040.0363.110407
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2007 թվականի N 363-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:».
i
4) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «1200» թիվը փոխարինել «1400» թվով, իսկ ենթակետը «որի նկատմամբ» բառերից առաջ լրացնել «իսկ 2008 թվականից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի 8 տոկոսի չափով,» բառերով.
5) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը բաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցներն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում) աշխատանք փնտրող անձանց թիվը, գործազրկության մակարդակը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թիվը, մարզպետարաններից ստացված ծրագրերի հայտ-առաջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում ծրագրով նախատեսված գումարի օգտագործման չափը:».
6) որոշման N 1 հավելվածի`
i
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը»,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) մարզային կամ տարածքային կենտրոնում (այսուհետ` կենտրոն) հաշվառված գործազուրկները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաև աշխատանք փնտրող այլ անձինք:»,
գ. 8-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Մարզպետը (Երևանի քաղաքապետը) տվյալ տարվա համար մարզին (Երևանի քաղաքապետարանին) հատկացված ֆինանսական միջոցները բաշխում է համայնքների միջև` ելնելով համայնքում առկա գործազուրկների թվից, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների թվից, աշխատանք փնտրող անձանց թվից և համայնքների կողմից մարզպետարան (Երևանի քաղաքապետարան) ներկայացված հայտ-առաջարկությունից:»,
i
դ. 10-րդ կետը «ներդրումների» բառից հետո լրացնել «(այդ թվում` միջազգային կամ այլ կազմակերպությունների համաֆինանսավորմամբ կատարվող)» բառերով,
ե. 11-րդ կետից հանել «իրականացվող» բառը,
i
զ. N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
7) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 2.1.2-րդ կետում «ծրագրի» բառից հետո «եկամտային և ծախսային» բառերը փոխարինել «արտաբյուջետային միջոցների» բառերով,
բ. նույն կետի «բ» ենթակետում «բյուջեի եկամտային և ծախսային մասերում» բառերը փոխարինել «արտաբյուջետային միջոցների հաշվում» բառերով,
գ. 2.1.3-րդ կետում «եկամտային» բառը փոխարինել «արտաբյուջետային միջոցների» բառերով,
դ. 2.1.4-րդ կետում «2.1.2.» թվերը փոխարինել «2.1.3.» թվերով.
8) NN 1 և 3 ձևերում «2005» թվի «5» թիվը փոխարինել «_» -ով:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի ապրիլի 5-ի
N 363-Ն որոշման
«Ձև N 2
Հաստատում եմ
------------------------------
(պատվիրատուի անվանումը)
Գտնվելու վայրը __________________
ՀՎՀՀ ____________________________
Սպասարկող բանկը _________________
Հաշվի համարը ____________________
Կ.Տ.
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 200__ ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ___________ՄԱՐԶԻ____________ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԴ/ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Ծրագրի անվանումը __________________________________
Ծրագրի ընդհանուր գումարը ________________ հազ. դրամ
Ծրագրի սկիզբը _____________________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Ծրագրի ավարտը _____________________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)
Հաշվետու ամիսը ______________________________ 200 թ.
._________________________________________________________________________.
|NN |Աշխատանք- |Հաճա-|Վճարման |Հաշվարկ|այդ թվում` |
|ը/կ|ներին |խած |(հատուց-|ված |___________________________________|
| |մասնակցած |օրերի|ման) |աշխատա-|հաշվարկ|հաշ- |անձին |որից` |
| |անձանց |թիվը |ենթակա |վարձի |ված |վարկ- |վճար- |արձակուրդային|
| |անունները,| |արձակուր|չափը |հարկերի|ված |ման |օրերի համար |
| |ազգանուն- | |դային |(դրամ) |չափը |սոցիա-|ենթակա|հաշվարկված |
| |ները, հայ-| |օրերի | |(դրամ) |լական |աշխատա|արձակուրդային|
| |րանունները| |թիվը | | |վճար- |վարձի |վճարը (դրամ) |
| | | | | | |ների |չափը | |
| | | | | | |չափը |(դրամ)| |
| | | | | | |(դրամ)| | |
|___|__________|_____|________|_______|_______|______|______|_____________|
|1. | | | | | | | | |
|___|__________|_____|________|_______|_______|______|______|_____________|
|2. | | | | | | | | |
._________________________________________________________________________.
__________________________________________________
(ծրագիր իրականացնող կազմակերպության անվանումը)
Գտնվելու վայրը ___________________________________
ՀՎՀՀ _____________________________________________
Սպասարկող բանկը __________________________________
Հաշվի համարը _____________________________________
Կ.Տ.»: