050.0357.291208
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 357-Ն
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/04-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
i
ԳԼՈՒԽ 16. |
Ն1 ՆՈՐՄԱՏԻՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 16 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
(16-րդ գլուխը լրաց. 03.08.18 թիվ 137-Ն որոշում)
64. Թիվ 16 հաշվետվությունում ներկայացվում է ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև սահմանային հարաբերակցության` Ն1 նորմատիվի վերաբերյալ տեղեկությունները, որոնք հաշվարկվում են Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով: Այն օրերին, երբ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվությունը փոփոխություն չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), սույն հաշվետվությունում լրացվում են նախորդ օրվա տվյալները: Եթե Կենտրոնական դեպոզիտարիան Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն և իր հաշվապահական հաշվառման քաղաքականությամբ նախատեսված լինելու դեպքում ձևավորել է պահուստներ, ապա տվյալ պահուստների մեծությունը նույնպես լրացվում է հաշվետվությունում:
65. Թիվ 16 հաշվետվությունը բաղկացած է 16 աղյուսակից, որոնք լրացվում են սույն կանոնակարգի 66-95-րդ կետերի համաձայն:
66. Թիվ 16 հաշվետվության 1-ին աղյուսակում ներկայացվում և ամփոփվում են Ն1 նորմատիվի հաշվարկին մասնակցող ամսվա միջին օրական ցուցանիշներն ու նորմատիվ փաստացի մեծությունը` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 5/09-ի: 1-ին աղյուսակի 1-5-րդ սյունակներում ամփոփվում են, համապատասխանաբար` ընդհանուր կապիտալի, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, բաժնային արժեթղթերի գնային ռիսկի նորմատիվային ամսվա միջին օրական մեծությունները, իսկ 6-րդ սյունակում` գործառնական ռիսկի նորմատիվային մեծությունը: 2-րդ սյունակի վարկային ռիսկի հաշվարկն իրականացվում է սույն հաշվետվության 3, 4, 5, 6, 7, 8 աղյուսակների համաձայն: 3-րդ սյունակի արտարժութային ռիսկի հաշվարկն իրականացվում է 9-րդ և 10-րդ աղյուսակների համաձայն, 4-րդ սյունակի տոկոսադրույքի ռիսկի հաշվարկն իրականացվում է 12-րդ և 13-րդ սյունակների համաձայն, 5-րդ սյունակի բաժնային արժեթղթերի գնային ռիսկի հաշվարկն իրականացվում է 14-րդ աղյուսակի համաձայն, իսկ 6-րդ սյունակի գործառնական ռիսկի հաշվարկը` 15-րդ կամ 16-րդ աղյուսակների համաձայն:
67. Թիվ 16 հաշվետվության 2-րդ աղյուսակում ներկայացվում են ընդհանուր կապիտալի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները` ըստ ամսվա բոլոր օրերի, ինչպես նաև նորմատիվային կապիտալի հաշվարկի համար Կանոնակարգ 5/09-ով նախատեսված անհրաժեշտ նվազեցումները, այս նվազեցումները լրացվում են բացարձակ արժեքով:
68. Թիվ 16 հաշվետվության 3-րդ աղյուսակում ներկայացվում են վարկային ռիսկի հաշվարկը` ըստ օրերի: 3-րդ աղյուսակում չեն ներկայացվում այն ակտիվները, որոնց վրա տարածվում է վարկային ռիսկի զսպման մեխանիզմը (այսուհետ` ՎՌԶՄ): 3-րդ աղյուսակի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ և 19-րդ սյունակներում լրացվում են ըստ ռիսկի կշիռների խմբավորված ակտիվների հանրագումարները` հազար դրամներով, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ և 20-րդ սյունակներում` համապատասխան ռիսկի կշիռ ունեցող ակտիվների հնարավոր կորուստների պահուստների մեծությունները` հազար դրամներով: 21-րդ սյունակում ամփոփվում է այն ակտիվների գծով վարկային ռիսկը, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն:
69. Թիվ 16 հաշվետվության 4-րդ աղյուսակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների գծով վարկային ռիսկի հաշվարկն` ըստ օրերի: 4-րդ աղյուսակում ներկայացվում են այն ակտիվները, որոնց մեծությունը, համաձայն Կանոնակարգ 5/09-ի, չի ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով:
70. Թիվ 16 հաշվետվության 4-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «ՎՌԶՄ ենթակա ակտիվների ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվների ընդհանուր գումարը` հազար դրամներով:
2) «Ակտիվների հնարավոր կորուստների պահուստ» սյունակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը` բացարձակ արժեքով, հազար դրամներով:
3) «Ակտիվների մեծությունը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է» սյունակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների այն մեծությունը` հազար դրամներով, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է:
4) «ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը:
5) 5-14-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծությունները հազար դրամներով, ըստ ռիսկի կշիռների` համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց հետո: Ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում:
Օրինակ` ենթադրենք, փոխառության մեծությունը 100 դրամ է, ենթադրենք պահուստը` 10 դրամ, փոխառուի ռիսկի կշիռը` 100 տոկոս: Փոխառության գծով առկա է ֆինանսական գրավ, որի ճշգրտված արժեքը 60 դրամ է: Ֆինանսական գրավի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Այս օրինակում փոխառության հաշվեկշռային արժեքն արտացոլվում է 1-ին սյունակում 100 դրամի չափով, պահուստը 10 դրամ է, որն արտացոլվում է 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 60 դրամ, իսկ 4-րդ` «ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը» սյունակում, լրացվում է 60 *(100%-50%)=30 դրամ (որտեղ 60-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 100 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 50 տոկոսը` ակտիվի նոր ռիսկի կշիռն ՎՌԶՄ կիրառման արդյունքում): Միևնույն ժամանակ, փոխառության ապահովված մասը` 60 դրամը, պետք է լրացնել 9-րդ սյունակում: Իսկ փոխառության չապահովված մասը ((100-10)-60=30-ը) պետք է արտացոլել 11-րդ սյունակում` 30 դրամ գումարի չափով:
6) 15-րդ սյունակում ամփոփվում է ՎՌԶՄ-ի ենթակա այն ակտիվների գծով վարկային ռիսկը, որոնց մեծությունը չի ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով:
71. Թիվ 16 հաշվետվության 5-րդ աղյուսակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների գծով վարկային ռիսկի հաշվարկն ըստ օրերի: Սույն աղյուսակում լրացվում են միայն այն ակտիվները, որոնց մեծությունները, համաձայն Կանոնակարգ 5/09-ի, ճշգրտվում են արժեքի տատանման գործակիցներով (օրինակ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր):
72. Թիվ 16 հաշվետվության 5-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «ՎՌԶՄ ենթակա ակտիվների ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվների ընդհանուր գումարը` հազար դրամներով:
2) «Ակտիվների հնարավոր կորուստների պահուստ» սյունակում` ՎՌԶՄ ենթակա ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը բացարձակ արժեքով` հազար դրամներով:
3) «Ակտիվների մեծությունը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է» սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվների այն մեծությունը` հազար դրամներով, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է:
4) «ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը:
5) 5-14-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծություններն, ըստ ռիսկի կշիռների, համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց և արժեքի տատանման գործակցով ճշգրտելուց հետո: Ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում:
Օրինակ` ենթադրենք Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ձեռք բերված Ա+ վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկի կողմից թողարկված պարտատոմսի հաշվեկշռային արժեքը 100 դրամ է, մարմանը մնացած ժամկետը` 3 տարի: Պարտատոմսի արժեքի տատանման գործակիցը 6 տոկոս է, պահուստը` ենթադրենք 50 դրամ, պարտատոմսի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Պարտատոմսի գծով առկա է ապահովվածություն (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ա+ վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպության կողմից տրված երաշխիք)` 30 դրամ գումարի չափով, որի ռիսկի կշիռը 20 տոկոս է: Այս օրինակում պարտատոմսի հաշվեկշռային արժեքն արտացոլվում է առաջին սյունակում` 100 դրամի չափով, 50 դրամ պահուստը` 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 30 դրամ, իսկ 4-րդում` 30 *(50%-20%)=9 դրամ (որտեղ 30-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 50 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 20 տոկոսը` ՎՌԶՄ կիրառման արդյունքում ստացվող ակտիվի նոր ռիսկի կշիռը): Պարտատոմսի ապահովված մասը` 30 դրամը, պետք է լրացնել 7-րդ սյունակում: Պարտատոմսի չապահովված մասը` (100-50) *(1+6%)-30=23 դրամը, պետք է արտացոլել 9-րդ սյունակում:
6) 15-րդ սյունակում ամփոփվում է ՎՌԶՄ-ի ենթակա այն ակտիվների գծով վարկային ռիսկը, որոնց մեծությունը ճշգրտվում է արժեքի տատանման գործակիցներով:
73. Թիվ 16 հաշվետվության 6-րդ աղյուսակում ներկայացվում են Կանոնակարգ 5/09-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները:
74. Թիվ 16 հաշվետվության 6-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներ (դրամային հոդվածներ)» և «Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքներ (արտարժութային հոդվածներ)» սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների մեծությունը` հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով` հազար դրամներով:
2) «Երաշխավորություններ» սյունակում լրացվում է տրամադրված երաշխավորությունների մեծությունը` հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով` հազար դրամներով:
3) «Պահուստ» սյունակում լրացվում է հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների կամ տրամադրված երաշխավորությունների գծով ձևավորված պահուստի մեծությունը` հազար դրամներով:
4) «Վարկային ռիսկի մեծությունը ՎՌՓԳ կիրառումից հետո» սյունակում լրացվում է վարկային ռիսկի փոխարկման գործոնների կիրառումից հետո հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների կամ տրամադրված երաշխավորությունների գծով վարկային ռիսկի մեծությունը:
5) 7-19-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների կամ տրամադրված երաշխավորությունների մեծությունը` հազար դրամներով, փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորված ըստ ռիսկի կշիռների:
6) 20-րդ սյունակում ամփոփվում է այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների գծով վարկային ռիսկը, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները:
75. Թիվ 16 հաշվետվության 7-րդ աղյուսակում ներկայացվում են Կանոնակարգ 5/09-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները:
76. Թիվ 16 հաշվետվության 7-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Հաշվեկշռային վարկային ռիսկի մեծությունը, որի ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է» սյունակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է:
2) «ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը» սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը:
3) 2-21-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների կամ տրամադրված երաշխավորությունների մեծությունները` հազար դրամներով, փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորված ըստ ռիսկի կշիռների: ՎՌԶՄ կիրառման դեպքում հետհաշվեկշռային հոդվածի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի ռիսկի կշռին համապատասխան սյունակում:
4) 22-րդ սյունակում ամփոփվում է այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների գծով վարկային ռիսկը, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները:
77. Թիվ 16 հաշվետվության 8-րդ աղյուսակում վարկային ռիսկի հաշվարկման նպատակով ներկայացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները` ներառյալ ածանցյալ գործիքները և (կամ) երաշխավորությունները (այդ թվում` այլ անձանց նկատմամբ պահանջների այն մասը, որոնք ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան ներդրումային ֆոնդերի համար նախատեսված ռիսկի կշիռները): Սույն աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Ամսվա օրեր» սյունակը լրացվում է ըստ հաշվետու ամսվա օրերի հաջորդականության (1, 2, 3», 31, որտեղ «1»-ը համընկնում է ամսվա առաջին օրվան, «2»-ը` երկրորդ օրվան և այլն): Եթե միևնույն օրվա հաշվարկում առկա են տարբեր ռիսկի կշիռ ունեցող ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջներ, ապա այդ պահանջների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին տողերով:
2) «Ռիսկի կշիռը» սյունակում լրացվում է Կանոնակարգ 5/09-ի համաձայն հաշվարկված ներդրումային ֆոնդի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը` ստորակետից հետո 5 նիշի ճշտությամբ:
3) 3-րդ սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ այն պահանջների մեծությունը` հնարավոր կորուստների պահուստը նվազեցնելուց հետո, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները:
4) 4-րդ սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների մեծությունները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց հետո, որոնք չեն ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով: Տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 4-րդ աղյուսակի 1-4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 4-րդ աղյուսակի 15-րդ սյունակում:
5) 5-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ ՎՌԶՄ-ի ենթակա այն պահանջների մեծությունները, որոնք ճշգրտվում են արժեքի տատանման գործակիցներով: Տվյալ պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 5-րդ աղյուսակի 1-4-րդ սյունակներում, իսկ այդ պահանջների ռիսկով կշռված մեծությունը` 5-րդ աղյուսակի 15-րդ սյունակում:
6) 6-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների գումարները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 6-րդ աղյուսակի 1-9-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 6-րդ աղյուսակի 20-րդ սյունակում:
7) 7-րդ սյունակում լրացվում են ներդրումային ֆոնդերի գծով այն հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների գումարները` հնարավոր կորուստների պահուստները նվազեցնելուց և ՎՌՓԳ կիրառելուց հետո, որոնց վրա տարածվում է ՎՌԶՄ-ն: Հետհաշվեկշռային ածանցյալ գործիքների և տրամադրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է նաև սույն հաշվետվության 7-րդ աղյուսակի 1-11-րդ սյունակներում, իսկ դրանց ռիսկով կշռված մեծությունը` 7-րդ աղյուսակի 22-րդ սյունակում: Եթե 1-ին սյունակում լրացվող հաշվետու ամսվա օրերը և 2-րդ սյունակում լրացվող ռիսկի կշիռները համընկնում են, ապա 8-րդ աղյուսակի 3-7-րդ սյունակներում լրացվում են ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների մեծությունների հանրագումարները: Այն դեպքում, երբ ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջները կամ դրանց մի մասը ՎՌԶՄ կիրառման արդյունքում պետք է ստանան այլ անձանց համար նախատեսված ռիսկի կշիռները, ապա այդ պահանջները չեն լրացվում 8-րդ աղյուսակում և լրացվում են 4-րդ, 5-րդ կամ 7-րդ աղյուսակներում:
78. Թիվ 16 հաշվետվության 7-րդ աղյուսակի մնացած սյունակները լրացվում են աղյուսակ 6-ում սահմանված լրացման հրահանգին համապատասխան:
79. Թիվ 16 հաշվետվության 9-րդ և 10-րդ աղյուսակներում ներկայացվում է արտարժութային ռիսկի տարրերի և արտարժութային ռիսկի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: Կախված այն բանից, թե Կենտրոնական դեպոզիտարիան արտարժութային ռիսկի հաշվարկի որ մեթոդաբանությունն է ընտրել, լրացնում է այս երկու էջերից միայն մեկը:
80. Թիվ 16 հաշվետվության 9-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիան ընտրել է արտարժութային ռիսկի գնահատման ստանդարտ մեթոդաբանությունը:
81. Թիվ 16 հաշվետվության 9-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Արտարժութային երկար դիրքերի հանրագումար» սյունակում լրացվում է արտարժութային երկար դիրքերի հանրագումարը` հազար դրամներով:
2) «Արտարժութային կարճ դիրքերի հանրագումար» սյունակում լրացվում է կարճ դիրքերի հանրագումարը` բացարձակ արժեքով (հազար դրամներով):
3) «Թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների բաց դիրքերի բացարձակ արժեքների հանրագումար» սյունակում լրացվում է թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքերի բացարձակ արժեքների հանրագումարը:
82. Թիվ 16 հաշվետվության 10-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիան ընտրել է արտարժութային ռիսկի գնահատման ՎաՌ մեթոդաբանությունը:
83. Թիվ 16 հաշվետվության 10-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Օրական ՎաՌ» սյունակում լրացվում է արտարժութային օրական ՎաՌ-երի մեծությունը` ըստ օրերի:
2) «Գերազանցող օրերի քանակը» սյունակում լրացվում է, թե հաշվետու ամսվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում փոխարժեքի փոփոխության պատճառով քանի անգամ է Կենտրոնական դեպոզիտարիայի օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային օրական ՎաՌ-ը:
84. Թիվ 16 հաշվետվության 11-րդ աղյուսակում լրացվում են շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և բաժնային արժեթղթերի գնային ռիսկերը ներառելու պահանջի առկայությունը որոշելու համար Կանոնակարգ 5/09-ով այդ նպատակով սահմանված ցուցանիշները, այն է.
1) շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների հանրագումարի և ընդհանուր հաշվեկշռային ակտիվների հարաբերությունը (տոկոսային արտահայտությամբ),
2) շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների հանրագումարի և Կենտրոնական դեպոզիտարիայի նորմատիվային ընդհանուր կապիտալի հարաբերությունը (տոկոսային արտահայտությամբ):
85. Թիվ 16 հաշվետվության 11-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Ընդհանուր հաշվեկշռային ակտիվներ» սյունակում լրացվում է հաշվեկշռային ակտիվների հանրագումարը` հազար դրամներով:
2) «Շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ» սյունակում լրացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և իրական արժեքով` այլ համապարփակ ֆինանսական արդյունքի միջոցով չափվող ֆինանսական ակտիվների ընդհանուր հաշվեկշռային արժեքը` հազար դրամներով:
3) «Նորմատիվային ընդհանուր կապիտալ» սյունակում լրացվում է սույն հաշվետվության 2-րդ աղյուսակի համաձայն հաշվարկված նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը` հազար դրամներով:
86. Թիվ 16 հաշվետվության 12-14-րդ աղյուսակները լրացման են ենթակա միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով 84-րդ կետի 1-ին ենթակետում նշված ցուցանիշը գերազանցում է 3 տոկոսը, կամ 2-րդ ցուցանիշը` 20 տոկոսը:
87. Թիվ 16 հաշվետվության 12-րդ աղյուսակում ներկայացվում է տոկոսադրույքի հատուկ ռիսկի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: 12-րդ աղյուսակի 1-26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի երկար և կարճ դիրքերը` խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի տեսակների և մինչև մարումն ընկած ժամկետայնությունների` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: Ընդ որում, կարճ դիրքերը լրացվում են բացարձակ արժեքով:
88. Թիվ 16 հաշվետվության 13-րդ աղյուսակում ներկայացվում է տոկոսադրույքի ընդհանուր ռիսկի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: 1-26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի երկար և կարճ դիրքերը` խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի ժամանակային գոտիների և պարտքային արժեթղթերի մինչև մարումն ընկած ժամկետայնությունների` համաձայն Կանոնակարգ 5/09-ի, 27-34-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 5/09-ի համաձայն ընդհանուր ռիսկի հաշվարկման համար անհրաժեշտ նվազագույն դիրքերը` ըստ համապատասխան գոտիների: Ընդ որում, կարճ դիրքերը լրացվում են բացարձակ արժեքով:
89. Թիվ 16 հաշվետվության 14-րդ աղյուսակում ներկայացվում են բաժնային արժեթղթերի գնային ռիսկերի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի:
90. Թիվ 16 հաշվետվության 14-րդ աղյուսակի «Ա» մասի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումար» լրացվում է Կանոնակարգ 5/09-ով սահմանված բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարը հազար դրամներով` ըստ օրերի:
2) «Բաժնային արժեթղթերի կարճ դիրքերի հանրագումար» կարճ դիրքերի հանրագումարը բացարձակ մեծությամբ հազար դրամներով` ըստ օրերի:
3) «Բաժնային արժեթղթերի համախառն զուտ դիրք» սյունակում լրացվում է բաժնային արժեթղթերի երկար և կարճ (բացարձակ մեծությամբ) դիրքերի տարբերությունը հազար դրամներով:
91. Թիվ 16 հաշվետվության 14-րդ աղյուսակի «Բ» մասի սյունակները լրացվում են հետևյալ լրացման հրահանգին համապատասխան.
1) «Բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումար» սյունակներում (1-ին և 3-րդ) լրացվում են բաժնային արժեթղթերի երկար դիրքերի հանրագումարները հազար դրամներով` խմբավորված համապատասխանաբար ըստ իրացվելի և դիվերսիֆիկացված բաժնային արժեթղթերի և այլ բաժնային արժեթղթերի:
2) «Բաժնային արժեթղթերի կարճ դիրքերի հանրագումար» սյունակներում (2-րդ և 4-րդ) լրացվում են բաժնային արժեթղթերի կարճ դիրքերի հանրագումարները, հազար դրամներով, բացարձակ արժեքով` խմբավորված համապատասխանաբար ըստ իրացվելի և դիվերսիֆիկացված բաժնային արժեթղթերի և այլ բաժնային արժեթղթերի:
92. Թիվ 16 հաշվետվության 15-րդ և 16-րդ աղյուսակում ներկայացվում են գործառնական ռիսկի հաշվարկը` համաձայն Կանոնակարգ 5/09-ի: Կախված նրանից, թե Կենտրոնական դեպոզիտարիան գործառնական ռիսկի հաշվարկման որ մոտեցումն է ընտրել, լրացվում է աղյուսակներից միայն մեկը:
93. Թիվ 16 հաշվետվության 15-րդ աղյուսակը լրացվում է այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիան ընտրել է գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցումը: Աղյուսակի 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 5/09-ով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի` համապատասխանաբար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող 3-րդ տարվա, հաշվետու ժամանակաշրջանին նախորդող 2-րդ տարվա, հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարվա զուտ եկամուտները: Նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը մեծ կամ հավասար է 0-ի:
94. Թիվ 16 հաշվետվության 16-րդ աղյուսակը լրացվում է այն դեպքում, երբ Կենտրոնական դեպոզիտարիան ընտրել է գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցումը:
95. Թիվ 16 հաշվետվության 16-րդ աղյուսակի 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 5/09-ով սահմանված զուտ եկամուտներն ըստ խմբերի և տարիների: Նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը (ըստ խմբերի) մեծ կամ հավասար է 0-ի:
ԳԼՈՒԽ 17. |
Ն2 ՆՈՐՄԱՏԻՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 16 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ |
(17-րդ գլուխը լրաց. 03.08.18 թիվ 137-Ն որոշում)
96. Թիվ 17 ներկայացվում է բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցության` Ն2 նորմատիվի վերաբերյալ տեղեկությունները, որոնք հաշվարկվում են Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով: Այն օրերին, երբ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվությունը փոփոխություն չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), սույն հաշվետվությունում լրացվում են նախորդ օրվա տվյալները:
97. Թիվ 17 հաշվետվությունը բաղկացած է երկու աղյուսակից, որոնք լրացվում են սույն կանոնակարգի 98-99-րդ կետերի համաձայն:
98. Թիվ 17 հաշվետվության 1-ին աղյուսակում ներկայացվում և ամփոփվում են Ն2 նորմատիվի հաշվարկին մասնակցող ամսվա միջին օրական ցուցանիշներն ու նորմատիվի փաստացի մեծությունները` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 5/09-ի:
99. Թիվ 17 հաշվետվության 2-րդ աղյուսակում ներկայացվում են Ն2 նորմատիվի հաշվարկին մասնակցող տարրերի օրական մեծությունները` հազար դրամներով:
1) «Ամսվա օրեր» սյունակը լրացվում է` ըստ հաշվետու ամսվա օրերի հաջորդականության (1, 2, 3», 31, որտեղ «1»-ը համընկնում է ամսվա առաջին օրվան, «2»-ը` երկրորդ օրվան և այլն):
2) «Բարձր իրացվելի ակտիվներ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով հաշվարկված Կենտրոնական դեպոզիտարիայի բարձր իրացվելի ակտիվների մեծությունը:
3) «Ցպահանջ պարտավորություններ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 5/09-ով սահմանված կարգով հաշվարկված Կենտրոնական դեպոզիտարիայի ցպահանջ պարտավորությունների մեծությունը:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
«Կենտրոնական դեպոզիտարիայի`
Կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունները, դրանց
ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները» կանոնակարգ 5/04-ի
ԱՂՅՈՒՍԱԿ 23. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող
ծառայություններից եկամուտ
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| |Ցուցանիշի անվանումը |Նախորդ |Հաշվետու|Նախորդ|Հաշվետու|
| | |տարի |տարի |տարվա |տարվա |
| | |(միջան-|(միջան- |միջան-|միջան- |
| | |կյալ |կյալ |կյալ |կյալ |
| | |ժամա- |ժամա- |ժամա- |ժամա- |
| | |նակա- |նակա- |նակա- |նակա- |
| | |շրջան` |շրջան |շրջան |շրջան |
| | |աճողա- |աճողա- | | |
| | |կան) |կան) | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|1. |Եկամուտներ թողարկողներին մատուցվող | | | | |
| |արժեթղթերի հաշվառման | | | | |
| |ծառայություններից, այդ թվում` | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|1.1 |Սեփականատերերի (անվանատերերի) | | | | |
| |ռեեստրի վարման և պահպանման | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|1.2 |Տեղաբաշխված արժեթղթերի գրանցման | | | | |
| |հաշվառմամբ պայմանավորված | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|1.3.|Թողարկողի կորպորատիվ գործողությամբ | | | | |
| |պայմանավորված ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|1.4.|Թողարկողի հարցման հիման վրա իր կամ | | | | |
| |իր կողմից թողարկված (տեղաբաշխված) | | | | |
| |արժեթղթերի վերաբերյալ | | | | |
| |տեղեկությունների տրամադրման հետ | | | | |
| |կապված ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|2 |Եկամուտներ թողարկողներին | | | | |
| |մատուցվող լրացուցիչ | | | | |
| |ծառայություններից, այդ թվում` | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|2.1 |Թողարկողի հանձնարարագրի հիման | | | | |
| |վրա շահութաբաժինների հաշվարկման և | | | | |
| |վճարման ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|2.2 |Թողարկողի հանձնարարագրի հիման | | | | |
| |վրա պարտատոմսերի արժեկտրոնների | | | | |
| |վճարման կամ մարման արդյունքում | | | | |
| |դրամական միջոցների բաշխման | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|2.3 |Թողարկողին արժեթղթերի (փայերի) | | | | |
| |գործառնությունների մասին | | | | |
| |(արժեթղթերի (փայերի) փոխանցման | | | | |
| |հանձնարարականների և արժեթղթերի | | | | |
| |նկատմամբ իրավունքների | | | | |
| |սահմանափակումների վերաբերյալ) | | | | |
| |ծանուցման ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|2.4 |Թողարկողին օրենքով և իր | | | | |
| |կանոնադրությամբ սահմանված | | | | |
| |արժեթղթերի ձեռքբերման և այլ | | | | |
| |սահմանափակումների նկատմամբ | | | | |
| |հսկողության իրականացման | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|3. |Եկամուտներ հաշվետերերին մատուցվող | | | | |
| |ծառայություններից, այդ թվում` | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|3.1 |Գրանցված սեփականատերերի | | | | |
| |(անվանատերերի) արժեթղթերի հաշիվների| | | | |
| |բացման և պահպանման հետ կապված | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|3.2 |Արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված| | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|3.3 |Արժեթղթերի գրավադրման, սառեցման, | | | | |
| |ձայնի իրավունքի սահմանափակման | | | | |
| |գրանցման հետ կապված | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|3.4 |Հաշվետիրոջը տեղեկությունների | | | | |
| |տրամադրման ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|4. |Եկամուտներ օտարերկրյա պահառուի | | | | |
| |միջոցով հաշվառվող արժեթղթերի | | | | |
| |պահպանման և այդ արժեթղթերով | | | | |
| |գործարքների սպասարկման | | | | |
| |ծառայություններից, այդ թվում` | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|4.1 |Արժեթղթերի պահպանման | | | | |
| |ծառայությունների մատուցումից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|4.2 |Կորպորատիվ գործողություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|4.3 |Ժողովներին հեռական մասնակցության | | | | |
| |ապահովման ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|4.4 |Արժեթղթերով վերջնահաշվարկի | | | | |
| |կատարման ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|4.5 |Դրամական միջոցներով վերջնահաշվարկի | | | | |
| |կատարման ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|4.6 |Հաշվետվությունների տրամադրման | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|5. |Եկամուտներ հաշվի օպերատորի և | | | | |
| |կարգավորվող շուկայի հաշվարկային | | | | |
| |համակարգի անդամի կարգավիճակի | | | | |
| |շնորհում և սպասարկման | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|6. |Եկամուտներ հաճախորդներին SWIFT | | | | |
| |համակարգի միջոցով տեղեկությունների | | | | |
| |ներկայացման ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|7. |Եկամուտներ կարգավորվող շուկայում | | | | |
| |կնքված գործարքների արդյունքում | | | | |
| |քլիրինգի և վերջնահաշվարկի հետ | | | | |
| |կապված ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|8. |Եկամուտներ Օրենքով և արժեթղթերի | | | | |
| |շուկան կարգավորող այլ իրավական | | | | |
| |ակտերով սահմանված անձանց | | | | |
| |շրջանակներից դուրս այլ անձանց | | | | |
| |կողմից ներկայացված հարցումների | | | | |
| |վերաբերյալ պատասխանի ներկայացման | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|9. |Եկամուտներ արժեթղթերի սառեցման | | | | |
| |գրանցման հետ կապված | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|10. |Եկամուտներ արժեթղթերի ծածկագրերի | | | | |
| |շնորհման ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|11. |Եկամուտների վարկային ռեսուրսների | | | | |
| |առևտրի սահմանաչափերի հաշվարկման, | | | | |
| |տրամադրման և քլիրինգի | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|12. |Եկամուտներ գույքի գրավով ապահովված | | | | |
| |արժեթղթերի պահպանման | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|13. |Եկամուտներ կիրառված տույժերից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|14. |Եկամուտներ մատուցվող այլ | | | | |
| |ծառայություններից | | | | |
|____|___________________________________|_______|________|______|________|
|11. |Ընդամենը | | | | |
._________________________________________________________________________.
ՀԱՎԵԼՎԱԾ 2
«Կենտրոնական դեպոզիտարիայի`
Կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունները, դրանց
ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները» կանոնակարգ 5/04-ի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 6. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԵՊՈՆԱՑՎԱԾ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԵՊՈՆԱՑՎԱԾ, ԱՊԱԴԵՊՈՆԱՑՎԱԾ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(օրական)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը _____________
Հաշվետու օր __________
.__________________________________________________________________________
|N |Հաշվար-|Համակարգի|Միջոցների| ԱՐԺԵԹՂԹԵՐ |
| |կային |անդամի |սեփականա-|_________________________________________|
| |համա- |կոդը |տերը |Արժե- |Առաջին|Ընթա- |Ընթա- |Առևտ- |Առաք- |
| |կարգի | | |թղթի |փուլով|ցիկ |ցիկ |րային |ման |
| |անդամի | | |տարբե-|դեպո- |դեպո- |ապա- |նստա- |կամ |
| |անվա- | | |րակիչ |նաց- |նացված|դեպո- |շրջանի|ստաց- |
| |նումը | | |ծածկա-|ված |արժե- |նացված|վեր- |ման |
| | | | |գիրը |արժե- |թղթերի|արժե- |ջում |ենթակա|
| | | | | |թղթերի|քանակը|թղթերի|արժե- |արժե- |
| | | | | |քանակը| |քանակը|թղթերի|թղթերի|
| | | | | | | | |քանակը|քանակը|
|___|_______|_________|_________|______|______|______|______|______|______|
|1. | | | | | | | | | |
|___|_______|_________|_________|______|______|______|______|______|______|
|2. | | | | | | | | | |
|___|_______|_________|_________|______|______|______|______|______|______|
|3. | | | | | | | | | |
|___|_______|_________|_________|______|______|______|______|______|______|
|4. | | | | | | | | | |
|___|_______|_________|_________|______|______|______|______|______|______|
|5. | | | | | | | | | |
|___|_______|_________|_________|______|______|______|______|______|______|
|6. | | | | | | | | | |
|___|_______|_________|_________|______|______|______|______|______|______|
|...| | | | | | | | | |
|___|_______|_________|_________|______|______|______|______|______|______|
|143| | | | | | | | | |
.__________________________________________________________________________
.____ __________________________________________________________.
|N | | ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ |
| | |_________________________________________________________|
| | |Առաջին |Ընթացիկ |Ընթացիկ |Դրամական |Վճարման |Արժույթի|
| | |փուլով |դեպոնաց-|ապադեպո-|միջոցների |կամ |ISO կոդ |
| | |դեպոնացված|ված |նացված |մնացորդը |ստացման | |
| | |դրամական |դրամական|դրամական|առևտրային |ենթական | |
| | |միջոցներ |միջոցներ|միջոցներ|նստաշրջանի|դրամական| |
| | | | | |վերջում |միջոցներ| |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___| |__________|________|________|__________|________|________|
|1. | | | | | | | |
|___| |__________|________|________|__________|________|________|
|2. | | | | | | | |
|___| |__________|________|________|__________|________|________|
|3. | | | | | | | |
|___| |__________|________|________|__________|________|________|
|4. | | | | | | | |
|___| |__________|________|________|__________|________|________|
|5. | | | | | | | |
|___| |__________|________|________|__________|________|________|
|6. | | | | | | | |
|___| |__________|________|________|__________|________|________|
|...| | | | | | | |
|___| |__________|________|________|__________|________|________|
|143| | | | | | | |
.____ __________________________________________________________.
(հավելվածը խմբագրվել է 05.05.15 թիվ 112-Ն որոշում)
(հավելվածը փոփ. 08.09.09 թիվ 269-Ն, 06.11.12 թիվ 300-Ն որոշումներ)
ՀԱՎԵԼՎԱԾ 3
i
«Կենտրոնական դեպոզիտարիայի`
Կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունները, դրանց
ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները» կանոնակարգ 5/04-ի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը _____________
Հաշվետու օր __________
._________________________________________________________________________
|N |Գոր- |Արժե- |Վերջնա|Արժե|Արժե-|Թողար-|Արժե- |Միա-|Ար- |Արժե|Արժեթղթի|
| |ծարքի|թղթերի|հաշվար|թղթի|թղթի |կողի |թղթերի|վոր |ժույ|թղթե|մինչև |
| |խմբի |փոխանց|կի |դասը|տար- |ֆիր- |ծավալն|արժե|թի |րի |մարում |
| |հա- |ման |տեսակը| |բերա-|մային |անվա- |թղթի|ISՕ |քա- |եկամտա- |
| |մարը |հիմքը | | |կիչ |անվա- |նական |գինը|կոդը|նակը|բերու- |
| | | | | |ծածկա|նումը,|արժե- | | | |թյունը |
| | | | | |գիրը |գտնվե-|քով | | | |(հայտնի |
| | | | | | |լու | | | | |լինելու |
| | | | | | |վայրը | | | | |դեպքում)|
|___|_____|______|______|____|_____|______|______|____|____|____|________|
|1 | | | | | | | | | | | |
|___|_____|______|______|____|_____|______|______|____|____|____|________|
|2 | | | | | | | | | | | |
|___|_____|______|______|____|_____|______|______|____|____|____|________|
|3 | | | | | | | | | | | |
|___|_____|______|______|____|_____|______|______|____|____|____|________|
|4 | | | | | | | | | | | |
|___|_____|______|______|____|_____|______|______|____|____|____|________|
|5 | | | | | | | | | | | |
|___|_____|______|______|____|_____|______|______|____|____|____|________|
|...| | | | | | | | | | | |
|___|_____|______|______|____|_____|______|______|____|____|____|________|
|60.| | | | | | | | | | | |
._________________________________________________________________________
._____________________________________________________________________.
|N ||Ընդ-|Գոր- |Գոր-|Արժեթղթի`|Արժեթղթերը ստացող |Արժեթղթերը փոխանցող |
| ||հա- |ծարքի|ծար-|կարգա- | անձը | անձը |
| ||նուր|կնք- |քի |վորվող |__________________|____________________|
| ||գու-|ման |վերջ|շուկայում|Անուն,|Կարգա-|Ռեզի|Անուն,|Կարգա-|Ռեզի- |
| ||մարը|ամսա-|նա- |առևտրին |ազգա- |վիճակը|դեն-|ազգա- |վիճակը|դենտու|
| || |թիվը |հաշ-|թույլա- |նունը | |թյու|նունը | |թյունը|
| || |(առ- |վար-|տրված |(անվա-| |նը |(անվա-| | |
| || |կայու|կի |լինելու |նումը)| | |նումը)| | |
| || |թյան |ամսա|կարգա- | | | | | | |
| || |դեպ- |թիվը|վիճակը | | | | | | |
| || |քում)| | | | | | | | |
| || | | | | | | | | | |
| || | | | | | | | | | |
| || | | | | | | | | | |
|__||____|_____|____|_________|______|______|____|______|______|______|
|1 || | | | | | | | | | |
|__||____|_____|____|_________|______|______|____|______|______|______|
|2 || | | | | | | | | | |
|__||____|_____|____|_________|______|______|____|______|______|______|
|3 || | | | | | | | | | |
|__||____|_____|____|_________|______|______|____|______|______|______|
|4 || | | | | | | | | | |
|__||____|_____|____|_________|______|______|____|______|______|______|
|5 || | | | | | | | | | |
|__||____|_____|____|_________|______|______|____|______|______|______|
|..|| | | | | | | | | | |
|__||____|_____|____|_________|______|______|____|______|______|______|
|60|| | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Կենտրոնական դեպոզիտարիայի գործադիր տնօրեն`________________________
(ստորագրություն)
Գլխավոր հաշվապահ` _________________________
(ստորագրություն)
Կ.Տ.
(3-րդ հավելվածը փոփ. 15.09.17 թիվ 203-Ն, 03.08.18 թիվ 137-Ն որոշումներ)
ՀԱՎԵԼՎԱԾ 4
«Կենտրոնական դեպոզիտարիայի`
Կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունները, դրանց
ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները» կանոնակարգ 5/04-ի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 8. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը _____________
Հաշվետու օր __________
._____________________________________________________________________.
|N |Համա- |Համա- |Համա- |Համա- |Համա- |Համա- |Հաշվար-|Հաշվար-|Հաշվար-|
| |կարգի |կարգի |կարգի |կարգի |կարգի |կարգի |կային |կային |կային |
| |անդամի|անդամի|անդամի|անդամի|անդամի|անդամի |համա- |համա- |համա- |
| |անվա- |կոդը |ծածկա-|կարգա-|կարգա-|կարգա- |կարգի |կարգի |կարգի |
| |նումը | |գիրը |վիճակը|վիճակի|վիճակի |անդամի |անդամի |անդամի |
| | | | | |շնոր- |ստացման|կարգա- |կարգա- |կարգա- |
| | | | | |հում/ |համար |վիճակի |վիճակի |վիճակի |
| | | | | |դադա- |դիմումի|շնորհ- |դադա- |դադա- |
| | | | | |րեցում|ներկա- |ման |րեցման |րեցման |
| | | | | | |յացման |ամսա- |ամսա- |իրա- |
| | | | | | |ամսա- |թիվը |թիվը |վական |
| | | | | | |թիվը | | |հիմ- |
| | | | | | | | | |քերը |
|__|______|______|______|______|______|_______|_______|_______|_______|
|1.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|______|_______|_______|_______|_______|
|2.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|______|_______|_______|_______|_______|
|3.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|______|_______|_______|_______|_______|
|4.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|______|_______|_______|_______|_______|
|5.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|______|_______|_______|_______|_______|
|..| | | | | | | | | |
|__|______|______|______|______|______|_______|_______|_______|_______|
|23| | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՀԱՎԵԼՎԱԾ 5
«Կենտրոնական դեպոզիտարիայի`
Կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունները, դրանց
ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները» կանոնակարգ 5/04-ի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 9. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ(ԿԱՄ) ԿԱՍԵՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(յուրաքանչյուր փոփոխության դեպքում)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը _____________
Հաշվետու օր __________
._____________________________________________________________________.
|N |Համա- |Համա |Համա- |Համա- |Համա- |Համակարգի |Համա- |Համա- |
| |կարգի |կարգի |կարգի |կարգի |կարգի |անդամի |կարգի |կարգի |
| |անդամի|անդամի|անդամի|անդամի|անդամի |կարգավիճակի|անդամի |անդամի |
| |անվա- |կոդը |ծածկա-|կասեց-|կարգա- |կասեցման |կարգա- |կարգա- |
| |նումը | |գիրը |ված |վիճակի |ժամկետը |վիճակի |վիճակի |
| | | | |կարգա-|կասե- |___________|կասեցման|կասեցման|
| | | | |վիճակը|ցում/ |սկիզբ|ավարտ|իրավական|դադա- |
| | | | | |կասեցման| | |հիմքերը |րեցման |
| | | | | |դադա- | | | |իրավական|
| | | | | |րեցում | | | |հիմքերը |
|__|______|______|______|______|________|_____|_____|________|________|
|1.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|________|_____|_____|________|________|
|2.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|________|_____|_____|________|________|
|3.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|________|_____|_____|________|________|
|4.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|________|_____|_____|________|________|
|5.| | | | | | | | | |
|__|______|______|______|______|________|_____|_____|________|________|
|..| | | | | | | | | |
|__|______|______|______|______|________|_____|_____|________|________|
|16| | | | | | | | | |
._____________________________________________________________________.
ՀԱՎԵԼՎԱԾ 6
«Կենտրոնական դեպոզիտարիայի`
Կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունները, դրանց
ներկայացման կարգը, ձևը և
ժամկետները» կանոնակարգ 5/04-ի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 10. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅՈՒՄ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ
ՓՈԽԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ամսական)
Կենտրոնական դեպոզիտարիայի անվանումը ____________
Ամսաթիվը ____________թ -ից
մինչև __________ թ.
.______________________________________________________________________
|N |Թողար- |Փոխարկ-|Փոխարկում |Արժե- |Արժե|Արժե- |Եթե |Այն |
| |կողի |ման |իրականաց- |թղթի |թղթի|թղթի |արժե- |արժե- |
| |ֆիրմային|մասին |նելու համար|տարբե-|դասը|փոխարկ-|թղթերի |թղթերի |
| |անվա- |որոշման|որոշմամբ |րակիչ | |ման |փոխար- |դասը |
| |նումը, |ներկա- |նախատեսված |ծածկա-| |ձևը |կումը |(դասերը)|
| |գտնվելու|յացման |ժամկետը |գիրը | | |վերա- |որին |
| |վայրը |ամսա- |___________| | | |կազմա- |(որոնց) |
| | |թիվը |սկիզբ|ավարտ| | | |կերպման |փոխարկ- |
| | | | | | | | |արդյունք|վում են |
| | | | | | | | |է, ապա |տվյալ |
| | | | | | | | |վերա- |արժե- |
| | | | | | | | |կազմա- |թղթերը |
| | | | | | | | |կերպման | |
| | | | | | | | |ձևը | |
|__|________|_______|_____|_____|______|____|_______|________|________|
|1.| | | | | | | | | |
|__|________|_______|_____|_____|______|____|_______|________|________|
|2.| | | | | | | | | |
|__|________|_______|_____|_____|______|____|_______|________|________|
|3.| | | | | | | | | |
|__|________|_______|_____|_____|______|____|_______|________|________|
|4.| | | | | | | | | |
|__|________|_______|_____|_____|______|____|_______|________|________|
|5.| | | | | | | | | |
|__|________|_______|_____|_____|______|____|_______|________|________|
|..| | | | | | | | | |
|__|________|_______|_____|_____|______|____|_______|________|________|
|28| | | | | | | | | |
.______________________________________________________________________
.___ ________________________________________.
|N | |Արժեթղթերի|Արժեթղթերի |Կոտորակային |
| | |փոխարկման |ընդհանուր |արժեթղթերի |
| | |սկզբունքը |քանակը |գրանցված |
| | | | |սեփականատերերի|
| | | | |(անվանատերերի)|
| | | | |թիվը |
| | | |_____________| |
| | | |մինչև |փոխար-| |
| | | |փոխար-|կումից| |
| | | |կումը |հետո | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__| |__________|______|______|______________|
|1.| | | | | |
|__| |__________|______|______|______________|
|2.| | | | | |
|__| |__________|______|______|______________|
|3.| | | | | |
|__| |__________|______|______|______________|
|4.| | | | | |
|__| |__________|______|______|______________|
|5.| | | | | |
|__| |__________|______|______|______________|
|..| | | | | |
|__| |__________|______|______|______________|
|28| | | | | |
.___ ________________________________________.
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում