(ուժը կորցրել է 26.07.12 թիվ 939-Ն որոշում)
i
040.0116.240211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 փետրվարի 2011 թվականի N 116-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 601 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պետական գրանցման և պետական հաշվառման վկայականների ընդհանուր տեսքը և ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառման վկայականի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Պետական գրանցման վկայականի ձևերը հաստատելու մասին» N 601 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի փետրվարի 17-ի
N 116-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՍՔԸ ԵՎ ՁԵՎԸ
Պետական գրանցման և պետական հաշվառման վկայականը (այսուհետ` վկայական) հատուկ պաշտպանական շերտ ունեցող և համարակալված A-4 ֆորմատի թուղթ է, որը, մեջտեղից ծալվելով, վերածվում է 2 A-5 ֆորմատի թղթերից բաղկացած գրքույկի: Վկայականի 4 էջերի նախշերով շրջանակված ուղղանկյունների կենտրոնում Հայաստանի Հանրապետության զինանշանի թույլ գունավորված ֆոնային պատկերն է, ներքին կողմից` ձախակողմյան ուղղանկյան ներքևի ձախ մասում, կնիքի տեղը նշված է «Կ.Տ.», աջակողմյան մասի ուղղանկյան վերին մասում` ուղղանկյան վերևի կողմից որոշակի հեռավորության վրա, իրար տակ գրված են հերթական ներդիրների համարները, և դրանց դիմաց տեղ է թողնված` հերթական ներդիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը նշելու համար: Վկայականի արտաքին կողմի դիմացի էջի ուղղանկյան վերին մասի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերը, որի տակ հայերեն մեծատառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ», իսկ ուղղանկյան ներքևի մասում գրված է «ՎԿԱՅԱԿԱՆ»:
Վկայականի արտաքին կողմի հետևի մասի ուղղանկյան ստորին մասում գրված է պաշտպանված շերտով թղթի համարը:
Պետական գրանցումն ավարտվելուց անմիջապես հետո`է վկայականում գրառման ենթակա տեղեկությունները ծրագրային համակարգի միջոցով ավտոմատ կերպով գեներացվում են, որից հետո տպագրվում` հատուկ պաշտպանված շերտով, համարակալված թղթի ներքին կողմի ձախ մասում: Սկզբնական գրանցման և փոփոխությունների գրանցման ժամանակ ներդիրում ներառվող անհրաժեշտ տեղեկությունները ծրագրային համակարգի միջոցով ավտոմատ կերպով գեներացվում են, որից հետո տպագրվում են A-5 ֆորմատով ներդիրի վրա, որը սոսնձվում է վկայականի ներքին աջակողմյան հատվածում (վկայականի ձևաթղթի պատկերը կցվում է):
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2011 թվականի փետրվարի 17-ի
N 116-Ն որոշման
Ձև
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
1. Իրավաբանական անձի վկայականի ընդհանուր ձևը լրացվում է համաձայն N 1 հավելվածի: Իրավաբանական անձի վկայականի ներքին մասի ձախակողմյան հատվածում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական N _______
Իրավաբանական անձի անվանումը __________________________________________
(անվանումը, ֆիրմային անվանումը,
կազմակերպական-իրավական ձևը)
Գրանցված է պետական ռեգիստրի ___________________________________ կողմից
Պետական գրանցման համարը ______________________________________________
Պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________________
Իրավաբանական անձի ծածկագիրը (կոդը)____________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________________
Ապահովադրի հաշվառման համարը _______________________________________
Իրավաբանական անձի տեսակը _____________________________________________
Գործունեության ժամկետը` մինչև _______________________________________
Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
__________________________
(ստորագրությունը)
______ ____________ 2001 թ.
Կ.Տ.
Իրավաբանական անձի վկայականի ներդիրում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
ՆԵՐԴԻՐ _________
Իրավաբանական անձի պետական գրանցման N _______ վկայականի
Իրավաբանական անձի անվանումը ________________________________________
Գտնվելու վայրը _____________________________________________________
Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար __________________________
____________________________________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության
(հաշվառման) վայրը)
Իրավաբանական անձի իրավանախորդի անվանումը և գրանցման համարը ________
____________________________________________________________________
Այլ տեղեկություններ ________________________________________________
Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
__________________________
(ստորագրությունը)
______ ____________ 2001 թ.
Կ.Տ.
(2-րդ հավելվածը փոփ. 04.08.11 թիվ 1122-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի փետրվարի 17-ի
N 116-Ն որոշման
Ձև
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի ընդհանուր ձևը լրացվում է համաձայն N 1 հավելվածի: Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի ներքին մասի ձախակողմյան հատվածում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայական N _______
Անհատ ձեռնարկատեր ____________________________________________________
____________________________________________________________________
(անունը, ազգանունը)
Հաշվառված է պետական ռեգիստրի __________________________________ կողմից
Պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________
Պետական հաշվառման համարը _____________________________________________
Սոցիալական քարտի համարը ______________________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը _______________________________________
Ապահովադրի հաշվառման համարը _______________________________________
Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ միասին:
Լուսանկարը
.________. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
| |
| | __________________________
| | (ստորագրությունը)
.________.
______ ____________ 2001 թ.
Կ.Տ.
Անհատ ձեռնարկատիրոջ վկայականի ներդիրում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
ՆԵՐԴԻՐ _________
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման N ________ վկայականի
Անունը, ազգանունը __________________________________________________
Անձնագիրը __________________________________________________________
(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)
Պետական հաշվառման վայրի հասցեն _____________________________________
Բնակության վայրի հասցեն ____________________________________________
Այլ տեղեկություններ ________________________________________________
Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
__________________________
(ստորագրությունը)
______ ____________ 2001 թ.
Կ.Տ.
(3-րդ հավելվածը փոփ. 04.08.11 թիվ 1122-Ն որոշում)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2011 թվականի փետրվարի 17-ի
N 116-Ն որոշման
Ձև
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վկայականի ընդհանուր ձևը լրացվում է համաձայն N 1 հավելվածի: Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վկայականի ներքին մասի ձախակողմյան հատվածում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի
պետական հաշվառման վկայական N _______
_____________________________________________________________________
(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Հաշվառված է պետական ռեգիստրի __________________________________ կողմից
Հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը __________________________________
Հաշվառման համարը _____________________________________________________
ծածկագիրը (կոդը)______________________________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________________
Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
__________________________
(ստորագրությունը)
______ ____________ 2001 թ.
Կ.Տ.
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ներդրում ներառվում են հետևյալ տեղեկությունները`
ՆԵՐԴԻՐ _________
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վկայական
____________________________________________________________________
(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)
Գտնվելու վայրը _____________________________________________________
Հիմնադրի անվանումը _________________________________________________
Գործադիր մարմնի ղեկավարը ___________________________________________
(անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)
Այլ տեղեկություններ ________________________________________________
Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ միասին:
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
__________________________
(ստորագրությունը)
______ ____________ 2001 թ.
Կ.Տ.
.__________________________. .__________________________.
| | | |
| | | (Հայաստանի Հանրապետության|
| | | զինանշան) |
| | | |
| | |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
| | | ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ |
| | | ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ |
| | | |
| | | |
| | | |
| | | |
| | | ՎԿԱՅԱԿԱՆ |
| | | |
| | | |
.__________________________. .__________________________.
.__________________________. .__________________________.
| | |Ներդիր թիվ 2 տրված _______|
| | |Ներդիր թիվ 3 տրված _______|
| | |Ներդիր թիվ 4 տրված _______|
| | |Ներդիր թիվ 5 տրված _______|
| | |Ներդիր թիվ 6 տրված _______|
| | |Ներդիր թիվ 7 տրված _______|
| | |Ներդիր թիվ 8 տրված _______|
| | |Ներդիր թիվ 9 տրված _______|
| | |Ներդիր թիվ 10 տրված ______|
| | |Ներդիր թիվ 11 տրված ______|
| | |Ներդիր թիվ 12 տրված ______|
| | |Ներդիր թիվ 13 տրված ______|
| | |Ներդիր թիվ 14 տրված ______|
| | |Ներդիր թիվ 15 տրված ______|
.__________________________. .__________________________.