041.0733.280905
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 733-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ TF 054516 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև տեխնիկական աջակցության վիճակագրական կարողությունների զարգացման համար հոլանդական TF 054516 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ
(հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ-գլխավոր գանձապետ
Գ. Գևորգյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
(համաձայնությամբ)
Ա. Մանանդյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գլխավոր
աուդիտոր
Ա. Հակոբյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
աշխատակազմի հաշվապահական հաշվառման բաժնի
պետ-գլխավոր հաշվապահ
Ա. Սաֆյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
աշխատակազմի միջազգային վիճակագրական
համագործակցության բաժնի պետ
Ռ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման
կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն
2. Սույն որոշման 1-ին կետում նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ֆինանսական կառավարման և ապրանքների (սարքավորումներ) ու ծառայությունների գնումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկին:
3. Նշված նամակ-համաձայնագրով նախատեսված ծրագրի տեխնիկական առաջադրանքի պայմանների, ծրագրի մշտական աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների նախապատրաստման, տեղացի և օտարերկրյա փորձագետների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ինչպես նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ծրագրի ընդհանուր կազմակերպչական հարցերի լուծման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Հայաստանի Հանրապետությունում ազգային մարդահամարի անցկացման աշխատանքների ֆինանսավորման TF թիվ 029889 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 763 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ