Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵ ...

 

 

110.0144.310306

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»         03           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11006090

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

15 մարտի 2006 թվականի N 144-Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 6-րդ, 15 հոդվածի 6-րդ, 16 հոդվածի 3-րդ, 4-րդ, 37 հոդվածի 10-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 19-րդ, 28-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի 10-րդ կետի «ժԷ» և «ժթ» ենթակետերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ ԿԳ նախարարի 2005թ. փետրվարի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգ»-ի մասին թիվ 40-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումը` համաձայն հավելվածի /կցվում է/:

2. Հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ն. Ղուկասյանին:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

15.03.2006 թ.

թիվ 144-Ն հրամանով

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ»-Ի ՄԱՍԻՆ ԹԻՎ 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Կարգի 22-րդ կետը լրացնել նոր` երրորդ պարբերությամբ.

i

«Տարեկան կամ քննական մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող VIII և X դասարանների աշակերտներին թույլատրվում է այդ առարկայից վերաքննություն հանձնել վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում»:

2. Կարգի`

i

* 12-րդ կետում «մայիսի 10-25-ը» բառերը փոխարինել «մայիսի 20-ից հունիսի 5-ը» բառերով:

i

* 13-րդ կետում «հունիսի 1-5-ը» բառերը փոխարինել «հունիսի 12-16-ը» բառերով:

* 14-րդ կետում «հունիսի 1-10-ը» բառերը փոխարինել «հունիսի 12-20-ը» բառերով:

* 15-րդ կետում «հունիսի 1-20-ը» բառերը փոխարինել «հունիսի 12-28-ը» բառերով:

i

* 32-րդ կետում «հունիսի 1-ին» բառերը փոխարինել «հունիսի 12-ին» բառերով և «հունիսի 4-ին» բառերը` «հունիսի 15-ին» բառերով:

i

* 35-րդ կետում «հունիսի 22-ը» բառերը փոխարինել «հունիսի 30-ը» բառերով և «հունիսի 25-ը» բառերը` «հուլիսի 2-ը» բառերով:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
15.03.2006
N 144-Ն
Հրաման