(ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)
i
040.0571.101297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 571
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
որոշմամբ հաստատված կարգի թիվ 2 ցանկում`
ա) հանել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» տողը.
i
բ) «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության
արդյունաբերության և առևտրի
նախարարություն ալկոհոլային խմիչքների մեծածախ վաճառք
թանկարժեք մետաղների, թանկարժեք և
կիսաթանկարժեք քարերի արտադրություն,
այդ նյութերի օգտագործմամբ առարկաների
պատրաստում և վաճառք
կենցաղային քիմիայի ապրանքների
արտադրություն
ապրանքային բորսաների կազմակերպում».
i
գ) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գրավատների կազմակերպում
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
վիճակախաղերի կազմակերպում և
անցկացում, վիճակախաղերի տոմսերի
պատրաստում, վիճակախաղերի տոմսերի
ներկրում, վիճակախաղերի տոմսերի
իրացում
շահումներով խաղերի անցկացում և
խաղատների (կազինոյի) կազմակերպում
արժեթղթերի բլանկների պատրաստում,
արժեթղթերի բլանկների ներկրում և
իրացում
բորսային միջնորդային ծառայություններ»: