13.08.2023 -
040.2168.241205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 2168-Ն
i
ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ) ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի սեպտեմբերի 22-ի
N 2168-Ն որոշման
ԿԱՐԳ
ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ) ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ստուգումների ժամանակ հայտնաբերված և առգրավված` ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների`
ա) կենսառեսուրսների` վայրի խոտաբույսերի, թփերի, ծառերի, այդ թվում` փայտանյութի և վայրի կենդանիների ու դրանց արգասիքների,
բ) հողի բերրի շերտի,
գ) օգտակար հանածոների
տնօրինման կարգը:
i
2. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված արագ փչացող` առգրավված կենսառեսուրսներն անհատույց հանձնվում են տվյալ մարզի կամ համայնքի (կամ հարակից մարզի կամ համայնքի) թանգարաններին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ընդունող կազմակերպության ղեկավարի կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացությունից հետո:
Արագ փչացող կենսառեսուրսներ են համարվում որսված` անկենդան վայրի կենդանիները (գազաններ, թռչուններ, ձկներ, խեցգետիններ և ջրային ու ցամաքային այլ կենդանիներ), որոնք ենթակա են օգտագործման միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկումից հետո:
(2-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն, 03.08.2023 թիվ 1304-Ն որոշումներ)
3. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված` առգրավված կենդանի վայրի կենդանիները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման տեսուչների կողմից ազատ են արձակվում բնական միջավայր` տվյալ մարզպետարանի բնապահպանական բաժնի և համապատասխան անտառպետության աշխատողների մասնակցությամբ:
Կենդանիները, ներառյալ Կարմիր գրքում գրանցված կենդանիները, ազատ են արձակվում իրենց բնակության միջավայր (ապրելավայր, արէալ):
Կենդանիների` բնական միջավայր ազատ արձակման փաստն արձանագրվում է, իսկ ազատ արձակման պահը տեսագրվում:
(3-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)
4. Սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված թփերն ու խոտաբույսերը, բացառությամբ դեղաբույսերի, ոչնչացվում են:
Ոչնչացման ենթակա թփերն ու խոտաբույսերը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ստեղծված` 3 մարդուց բաղկացած հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված է նաև համապատասխան անտառտնտեսության ներկայացուցիչը: Ոչնչացման փաստն արձանագրվում է, իսկ ոչնչացման պահը` տեսագրվում:
Առգրավված դեղաբույսերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ի տնօրինում:
(4-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)
5. Դատական կարգով բռնագրավված` սույն կարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված ծառերը, ներառյալ փայտանյութը և սույն կարգի 1-ին կետի «գ» ենթակետում նշված օգտակար հանածոները, ենթակա են իրացման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` օրենքով սահմանված կարգով: Իրացումից ստացված գումարը եռօրյա ժամկետում մուտքագրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Մինչև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից` աճուրդային կարգով կենսառեսուրսների իրացումը` առգրավված ծառերը, ներառյալ փայտանյութը և օգտակար հանածոները, տեղադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման տարածքում կամ դրան փոխարինող շինությունում կամ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից, համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում դրանց պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ունեցող մոտակա կազմակերպության (բնության հատուկ պահպանվող տարածքի, անտառտնտեսության, դենդրոպարկի և այլն) տնօրինությանը:
(5-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)
6. Սույն կարգի 1-ին կետի «բ» ենթակետում նշված` առգրավված հողի բերրի շերտը մարզի տարածքների հողերի բարելավման, կանաչապատման և վերականգնման նպատակով անհատույց հանձնվում է առգրավման վայրի համապատասխան տարածքային կառավարման մարմին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և մարզպետի կողմից լիազորված պաշտոնատար անձի միջև կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա:
(6-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)
7. Սույն կարգում նշված արձանագրությունները գրանցվում են գործերի վարույթի գրանցամատյանում, իսկ տեսագրությունները` պահվում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում:
(7-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)