ, քաղ. Երևան, Քանաքեռ, 14-րդ փող.) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին.

բ) Այգեշատի տեղամասը (հաշվեկշռային արժեքը` 2346 հազ. դրամ, Արմավիրի մարզ, գ. Այգեշատ), Մարգահովտի տեղամասը (հաշվեկշռային արժեքը` 467,1 հազ. դրամ, Լոռու մարզ, գ. Մարգահովիտ) ու սրճարանի անավարտ շինարարության օբյեկտը (հաշվեկշռային արժեքը` 79 հազ. դրամ, քաղ. Երևան, Ռուբինյանց 28) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը` հետագայում մասնավորեցնելու նպատակով:

2. Սահմանել «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 418217 հազ. դրամ, որը համապատասխանում է 418217 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասի չափը կազմում է 63,3 տոկոս):

3. «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հայտնի գնորդ «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետև` գնորդ, քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 25/13):

4. Մասնավորեցման ենթակա «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 264731 հազ. դրամ, որը համապատասխանում է 264731 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5. Սահմանել`

ա) «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով.

բ) որ մինչև մասնավորեցման պայմանագրի կնքումը գնորդի կողմից վճարվում է բաժնետոմսերի վաճառքի 5 տոկոս կանխավճարը, որը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6. Բաժնետոմսերի վաճառքի գումարը գնորդի կողմից ամբողջովին վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից մեկ ամսվա ընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդի հետ կնքել «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիր:

8. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել մասնավորեցման պայմանագրի կնքման պահի դրությամբ «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության հաշվապահական հաշվեկշռում արտացոլված ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունները.

բ) 2001-2003 թվականների ընթացքում հիմնական միջոցների (շենքեր, շինություններ, նոր, առաջադեմ տեխնոլոգիաներ, սարքավորումներ) ձեռքբերման համար ներդնել 1600000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

գ) սոցիալական երաշխիքների համար` մինչև 2001 թվականի ավարտն ապահովել 130-150, 2002 թվականի ավարտը` 150-250 և 2003 թվականի ավարտը` 250-300 աշխատատեղերի միջին թիվ` ապահովելով ոչ պակաս, քան 50 հազ. դրամ ամսական միջին աշխատավարձ:

9. «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:

11. «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցումից հետո գնորդի նկատմամբ պահպանվում են գազապաստարանի (մակերեսը` 627,1 քառ. մ) շահագործման և քաղաքացիական պաշտպանության գույքի պահպանման պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում:

12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 289 որոշումը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.07.2001
N 639
Որոշում