(ուժը կորցրել է 14.05.03 թիվ 179-Ն որոշում)
i
050.0318.111201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2001 թվականի թիվ 318
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ» ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների կազմի, կառուցվածքի, հրապարակման և հրատարակման ժամկետների, պահպանման և բաշխման» կարգը` նոր խմբագրությամբ (կցվում է):
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի`
2.1. 1999 թվականի մարտի 9-ի թիվ 35 որոշումը և դրանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների հրատարակման ձևերի, ժամկետների, պահպանման և բաշխման» կարգը.
2.2. 1999 թվականի օգոստոսի 3-ի թիվ 128 որոշումը.
2.3. 1999 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 149 որոշումը.
2.4. 1999 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 208 որոշումը.
2.5. 2000 թվականի փետրվարի 28-ի թիվ 43 որոշումը.
2.6. 2000 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 256 որոշումը.
2.7. 2001 թվականի մարտի 21-ի թիվ 82 որոշումը.
2.8. 2001 թվականի հունիսի 12-ի թիվ 160 որոշումը.
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2001 թվականի դեկտեմբերի 11-ի
թիվ 318 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԻ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ
ԿԱՆՈՆ 1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև` Կենտրոնական բանկ) կողմից հրատարակվող պարբերականների կազմը, կառուցվածքը, հրապարակման և հրատարակման ժամկետները, պահպանումն ու բաշխումը:
ԿԱՆՈՆ 2. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԸ
Կենտրոնական բանկի կողմից հրատարակվում են հետևյալ պարբերականները.
2.1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր»
Պարբերականը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`
ա) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ և անհատական բնույթի որոշումները, Կենտրոնական բանկի նախագահի հրամանները, որոնք առնչվում են Կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, ինչպես նաև այլ իրավական ակտեր.
բ) դրամավարկային ամփոփագիր.
գ) վիճակագրական հավելված`
- մակրոտնտեսական ցուցանիշեր.
- պետական բյուջեի ցուցանիշեր.
- դրամավարկային հիմնական ցուցանիշեր.
- արտաքին պահուստներ.
- ֆինանսական շուկա.
- առևտրային բանկերի վարկային ներդրումներ.
- առևտրային բանկերի ներգրաված ավանդներ.
- բանկային համակարգի հիմնական ցուցանիշերը և հիմնական տնտեսական նորմատիվներ.
- վճարահաշվարկային համակարգ.
2.2. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր»
1. Պարբերականը պարունակում է տվյալ եռամսյակի դրամավարկային ծրագրի և փաստացի ցուցանիշերի համեմատական վերլուծությունը, մասնավորապես`
- մակրոտնտեսական իրավիճակը.
- արտաքին հատված.
- Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության փոխհարաբերությունները.
- դրամավարկային քաղաքականություն.
- ֆինանսական շուկա.
- Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի զարգացման հիմնական միտումները.
- վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը.
- Կենտրոնական բանկի եռամսյակային հաշվեկշիռը.
- վիճակագրական հավելված.
- Կենտրոնական բանկի աշխատակիցների հետազոտական և վերլուծական այն նյութերը, որոնք հավանության են արժանացել Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով:
2. Կենտրոնական բանկի աշխատակիցների վերլուծական ու հետազոտական աշխատանքները Կենտրոնական բանկի խորհրդի հավանությանն արժանանալուց մեկ օր հետո ներկայացվում են Կենտրոնական բանկի հրատարակչական բաժին` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր» պարբերականում զետեղվելու նպատակով:
Հավանության արժանացած նյութերը հեղինակի կողմից հանձնվում են հրատարակության ինչպես թղթով, այնպես էլ մագնիսական կրիչով: Ընդ որում, հրատարակվելուց հետո աշխատանքը պետք է մուտքագրվի գրադարանային ծրագիր և հնարավորություն տրվի փնտրել ըստ հեղինակի ազգանվան, թեմայի և այլն: Աշխատանքի անվանաթերթում նշվում են կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, վերնագիրը, հեղինակի անունը և ազգանունը, տպագրման տարեթիվը և պարբերականի հերթական համարը:
2.3. «Սղաճը Հայաստանի Հանրապետությունում»
Պարբերականը բաղկացած է հետևյալ բաժիններից`
- տնտեսական միջավայրի բնութագիրը.
- սղաճի դինամիկան Հայաստանի Հանրապետությունում.
- դրամավարկային քաղաքականություն.
- հարկաբյուջետային քաղաքականություն.
- արտաքին հատված.
- իրական հատված.
- սղաճի սպասումները հաջորդ ժամանակահատվածի համար:
2.4. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվետվություն (տարեկան)»
Պարբերականը բաղկացած է հետևյալ բաժիններից`
- տնտեսության ընդհանուր բնութագիրը.
- դրամավարկային քաղաքականություն.
- բանկային համակարգի կարգավորումը և զարգացումը.
- վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը.
- բանկային օրենսդրության զարգացումը.
- կադրային քաղաքականություն և հասարակության հետ կապեր.
- Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվություններ.
- կանխիկ դրամաշրջանառությունը.
- Կենտրոնական բանկի խորհրդին ուղղված անկախ աուդիտորական կազմակերպության հաշվետվությունը.
- Կենտրոնական բանկի կառուցվածքը.
- վիճակագրական հավելված:
2.5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիր»
Պարբերականը բաղկացած է հետևյալ բաժիններից`
- իրական հատվածի ցուցանիշեր.
- արտաքին հատվածի ցուցանիշեր.
- պետական բյուջեի ցուցանիշեր.
- դրամավարկային հիմնական ցուցանիշեր և հիմնական տնտեսական նորմատիվներ.
- արտաքին պահուստներ.
- ֆինանսական շուկա.
- առևտրային բանկերի վարկային ներդրումներ.
- առևտրային բանկերի ներգրաված ավանդներ.
- բանկային համակարգի հիմնական տնտեսական նորմատիվներ.
- վճարահաշվարկային համակարգ:
2.6. «Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագիր»
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից`
ա) նախորդ տարվա տնտեսական իրավիճակը և դրամավարկային քաղաքականության արդյունքները`
- մակրոտնտեսական իրավիճակը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության հետ փոխհարաբերությունները.
- արտաքին հատված.
- նախորդ տարվա դրամավարկային քաղաքականության արդյունքները.
- բանկային համակարգի կարգավորումը ըւ զարգացումը.
- վճարահաշվարկային հարաբերություններ.
բ) առաջիկա տարվա դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրները և ուղղությունները`
- մակրոտնտեսական իրավիճակի գնահատականը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության հետ փոխհարաբերությունները.
- արտաքին հատվածի գնահատականը.
- դրամավարկային քաղաքականության հիմնախնդիրները և ուղղությունները.
- բանկային համակարգի զարգացման ընդհանուր միտումները.
- վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը.
- դրամավարկային քաղաքականության հետ կապված ռիսկերը.
գ) հավելված`
- վիճակագրական հավելված:
Կենտրոնական բանկի խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դրամավարկային քաղաքականության ծրագրի» հաստատմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում այն հրապարակվում է մամուլում:
2.7. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» - հատուկ թողարկում
Պարբերականի բովանդակությունն ու տպաքանակը Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացվում ըստ հրատարակման անհրաժեշտության:
Պարբերականի թողարկման կարգը, ժամկետները, պատասխանատու անձանց շրջանակը և այլ հարցերը կարգավորվում են Կենտրոնական բանկի խորհրդի անհատական որոշմամբ կամ Կենտրոնական բանկի նախագահի անհատական հրամանով:
ԿԱՆՈՆ 3. ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
3.1. Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումները հրատարակվող պարբերականների` իրենց կողմից մշակված բաժինները Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտ են ներկայացնում սույն կարգի 10 կանոնով սահմանված ժամկետներում:
3.2. Յուրաքանչյուր աշխատակից կամ խորհրդական, որը պարբերականի նախագծի վերաբերյալ հայտնել է առաջարկություններ կամ դիտողություններ, պարտավոր է դրանք հայտնելու պահից 1-օրյա ժամկետում գրավոր ներկայացնել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:
3.3. Պարբերականներում ընդգրկված նյութերը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվելուց և համապատասխան ստորաբաժանման կողմից խմբագրվելուց հետո համաձայնեցվում (վիզավորվում) են պատասխանատու ստորաբաժանման և աշխատակազմի ղեկավարների, ինչպես նաև տվյալ ոլորտը կոորդինացնող խորհրդի անդամի կողմից:
3.4. Պարբերականների վերաբերյալ գրախոսություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրախոսման ենթակա հրատարակումների, գրախոսելու իրավասություն ունեցող հաստատությունների ցանկի, գրախոսության տրամադրման ժամկետների, գների և պայմանների սահմանման վերաբերյալ» ուղեցույցի համաձայն:
ԿԱՆՈՆ 4. ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ` «ՏՆԱՅԻՆ ԷՋ»-ՈՒՄ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
Կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտը հրատարակումից հետո պարբերականները զետեղում է Կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»` սույն կարգի 10 կանոնով սահմանված ժամկետներում:
ԿԱՆՈՆ 5. ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
5.1. Պարբերականների հայերեն տարբերակների բաշխումն իրականացնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի գծով պաշտոնատար անձը, իսկ անգլերեն տարբերակներինը` Կենտրոնական բանկի արտաքին կապերի գծով ստորաբաժանումը:
5.2. Պարբերականները բաշխվում են ըստ կից ցանկի (հավելվածներ 1 և 2):
5.3. Պարբերականների բաշխումն իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի գծով պաշտոնատար անձը պահեստից ստանում է պարբերականների որոշակի պաշար:
5.4. Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի գծով պաշտոնատար անձը պարբերականների հրատարակումից հետո եռօրյա ժամկետում դրանց լույսընծայման և ձեռքբերման վայրի մասին հայտարարություն է տպագրում մամուլում և տեղադրում Կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»:
ԿԱՆՈՆ 6. ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
6.1. Կենտրոնական բանկի գործերի կառավարչությունը կազմակերպում է պարբերականների վաճառքը: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանբեր», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվետվություն (տարեկան)», «Սղաճը Հայաստանի Հանրապետությունում», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագիր» պարբերականներից քսանական օրինակ գործերի կառավարչությունը տրամադրում է գրախանութներին` վաճառքի համար: Ընդ որում, Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սույն կետում նշված թվաքանակը կարող է փոփոխվել:
6.2. Կենտրոնական բանկի գործերի կառավարչությունը սույն կարգով սահմանված ժամկետներում ապահովում է պարբերականների հրատարակումը` ծախսերը կատարելով Կենտրոնական բանկի վարչական ծախսերի համապատասխան հոդվածով:
ԿԱՆՈՆ 7. ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԸ
Կենտրոնական բանկի պարբերականներից երկու օրինակ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի գծով պաշտոնատար անձի կողմից ստացվում և պահվում է` որպես անձեռնմխելի պաշար:
ԿԱՆՈՆ 8. ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
8.1. Հրատարակչական բաժինը համապատասխան նյութերը հանձնում է Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչության արտաքին կապերի բաժին` անգլերեն թարգմանության:
8.2. Յուրաքանչյուր շահագրգիռ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար ստորաբաժանման աշխատակիցներից նշանակում է առնվազն մեկ աշխատակից, որն օժանդակում է պարբերականի կամ դրա համապատասխան մասի թարգմանությունն իրականացնող թարգմանչին:
8.3. Թարգմանության իսկությունը հաստատվում է արտաքին կապերի բաժնի պետի և թարգմանության համար պատասխանատու աշխատակցի (աշխատակիցների) կողմից:
8.4. Պարբերականների անգլերեն տարբերակները հրապարակվում են սույն կարգի 11 կանոնով սահմանված կարգով և ժամկետներում:
ԿԱՆՈՆ 9. ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԼԵԶՈՒՆ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
Պարբերականի անվանումը Թողարկման Լեզուն Տպաքանակը
պարբերականությունը
1. Հայաստանի Հանրապետության ամսական հայերեն 150
կենտրոնական բանկի տեղեկագիր
2. Հայաստանի Հանրապետության եռամսյակային հայերեն 140
կենտրոնական բանկի բանբեր
3. Սղաճը Հայաստանի կիսամյակային հայերեն 140
Հանրապետությունում
4. Հայաստանի Հանրապետության տարեկան հայերեն 400
կենտրոնական բանկի հաշվետվություն անգլերեն 400
5. Հայաստանի Հանրապետության տարեկան հայերեն 140
կենտրոնական բանկի վիճակագրական անգլերեն 150
տեղեկագիր
6. Հայաստանի Հանրապետության տարեկան հայերեն 120
դրամավարկային քաղաքականության անգլերեն 150
ծրագիր
i
ԿԱՆՈՆ 10. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
._______________________________________________________________________.
|N * |Նյութի |Նյութի |Նյութի |Փոփոխու|Խմբա- |Վիզա- |Տպագրում|Նյութի |
| |ներկա- |ներկա- |ներկա- |թյուն- |գրում |վորում| |տեղա- |
| |յացում |յացում |յացում |ների | | | |դրում |
| |դրամա- |վարչու-|խորհրդի|կատա- | | | |«Տնային|
| |վարկային |թյան |նիստին |րում և | | | |էջում» |
| |քաղաքա- |նիստին | |ներկա- | | | | |
| |կանության| | |յացում | | | | |
| |դեպարտա- | | |հրատ. | | | | |
| |մենտին | | |բաժնին | | | | |
| |և վիճակա| | | | | | | |
| |գրության | | | | | | | |
| |վարչու- | | | | | | | |
| |թյուն | | | | | | | |
|_____|_________|_______|_______|_______|_______|______|________|_______|
|2.1. |Մինչև |Նյութը |Ամսվա |Մինչև |Մինչև |Ամսի |Վիզավո- |Ամսի |
| |հաշվետու |բաժան- |երկրորդ|ամսվա |ամսվա |28-ին |րումից |28-ին |
| |ամսվան |վում է |խորհրդի|25-ը |27-ը | |հետո 1 |(հա- |
| |հաջորդող |վարչու-|նիստին |բոլոր | | |շաբաթ |յերեն) |
| |ամսվա |թյան | |փոփոխու| | | |հաջորդ |
| |20-ը |անդամ- | |թյուննե| | | |ամսվա |
| |(բացառու-|ներին: | |րով | | | |առաջին |
| |թյամբ |Ներկա- | |տեքստը | | | |շաբաթը |
| |ֆինանսա- |յացվում| |տրվում | | | |(անգլե-|
| |կան |է նիստը| |է | | | |րեն) |
| |գործառնու|կայա- | |հրատա- | | | | |
| |թյունների|նալու | |րակչա- | | | | |
| |դեպարտա- |դեպքում| |կան | | | | |
| |մենտի |ամսվա | |բաժնին | | | | |
| |(ՖԳԴ), |երկրորդ| | | | | | |
| |որը |նիստին | | | | | | |
| |ներկայաց-| | | | | | | |
| |նում է | | | | | | | |
| |մինչև | | | | | | | |
| |ամսվա | | | | | | | |
| |5-ը) | | | | | | | |
|_____|_________|_______|_______|_______|_______|______|________|_______|
|2.2. |Հաշվետու |Հաշվե- |Վարչու-|Խորհրդի|Ստա- |Խմբա- |Վիզավո- |Վերջ- |
| |եռամսյակի|տու |թյան |նիստից |նալու |գրվե- |րումից |նական |
| |ավարտից |եռամ- |նիստից |մեկշա- |պահից |լուց |հետո 1 |վիզա- |
| |հետո |սյակին |հետո 2 |բաթյա |1 շաբաթ|հետո |շաբաթ |վորմանը|
| |ԴՔԴ-ն |հաջոր- |շաբաթ |ժամկե- |(առանց |3 օր | |հաջոր- |
| |երեքշա- |դող | |տում |վերլու-| | |դող օրը|
| |բաթյա |5-րդ | |տեքստը |ծական | | | |
| |ժամկետում|շաբաթը | |տրվում |նյու- | | | |
| |վիճակա- | | |է |թերի) | | | |
| |գրական | | |հրատա- | | | | |
| |տեղեկու- | | |րակչա- | | | | |
| |թյուններ | | |կան | | | | |
| |է տրամա- | | |բաժնին | | | | |
| |դրում | | | | | | | |
| |համապա- | | | | | | | |
| |տասխան | | | | | | | |
| |ստորա- | | | | | | | |
| |բաժան- | | | | | | | |
| |մանը | | | | | | | |
|_____|_________|_______|_______|_______|_______|______|________|_______|
|2.3. | |Հաշվե- |Վարչու-|Խորհրդի|Ստա- |Խմբա- |Վիզավո- |Վերջ- |
| | |տու |թյան |նիստից |նալու |գրվե- |րումից |նական |
| | |կիսամ- |նիստից |մեկշա- |պահից |լուց |հետո 1 |վիզա- |
| | |յակին |հետո 2 |բաթյա |1 շաբաթ|հետո |շաբաթ |վորմանը|
| | |հաջոր- |շաբաթ |ժամկե- | |3 օր | |հաջոր- |
| | |դող | |տում | | | |դող օրը|
| | |3-րդ | |տեքստը | | | | |
| | |շաբաթը | |տրվում | | | | |
| | | | |է | | | | |
| | | | |հրատա- | | | | |
| | | | |րակչա- | | | | |
| | | | |կան | | | | |
| | | | |բաժնին | | | | |
|_____|_________|_______|_______|_______|_______|______|________|_______|
|2.4. |Մինչև |Մարտի |Վարչու-|Խորհրդի|Մինչև |Մինչև |Մինչև |Հայե- |
| |փետրվարի |առաջին |թյան |2-րդ |ապրիլի |ապրիլի|մայիսի |րեն` |
| |25-ը |նիստին |նիստից |ընթեր- |27-ը |30-ը |30-ը |մինչև |
| | | |հետո 2 |ցում` | | | |մայիսի |
| | | |շաբաթ |ապրիլի | | | |15-ը |
| | | | |առաջին | | | | |
| | | | |շաբաթ | | | | |
|_____|_________|_______|_______|_______|_______|______|________|_______|
|2.4.1| |Մարտի |Մինչև |Խորհրդի|Մինչև |Մինչև |Մինչև | |
| ** | |4-րդ |ապրիլի |նիստից |ապրիլի |ապրիլի|մայիսի | |
| | |շաբաթը |1-ը |հետո 2 |27-ը |30-ը |30-ը | |
| | | | |շաբաթ | | | | |
|_____|_________|_______|_______|_______|_______|______|________|_______|
|2.5. |Մինչև |Ապրիլի |Վարչու-|Խորհրդի|Ստա- |Խմբա- |Վիզավո- |Վերջ- |
| |ապրիլի |երրորդ |թյան |նիստից |նալու |գրվե- |րումից |նական |
| |10-ը |նիստին |նիստին |հետո 1 |պահից |լուց |հետո 1 |վիզա- |
| | | |հաջոր- |շաբաթ |1 շաբաթ|հետո |շաբաթ |վորմանը|
| | | |դող | | |3 օր | |հաջոր- |
| | | |նիստին | | | | |դող օրը|
|_____|_________|_______|_______|_______|_______|______|________|_______|
|2.6. |ՀՀ |Ստորա- |ՀՀ ԱԺ |Խորհրդի|ՀՀ ԱԺ |Խմբա- |Վիզավո- |ՀՀ ԱԺ |
| |կառավա- |բաժա- |կողմից |նիստից |ներկա- |գրվե- |րումից |ներկա- |
| |րության |նում- |բյուջեի|հետո 4 |յաց- |լուց |2 օր |յացնե- |
| |կողմից |ներից |մասին |օր |նելու |հետո |հետո |լու |
| |բյուջեի |նյու- |օրենքի | |պահից 1|3 օր |տպա- |պահից |
| |նախագիծը |թերն |ընդուն-| |շաբաթ | |գրվում |1 |
| |ՀՀ ԱԺ |ստա- |ման | | | |է մա- |շաբաթ |
| |ներկա- |նալու |օրվանից| | | |մուլում,|հետո |
| |յացնելու |պահից |3 օր | | | |իսկ պար-| |
| |պահից 1 |2 | | | | |բերականը| |
| |շաբաթ |շաբաթ | | | | |լույս է | |
| | | | | | | |տեսնում | |
| | | | | | | |վիզա- | |
| | | | | | | |վորման | |
| | | | | | | |պահից | |
| | | | | | | |1 շաբաթ | |
| | | | | | | |անց | |
._______________________________________________________________________.
(10-րդ կանոնը փոփ. 30.04.02 թիվ 106, 17.12.02 թիվ 438-Ն որոշումներ)
* Պարբերականների համարները նույնացվում են կարգում նշված պարբերականների
համարների հետ:
** 2.4.1-ում նշված են ֆինանսական հաշվետվությունների ներկայացման
ժամկետները:
ԿԱՆՈՆ 11. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Նյութի Թարգմա- Վիզա- Խմբա- «Տնային
ներկա- նության վորման գրման էջում»
յացում ժամկետ ժամկետ և տպա- տեղադրման
թարգմա- * գրման ժամկետ
նության ժամկետ
Հայաստանի Հանրապետության Հայերեն Հայերեն Թարգմա- Վիզա- Վիզավորմանը
կենտրոնական բանկի տարբե- տարբե- նու- վորման հաջորդող
հաշվետվություն (տարեկան) րակի րակի թյունը պահից օրը
վիզա- վիզա- ստա- 4
վորման վորման նալու շաբաթ
օրը պահից 4 պահից 4
շաբաթ շաբաթ
Հայաստանի Հանրապետության Հայերեն Հայերեն Թարգմա- Վիզա- Վիզավորմանը
կենտրոնական բանկի տարբե- տարբե- նու- վորման հաջորդող
վիճակագրական տեղեկագիր րակի րակի թյունը պահից օրը
վիզա- վիզա- ստա- 2
վորման վորման նալու շաբաթ
օրը պահից 2 պահից 2
շաբաթ շաբաթ
Հայաստանի Հանրապետության Հայերեն Հայերեն Թարգմա- Վիզա- Վիզավորմանը
դրամավարկային տարբե- տարբե- նու- վորման հաջորդող
քաղաքականության ծրագիր րակի րակի թյունը պահից օրը
վիզա- վիզա- ստա- 2
վորման վորման նալու շաբաթ
օրը պահից 4 պահից 4
շաբաթ շաբաթ
Հայաստանի Հանրապետության Հայերեն Հայերեն Թարգմա- Վիզավորմանը
կենտրոնական բանկի տարբե- տարբե- նու- հաջորդող
տեղեկագրի «Դրամավարկային րակի րակի թյունը օրը
ամփոփագիր» բաժին վիզա- վիզա- ստա-
վորման վորման նալու
օրը օրվանից պահից
3 օր 4-րդ
օրը
* Սույն կանոնի իմաստով վիզավորման ժամկետ է համարվում տեքստի
համաձայնեցման և լեզվական խմբագրման ժամկետը:
Հավելված 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
ՀՀ ԿԲ ՀՀ ԿԲ Սղաճը ՀՀ ԿԲ ՀՀ ԿԲ ՀՀ
տեղե- բանբեր ՀՀ-ում հաշվե- վիճա- դրամա-
կագիր տվու- կագրա- վարկա-
թյուն կան յին
(տարե- տեղե- քաղա-
կան) կագիր քակա-
նության
ծրագիր
1. ՀՀ տարածքում գործող 30 30 30 30 30 30
բանկեր
2. Կենտրոնական բանկի 30 30 30 30 30 30
ստորաբաժանումներ
3. Կենտրոնական բանկի 5 5 5 5 5 5
գրադարան
4. Կենտրոնական բանկի 5 5 5 5 5 5
հրատարակչական բաժին
5. Կենտրոնական բանկի 3 3 3 3 3 3
ուսումնական ծրագրերի
ղեկավար
6. Բանկային քոլեջ 3 3 3 3 3 3
7. Հայաստանի բանկերի 2 2 2 2 2 2
միություն
8. ՀՀ նախագահի աշխատակազմ 2 2 2 2 2 2
9. ՀՀ կառավարության մամուլի 1 1 1 1 1 1
և հասարակայնության հետ
կապերի վարչություն
10. ՀՀ Ազգային ժողով 5 5 5 140 5 5
11. ՀՀ Ազգային ժողովի 1 1 1 1 1 1
վերահսկիչ պալատ
12. ՀՀ Ազգային ժողովի 2 2 2 2 2 2
գրադարան
13. ՀՀ ֆինանսների և 2 2 2 10 2 2
էկոնոմիկայի
նախարարություն
14. ՀՀ ազգային վիճակագրական 2 2 2 2 2 2
ծառայություն
15. Երևանի պետական 2 2 2 2 2 2
համալսարան
16. Երևանի պետական 2 2 2 2 2 2
տնտեսագիտական
համալսարան
17. Կառավարման ինստիտուտ 1 1 1 1 1 1
18. Հայաստանի ազգային 2 2 2 2 2 2
գրադարան
19. ՀՀ գրապալատ 2 2 2 2 2
20 ՀՀ գիտությունների 2 2 2 2 2 2
ազգային ակադեմիայի
գրադարան
21. Համաշխարհային բանկի 1 1 1 1 1 1
արտակարգ և լիազոր
ներկայացուցչություն
22. Միջազգային ֆինանսական 1 1 1 1 1 1
կորպորացիայի
ներկայացուցչություն
23. Արժույթի միջազգային 1 1 1 1 1 1
հիմնադրամի հայաստանյան
ներկայացուցչություն
24. Միջպետական բանկի 1 1 1 1 1 1
հայաստանյան
ներկայացուցչություն
25. ՀՀ արժեթղթերի 1 1 1 1 1 1
հանձնաժողով
26. Զարգացման հայկական 1 1 1 1 1 1
գործակալություն
27. Լրատվական 4 4 4 4 4 4
գործակալություններ
28. ՀՀ ֆինանսների և 1 1
էկոնոմիկայի
տնտեսագիտական
հետազոտությունների
ինստիտուտ
29 Պահուստ 84 84 4 161 4 4
30 ՀՀ արդարադատության 2 - - - - -
նախարարություն
31 ՀՀ պետական եկամուտների 1 1 1 1 - -
նախարարություն
(հավելված 1-ը լրաց. 09.01.02 թիվ 3, 11.10.02 թիվ 317-Ն որոշումներ)
Հավելված 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
ՀՀ ԿԲ ՀՀ ԿԲ ՀՀ դրամավարկային
հաշվե- վիճակագրական քաղաքականության
տվություն տեղեկագիր ծրագիր
(տարեկան)
1. Աշխարհի կենտրոնական բանկեր 100 100 100
2. ՀՀ տարածքում գործող բանկեր 30
3. Հայաստանի բանկերի 2 1 1
միություն
4. ՀՀ ֆինանսների և 10 2 2
էկոնոմիկայի նախարարություն
5. ՀՀ Ազգային ժողով 10 1 1
6. ՀՀ Ազգային ժողովի գրադարան 2 2 2
7. ՀՀ նախագահի աշխատակազմ 2 1 1
8. Երևանի պետական համալսարան 2 1 1
9. Երևանի պետական 2 1 1
տնտեսագիտական համալսարան
10. Հայաստանի ամերիկյան 1 1 1
համալսարան
11. Ռուսական համալսարան 1 1 1
12. Հայաստանի ազգային գրադարան 2 2 2
13. ՀՀ գիտությունների ազգային 2 2 2
ակադեմիայի գրադարան
14. ՀՀ գրապալատ 2
15. Կենտրոնական բանկի գրադարան 5 5 5
16. Կենտրոնական բանկի 2 2 2
ուսումնական ծրագրերի
ղեկավար
17. Բանկային քոլեջ 2 2 2
18. Միջպետական բանկ 2 1 1
19. Արժույթի միջազգային 3 1 1
հիմնադրամ
20. Barents Group 1
21. Վերակառուցման և զարգացման 1 1 1
եվրոպական բանկ
22. Միջազգային ֆինանսական 1 1 1
կորպորացիայի
ներկայացուցչություն
23. Համաշխարհային բանկ 5 1 1
24. ՀՀ-ում օտարերկրյա 11 11 11
դեսպանություններ
25. ՀՀ արտաքին գործերի 11
նախարարություն
26. Միացյալ ազգերի 1 1 1
կազմակերպության
հայաստանյան գրասենյակ
27. Bank of International 1 1 1
Settlements
28. UN, Economic Commission 1 1 1
for Europe
29. Պահուստ 339 8 8