040.0289.300310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի 2010 թվականի N 289-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1906-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է» բառերից առաջ լրացնել «Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգում`
i
ա. 2-րդ կետում «Ճանապարհային ոստիկանությունը» բառերը փոխարինել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը» բառերով,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Աճուրդների իրականացման նպատակով, կազմակերպչի ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով, որի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն 5 անձից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը:»,
գ. 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` աճուրդով կամ նախկինում առանց աճուրդի ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի պահպանման համար սահմանված ժամկետների ավարտից հետո համարանիշերը դրվում են աճուրդի:
8. Աճուրդով հատկացված զույգ համարանիշերի կորստի դեպքում դրանց կրկնօրինակներ չեն տրվում: Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջ տեղեկացման օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը դրվում են աճուրդի:
9. Աճուրդով հատկացված համարանիշերից մեկի կորստի դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` համարանիշերի հատկացման համար սահմանված տուրքի վճարմամբ:»,
i
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին, 9.2-րդ, 9.3-րդ և 9.4-րդ կետերով.
«9.1. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ համարանիշն օգտագործելու իրավունքը փոխանցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:
9.2. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է այդ հաշվառման համարանիշը ցանկացած ժամանակ վերահաշվառել սեփականության իրավունքով իրեն կամ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցի վրա` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:
9.3. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված մերձավոր ազգականին փոխանցելու դեպքում համարանիշն օգտագործողի ներկայությունը և համաձայնությունը պարտադիր է:
9.4. Աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործելու իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` համարանիշերի հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:»,
ե. 2-րդ բաժնի վերնագրից հանել «ՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերը,
i
զ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. Յուրաքանչյուր աճուրդից հետո, մասնակիցների (եթե նրանք ներկա են) ներկայությամբ, սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկից, ինչպես նաև 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում աճուրդի դրվող նոր համարանիշերից ու նախորդ աճուրդների ընթացքում չիրացված համարանիշերից վիճակահանության միջոցով որոշվում են հաջորդ աճուրդին դրվող լոտերը` հանձնաժողովի կողմից մինչև աճուրդի անցկացման օրվա նախորդ օրը որոշված խմբաքանակով:»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.
i
«13.1. Բացի վիճակահանությամբ որոշված լոտերից` հաջորդ աճուրդին դրվող լոտերի ցանկում ներառվում են նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց ներկայացուցիչների պահանջով ներկայացված լոտերը: Հաջորդ աճուրդին դրվող լոտի պահանջի համար դիմումը ներկայացվում է մինչև հերթական աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետի լրանալը:»,
ը. ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետը,
i
թ. 18-րդ կետից հանել «և մասնակից չհամարվող անձինք» բառերը,
i
ժ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«19. Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ճանապարհային ոստիկանությունում իրենց անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով տրանսպորտային միջոցներ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կամ նրանց ներկայացուցիչները: Ընդ որում, աճուրդով ձեռք բերված համարանիշը կարող է հաշվառվել ձեռք բերողի անվամբ հաշվառված կամ սեփականության իրավունքով նրան պատկանող ցանկացած տրանսպորտային միջոցի վրա:»,
i
ժա. 21-րդ կետում «18.00» թիվը փոխարինել «13.00» թվով, իսկ «տվյալ աճուրդում վաճառվող` ամենաբարձր մեկնարկային գին ունեցող լոտի 5 տոկոսի» բառերը` «տվյալ լոտի մեկնարկային գնի» բառերով,
ժբ. 34-րդ կետից հանել «5 տոկոսի» բառերը,
i
ժգ. ուժը կորցրած ճանաչել 49-րդ կետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ
Ր