010.0174.250912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի սեպտեմբերի 13-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում`
1) 1.1-ին մասի երկրորդ պարբերությունը «Աշխատակազմ)» բառից հետո լրացնել «, իսկ հաշվառված բացակայությունները` համապատասխան հիմքերի առկայությամբ հարգելի է համարում Ազգային ժողովի նախագահը» բառերով.
2) 1.1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Եթե պատգամավորն ընդգրկված է մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում, ապա այդ հանձնաժողովներից մեկի նիստի կամ կազմակերպած խորհրդարանական լսումների անցկացման պահին մեկ այլ հանձնաժողովի նիստին կամ կազմակերպած խորհրդարանական լսումներին մասնակցելու դեպքում համարվում է, որ պատգամավորը կատարել է սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված հանձնաժողովի նիստերին և «ա.2» ենթակետում նշված խորհրդարանական լսումներին մասնակցելու իր պարտականությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 25-րդ հոդվածում`
i
1) 6.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.1. Եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը կամ պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ:».
2) 6.1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.
«6.2. Խմբակցության և պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորը կարող է ընդգրկվել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի կազմում:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «ուրբաթ օրերը` ժամը 11-ին» բառերը փոխարինել «Ազգային ժողովի որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 29-րդ հոդվածի 5.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 32-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասից «սույն օրենքով» բառերը հանել.
2) 2-րդ մասից «լինի ուրբաթ օրը կամ» բառերը հանել:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 33-րդ հոդվածում`
i
1) վերնագիրը «նիստերին» բառից հետո լրացնել «և խորհրդարանական լսումներին» բառերով.
2) 1-ին մասի «նիստին» բառը փոխարինել «նիստերին և խորհրդարանական լսումներին» բառերով.
3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո` 10-օրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահն Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում այդ ամսվա ընթացքում հանձնաժողովի նիստերից և հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներից հանձնաժողովի անդամների բացակայության մասին տեղեկանք, որը հրապարակվում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստում:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետով.
«ժզ) մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին:»:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «և «ժե» բառերը փոխարինել «, «ժե» և «ժզ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
25 սեպտեմբերի 2012 թվականի
ՀՕ-174-Ն