Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.2337.130206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2337-Ն

 

i

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

i

(2-րդ կետը փոփ. 29.06.06 թիվ 928-Ն, 15.03.07 թիվ 328-Ն, 30.04.09 թիվ 456-Ն որոշումներ)

3. (3-րդ կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

i

(3-րդ կետը փոփ. 15.03.07 թիվ 328-Ն որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1789-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Արագածոտնի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

i

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Վայոց ձորի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1794-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1796-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման մեջ, որոշմամբ հաստատված կառուցվածքում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի ու չափի ցանկի «Գույքի անվանումը» սյունակում «սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» բառերով և համապատասխան հոլովաձևերով:

14. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

i

ա) մեկամսյա ժամկետում հաստատել Երևանի թաղային համայնքային «Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» հիմնարկի օրինակելի կանոնադրությունը` սահմանելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման 2006 թվականի ծախսերի կատարման նորմատիվները.

գ) յուրաքանչյուր տարի` սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հաջորդ տարվա համար «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով պատվիրակված լիազորության իրականացման տարեկան ծախսերի կատարման նորմատիվները:

i

15. Առաջարկել Երևանի թաղային, ինչպես նաև Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարներին հաստատել «Սոցիալական ծառայությունների ------- տարածքային բաժին» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը:

(15-րդ կետը փոփ. 29.06.06 թիվ 928-Ն, 18.01.07 թիվ 30-Ն, 15.03.07 թիվ 328-Ն որոշումներ)

16. (16-րդ կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

i

(16-րդ կետը փոփ. 15.03.07 թիվ 328-Ն որոշում)

17. (17-րդ կետն ուժը կարցրել է 04.06.15 թիվ 582-Ն որոշում)

18. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշումը,

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման 2-րդ և 7.4-րդ կետերը:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2337-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|        Անվանումը           |             Սպասարկման տարածքը             |

|____________________________|____________________________________________|

|           1                |                      2                     |

|____________________________|____________________________________________|

|1. Արագածոտնի մարզպետարան   |                                            |

|____________________________|____________________________________________|

|Աշտարակի                    |քաղ. Աշտարակ և  Աշտարակի նախկին վարչական    |

|                            |շրջանի տարածքը                              |

|____________________________|____________________________________________|

|Ապարանի                     |Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը      |

|____________________________|____________________________________________|

|Ծաղկահովտի                  |Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը      |

|____________________________|____________________________________________|

|Թալինի                      |Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը       |

|____________________________|____________________________________________|

|2. Արարատի մարզպետարան      |                                            |

|____________________________|____________________________________________|

|Վեդու                       |Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը      |

|____________________________|____________________________________________|

|Արտաշատի                    |քաղ. Արտաշատ և  Արտաշատի նախկին վարչական    |

|                            |շրջանի տարածքը                              |

|____________________________|____________________________________________|

|Մասիսի                      |Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը       |

|____________________________|____________________________________________|

|3. Արմավիրի մարզպետարան     |                                            |

|____________________________|____________________________________________|

|Արմավիրի                    |քաղ. Արմավիր և  Արմավիրի նախկին վարչական    |

|                            |շրջանի տարածքը                              |

|____________________________|____________________________________________|

|Բաղրամյանի                  |Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը   |

|____________________________|____________________________________________|

|Վաղարշապատի                 |քաղ. Վաղարշապատ և  Էջմիածնի նախկին վարչական |

|                            |շրջանի տարածքը                              |

|____________________________|____________________________________________|

|4. Գեղարքունիքի մարզպետարան |                                            |

|____________________________|____________________________________________|

|Գավառի                      |քաղ. Գավառ և  Կամոյի նախկին վարչական շրջանի |

|                            |տարածքը                                     |

|____________________________|____________________________________________|

|Սևանի                       |քաղ. Սևան  և  Սևանի  նախկին վարչական շրջանի |

|                            |տարածքը                                     |

|____________________________|____________________________________________|

|Ճամբարակի                   |Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը |

|____________________________|____________________________________________|

|Մարտունու                   |Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը    |

|____________________________|____________________________________________|

|Վարդենիսի                   |Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը    |

|____________________________|____________________________________________|

|5. Լոռու մարզպետարան        |                                            |

|____________________________|____________________________________________|

|Թումանյանի                  |քաղ. Ալավերդի և  Թումանյանի նախկին վարչական |

|                            |շրջանի տարածքը                              |

|____________________________|____________________________________________|

|Սպիտակի                     |քաղ. Սպիտակ և  Սպիտակի նախկին վարչական      |

|                            |շրջանի տարածքը                              |

|____________________________|____________________________________________|

|Ստեփանավանի                 |քաղ. Ստեփանավան և  Ստեփանավանի նախկին       |

|                            |վարչական շրջանի տարածքը                     |

|____________________________|____________________________________________|

|Տաշիրի                      |Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը       |

|____________________________|____________________________________________|

|6. Կոտայքի մարզպետարան      |                                            |

|____________________________|____________________________________________|

|Աբովյանի                    |քաղ. Աբովյան և  Աբովյանի նախկին վարչական    |

|                            |շրջանի տարածքը                              |

|____________________________|____________________________________________|

|Հրազդանի                    |քաղ. Հրազդան և  Հրազդանի նախկին վարչական    |

|                            |շրջանի տարածքը` բացառությամբ Ալափարս,       |

|                            |Արզական, Բջնի, Կարենիս և  Ֆանտան գյուղերի   |

|____________________________|____________________________________________|

|Չարենցավանի                 |քաղ. Չարենցավան և  Ալափարս, Արզական, Բջնի,  |

|                            |Կարենիս և  Ֆանտան գյուղեր                   |

|____________________________|____________________________________________|

|Եղվարդի                     |Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը       |

|____________________________|____________________________________________|

|7. Շիրակի մարզպետարան       |                                            |

|____________________________|____________________________________________|

|Ախուրյանի                   |Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը    |

|____________________________|____________________________________________|

|Ամասիայի                    |Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը     |

|____________________________|____________________________________________|

|Աշոցքի                      |Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը       |

|____________________________|____________________________________________|

|Արթիկի                      |քաղ. Արթիկ և  Արթիկի նախկին վարչական շրջանի |

|                            |տարածքը                                     |

|____________________________|____________________________________________|

|Մարալիկի                    |Անիի նախկին վարչական շրջանի տարածքը         |

|____________________________|____________________________________________|

|8. Սյունիքի մարզպետարան     |                                            |

|____________________________|____________________________________________|

|Գորիսի                      |քաղ. Գորիս և  Գորիսի նախկին վարչական շրջանի |

|                            |տարածքը                                     |

|____________________________|____________________________________________|

|Կապանի                      |քաղ. Կապան և  Կապանի նախկին վարչական շրջանի |

|                            |տարածքը                                     |

|____________________________|____________________________________________|

|Մեղրու                      |Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը       |

|____________________________|____________________________________________|

|Սիսիանի                     |Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը      |

|____________________________|____________________________________________|

|9. Վայոց ձորի մարզպետարան   |                                            |

|____________________________|____________________________________________|

|Եղեգնաձորի                  |Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը   |

|____________________________|____________________________________________|

|Վայքի                       |Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը        |

|____________________________|____________________________________________|

|10. Տավուշի մարզպետարան     |                                            |

|____________________________|____________________________________________|

|Իջևանի                      |Իջևանի  նախկին վարչական շրջանի տարածքը      |

|____________________________|____________________________________________|

|Նոյեմբերյանի                |Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը |

|____________________________|____________________________________________|

|Բերդի                       |Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը      |

|____________________________|____________________________________________|

|Դիլիջանի, Թեղուտ,           |քաղ. Դիլիջան                                |

|Հաղարծին, Գոշ գյուղեր       |                                            |

|____________________________|____________________________________________|

|11. քաղ. Երևան              |                                            |

|____________________________|____________________________________________|

|Կենտրոնի                    |Կենտրոնի վարչական շրջանի  տարածքը           |

|____________________________|____________________________________________|

|Շենգավիթի                   |Շենգավիթի վարչական շրջանի  տարածքը          |

|____________________________|____________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիայի          |Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի  տարածքը |

|____________________________|____________________________________________|

|Աջափնյակի                   |Աջափնյակի վարչական շրջանի  տարածքը          |

|____________________________|____________________________________________|

|Դավթաշենի                   |Դավթաշենի վարչական շրջանի  տարածքը          |

|____________________________|____________________________________________|

|Արաբկիրի                    |Արաբկիրի վարչական շրջանի  տարածքը           |

|____________________________|____________________________________________|

|Ավանի                       |Ավանի վարչական շրջանի  տարածքը              |

|____________________________|____________________________________________|

|Նոր Նորքի                   |Նոր Նորքի վարչական շրջանի  տարածքը          |

|____________________________|____________________________________________|

|Քանաքեռ-Զեյթունի            |Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի  տարածքը   |

|____________________________|____________________________________________|

|Նորք-Մարաշի                 |Նորք-Մարաշի վարչական շրջանի  տարածքը        |

|____________________________|____________________________________________|

|Նուբարաշենի                 |Նուբարաշենի վարչական շրջանի  տարածքը        |

|____________________________|____________________________________________|

|Էրեբունու                   |Էրեբունու վարչական շրջանի  տարածքը          |

|____________________________|____________________________________________|

|12. Արարատի մարզ            |                                            |

|____________________________|____________________________________________|

|Արարատի                     |քաղ. Արարատ                                 |

|____________________________|____________________________________________|

|13. Շիրակի մարզ             |                                            |

|____________________________|____________________________________________|

|Գյումրի-1                   |Գյումրու նախկին Շիրակի շրջանի վարչական      |

|                            |տարածքը                                     |

|____________________________|____________________________________________|

|Գյումրի-2                   |Գյումրու նախկին Մոսկովյան շրջանի վարչական   |

|                            |տարածքը                                     |

|____________________________|____________________________________________|

|14. Լոռու մարզ              |                                            |

|____________________________|____________________________________________|

|Վանաձորի                    |քաղ. Վանաձոր և  Գուգարքի նախկին վարչական ի  |

|                            |շրջանի տարածքը                              |

|____________________________|____________________________________________|

|15. Վայոց ձորի մարզ         |                                            |

|____________________________|____________________________________________|

|Ջերմուկի                    |քաղ. Ջերմուկ                                |

._________________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 29.06.06 թիվ 928-Ն, 15.03.07 թիվ 328-Ն, 30.04.09 թիվ 456-Ն որոշումներ)

 

9

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2005
N 2337-Ն
Որոշում