010.0329.271211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին
«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի (այսուհետև` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «իրավաբանական անձանց,» բառերից հետո լրացնել «ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» կետերով`
«գ) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3.0 մլն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների)`
.___________________________________________________.
|Սահմանափակման կիրառման |Սահմանափակման մեծությունը |
| ամսաթիվը (սկսած) | (հազար դրամ) |
|________________________|__________________________|
| 01.01.2012 թ. | 300 |
.___________________________________________________.
դ) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ընդունվող վճարումների)`
.___________________________________________________.
|Սահմանափակման կիրառման | Սահմանափակման մեծությունը|
| ամսաթիվը (սկսած) | (միլիոն դրամ) |
|________________________|__________________________|
| 01.01.2012 թ. | 3»: |
.___________________________________________________.
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածում`
i
1) վերնագիրը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով.
2) տեքստում «գործադիր մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատերը)» բառերով, իսկ «համապատասխան մարմնի» բառերից հետո` «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ)» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 14.1-ին հոդվածի 2-րդ մասը «Կազմակերպության լուծարման» բառերից հետո լրացնել «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
i
Սույն օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-րդ օրը:
27 դեկտեմբերի 2011 թվականի
ՀՕ-329-Ն