Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 15 ...

 

 

040.0192.010318

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2018 թվականի N 192-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

1) 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի աղյուսակի 3-րդ սյունակում «էկոնոմիկայի», «էներգետիկայի և բնական պաշարների» և «տրանսպորտի և կապի» բառերը համապատասխանաբար փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների», «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» և «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.

2) 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի 2-րդ կետում`

i

ա. «Թույլտվություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թույլտվություն` հատուկ փաստաթուղթ, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան այն ապրանքն է, որի համար սահմանված է ավտոմատ լիցենզավորում (հսկողություն):»,

բ. «Թույլտվություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)` փաստաթուղթ, որով արտաքին առևտրային գործունեության մասնակցին կամ ֆիզիկական անձին տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման իրավունք:»,

գ. «Լիազոր մարմին» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիազոր մարմին` լիցենզիա կամ թույլտվություն կամ եզրակացություն տրամադրելու կամ ծանուցումներ գրանցելու իրավասություն ունեցող մարմին:»,

դ. «Հայտատու» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայտատու` արտաքին առևտրային գործունեության մասնակից կամ սույն որոշմամբ սահմանված դեպքերում` ֆիզիկական անձ, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր` լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության ձևակերպման, ծանուցումների գրանցման նպատակով:»,

ե. «Լիցենզիայի կատարում» բառերը փոխարինել «Լիցենզիայի (թույլտվության, եզրակացության, ծանուցման) կատարում» բառերով, իսկ «տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա, տվյալ լիցենզիայով նախատեսված պայմաններով» բառերը` «տրված (ձևակերպված) լիցենզիայի կամ թույլտվության կամ եզրակացության կամ ծանուցման հիման վրա տվյալ փաստաթղթերով նախատեսված պայմաններով» բառերով,

զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Լիցենզավորման գործընթաց` լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիաների, թույլտվությունների, եզրակացությունների տրամադրման, ծանուցումների գրանցման գործընթաց:».

3) 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները տրամադրվում են հայտի հիման վրա` հայտում նշված բոլոր ապրանքատեսակների համար 3-օրյա ժամկետում, եթե նշված բոլոր ապրանքատեսակների համար լիցենզիա, թույլտվություն, եզրակացություն տրամադրող լիազոր մարմինը տվյալ պետական մարմինն է, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ եզրակացություններ պահանջվում են:»,

i

բ. 5-րդ կետում «Լիցենզիաները և թույլտվություններն» բառերը փոխարինել «Լիցենզիաները, թույլտվությունները և եզրակացությունները» բառերով,

գ. 6-րդ կետում «Լիցենզիաների և թույլտվությունների» բառերը փոխարինել «Լիցենզիաների, թույլտվությունների և եզրակացությունների» բառերով,

դ. 7-րդ կետը «թույլտվություն» բառից հետո լրացնել «եզրակացություն» բառով,

ե. 3-րդ բաժինը «թույլտվությունների» բառից հետո լրացնել «և եզրակացությունների» բառերով,

i

զ. 24-րդ կետը «թույլտվությունները» բառից հետո լրացնել «և եզրակացությունները» բառերով.

4) 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի 25-րդ կետում`

i

ա. «Թույլտվությունները» բառը փոխարինել «Եզրակացությունները տրվում են լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա, որը ներառում է իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը), իսկ թույլտվությունները» բառերով,

բ. 1-ին ենթակետը «գրանցման համարը,» բառերից հետո լրացնել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը, տրամադրող մարմնի անունը և տրման ամսաթիվը, բնակության վայրը).» բառերով,

գ. 2-րդ ենթակետում «անհատ ձեռնարկատերը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը կամ ֆիզիկական անձը» բառերով.

5) 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածի`

i

ա. 26-րդ կետը «Թույլտվության» բառից հետո լրացնել «եզրակացության» բառով,

բ. 27-րդ կետը «մասնակիցը» բառից հետո լրացնել «կամ ֆիզիկական անձը» բառերով, «թույլտվության» բառից հետո` «կամ եզրակացության» բառերով, «թույլտվությունը» բառից հետո` «կամ եզրակացությունը» բառերով, իսկ «մասնակցին» բառից հետո` «կամ ֆիզիկական անձին» բառերով,

գ. 28-րդ կետը «թույլտվությունները» բառից հետո լրացնել «կամ եզրակացությունները» բառերով,

դ. 29-րդ կետը «թույլտվության» բառից հետո լրացնել «, եզրակացության» բառով, «գործունեության մասնակցի» բառերից հետո` «կամ ֆիզիկական անձի» բառերով, իսկ «թույլտվության» բառից հետո` «կամ եզրակացության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.02.2018
N 192-Ն
Որոշում