040.0616.200506
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 2006 թվականի N 616-Ն
i
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 521-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող`
i
ա) սույն որոշման հավելվածում ընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հունվարի 1-ից.
բ) սույն որոշման հավելվածում չընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հուլիսի 1-ից:
(1-ին կետը փոփ. 01.02.07 թիվ 130-Ն որոշում)
1.1. Սույն որոշման պահանջները չեն տարածվում`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի վրա.
բ) «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Տարանցիկ փոխադրում», «Ներմուծում մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ մաքսային պահեստ», «Ներմուծում ազատ տնտեսական գոտի» և «Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով ներմուծվող, ինչպես նաև միջազգային տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում նմուշային քանակով ժամանակավոր ներմուծվող և մարդասիրական օգնության ու բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի վրա:
(1.1-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 130-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի ապրիլի 20-ի
N 616-Ն որոշման
ՑԱՆԿ
i
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՈՐՈՆՑ ՀԱՆԴԵՊ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԸ
._________________________________________________________________________.
|ԱՏԳ ԱԱ ծածկագիրը|Ապրանքի անվանումը |
|________________|________________________________________________________|
|0207 |0105 ծածկագրի տակ դասվող ընտանի թռչնի միս և սննդային |
| |ենթամթերք` թարմ, պաղեցված կամ սառեցրած |
|________________|________________________________________________________|
|0401 10 100 |կաթ և սերուցք` չխտացրած և առանց շաքարի և այլ |
|0401 20 110 |քաղցրացնող նյութերի` փաթեթավորված նետտո ծավալով, ոչ |
|0401 20 910 |ավելի, քան 2 լիտր փաթեթներով |
|0401 30 110 | |
|0401 30 310 | |
|0401 30 910 | |
|________________|________________________________________________________|
|0402 |կաթ և սերուցք` խտացրած կամ շաքար կամ այլ քաղցրացնող |
| |նյութեր ավելացրած |
|________________|________________________________________________________|
|0403 |թան, կտրված կաթ և կաթնասեր, յոգուրտ, մածուն, կեֆիր և |
| |խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու կաթնասեր, խտացրած |
| |կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած|
| |կամ չավելացրած, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց |
| |դրանց, մրգեր, ընկույզներ կամ կակաո ավելացրած կամ |
| |չավելացրած |
|________________|________________________________________________________|
|0405 |կարագ և այլ ճարպեր ու յուղեր` պատրաստված կաթից, |
| |կաթնային մածուկներ |
|________________|________________________________________________________|
|0406 |պանիր և կաթնաշոռ |
|________________|________________________________________________________|
|0407 00 |թռչնի ձու` կճեպով, թարմ, պահածոյացված կամ եփած |
|________________|________________________________________________________|
|0408 |ձվի փոշի (ԱՏԳ ԱԱ 0408 ծածկագրերին դասվող ապրանքների |
| |ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը |
| |(նկարագիրը) |
|________________|________________________________________________________|
|0901 11 000 |սուրճ` չբոված, կոֆեինով |
|________________|________________________________________________________|
|0901 21 000 |սուրճ` բոված, կոֆեինով |
|________________|________________________________________________________|
|0902 |թեյ` համային և բուրավետացնող հավելումներով կամ առանց |
| |դրանց |
|________________|________________________________________________________|
|1507, |սոյայի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց |
|բացառությամբ |փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ |
|1507 10 100 |տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
|1507 90 100 | |
|________________|________________________________________________________|
|1508, |գետնանուշի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց |
|բացառությամբ |փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ |
|1508 10 100 |տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
|1508 90 100 | |
|________________|________________________________________________________|
|1509 |ձիթապտղի յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց |
| |փոփոխելու քիմիական բաղադրությունը |
|________________|________________________________________________________|
|1510 00 |այլ յուղեր և դրանց զտամասերը` չզտած կամ զտած, որոնք |
| |ստացվում են միայն ձիթապտուղներից կամ զեյթունից` առանց |
| |փոփոխելու քիմիական բաղադրությունը` ներառյալ այդ յուղերի |
| |և զտամասերի խառնուրդները 1509 ապրանքային դիրքում |
| |դասակարգված յուղերի կամ դրանց զտամասերի հետ |
|________________|________________________________________________________|
|1511, |արմավենու յուղ և դրա զտամասերը` չզտած կամ զտած` առանց |
|բացառությամբ |փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ |
|1511 10 100 |տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
|1511 90 910 | |
|________________|________________________________________________________|
|1512, |արևածաղկի, քրքումի կամ բամբակի յուղ և դրանց զտամասերը`|
|բացառությամբ |չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական բաղադրությունը,|
|1512 11 100 |բացառությամբ տեխնիկական և (կամ) արդյունաբերական |
|1512 19 100 |օգտագործման |
|1512 21 100 | |
|1512 29 100 | |
|________________|________________________________________________________|
|1513, |հնդկընկույզի (միջուկի), արմավամիջուկի կամ բաբասուի յուղ |
|բացառությամբ |և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու |
|1513 11 100 |քիմիական բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և |
|1513 19 300 |(կամ) արդյունաբերական օգտագործման |
|1513 21 100 | |
|1513 29 300 | |
|________________|________________________________________________________|
|1514, |հլածուկի, բարբարուկի կամ մանանեխի յուղ և դրանց |
|բացառությամբ |զտամասերը` չզտած կամ զտած` առանց փոփոխելու քիմիական |
|1514 11 100 |բաղադրությունը, բացառությամբ տեխնիկական և (կամ) |
|1514 19 100 |արդյունաբերական օգտագործման |
|1514 91 100 | |
|1514 99 100 | |
|________________|________________________________________________________|
|1515, |այլ չցնդող բուսական ճարպեր և յուղեր (ներառյալ ժոժոբայի |
|բացառությամբ |յուղը) և դրանց զտամասերը` չզտած կամ զտած` առանց |
|1515 19 100 |փոփոխելու քիմիական բաղադրությունը, բացառությամբ |
|1515 21 100 |տեխնիկական և (կամ) արդյունաբերական օգտագործման |
|1515 29 100 | |
|1515 30 100 | |
|1515 50 110 | |
|1515 50 910 | |
|1515 90 210 | |
|1515 90 310 | |
|1515 90 400 | |
|1515 90 600 | |
|________________|________________________________________________________|
|1601 00 |երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից |
| |պատրաստված համանման մթերքներ. դրանց հիմքով պատրաստված |
| |պատրաստի սննդամթերքներ |
|________________|________________________________________________________|
|1602 |մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված |
| |պատրաստի կամ պահածոյացված սննդամթերք այլ |
|________________|________________________________________________________|
|1604 |պատրաստի կամ պահածոյացված ձուկ. թառափազգիների ձկնկիթ և |
| |խավիարի փոխարինիչներ` պատրաստված ձկան ձկնկիթից |
|________________|________________________________________________________|
|1605 |պատրաստի կամ պահածոյացված խեցեմորթներ, կակղամորթներ և |
| |ջրային այլ անողնաշարավորներ |
|________________|________________________________________________________|
|1701, |շաքար եղեգնի կամ ճակնդեղի և քիմիական մաքուր սախարոզ` |
|բացառությամբ |պինդ վիճակում |
|1701 11 | |
|1701 12 | |
|________________|________________________________________________________|
|1704 |շաքարից պատրաստված հրուշակեղեն (ներառյալ սպիտակ |
| |շոկոլադը)` կակաո չպարունակող |
|________________|________________________________________________________|
|1803 |կակաոյի մածուկ, յուղազերծած և չյուղազերծած |
|________________|________________________________________________________|
|1805 00 000 |կակաո-փոշի` առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի |
|________________|________________________________________________________|
|1806 |շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք |
|________________|________________________________________________________|
|1901 10 000 |ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստված մանկական |
| |սնունդ` փաթեթավորված մանրածախ առևտրի համար |
|________________|________________________________________________________|
|1902 |մակարոնային արտադրատեսակներ, ենթարկված կամ չենթարկված |
| |ջերմային մշակման, լցոնով (մսից կամ այլ մթերքներից) կամ |
| |առանց լցոնի, կամ այլ ձևով պատրաստված, ինչպիսիք են |
| |սպագետտին, մակարոնը, լապշան, եղջրիկները, խմորագնդիկները,|
| |ռավիոլան, կաննելոնը, կուսկուս` պատրաստի կամ ոչ պատրաստի |
| |սննդի մեջ օգտագործելու համար |
|________________|________________________________________________________|
|1905 |հաց, ալրային հրուշակեղեն, թխվածքներ, բլիթներ և այլ |
| |հացաբուլկեղեն ու ալրային հրուշակեղեն` կակաո պարունակող |
| |կամ չպարունակող. վաֆլիի շերտեր, վաֆլիի բոլորաթերթեր |
| |ծրարելու համար, բրնձաթուղթ և համանման մթերքներ |
|________________|________________________________________________________|
|2005 10 001 |բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)` մանկական |
| |սննդի համար |
|________________|________________________________________________________|
|2007 10 101 |ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, մանկական սննդի համար|
|________________|________________________________________________________|
|2007 10 911 |ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, տրոպիկական |
| |պտուղներից, մանկական սննդի համար |
|________________|________________________________________________________|
|2007 10 991 |ջեմ, մրգախյուս, մարմելադ` պատրաստի, այլ պտուղներից, |
| |մանկական սննդի համար |
|________________|________________________________________________________|
|2009 |մրգահյութեր (ներառյալ խաղողահյութը) և բանջարեղենի |
| |հյութեր, չխմորված և սպիրտ չավելացրած, շաքար կամ այլ |
| |քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած (բացի |
| |կոնցենտրատներից) |
|________________|________________________________________________________|
|2101 11 |սուրճ` լուծվող |
|________________|________________________________________________________|
|2101 12 980 |լուծվող սուրճի խառնուրդ` սերուցքով և շաքարով (ԱՏԳ ԱԱ |
| |210112980 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման |
| |ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը (նկարագիրը) |
|________________|________________________________________________________|
|2102 |խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ |
| |մանրէներ (բացառությամբ 3002 ապրանքային դիրքի |
| |պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ |
|________________|________________________________________________________|
|2103 20 000 |կետչուպ` տոմատի և տոմատի այլ սոուսներ |
|________________|________________________________________________________|
|2103 90 900 |մայոնեզ (ԱՏԳ ԱԱ 210390000 ծածկագրերին դասվող ապրանքների |
| |ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը |
| |(նկարագիրը) |
|________________|________________________________________________________|
|2104 10 100 |պատրաստի ապուրներ ու արգանակներ և նախապատրաստուկներ` |
| |դրանք պատրաստելու համար. չոր |
|________________|________________________________________________________|
|2105 00 |պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ, կակաո |
| |չպարունակող կամ պարունակող |
|________________|________________________________________________________|
|2106 90 980 |կիսել (ԱՏԳ ԱԱ 210690980 ծածկագրերին դասվող ապրանքների |
| |ներմուծման ժամանակ հիմք ընդունել ապրանքի անվանումը |
| |(նկարագիրը) |
|________________|________________________________________________________|
|22 |ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ և քացախ |
._________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 01.02.07 թիվ 130-Ն որոշում)