Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԻ ...

 

 

106.0159.051112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        11            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10612395

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 սեպտեմբերի 2012 թվականի N 159-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել պետական և համայնքային անտառային հողերում կողմնակի անտառօգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2012 թվականի սեպտեմբերի 18-ի

N 159-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական և համայնքային անտառային հողերում (այսուհետ` անտառային հողեր) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կողմնակի անտառօգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Անտառային հողերում արդյունագործական նպատակով կողմնակի անտառօգտագործումն իրականացվում է անտառկառավարման պլանների հիման վրա` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին, իրավական այլ ակտերին և սույն կարգին համապատասխան:

i

3. Կողմնակի անտառօգտագործման իրավունք կարող են ձեռք բերել անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու)` անտառօգտագործման իրավունք տրամադրողին ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշմամբ սահմանված` առանց անտառային հողերի նկատմամբ իրավունքի ձեռք բերման N 1 կամ անտառային հողերի վարձակալության իրավունք ստանալու համար N 2 ձևերի հայտ:

4. Անտառային հողերում ոչ բնափայտային անտառանյութի` պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերման, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման նպատակներով կնքվում է կողմնակի անտառօգտագործման պայմանագիր:

i

5. Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման նպատակով կողմնակի անտառօգտագործումն իրականացվում է անտառային հողերի վարձակալության պայմանագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման դրույթներին համապատասխան:

i

6. Խոտհնձի և արածեցման նպատակով անտառային հողերն օգտագործման են տրամադրվում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն որոշումների:

7. Սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված կողմնակի անտառօգտագործման նպատակով կնքված պայմանագրի հիման վրա անտառօգտագործողին տրվում է անտառային տոմս:

8. Անտառային տնտեսություն վարողները կողմնակի անտառօգտագործման պահանջների խախտման համար անտառօգտագործողներին նախազգուշացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն կրելու մասին և բացատրական աշխատանքներ են իրականացնում կողմնակի անտառօգտագործման պաշարների արդյունավետ օգտագործման վերաբերյալ:

 

II. ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

9. Կողմնակի անտառօգտագործման պաշարները և դրանց տարածքային տեղաբաշխումը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի օգտագործման հնարավոր ծավալները որոշվում են անտառկառավարման պլաններով:

10. Յուրաքանչյուր անտառտնտեսություն վարող կազմակերպություն իրականացնում է կողմնակի անտառօգտագործման ընթացիկ հաշվառում և տվյալները գրանցում` կողմնակի անտառօգտագործման հաշվառման գրքում` համաձայն ձևի (կցվում է), որը կարվում և կնքվում է տվյալ անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից:

 

III. ՎԱՅՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՎ ԸՆԿՈՒՅԶՆԵՐԻ ՄԹԵՐՈՒՄԸ

 

11. Պտուղների և ընկույզների հավաքն ու մթերումն իրականացվում է պետական և համայնքային անտառների բոլոր տեղամասերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

12. Պտուղների և ընկույզների հավաքն ու մթերումն անհրաժեշտ է իրականացնել վնաս չպատճառելով պտղակիր և ընկուզակիր ծառաթփատեսակներին:

13. Պտղակիր և ընկուզակիր ծառաթփատեսակների արտադրողականության բարձրացման նպատակով անտառային տնտեսություն վարող կազմակերպություններն իրականացնում են կենսաբանական, ագրոտեխնիկական և այլ աշխատանքներ ծառերի և թփերի արժեքավոր տեսակների բնական վերականգնմանն օժանդակելու համար, ինչպես նաև նոսրացած տեղամասերում այդ ծառաթփատեսակների տնկման աշխատանքներ:

 

IV. ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՎ ՍՆԿԵՐԻ ՄԹԵՐՈՒՄԸ

 

14. Հատապտուղների և սնկերի հավաքն ու մթերումն իրականացվում է պետական և համայնքային անտառների ցանկացած տեղամասերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

15. Հատապտուղների և սնկերի հավաքը պետք է կատարվի այնպիսի մեթոդներով, որոնք բացառում են հատապտուղների թփերի և սնկամարմինների վնասումը և չեն խոչընդոտում նրանց բնական վերականգնմանն ու պաշարների վերարտադրությանը:

16. Անտառային տնտեսություն վարողները հատապտուղների բերքատվության բարձրացման նպատակով, տնտեսապես արժեքավոր հատապտղային թփուտներում իրականացնում են սերմնային ցանքի և կտրոնավորման աշխատանքներ: Հատապտղային թփուտները պահպանում են պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակում:

 

V. ՈՒՏԵԼԻ ԲՈՒՅՍԵՐԻ, ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄԸ

 

17. Բույսերի և դրանց առանձին մասերի (տերևներ, բողբոջներ, ծաղիկներ, սերմեր, արմատներ, պալարներ, պալարասոխուկներ), որոնք օգտագործվում են որպես ուտելի բույսեր, դեղաբույսեր և տեխնիկական հումք, հավաքն ու մթերումն իրականացվում է պետական և համայնքային անտառների բոլոր տեղամասերում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

18. Ծառերի բողբոջները մթերվում են անտառավերականգնման, ինչպես նաև խնամքի, սանիտարական կամ այլ հատումներից կտրված ծառերից կամ ճյուղերից, իսկ կանգուն ծառերից բողբոջները հավաքում են ուռչելու սկզբում, երբ բողբոջային թեփուկները դեռ չեն սկսել բացվել: Բողբոջների մթերումը դադարեցվում է, երբ դրանց գագաթը սկսում է կանաչել:

19. Բույսերի և դրանց առանձին մասերի, դեղաբույսերի և տեխնիկական հումքի հավաքն ու մթերումը թույլատրվում է իրականացնել այնպիսի ծավալներով, որպեսզի ապահովվի նրանց ժամանակին բնական վերականգնումն ու պաշարների վերարտադրությունը:

20. Խոտաբույսերի վերգետնյա մասերն հավաքվում են չվնասելով արմատները:

21. Տերևները հավաքվում են, երբ դրանք ամբողջությամբ ձևավորվել են` կոկոնակալման և ծաղկման փուլում: Տերևները կտրում են տարբեր մեխանիկական հարմարանքներով (դանակ, մկրատ և նմանատիպ այլ գործիքներ) կամ զգուշությամբ պոկում են ձեռքով:

22. Մաքուր խոտաբուսային ծածկոցներում հնձվում է ամբողջ վերգետնյա զանգվածը, և պոկվում տերևները:

23. Ծաղկաբույլերը և ծաղիկները հավաքում են ծաղկման սկզբնական փուլում, կտրելով մեխանիկական հարմարանքներով: Ծաղկաբույլերի և ծաղիկների հավաքման ժամանակ յուրաքանչյուր բուսատեսակի ընդհանուր քանակի 20-25%-ը թողնում են սերմնակալման համար:

24. Պալարների (պալարասոխուկների) մթերումն իրականացվում է վերգետնյա հատվածների մահանալու ընթացքում կամ վաղ գարնանը մինչև վեգետացիայի սկիզբը: Պալարների (պալարասոխուկների) մթերման ընթացքում, դրանց մի մասը թողնվում է հողում, որպեսզի ապահովվի բույսի վեգետատիվ բազմացումը: Երիտասարդ բուսակներից պալարների (պալարասոխուկներ) մթերումն արգելվում է, քանի որ դրանք քիչ քանակությամբ զանգված են առաջացնում:

25. Դեղաբույսերի հումքի կրկնակի հավաքը միևնույն հանդակից կամ թփուտից թույլատրվում է միայն տվյալ բուսատեսակի հումքի պաշարի ամբողջական վերականգնումից հետո:

26. Որևէ տեսակի դեղաբույսի հումքի կրկնակի հավաք իրականացնելու վերաբերյալ ժամկետների բացակայության դեպքում, անհրաժեշտ է.

1) միամյա խոտաբույսերի ծաղկաբույլերը և վերգետնյա օրգանները մթերել միևնույն թփուտներից երկու տարին մեկ անգամ,

2) բազմամյա խոտաբույսերը կախված տեսակից և տեղանքի վիճակից մթերել 2-3 տարին մեկ անգամ,

3) դեղաբույսերի մեծ մասի (կախված տեսակից և քանակից) ստորգետնյա օրգանները մթերել` ոչ հաճախ, քան 3-5 տարին մեկ անգամ:

 

VI. ՄԵՂՎԱՆՈՑՆԵՐԻ ՓԵԹԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

 

27. Մեղվանոցների փեթակների տեղադրման նպատակով հայտատուները տրամադրողին հայտ են ներկայացնում փեթակների տեղադրումից առնվազն երեք ամիս առաջ, հայտի համապատասխան տողում նշելով փեթակների քանակը և տարածքի չափը:

 

Ձև

 

ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

(Ըստ տեսակների)

 

«Անտառտնտեսություն» մասնաճյուղ _________________________

 

._____________________________________________________________________.

|N |Անտառ-   |Անտառօգտագործման ենթակա |Տրված է անտառօգտագործման       |

|  |պետության|հնարավոր տարածքների     |իրավունք                       |

|  |անվանումը|առկայությունը           |                               |

|  |_________|________________________|_______________________________|

|  |         |պահա-   |քառա-   |տեղա- |տարած- |անտառային |անտառ- |հիմք|

|  |         |բաժին, N|կուսի, N|մաս, N|քը (հա)|տոմսի N և |օգտա-  |    |

|  |         |        |        |      |       |դուրսգրման|գործման|    |

|  |         |        |        |      |       |օրը       |ժամկետը|    |

|__|_________|________|________|______|_______|__________|_______|____|

|  |         |        |        |      |       |          |       |    |

._____________________________________________________________________.

 

_____________________________________________________________________

                   (կողմնակի անտառօգտագործման տեսակը)

 

Ընդամենը ____________________________________________________________

 

Լրացրեց _____________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

 

Ամսաթիվ «____» «________________» 20___ թ

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
18.09.2012
N 159-Ն
Հրաման