040.1039.290914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1039-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի ուսուցման կազմակերպման մասին» N 320 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «ՈՒժեղ երկրաշարժի կամ դրա սպառնալիքի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունները կանոնակարգելու մասին» N 152 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
3) որոշման 1-ին կետով հաստատված օրացուցային պլանում`
ա. «ՀՀ արտակարգ իրավիճակների վարչություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով, իսկ «ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար» բառերը` «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար» բառերով,
բ. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (այսուհետ` ՀՀ ՍՊԱԾ) գլխավոր տնօրենի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով, իսկ «քաղաքացիական պաշտպանության օպերատիվ հերթապահ» բառերը «Ճգնաժամային կառավարման կենտրոն» բառերով,
գ. 1-ին կետից հանել «Նիստին հրավիրել ՀՀ ՍՊԱԾ-ի գլխավոր տնօրենին:» նախադասությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական օբյեկտի անվտանգության վկայագրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայությանը» բառերը փոխարինել «փրկարար ծառայությանը» բառերով.
i
2) որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության մեջ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» N 592 որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանն իրավասություններ վերապահելու մասին» N 1140-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերով:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 8-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտում» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային կառավարման ինստիտուտում և «Փրկարար» ուսումնական կենտրոնում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 957-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) կարգի 26-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով.
i
2) կարգի N 2 հավելվածի 4.1-ին կետի «ա» ենթակետում «արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը» բառերով:
i
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 997-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի» բառերով:
i
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգը հաստատելու մասին» N 1182-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով:
i
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ, 6-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով.
i
2) 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար» բառերով.
i
3) 2-րդ կետի «գ», «դ» ենթակետերում և 6-րդ կետի «ա», «բ» ենթակետերում «թաղային համայնք» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վարչական շրջան» բառերով.»:
i
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 384-Ն որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:
i
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը սահմանելու մասին» N 390-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության (այսուհետ` հակահրդեհային ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով:
i
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգը սահմանելու մասին» N 1494-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:
i
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը հաստատելու մասին» N 1861-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:
i
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը սահմանելու մասին» N 633-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը սահմանելու մասին» N 1442-Ն որոշման 1-ի կետով սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով.
i
2) 6-րդ կետում «նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենը» բառերը փոխարինել «նախարարը» բառերով:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Ճգնաժամային կառավարման ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու մասին» N 1055-Ն որոշման 2-րդ կետով հաստատված «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 6-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով.
i
2) 21-րդ և 22-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-Ն որոշման 1-ին կետով հաստատված ազգային պլանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) պլանի 3-րդ կետի`
i
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «ՀՓԾ» հապավումը,
բ. 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Հայաստանի փրկարար» բառերը փոխարինել «փրկարար «բառով.
2) 4-րդ կետի`
i
ա. 8-րդ ենթակետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով,
բ. 20-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 634-Ն որոշում.» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն որոշում.» բառերով.
i
3) 17-րդ կետում «(ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ուժերով (այսուհետ` ՀՀ ԱԻՆ ՀՓԾ)» բառերը փոխարինել «(ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության (այսուհետ` ՀՀ ԱԻՆ ՓԾ) ուժերով» բառերով.
i
4) ամբողջ տեքստում «ՀՀ ԱԻՆ ՀՓԾ» հապավումը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ» հապավումով:
i
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 5-րդ տողի 1-ին սյունակում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին» բառերով.
i
2) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի «ժգ» ենթակետում, 5.9-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով.
i
3) որոշման N 2 հավելվածի 19-րդ կետում «ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով:
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու մասին» N 1500-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) վերնագրում և որոշմամբ հաստատված ցանկի վերնագրում «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «փրկարար ծառայությանն» բառերով.
i
2) 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» բառերը փոխարինել «աշխատակազմ» բառով.
3) որոշման 1-ին կետով հաստատված ցանկում`
ա. ուժը կորցրած ճանաչել 1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերը,
բ. հանել «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» վերնագիրը և ուժը կորցրած ճանաչել 102-րդ, 103-րդ և 104-րդ կետերը,
գ. հանել «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն» վերնագիրը և ուժը կորցրած ճանաչել 105-րդ կետը:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին» N 136-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանում և որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.
i
2) որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության նախաձեռնությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության նախաձեռնությամբ» բառերով:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Առանց բարձրագույն կրթության` Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց ավելի բարձր պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 147-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով.
i
2) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.
i
3) որոշման հավելվածում «Հայաստանի փրկարար ծառայության համակարգի» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության համակարգի» բառերով:
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.
i
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով:
i
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 325-Ն որոշման նախաբանում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի ու պայմանների 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:
i
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ և այլ պայմանների ցանկը սահմանելու մասին» N 292-Ն որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:
i
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Առողջության համար վնասակար պայմաններում ծառայողական պարտականություններ կատարող փրկարարական ծառայողների համար աշխատաժամանակի կրճատ տևողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև այդ աշխատաժամանակի տևողությունը և վարձատրության պայմանները սահմանելու մասին» N 604-Ն որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով, իսկ որոշմամբ սահմանված ցանկի 1-ին և 2-րդ կետերում «Հայաստանի փրկարար ծառայությունում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունում» բառերով:
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման կամ Հայաստանի փրկարար ծառայության կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված և ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի կողմից ուսման, վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 557-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման վերնագրում և 1-ին կետում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագրում ու 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
i
2) որոշման նախաբանում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում, 3-րդ կետի «ա», «դ», «ե» ենթակետերում և 9-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.
i
3) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայությունում ծառայության անցնող» բառերը փոխարինել «Փրկարարական ծառայության անցնող» բառերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը սահմանելու մասին» N 645-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանում և որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.
i
2) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:
i
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը սահմանելու մասին» N 695-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագրում, կարգի 1-ին կետում, ձևի վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության» բառերով.
2) որոշման նախաբանում, որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով.
3) որոշման 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով:
i
31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկելու կարգը սահմանելու մասին» N 1403-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով:
i
32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին» N 249-Ն որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:
i
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Փրկարարական կազմավորումների և փրկարարների որակավորման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1391-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 3-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով:
34. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության 2000-2004 թվականների ծրագրի մասին» N 796 որոշումը.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգի կառուցվածքային փոփոխությունների մասին» N 224 որոշումը.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու մասին» N 1142-Ն որոշումը.
i
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից` պետության անունից կատարվող հրդեհային պահպանության աշխատանքների ֆինանսավորման կարգի մասին» N 1131-Ն որոշումը.
i
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության անունից իրականացվող հրդեհային պահպանության աշխատանքների ֆինանսավորման նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու մասին» N 1121-Ն որոշումը.
i
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» N 380 որոշումը.
i
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը և «Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի N 383-Ն, մայիսի 19-ի N 633-Ն և մայիսի 19-ի N 634-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2309-Ն որոշումը.
i
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող հակահրդեհային պահպանության ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու և նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցերը կանոնակարգելու մասին» N 735-Ն որոշումը:
35. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ