(ուժը կորցրել է 02.05.02 թիվ 02/577 հրաման)
i
310.0011.120499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
19 փետրվարի 1999 թվականի թիվ 01/11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները` ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին մասի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:
Հաստատված է Համաձայնեցված է
ՀՀ հարկային տեսչության ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
«18» 02 1997 թ. ____________________
թիվ 01/11 հրամանով «______» __________ 1997 թ.
ՀՐԱՀԱՆԳ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի համաձայն և հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1. Հրահանգի 3.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«3.1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա`
ա) պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի անհատույց փոխանցումն այլ պետական փակ բաժնետիրական ընկերություններին կամ բյուջետային հիմնարկներին (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին).
բ) հարկ վճարողների կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը»:
2. Հրահանգի 5.1 կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
2.1 «17)» ենթակետում «-բանկի տրամադրության տակ մնացած գրավի իրացումից ստացված հասույթը» բառերով սկսվող ենթակետը փոխարինել «-օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը` եթե վերջինս կատարվել է գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում» բովանդակությամբ ենթակետով:
2.2 «21)» ենթակետում «ծառայությունների մատուցումը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
3. Հրահանգի 6.1 կետի «1)» ենթակետից հանել «քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող» և «մաքսային մարմինների կողմից» բառերը:
4. Հրահանգի 6.1 կետից հանել «10)» ենթակետը:
i
5. Հրահանգի 10.1 կետում «եռամսյակային» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառերով:
i
6. Հրահանգի «12.2» կետում «եռամսյակի» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառերով և առաջին նախադասությունից հետո ավելացնել նոր մաս` հետևյալ բովանդակությամբ` «Վերահաշվարկի արդյունքներով հարկային մարմին է ներկայացվում «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ» սույն հրահանգով սահմանված և հավելված 2-ում բերված ձևով»:
Հրահանգի 12 կետում ավելացնել նոր` 12.4 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«Այն անձինք, որոնք հաշվետու ժամանակաշրջանի համար միաժամանակ ունեն սույն հրահանգի 8 և 9 կետերով սահմանված կարգով որոշվող հարկային պարտավորություններ` յուրաքանչյուր կետի գծով վարում են հարկային պարտավորությունների և հաշվանցման ենթակա հարկի գումարների առանձնացված հաշվառում: Առանձնացված հաշվառման վարման անհնարինության դեպքում նշված անձինք պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարներից սույն հրահանգի 8 կետով սահմանված կարգով հաշվանցել այն մասը, որը համապատասխանում է ընդհանուր հասույթում այն գործարքներից ստացված հասույթի տեսակարար կշռին, որոնց գծով հարկային պարտավորության պահը որոշվում է սույն հրահանգի 8 կետի համաձայն: Նշված անձինք կատարում են սույն հրահանգի 12.2 կետով սահմանված վերահաշվարկներ և ներկայացնում են «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկներ»:
7. Հրահանգի 17 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Սույն հրահանգի 8 և 9 կետերի համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:
Սույն հրահանգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը` բացառությամբ սույն կետի երրորդ մասով սահմանված դեպքի:
Ամսական ԱԱՀ վճարող ճանաչվելու մասին ԱԱՀ վճարողների կողմից հարկային տեսչության համապատասխան մարմին սույն հրահանգի հավելված 3-ում բերված ձևով հայտարարություն ներկայացնելու դեպքում` հաշվետու եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում ԱԱՀ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:
Հաշվետու տարվա համար ԱԱՀ-ի վճարումները կատարվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը ներառյալ»:
8. Հրահանգում ավելացնել նոր 18 և 19 կետեր` հետևյալ բովանդակությամբ`
i
«18. Հաղորդակցության միջոցների օգտագործմամբ
մատուցվող ծառայությունների արտահանման փաստը հիմնավորող
փաստաթղթերը
Հաղորդակցության միջոցների` ֆաքսի, էլեկտրական փոստի, համակարգչային «Ինտերնետ» համակարգի և կապի նման այլ միջոցների կիրառմամբ տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայությունների, ինչպես նաև խորհրդատվական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայությունների արտահանման փաստի հիմնավորման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը`
1. Ծառայություն մատուցող անձի և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի միջև պայմանագիրը կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի պատվերը: Պայմանագրի կամ պատվերի մեջ պետք է նշված լինի ծառայության (պատվերի) համառոտ բովանդակությունը` այնպիսի շարադրանքով, որը հնարավորություն կտա պարզելու ծառայության բնույթը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա անձի գրավոր հավաստումը (ակտ կամ փաստաթուղթ) ծառայության ստացման վերաբերյալ: Հավաստման մեջ պարտադիր պետք է նշված լինեն հետևյալ տվյալները.
ծառայություն մատուցող անձի լրիվ անվանումը,
ծառայություն ստացող անձի լրիվ անվանումը (անուն, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը), իրավաբանական հասցեն (բնակության վայրը),
հղում` կնքված պայմանագրին կամ պատվերին,
ծառայության բովանդակությունը` կնքված պայմանագրին կամ պատվերին համապատասխան,
ծառայության (կամ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` դրա փուլի (մասի) ստացման օրը, ամիսը, տարեթիվը,
ծառայությանը վերաբերվող տեղեկատվության հաղորդման եղանակը (ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն):
Չնայած սույն կետի 2-րդ սահմանված պահանջներին, մինչև սույն հրահանգն ուժի մեջ մտնելը հաղորդակցության միջոցների օգտագործմամբ մատուցված ծառայությունների արտահանման փաստի հիմնավորման համար բավարար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը`
ա) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագիրը,
բ) ծառայություններ արտահանող անձի կողմից հաստատված միակողմանի ակտը, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`
- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա ծառայություն ստացած անձի լրիվ անվանումը (անուն, ազգանունը) և հասցեն,
- հղում` կնքված պայմանագրին (պատվերին),
- ծառայության (պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` դրա փուլի կամ մասի) մատուցման օրը, ամիսը և տարեթիվը,
- ծառայության հաղորդման եղանակը,
գ) մատուցված ծառայության դիմաց վճարումը հաստատող փաստաթուղթը:
19. Ավելացված արժեքի հարկի հաշվարկը
19.1 ՀՀ հարկային տեսչության մարմիններին հարկ վճարող համարվող անձանց կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացվում են սույն հրահանգի հավելված 1-ում բերված «Ավելացված արժեքի հարկի հաշվարկ»-ի ձևով:
19.2 Այն անձինք, որոնք սույն հրահանգի 12.2 և 12.4 կետերի համաձայն կատարում են բյուջե վճարման ենթակա հարկի գումարների վերահաշվարկներ, ԱԱՀ-ի գծով ճշգրտված հաշվարկներ ներկայացնում են սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով: Նշված անձինք «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ»- ներ հարկային մարմիններին ներկայացնում են հաշվետու ժամանակաշրջանի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի» հետ միասին վերջինիս ներկայացման համար սահմանված ժամկետներում:
19.3. Այն անձինք, ովքեր նախկինում ներկայացրել են ավելացված արժեքի հարկի սխալ հաշվարկներ, կարող են ներկայացնել «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ»-ներ:
19.4. «Ավելացված արժեքի հարկի հաշվարկ»-ները և «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ»-ները լրացվում են հաշվարկների հակառակ էջում բերված հաշվարկների լրացման կարգի վերաբերյալ ցուցումներին համապատասխան:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
i
._________________________________________________________________________.
| ԱԱՀ-ի հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը |
| | (Լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|______________________________|__________________________________________|
| 1. Հարկ վճարողի հաշվառման |2. Հաշվետու ժամանակաշրջան |
| | |
| ._______. |Տարի .___. Ամիս._. Եռամսյակ .___|
|______________________________|__________________________________________|
| 3. Ֆիզիկական անձի (անհատ |4. Իրավաբանական անձի անվանումը |
| ձեռնարկատեր) անուն, | |
| ազգանուն | |
|______________________________|__________________________________________|
| 5. Քաղաք |6. Աշխատանքային հեռախոսի համարը |
| Հասցե (օ նոր հասցեի | |
| դեպքում, նշել վանդակը) | Տան հեռախոսի համարը |
|_________________________________________________________________________|
| 7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել| |
| վանդակում նշել «X» ստորագրել ստորև և | |
| ներկայացնել հաշվարկը ___ ___ ___ ___ ___ | |
._________________________________________________________________________.
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| ԱԱՀ կրեդիտ |Ա. Շրջանառութ. | Բ. ԱԱՀ |
|___________________________________|________________|____________________|
| 8. ԱԱՀ-ից ազատված (հարկման | | |
| օբյեկտ չհամարվող) ապրանքներ | | |
| և ծառայություններ | | |
|___________________________________|________________|____________________|
| 9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով | | |
| հարկվող ապրանքներ և ծառայու- | | |
| թյուններ | | |
|___________________________________|________________|____________________|
| 10. Հաստատագրված վճարով հարկվող | | |
| գործունեություն | | |
|___________________________________|________________|____________________|
| 11. ԱԱՀ-ի 20 օ/օ դրույքաչափով | | |
| հարկվող ապրանքներ և ծառայու- | | |
| թյուններ (շրջանառությունը | | |
| բազմապատկել 20 օ/օ-ով և | | |
| արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում | | |
|___________________________________|________________|____________________|
| 12. ԱԱՀ-ի 16.67 օ/օ հաշվարկային | | |
| դրույքաչափով հաշվարկվող (շըր- | | |
| ջանառությունը բազմապատկել | | |
| 16.67 օ/օ-ով և արդյունքը գրել | | |
| ԱԱՀ-ի սյունակում) | | |
|___________________________________|________________|____________________|
| 13. ԱԱՀ-ով հարկվող այլ գործարք- | | |
| ներ (գործառնություններ) | | |
| (շրջանառությունը բազմապատկել | | |
| համապատասխան դրույքաչափով և | | |
| արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում) | | |
|___________________________________|________________|____________________|
| 14. Ընդամենը (8-ից 13-րդ տողերի | | |
| հանրագումար) | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ԱԱՀ դեբետ | Ա. Արժեք | Բ. ԱԱՀ |
|___________________________________|________________|____________________|
| 15. ՀՀ տարածք ներմուծված | | |
| ապրանքներ | | |
|___________________________________|________________|____________________|
| 16. ՀՀ տարածքում ձեռք բերված | | |
| ապրանքներ և ծառայություններ | | |
|___________________________________|________________|____________________|
| 17. Ընդամենը (15 և 16 | | |
| տողերի հանրագումար) | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| 18. Հաշվանցման (պակասեցման) | Ա. Ավելացում | Բ. Պակասեցում |
| ենթակա ԱԱՀ-ի գումարի վերահաշ- |________________|____________________|
| վարկ | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ԱԱՀ հաշվարկ | ԱԱՀ-ի պարտավորություն |
| |_____________________________________|
| | Ա. Ենթակա է | Բ. Ենթակա է |
| | բյուջե վճարման | հաշվանցման |
| | (կրեդիտ) | (դեբետ) |
|___________________________________|________________|____________________|
| 19. Հաշվետու ժամանակաշրջանի | | |
| համար հաշվարկված ԱԱՀ | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ԱԱՀ-ի ճշգրտումներ | Ա. Ենթակա է | Բ. Ենթակա է |
| | բյուջե վճարման | հաշվանցման |
|___________________________________|________________|____________________|
| 20. Նախորդ հաշվետու ժամանակա- | | |
| շրջանների հաշվարկների ճշգրտում- | | |
| ներ (կցել ճշգրտված հաշվարկ) | | |
._________________________________________________________________________.
Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն Ամսաթիվ Կնիք
Հաշվապահի ստորագրություն
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ
(լրացվում է հազար դրամով ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ)
ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից
(1). Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի
հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից: (2). Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ԱԱՀ-ի
հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան
համարվում է ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա վանդակները: (3). Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն,
ազգանունը: (4). Լրացվում է իրավաբանական անձի անվանումը: (5). Լրացվում է ԱԱՀ վճարող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ
ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը): (6). Նշվում է իրավաբանական անձի աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ
ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը: (7). Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող անձի
կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է
հաշվարկի (1)-ից մինչև (6)-րդ տողը ներառյալ, (7)-րդ վանդակում
նշվում է «X» և ներկայացվում: (8). Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն մինչև
ԱԱՀ վճարող համարվելու պահը իրացման շրջանառության, 7 հոդվածով
սահմանված հարկման օբյեկտ չհամարվող գործարքների, հարկից ազատված
(օրենքի 15 հոդվածի համաձայն) գործարքների իրացման շրջանառության և
շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի (8 հոդվածի 1 կետի
համաձայն) ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի: (9). Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված
գործարքների (գործառնությունների իրացման շրջանառությունը: (10). Լրացվում է հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից
ստացված հասույթի գումարը, եթե ԱԱՀ վճարողը բացի հաստատագրված
վճարներով հարկվող գործունեությունից իրականացնում է այլ
գործունեություն: (11). (11Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի
1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների)
շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, (11Բ)-ում` այդ
շրջանառության նկատմամբ 20 օ/օ դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի
գումարը: (12). (12Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի
1-3 կետերով սահմանված գործարքների գործառնությունների) լրիվ արժեքով
հատուցվող (ներառյալ ԱԱՀ-ը) շրջանառությունը, (12Բ)-ում` այդ
շրջանառությունից 16.67 օ/օ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի
գումարը: (13). Լրացվում է (8), (9), (10) և (12) տողերում չընդգրկված
գործարքներից (գործառնություններից) կամ այլ կերպ առաջացած ԱԱՀ-ի
գծով հարկային պարտավորության գումարը (այդ թվում` «Ավելացված
արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 4 կետով, 26 հոդվածով): (14). (Ա) վանդակում լրացվում է (8Ա)-ից (12Ա) վանդակներում նշված
թվերի հանրագումարը, (Բ) վանդակում (11Բ)-ից (13Բ) վանդակներում
նշված թվերի հանրագումարը: (15). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման
ծավալը` մաքսային արժեքով, (Բ) վանդակում` ՀՀ մաքսային մարմինների
կողմից ներմուծման ժամանակ 20 օ/օ դրույքաչափով գանձված ԱԱՀ-ի գումարը: (16). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ՀՀ տարածքում ձեռք բերված
ապրանքների և ստացված ծառայությունների արժեքը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ
օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է), (Բ)
վանդակում` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար
մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր
գումարը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում`
որոնց համար վճարվել է): (17). (Ա) վանդակում լրացվում է (15Ա) և (16Ա) վանդակներում նշված
թվերի հանրագումարը, (Բ) վանդակում` (15Բ) և (16Բ) վանդակներում
նշված թվերի հանրագումարը: (18). Լրացվում է, եթե ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացվում է եռամսյակի համար և
եթե միաժամանակ ԱԱՀ վճարող անձը իրականացնում է հարկվող և ԱԱՀ-ից
ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործունեություն
և դրանց գծով անհնար է վարել առանձնացված հաշվառում: (18ա) վանդակը
լրացվում է, եթե «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն
վերահաշվարկի արդյունքով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի
գումարի և նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով
հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի միջև
առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում` լրացվում է
«0»: (18Բ) վանդակը լրացվում է, եթե նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի
ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի
ընդհանուր գումարի և «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն
վերահաշվարկի արդյունքով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի
գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում`
լրացվում է «0»: (19). Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար բյուջե վճարման ենթակա
ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, եթե (14Բ + 18Բ - 17Բ - 18Ա) մեծ է 0-ից`
լրացվում է (19Ա) վանդակը, եթե փոքր է 0-ից` լրացվում է (19Բ)
վանդակը: (20). (Ա) վանդակում լրացվում է նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի
հաշվարկների ճշգրտման արդյունքում բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի
գումարը, (Բ) վանդակում` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի
գումարը: (20) տողի լրացման դեպքում ԱԱՀ-ի հաշվարկին կցվում է ԱԱՀ-ի
ճշգրտված հաշվարկ: Եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ներկայացվել է
մեկից ավել ճշգրտված հաշվարկներ, ապա (20) տողի համապատասխան
վանդակում լրացվում է ճշգրտումների վերջնական արդյունքը:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
i
._________________________________________________________________________.
| ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը |
| | (Լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|______________________________|__________________________________________|
| 1. Հարկ վճարողի հաշվառման |2. Հաշվետու ժամանակաշրջան |
| | |
| ._______. |Տարի .___. Ամիս._. Եռամսյակ .___|
|______________________________|__________________________________________|
| 3. Ֆիզիկական անձի (անհատ |4. Իրավաբանական անձի անվանումը |
| ձեռնարկատեր) անուն, | |
| ազգանուն | |
|______________________________|__________________________________________|
| 5. Քաղաք |6. Աշխատանքային հեռախոսի համարը |
| Հասցե (օ նոր հասցեի | |
| դեպքում, նշել վանդակը) | Տան հեռախոսի համարը |
|_________________________________________________________________________|
| 7. Եթե ճշգրտման ժամանակաշրջանի համար ճշգրտված հաշվարկ չի ներկայաց-| |
|վել, վանդակում նշել «X» ստորագրել ստորև և | |
| ներկայացնել հաշվարկը ___ ___ ___ ___ ___ | |
._________________________________________________________________________.
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| ԱԱՀ կրեդիտ |Ա. Շրջանառութ. | Բ. ԱԱՀ |
|___________________________________|________________|____________________|
| 8. ԱԱՀ-ից ազատված (հարկման | | |
| օբյեկտ չհամարվող) ապրանքներ | | |
| և ծառայություններ | | |
|___________________________________|________________|____________________|
| 9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով | | |
| հարկվող ապրանքներ և ծառայու- | | |
| թյուններ | | |
|___________________________________|________________|____________________|
| 10. Հաստատագրված վճարով հարկվող | | |
| գործունեություն | | |
|___________________________________|________________|____________________|
| 11. ԱԱՀ-ի 20 օ/օ դրույքաչափով | | |
| հարկվող ապրանքներ և ծառայու- | | |
| թյուններ (շրջանառությունը | | |
| բազմապատկել 20 օ/օ-ով և | | |
| արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում | | |
|___________________________________|________________|____________________|
| 12. ԱԱՀ-ի 16.67 օ/օ հաշվարկային | | |
| դրույքաչափով հաշվարկվող (շըր- | | |
| ջանառությունը բազմապատկել | | |
| 16.67 օ/օ-ով և արդյունքը գրել | | |
| ԱԱՀ-ի սյունակում) | | |
|___________________________________|________________|____________________|
| 13. ԱԱՀ-ով հարկվող այլ գործարք- | | |
| ներ (գործառնություններ) | | |
| (շրջանառությունը բազմապատկել | | |
| համապատասխան դրույքաչափով և | | |
| արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում) | | |
|___________________________________|________________|____________________|
| 14. Ընդամենը (8-ից 13-րդ տողերի | | |
| հանրագումար) | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ԱԱՀ դեբետ | Ա. Արժեք | Բ. ԱԱՀ |
|___________________________________|________________|____________________|
| 15. ՀՀ տարածք ներմուծված | | |
| ապրանքներ | | |
|___________________________________|________________|____________________|
| 16. ՀՀ տարածքում ձեռք բերված | | |
| ապրանքներ և ծառայություններ | | |
|___________________________________|________________|____________________|
| 17. Ընդամենը (15 և 16 | | |
| տողերի հանրագումար) | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| 18. Հաշվանցման (պակասեցման) | Ա. Ավելացում | Բ. Պակասեցում |
| ենթակա ԱԱՀ-ի գումարի վերահաշ- |________________|____________________|
| վարկ | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| ԱԱՀ հաշվարկ | ԱԱՀ-ի պարտավորություն |
| |_____________________________________|
| | Ա. Ենթակա է | Բ. Ենթակա է |
| | բյուջե վճարման | հաշվանցման |
| | (կրեդիտ) | (դեբետ) |
|___________________________________|________________|____________________|
| 19. Ճշգրտված ժամանակաշրջանի | | |
| համար հաշվարկված ԱԱՀ | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| | Ա. Ենթակա է | Բ. Ենթակա է |
| | հաշվանցման | բյուջե վճարման |
| | (դեբետ) | (կրեդիտ) |
| 20. Ճշգրտման ժամանակաշրջանի համար |________________|____________________|
| նախկինում ներկայացվել է ԱԱՀ-ի | | |
| հաշվարկ | | |
| | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Սխալի արդյունքը | Ա. Ենթակա է | Բ. Ենթակա է |
| | բյուջե վճարման | հաշվանցման |
| | (կրեդիտ) | (դեբետ) |
|___________________________________|________________|____________________|
| 21. (19Ա + 20Ա - 19Բ - 20Բ)-ը | | |
| եթե մեծ է 0-ից` լրացնել «Ա» | | |
| վանդակը, եթե փոքր է 0-ից` | | |
| լրացնել «Բ» վանդակը | | |
._________________________________________________________________________.
Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն Ամսաթիվ Կնիք
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ
(լրացվում է հազար դրամով ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ)
ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից
(1). Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի
հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից: (2). Նշվում է այն ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ԱԱՀ-ի
ճշգրտված հաշվարկը: (3). Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն,
ազգանունը: (4). Լրացվում է իրավաբանական անձի անվանումը: (5). Լրացվում է ԱԱՀ վճարող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ
ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը): (6). Նշվում է իրավաբանական անձի աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ
ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը: (7). Եթե տվյալ ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկներ չեն
ներկայացվել աջ մասի վանդակում նշվում է «X»: (8). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3
հոդվածի համաձայն մինչև ԱԱՀ վճարող համարվելու պահը իրացման
շրջանառության, 7 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող
գործարքների, հարկից ազատված (օրենքի 15 հոդվածի համաձայն)
գործարքների իրացման շրջանառության և շրջանառելի (բազմակի
օգտագործման) տարայի (8 հոդվածի 1 կետի համաձայն) ընդհանուր արժեքը`
առանց ԱԱՀ-ի: (9). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16
հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների իրացման
շրջանառությունը: (10). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում հաստատագրված վճարներով հարկվող
գործունեությունից ստացված հասույթի գումարը` եթե ԱԱՀ վճարողը բացի
հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից իրականացնում է այլ
գործունեություն: (11). (11Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի
1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների)
շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, (11Բ)-ում` այդ
շրջանառության նկատմամբ 20 օ/օ դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի
գումարը: (12). (12Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի
1-3 կետերով սահմանված գործարքների գործառնությունների) լրիվ արժեքով
հատուցվող (ներառյալ ԱԱՀ-ը) շրջանառությունը, (12Բ)-ում` այդ
շրջանառությունից 16.67 օ/օ հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի
գումարը: (13). Լրացվում է (8), (9), (10) և (12) տողերում չընդգրկված
գործարքներից (գործառնություններից) կամ այլ կերպ առաջացած ԱԱՀ-ի
գծով հարկային պարտավորության գումարը (այդ թվում` «Ավելացված
արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 4 կետով, 26 հոդվածով): (14). (Ա) վանդակում լրացվում է (8Ա)-ից (12Ա) վանդակներում նշված
թվերի հանրագումարը, (Բ) վանդակում (11Բ)-ից (13Բ) վանդակներում
նշված թվերի հանրագումարը: (15). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում
ապրանքների ներմուծման ծավալը` մաքսային արժեքով, (Բ) վանդակում` ՀՀ
մաքսային մարմինների կողմից ներմուծման ժամանակ 20 օ/օ դրույքաչափով
գանձված ԱԱՀ-ի գումարը: (16). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ճշգրտման
ժամանակաշրջանում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված
ծառայությունների արժեքը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի
կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է), (Բ) վանդակում` ձեռք
բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների
հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը («ԱԱՀ-ի
մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել
է): (17). (Ա) վանդակում լրացվում է (15Ա) և (16Ա) վանդակներում նշված
թվերի հանրագումարը, (Բ) վանդակում` (15Բ) և (16Բ) վանդակներում
նշված թվերի հանրագումարը: (18). Լրացվում է, եթե ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացվում է եռամսյակի համար և
եթե միաժամանակ ԱԱՀ վճարող անձը իրականացնում է հարկվող և ԱԱՀ-ից
ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործունեություն
և դրանց գծով անհնար է վարել առանձնացված հաշվառում: (18ա) վանդակը
լրացվում է, եթե «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն
ճշգրտման ժամանակաշրջանում վերահաշվարկի արդյունքով հաշվանցման
(պակասեցման) ենթակա հարկի գումարի և նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի
ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի
ընդհանուր գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ
դեպքում` լրացվում է «0»: (18Բ) վանդակը լրացվում է, եթե նախորդ
ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով հաշվանցման
(պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի և «ԱԱՀ-ի մասին» ՀՀ
օրենքի 27 հոդվածի համաձայն վերահաշվարկի արդյունքով ճշգրտման
ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարի
միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում լրացվում է
«0»: (19). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանի համար հաշվարկված ավելացված արժեքի
հարկի գումարը: Ընդ որում, եթե (14Բ + 18Բ - 17Բ - 18Ա) մեծ է 0-ից`
լրացվում է (19Ա) վանդակը, եթե փոքր է 0-ից` լրացվում է (19Բ)
վանդակը: (20). Լրացվում է նախկինում ճշգրտման ժամանակաշրջանի համար ներկայացված
հաշվարկով ԱԱՀ-ի պարտավորությունը: Ընդ որում, (Ա) վանդակում լրացվում
է ըստ հաշվարկի հաշվանցման պակասեցման ենթակա) հարկի գումարը,
(Բ)-ում` բյուջե վճարման ենթակա հարկի գումարը: Եթե նախկինում այդ
ժամանակաշրջանի համար ներկայացվել է ճշգրտված հաշվարկներ, ապա տողում
լրացվում է ԱԱՀ-ի պարտավորությունը ըստ ճշգրտված հաշվարկի: (21). (Ա) վանդակում լրացվում է ճշգրտման արդյունքում բյուջե վճարման ենթակա
հարկի գումարը, որը առաջանում է, եթե (19Ա + 20Ա - 19Բ - 20Բ)>0-ից:
(Բ) վանդակում լրացվում է հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի
գումարը, որը առաջանում է, եթե (19Ա + 20Ա - 19Բ - 20Բ)>0-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի
որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի
__________________________________________
տարածքային հարկային տեսչության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_____________________________________________________________________ -ը
Հարկ վճարողի լրիվ անվանումը (անուն ազգանունը)
_________ թվականի ___________ -ի ____ -ից իրեն ճանաչում է ավելացված հարկը ամսական կտրվածքով վճարող և ԱԱՀ-ի հաշվարկները __________ թ. ____________ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում կներկայացնի յուրաքանչյուր ամիս:
Հարկ վճարողի հաշվառման համարը .________________________________________.
Հասցեն ._______________________________________________________|
հեռախոսահամարը ._______________________________________________________|
.________________________________________.
Հարկ վճարողի (տնօրենի) ստորագրությունը
Հաշվապահի ստորագրությունը
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
12.04.1999թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990051