103.0198.151204
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 12 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10304334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 198-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 130-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 945-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը (ընդհանուր հարցաշարը) հաստատելու մասին» N 130-Ն հրամանում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովին` զբոսավարի և ուղեկցորդի մասնագիտական որակավորման ստուգման թեստային հարցաշարը կազմելու նպատակով սույն հրամանով փոփոխության ենթարկված հարցերը համակարգչային ծրագրում ընդգրկել փոփոխությունների պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին:
Հավելված
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2004 թ. դեկտեմբերի 9-ի
N 198-Ն հրամանի
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 Թ. ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 130-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
Բաժին 1. Հրամանի հավելված 1
1. հրամանի հավելված 1-ի 1-ին բաժնի
i
ա/ 52-րդ կետի 2/ ենթակետում «Կոգովիտի» բառը փոխարինել «Այրարատի» բառով,
բ/ 123-րդ կետի 2/ ենթակետում «1938 թվականին» բառերը փոխարինել «1939 թվականին» բառերով,
գ/ 137-րդ կետում «Վասպուրականի» բառը փոխարինել «Այրարատի» բառով,
2. հրամանի հավելված 1-ի 2-րդ բաժնի
i
ա/ 30-րդ կետի 2/ ենթակետում «Վանաձոր» բառը փոխարինել «Արտաշատ» բառով,
բ/ 39-րդ կետում «պետական արգելոցը» բառերը փոխարինել «ազգային պարկը» բառերով,
գ/ 78-րդ կետում «Մարց» բառը փոխարինել «Մուրց» բառով,
i
3. հրամանի հավելված 1-ի 3-րդ բաժնի 44-րդ կետի 2/ ենթակետում «Ջրարփիի» բառը փոխարինել «Ջրափի» բառով,
4. հրամանի հավելված 1-ի 4-րդ բաժնի
i
ա/ 43-րդ կետում «Արարատյան բնակարանի» բառերը փոխարինել «Արարատյան դաշտի բնակարանի» բառերով,
բ/ 80-րդ կետի 1/ ենթակետում «Չմշկիկ Սուլթանը» բառերը փոխարինել «Չմշկիկ Սուլթանի աղջիկը» բառերով,
5. հրամանի հավելված 1-ի 5-րդ բաժնի
i
ա/ 17-րդ կետի 3/ ենթակետում «սցիկը» բառը փոխարինել «սցինկը» բառով,
բ/ 86 -րդ կետի 2/ ենթակետում «65%» բառերը փոխարինել «60%» բառերով,
գ/ 88 -րդ կետից հանել «74 տեսակ» բառերը,
դ/ 89-րդ կետից հանել «74 տեսակ» բառերը,
i
6. հրամանի հավելված 1-ի 6-րդ բաժնի 40-րդ կետից հանել «ներկայացման» բառը,
i
7. հրամանի հավելված 1-ի 7-րդ բաժնի 2-րդ կետի 3/ ենթակետում «Գևորգ Բաշինջաղյանը» բառերը փոխարինել «Արտաշես Հովսեփյանը» բառերով,
i
8. հրամանի հավելված 1-ի 8-րդ բաժնի 16-րդ կետի 1/ ենթակետում «վախեցած է» բառը փոխարինել «զարմացած է» բառով,
i
9. հրամանի հավելված 1-ի 9-րդ բաժնի 29-րդ կետի 3/ ենթակետում «շնչուղիների անցանելիությունը և բերանի խոռոչի պարունակության արտահոսքը» բառերը փոխարինել «երկու պատասխաններն էլ ճիշտ են» բառերով,
i
10. հրամանի հավելված 1-ի 10-րդ բաժնի 35-րդ կետի «կույսերից էր» բառերը փոխարինել «կույսերից չէր» բառերով,
i
11. հրամանի հավելված 1-ի 15-րդ բաժնի 20-րդ կետում «պաշտոնական» բառը փոխարինել «հանդիսավոր» բառով:
Բաժին 2. Հրամանի հավելված 2
i
1. հրամանի հավելված 2-ի 1-ին բաժնի 48-րդ կետում «Հսկիչ հանգույցի համար ո՞ր հանգույցը պարտադիր չէ» բառերը փոխարինել «Ո՞ր հանգույցի համար հսկիչ հանգույցը պարտադիր չէ» բառերով,
2. հրամանի հավելված 2-ի 2-րդ բաժնի
i
ա/ 30-րդ կետի 2/ ենթակետում «Վանաձոր» բառը փոխարինել «Արտաշատ» բառով,
բ/ 39-րդ կետում «պետական արգելոցը» բառերը փոխարինել «ազգային պարկը» բառերով,
գ/ 78-րդ կետում «Մարց» բառը փոխարինել «Մուրց» բառով,
3. հրամանի հավելված 2-ի 4-րդ բաժնի
i
ա/ 17-րդ կետի 3/ ենթակետում «սցիկը» բառը փոխարինել «սցինկը» բառով,
բ/ 86-րդ կետի 2/ ենթակետում «65%» բառերը փոխարինել «60%» բառերով,
գ/ 88-րդ կետից հանել «74 տեսակ» բառերը,
դ/ 89-րդ կետից հանել «74 տեսակ» բառերը,
i
4. հրամանի հավելված 2-ի 5-րդ բաժնի 16-րդ կետի 1/ ենթակետում «վախեցած է» բառը փոխարինել «զարմացած է» բառով,
i
5. հրամանի հավելված 2-ի 6-րդ բաժնի 29-րդ կետի 3/ ենթակետում «շնչուղիների անցանելիությունը և բերանի խոռոչի պարունակության արտահոսքը» բառերը փոխարինել «երկու պատասխաններն էլ ճիշտ են» բառերով,
i
6. հրամանի հավելված 2-ի 8-րդ բաժնի 20-րդ կետում «պաշտոնական» բառը փոխարինել «հանդիսավոր» բառով:
Բաժին 3. Հրամանի հավելվածների մի շարք կետեր ուժը կորցրած ճանաչելը
i
1. ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելված 1-ի` 1-ին բաժնի 114-րդ և 130-րդ կետերը, 2-րդ բաժնի 153-րդ կետը, 4-րդ բաժնի 71-րդ կետը, 5-րդ բաժնի 49-րդ կետը, 8-րդ բաժնի 28-րդ կետը, 9-րդ բաժնի 25-րդ կետը, 12-րդ բաժնի 22-րդ և 24-րդ կետերը, 15-րդ բաժնի 12-րդ կետը,
2. ուժը կորցրած ճանաչել հավելված 2-ի` 2-րդ բաժնի 153-րդ կետը, 4-րդ բաժնի 49-րդ կետը, 5-րդ բաժնի 28-րդ կետը, 6-րդ բաժնի 25-րդ կետը, 8-րդ բաժնի 12-րդ կետը: