Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ N 2 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ N 2 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԵՎ «ԵՐԵՎ ...

 

 

040.0746.090707

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2007 թվականի N 746-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ N 2 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» և «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

1) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան միջին, նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

2) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

3) միջին և նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

3. Կազմակերպությանը թույլատրել իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական կրթություն.

2) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն.

3) կրթություն` մեծահասակների համար, և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն.

4) հրատարակչական գործ.

5) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ.

6) հանրակացարանների շահագործում.

7) սպորտի բնագավառի այլ գործունեություն`

ա. բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների (պրոֆեսիոնալների և սիրողների համար) կազմակերպում և անցկացում,

բ. սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն:

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Սահմանել, որ կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է պետական սեփականություն հանդիսացող «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևանի Թբիլիսյան խճուղու N 3/1 հասցեում գտնվող ուսումնական շենքը, ճաշարանը և հանդիսությունների դահլիճը, նախկին թանգարանի շենքը և ավտոտնակը` 6438.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 26341.7 հազ. դրամ սկզբնական արժեքով և «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևանի Թբիլիսյան խճուղու N 3 հասցեում գտնվող ուսումնաարտադրական մասնաշենքը, ավտոտնակները և ենթակայանը` 3104 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 10763.1 հազ. դրամ սկզբնական արժեքով, իսկ սեփականության իրավունքով հանձնվում է «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» և «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող` նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող գույքը` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) ապահովել սույն որոշման 5-րդ կետով նախատեսված` կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միաձուլման պայմանագիրը և փոխանցման ակտը.

3) ապահովել «Երևանի N 2 արհեստագործական ուսումնարան» և «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը և կազմակերպության պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի 2-րդ կետում «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» բառերը փոխարինել «Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` կազմակերպության տեղափոխման աշխատանքները կազմակերպելու և վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մեկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը համապատասխան միջոցներ տրամադրելու վերաբերյալ:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` կազմակերպության հետ կնքել կազմակերպությանն ամրացվող գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2007
N 746-Ն
Որոշում