Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1234.151201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2001 թվականի N 1234

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. 4505 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 9672 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող Վայքի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

1.2. Մրցույթով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը 1530 հազ. դրամ է, որը համապատասխանում է 306 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 820 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.4. Վայքի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 7699 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտք` 5152 հազ. դրամ,

այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` 492 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1949 հազ. դրամ,

պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 106 հազ. դրամ:

1.5. Վայքի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը:

1.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում:

1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. (2.1-րդ կետն ուժը կորցրել է 15.05.03 թիվ 615-Ն որոշում)

i

2.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման համար 12931 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 12354 հազ. դրամ, որը համապատասխանում է 12354 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 9884 հազ. դրամ է, որը համապատասխանում է 9884 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2471 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.6. Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 577 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 174 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 265 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 138 հազ. դրամ:

2.7. Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում:

2.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

3.1.-3.12 (3.1-3.12-րդ կետերնն ուժը կորցրել են 15.05.03 թիվ 615-Ն որոշում)

4.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով 70211 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ոսկերչառ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ոսկերչառ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 68111 հազ. դրամ, որը համապատասխանում է 68111 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 68111 հազ. դրամ է, որը համապատասխանում է 68111 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 9000 հազ. դրամ:

4.5. «Ոսկերչառ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2100 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 64 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստներ` 2036 հազ. դրամ:

4.6. «Ոսկերչառ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից 1 ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. 1926 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Մասիսշին» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 16,7 տոկոսին համապատասխանող` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

5.2. Ընկերության կանոնադրական կապիտալը` 10000 հազ. դրամ է, որը համապատասխանում է 5000 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 1670 հազ. դրամ է, որը համապատասխանում է 835 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 418 հազ. դրամ:

5.5. «Մասիսշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 10929 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3621 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3621 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 109 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 19 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 6 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1687 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 394 հազ. դրամ:

5.6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2001
N 1234
Որոշում