Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ...

 

 

040.0523.120601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2001 թվականի N 523

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Ժամկետային զինծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ տրվում է ծառայության հետևյալ տեսակների և պայմանների դեպքում`

ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայություն.

բ) մարտական գործողություններին մասնակցություն, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանքի կատարում.

գ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայություն.

դ) հրթիռային վառելիքին առնչվող ծառայություն.

ե) թունավոր նյութերի, իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայություն.

զ) թռիչքային (օդաչուական) անձնակազմում ծառայություն.

է) գաղտնալսումներ.

ը) ՀԱԷԿ-ի պահպանության ծառայություն.

թ) կալանքի տակ գտնվող անձանց տուբերկուլյոզային դիսպանսերներում պահպանության ծառայություն.

ժ) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայություն.

ժա) վթարային վերականգնողական ծառայություն.

ժբ) ջրասուզակների ծառայություն (տարեկան առնվազն 265 ժամ ջրի տակ անցկացրած).

ժգ) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայություն.

ժդ) տեխնածին կամ բնական աղետների հետևանքների` ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայություն:

Ծառայության նշված տեսակների տարեկան նորմաները սահմանվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի կողմից».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 9-րդ կետը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.06.2001
N 523
Որոշում