Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 110-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Երևանի  Կենտրոն և  Նորք-Մարաշ       Քաղաքացիական գործ թիվ 3-23 (Ա)

    համայնքների առաջին ատյանի                                    2007 թ.

դատարանի վճիռ

Նախագահող դատավոր` Ռ. Ներսիսյան

Քաղաքացիական գործ թիվ 2-562/2006 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ս. Գյուրջյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ս. Սարգսյանի                     

                                              

2007 թվականի հուլիսի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Մնացականյանի վճռաբեկ բողոքը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.06.2006 թվականի թիվ 2-562 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ ըստ Աշոտ Մնացականյանի հայցի ընդդեմ Մարսել Չիլինգարյանի իրավահաջորդ Նելլի Պողոսյանի` 34.320.000 դրամ փոխառությամբ տրված գումարը բռնագանձելու, ընդդեմ Նելլի Պողոսյանի, Հայկ Չիլինգարյանի և Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ն. Սարգսյանի` ժառանգությունը ընդունելու հիմքով Հայկ Չիլինգարյանին Մարսել Չիլինգարյանի իրավահաջորդ ու նրան պատկանող գույքի 1/2 մասի սեփականատեր ճանաչելու և այդ մասով նոտար Ն. Սարգսյանի կողմից 30.11.2005 թվականին տրված ժառանգության իրավունքի թիվ 2747 վկայագիրն անվավեր ճանաչելու և հակընդդեմ հայցով Նելլի Պողոսյանի ընդդեմ Աշոտ Մնացականյանի` Աշոտ Մնացականյանի և Մարսել Չիլինգարյանի անունից Հայկ Չիլինգարյանի միջև 24.08.2004 թվականին կնքված 34.320.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիրն ու Հայկ Չիլինգարյանի կողմից Մարսել Չիլինգարյանի անունից տրված ստացականը անվավեր ճանաչելու և այն Հայկ Չիլինգարյանի անունից կնքած համարելու, համատեղ սեփականության իրավունքով Նելլի Պողոսյանին պատկանող` Երևանի Սայաթ-Նովա 20 հասցեում գտնվող կաթսայատան 24.08.2004 թվականի գրավի պայմանագիրն ու գրավի իրավունքի գրանցման` 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայականն անվավեր ճանաչելու, Աշոտ Մնացականյանի և Մարսել Չիլինգարյանի, որով և Նելլի Պողոսյանի միջև գոյություն ունեցող` 24.08.2004 թվականի փոխառության պայմանագրից, 24.08.2004 թվականի ստացականից, գրավի պայմանագրից և գրավի իրավունքի գրանցման 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայականից ծագած քաղաքացիական իրավահարաբերությունները դադարած ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.06.2006 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.10.2007 թվականի որոշմամբ սկզբնական հայցով հայցվորի Ա. Մնացականյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Աշոտ Մնացականյանը:

Վճռաբեկ բողոքին Նելլի Պողոսյանը ներկայացրել է պատասխան:

Կողմերը 07.07.2007 թվականին Վճռաբեկ դատարան են ներկայացրել 03.07.2007 թվականին գրավոր ձևակերպված հաշտության համաձայնություն և պահանջել են հաստատել այն:

i

Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

ՈՒսումնասիրելով 04.07.2007 թվականին ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հաստատել Աշոտ Մնացականյանի, Նելլի Պողոսյանի և Հայկ Չիլինգարյանի` 04.07.2007 թվականին Վճռաբեկ դատարան ներկայացված հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ»

 

    03.07.2007 թ.                              ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Մնացականյանի ընդդեմ Մարսել Չիլինգարյանի իրավահաջորդ Նելլի Պողոսյանի` 34.320.000 դրամ փոխառության գումարը բռնագանձելու, ըստ հայցի Աշոտ Մնացականյանի ընդդեմ Նելլի Պողոսյանի, Հայկ Չիլինգարյանի և Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ն. Սարգսյանի` ժառանգությունն ընդունելու հիմքով Հայկ Չիլինգարյանին Մարսել Չիլինգարյանի իրավահաջորդ ու նրան պատկանող գույքի 1/2 մասի սեփականատեր ճանաչելու և այդ մասով 30.11.2005 թվականի ժառանգության իրավունքի թիվ 2747 վկայագիրն անվավեր ճանաչելու և հակընդդեմ հայցի Նելլի Պողոսյանի ընդդեմ Աշոտ Մնացականյանի` Աշոտ Մնացականյանի և Մարսել Չիլինգարյանի անունից Հայկ Չիլինգարյանի միջև 24.08.2004 թվականին կնքված 34.320.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիրն ու Հայկ Չիլինգարյանի կողմից Մարսել Չիլինգարյանի անունից տրված ստացականն անվավեր ճանաչելու և այն Հայկ Չիլինգարյանի անունից կնքած համարելու, համատեղ սեփականության իրավունքով Նելլի Պողոսյանին պատկանող` Երևանի Սայաթ-Նովա 20 հասցեում գտնվող կաթսայատան 24.08.2004 թվականի գրավի պայմանագիրն ու գրավի իրավունքի գրանցման 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայականն անվավեր ճանաչելու, Աշոտ Մնացականյանի և Մարսել Չիլինգարյանի, որով և Նելլի Պողոսյանի միջև գոյություն ունեցող` 24.08.2004 թվականի փոխառության պայմանագրից, 24.08.2004 թվականի ստացականից, գրավի պայմանագրից և գրավի իրավունքի գրանցման 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայականից ծագած քաղաքացիական իրավահարաբերությունները դադարած ճանաչելու պահանջների մասին:

Կողմերս, ցուցաբերելով բարի կամք և օգտվելով դատարանի ընձեռած հնարավորությունից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33, 109 հոդվածներով, կնքում ենք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին:

1. 11.11.2004 թվականին մահացած Մարսել Չիլինգարյանի Երևանի Սայաթ-Նովա թիվ 20 հասցեում գտնվող կաթսայատան 1/2 բաժնի ժառանգությունն ընդունած ժառանգն է Նելլի Պողոսյանը: Նշված կաթսայատան մյուս 1/2 մասի սեփականատերն է Նելլի Պողոսյանը:

2. Կողմերով հրաժարվում ենք սույն քաղաքացիական գործով ներկայացրած մեր հայցապահանջներից:

3. 24.08.2004 թվականի գրավի պայմանագրով գրավադրված (24.08.2004 թվականի գրավի պայմանագիր և գրավի իրավունքի գրանցման 27.08.2004 թվականի թիվ 018214 վկայական) Երևանի Սայաթ-Նովա թիվ 20 հասցեում գտնվող կաթսայատունը և դրա նկատմամբ իրավունքները Նելլի Պողոսյանը փոխանցում է Աշոտ Մնացականյանին:

4. Աշոտ Մնացականյանը Նելլի Պողոսյանի և Հայկ Չիլինգարյանի նկատմամբ 24.08.2004 թվականին Հայկ Չիլինգարյանի հետ` Մարսել Չիլինգարյանի անունից, կնքված գրավի պայմանագրից և 24.08.2004 թվականի ստացականից բխող որևէ պահանջ չունի և չի ներկայացնի:

5. Նելլի Պողոսյանը Երևանի Սայաթ-Նովա թիվ 20 հասցեում գտնվող կաթսայատան վերաբերյալ Աշոտ Մնացականյանի նկատմամբ որևէ պահանջ չունի և չի ներկայացնի:

6. Հայկ Չիլինգարյանը պարտավորվում է սույն հաշտության համաձայնությունը հաստատվելուց հետո երկամսյա ժամկետում իր միջոցներով վերականգնել կաթսայատան թիթեղյա ծածկը:

7. Նելլի Պողոսյանը հավաստիացնում է, որ դիմել է Երևանի քաղաքապետարան կաթսայատան զբաղեցրած հողամասի նկատմամբ իրավունք տվող որոշում ստանալու համար և այդպիսին ընդունվելու դեպքում դրա նկատմամբ իրավունքները կփոխանցի (կզիջի) Աշոտ Մնացականյանին:

8. Հաշտության համաձայնությամբ վերացվում է սույն գործով դատարանի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը:

9. Սույն հաշտության համաձայնությունը ենթակա է կատարման օրենքով սահմանված կարգով:

10. Կողմերիս հայտնի է հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու հետևանքները:

11. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատին խնդրում ենք բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.06.2005 թվականի թիվ 2-562/2006 թ. վճիռը, հաստատել սույն հաշտության համաձայնությունը և կարճել գործի վարույթը:

 

Աշոտ Մնացականյան (հաշվառված Երևան, Ռուբինյանց 28, բն. 18)

    անձնագիր AE 0228683 տրված 26.04.1999 թ. 007-ից     ստորագրություն

 

Նելլի Պողոսյան (հաշվառված Երևան, Մետաղագործների փող., 26 շ., բն. 22)

    անձնագիր AA0554122 տրված 10.08.1996 թ. 011-ից      ստորագրություն

 

Հայկ Չիլինգարյան (հաշվառված Երևան, Թումանյան 1-ին անցում, 26 շ.,

բն. 22) անձնագիր AF 0635653 տրված 18.10.2002 թ. 011-ից

    սոց. քարտ 3303760276                               ստորագրություն»:

 

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 23.06.2006 թվականի թիվ 2-562 քաղաքացիական գործով կայացված վճիռը բեկանել, և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան

Ս. Սարգսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.07.2007
N 3-23 (Ա)
Որոշում