Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆ ...

 

 

320.0068.250507

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         05           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

27 ապրիլի 2007 թվականի N 68-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ

(3-րդ մաս)

 

76. ՎՈՒ առանցքագծային լույսերի ենթահամակարգը նախատեսվում է ճշգրիտ վայրէջքի համար II կամ III կարգախմբով սարքավորված վազքուղիների համար, ինչպես նաև վերելքի վազքուղու համար, որը նախատեսվում է շահագործել դրա վրա 400 մ ցածր տեսանելիության պայմաններում:

1) ՎՈՒ առանցքագծային լույսերի ենթահամակարգը կարող է նախատեսվել ճշգրիտ վայրէջքի համար I կարգախմբով սարքավորված ՎՈՒ համար, եթե այն օգտագործվում է բարձր վայրէջքային արագություններով օդանավերի կողմից կամ ՎՈՒ վայրէջքային լույսերի ենթահամակարգի լուսարձակների միջև հեռավորությունը գերազանցում է 50 մ:

2) ՎՈՒ առանցքագծային լույսերը տեղադրվում են ՎՈՒ առանցքագծով կամ հավասարաչափ շեղված դրա նկատմամբ, սակայն 0.6 մ ոչ ավելի հեռավորության վրա:

3) ՎՈՒ առանցքագծային լույսերը տեղադրվում են ՎՈՒ շեմից մինչև վերջը` իրարից 15 մ հեռավորության վրա (նկար 9, «Ա» տարբերակ): Եթե աերոդրոմը շահագործվում է վազքուղու վրա 350 մ կամ ավելի տեսանելիության պայմաններում առանցքագծային լույսերի միջև հեռավորությունը կարող է կազմել 30 մ (նկար 9, «Բ» տարբերակ):

4) ՎՈՒ առանցքագծային լույսերը ՎՈՒ շեմից մինչև վերջի 900 մ երկարությամբ հատվածը հանդիսանում են սպիտակ գույնի լույս ճառաքայթող լույսեր: ՎՈՒ վերջի 900 մ երկարությամբ հատվածի 600 մ վրա տեղադրվում են իրար հաջորդող սպիտակ և կարմիր գույնի լույսեր ճառագայթող լույսեր, իսկ վերջին 300 մ երկարությամբ հատվածի վրա միայն կարմիր գույնի լույս ճառաքայթող լույսեր:

5) Եթե ՎՈՒ երկարությունը քիչ է 1800 մետրից, կարմիր և սպիտակ գույնի լույս ճառագայթող լույսերը տեղադրվում են ՎՈՒ միջնակետից սկսած մինչև վերջի 300 մ հատվածը:

6) Եթե տեղափոխված շեմով ՎՈՒ շահագործման դեպքում ՎՈՒ ճակատից մինչև տեղափոխված շեմն ընկած հատվածն օգտագործվում է օդանավերի վերելքի նպատակով, ապա օդանավն առանցքագծի վրա ճիշտ կողմնորոշելու նպատակով նշված հատվածն անհրաժեշտ է ապահովել`

ա. մոտեցման լույսերի համակարգով, եթե դրա բնութագրերը և ինտենսիվության մակարդակներն ապահովում են օդանավի կողմնորոշումը և չեն կուրացնում օդաչուին կամ

բ. ՎՈՒ առանցքային լույսերով կամ

գ. առնվազն 3 մ լայնությամբ գծային լույսերով` հավասարաչափ տեղադրված ՎՈՒ առանցքագծի շարունակության վրա` իրարից 30 մ հեռավորության վրա, որոնց լուսամետրական բնութագրերը և ինտենսիվության մակարդակը պետք է բացառեն օդաչուների կուրացումը:

77. ՎՈՒ վայրէջքային գոտու լույսերի ենթահամակարգը նախատեսվում է ճշգրիտ վայրէջքի համար` II կամ III կարգախմբով սարքավորված վազքուղիների համար:

1) ՎՈՒ վայրէջքի գոտու լույսերը հանդիսանում են գծային լույսեր և տեղադրվում են ՎՈՒ շեմից սկսած 900 մ երկարությամբ հատվածի վրա, բացառությամբ 1800 մետրից պակաս երկարություն ունեցող վազքուղիների համար, որի դեպքում ենթահամակարգի երկարությունը նվազեցվում է այնքան, որպեսզի լույսերը չգերազանցեն ՎՈՒ միջնակետի սահմաններից:

2) Գծային լույսերը կազմվում են առնվազն երեք լուսարձակներից, որոնց միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1.5 մ և դրա լայնությունը պետք է լինի առնվազն 3 մ, սակայն չգերազանցի 4.5 մ:

3) Գծային լույսերը տեղադրվում են ՎՈՒ առանցքագծին համաչափ երկու շարքերով, որոնց միջև ներքին հեռավորությունը պետք է համապատասխանի ՎՈՒ վայրէջքի գոտու մականշանների միջև հեռավորությանը:

4) Յուրաքանչյուր շարքում գծային լույսերի միջև հեռավորությունը կարող է կազմել 30 մ (նկար 9, «Ա» տարբերակ) կամ 60 մ (նկար 9, «Բ» տարբերակ): Անբավարար տեսանելիության պայմաններում թռիչքների անվտանգության ապահովման նպատակով առաջարկվում է գործնականում կիրառել «Ա» տարբերակը:

i

77.1. ՎՈՒ վրա տեղադրվում են վայրէջքի գոտու պարզեցված լույսեր, եթե աերոդրոմում օդանավի վայրէջքագծի անկյունը գերազանցում է 3,5 0 և վազքուղու վրա նախատեսված չէ վայրէջքային գոտու լույսերի ենթահամակարգ: Վայրէջքի գոտու պարզեցված լույսերի տեղադրման գծապատկերը ներկայացված է 9.Ա նկարում.

 

_________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

(77.1-ին կետը լրաց. 09.10.13 թիվ 199-Ն հրաման)

 

78. Եթե ՎՈՒ վրա նախատեսված է արգելակման վերջնագոտի, ապա այն պետք է ապահովված լինի գիշերային մականշման լուսարձակներով, որոնք տեղադրվում են արգելակման վերջնագոտու ողջ երկարությամբ վազքուղու առանցքագծից հավասար հեռավորության վրա երկու զուգահեռ շարքերով և պետք է համընկնի ՎՈՒ վայրէջքային լույսերի շարքերին, ինչպես նաև արգելակման վերջնագոտու ճակատի վրա կամ դրանից առավելագույնը 3 մ սահմաններում` ուղղահայաց ՎՈՒ առանցքագծին:

1) Արգելակման վերջնագոտու լուսարձակները հանդիսանում են դեպի վազքուղին մենուղղորդված կարմիր լույս ճառագայթող լույսեր:

79. Աերոդրոմի գետնավարման լույսերի ենթահամակարգը նախատեսված է ապահովելու օդանավերի գետնավարումն աերոդրոմի տարրերով:

1) Գետնավարման լույսերի ենթահամակարգը կազմված է ղեկուղիների, կառամատույցի, ՎՈՒ հետադարձի հրապարակի, օդանավերի հակասառցակալման ապահովման գոտու, ինչպես նաև օդանավերի գետնավարման երթուղի հանդիսացող վազքուղու հատվածի եզրագոտիների լուսարձակներից:

2) Բացառությամբ ՎՈՒ հետդարձի հրապարակի, վերը նշված աերոդրոմի մյուս տարրերի ուղղագիծ հատվածներում գետնավարման լուսարձակները տեղադրվում են տարրերի եզրերի վրա կամ դրանցից առավելագույնը 3 մ սահմաններում իրարից 60 մ հեռավորության վրա: Տարրերի կորագծային հատվածներում սահմանված հեռավորությունը կարող է նվազեցվել` շրջադարձի կորագիծը հստակ նշելու նպատակով:

3) ՎՈՒ հետդարձի հրապարակի լուսարձակները պետք է տեղադրվեն իրարից 30 մ չգերազանցող հեռավորության վրա` հրապարակի եզրերին կամ դրանցից առավելագույնը 3 մ սահմաններում:

4) Գետնավարման լուսարձակները հանդիսանում են կապույտ գույն ճառաքայթող լույսեր:

5) Օդաչուների ապակողմնորոշումը բացառելու նպատակով տարրերի հատման գոտիներում գետնավարման լույսերը կարող են էկրանավորվել, որպեսզի տեսանելի չլինեն այն ուղղություններով, որտեղ դրանք հեշտությամբ կարելի է շփոթել այլ լույսերի հետ:

i

80. Գետնավարման առանցքագծային լույսերի ենթահամակարգը նախատեսվում է այն աերոդրոմներում, որոնք շահագործվում են վազքուղու վրա 350 մ կամ ավելի ցածր տեսանելիության պայմաններում, բացառությամբ այն դեպքերի, երբ աերոդրոմում օդանավերի երթևեկման ինտենսիվությունը ցածր է և գետնավարման եզրային լուսարձակներն ապահովում են անհրաժեշտ կողմնորոշումը:: Ղեկուղու առանցքագծային լույսեր հարկավոր է նախատեսել նաև այն աերոդրոմներում, որոնք շահագործվում են վազքուղու վրա 350 մ ավելի տեսանելիության պայմաններում, սակայն գետնավարման երթուղիների բարդության պատճառով առաջանում է անհրաժեշտություն դրանց հստակեցման համար:

1) Գետնավարման առանցքագծային լույսերի ենթահամակարգ հարկավոր է նախատեսել ՎՈՒ վրա տեսանելիության բոլոր պայմանների համար, եթե դա հանդիսանում է կատարելագործված լուսաազդանշանային համակարգի բաղադրամաս:

2) Գետնավարման առանցքագծային լույսերով պետք է ապահովված լինեն աերոդրոմի հետևյալ տարրերը` ղեկուղիները (մուտքային, ելքային, կառամատուցային), օդանավերի հակասառցակալման ապահովման գոտիները, ինչպես նաև վազքուղու այն հատվածները, որոնք հանդիսանում են օդանավերի գետնավարման երթուղի:

3) Նշված աերոդրոմի տարրերի ուղղագիծ հատվածներում գետնավարման առանցքագծային լույսերը պետք է տեղադրվեն իրարից 30 մ չգերազանցող հեռավորության վրա, բացառությամբ`

ա. եթե գերակշռող օդերևութաբանական պայմաններում ապահովվում է օդանավերի գետնավարման պատշաճ կողմնորոշումը, առանցքագծային լույսերը կարող են տեղադրվել իրարից 60 մ չգերազանցող հեռավորությունների վրա,

բ. եթե տարրերի ուղղագիծ հատվածները կարճ են, առանցքագծային լույսերի միջև հեռավորությունը կարող է նվազեցվել,

գ. եթե աերոդրոմը շահագործվում է ՎՈՒ վրա 350 մ ցածր տեսանելիության պայմաններում, առանցքագծային լույսերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 15 մ:

4) Գետնավարման առանցքագծային լույսերը պետք է տեղադրվեն օդանավերի գետնավարման համար մականշված առանցքագծով կամ հավասարաչափ շեղված դրա նկատմամբ, սակայն 0.3 մ ոչ ավելի հեռավորությունների վրա:

5) Ղեկուղիների կորագծային հատվածներում առանցքագծային լույսերը պետք է տեղադրվեն որպես ուղղագիծ հատվածի առանցքագծային լույսերի շարունակություն և գտնվեն շրջադարձի արտաքին եզրից հաստատուն հեռավորության վրա:

6) Եթե աերոդրոմը շահագործվում է ՎՈՒ վրա 350 մ ցածր տեսանելիության պայմաններում, ղեկուղիների կորագծային հատվածներում գետնավարման առանցքագծային լույսերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 15 մ: Ելնելով կորագծի շառավղի մեծությունից, սահմանվում են առանցքագծային լույսերի միջև հետևյալ հեռավորությունները`

ա. մինչև 400 մ - 7.5 մ,

բ. 400 - 899 մ - 15 մ,

գ. 900 մ և ավելի - 30 մ:

7) Առանցքագծային լույսերի միջև սահմանված հեռավորությունները պետք է ապահովվեն կորագծի շարունակություն հանդիսացող ուղղագիծ հատվածի 60 մ սահմաններում:

8) Ղեկուղիների, բացառությամբ ելքային ղեկուղիների և գետնավարման երթուղի հանդիսացող վազքուղու հատվածների, առանցքագծային լույսերը հանդիսանում են կանաչ գույնի լույս ճառագայթող լույսեր, որոնք տեսանելի են միայն գետնավարող օդանավից:

9) Ելքային ղեկուղիների առանցքագծային լույսերը` ՎՈՒ առանցքագծից մինչև ILS և/կամ/ MLS ռադիոնավիգացիոն համակարգի կրիտիկական գոտու սահմանը, հանդիսանում են իրար հաջորդող կանաչ և դեղին գույնի լույս ճառագայթող լույսեր, ընդ որում, առաջինը տեղադրվում է կանաչ գույնի լույս ճառագայթող լույս, իսկ կրիտիկական գոտու սահմանի վրա տեղադրվում է դեղին գույնի լույս ճառագայթող լույս: Ելքային ղեկուղիների մնացած հատվածում տեղադրվում են կանաչ գույնի լույս ճառագայթող լույսեր:

10) Ելքային ղեկուղիների առանցքագծային լույսերը ՎՈՒ վրա տեղադրվում են զուգահեռ վազքուղու առանցքագծային լույսերին` կորագծային հատվածից առնվազն 60 մ երկարությամբ հատվածի վրա և դրանցից 0.6 մ ոչ ավելի հեռավորության վրա:

11) Եթե ելքային ղեկուղին օգտագործվում է նաև որպես մուտքային, ապա դեպի վազքուղի գետնավարումն ապահովող առանցքագծային լույսերը պետք է ճառագայթեն կանաչ գույնի լույս:

12) Եթե ելքային ղեկուղին հանդիսանում է արագընթաց և աերոդրոմը շահագործվում է ՎՈՒ վրա 350 մ ցածր տեսանելիության կամ թռիչքների բարձր ինտենսիվության պայմաններում, ապա վերը նշված գետնավարման առանցքագծային լույսերի ենթահամակարգը լրացվում է «ՌԵՏԻԼՍ» («RETILS») արագընթաց ելքային ղեկուղու լույսերի համալիրով, որոնք տեղադրվում են վազքուղու վրա և նախատեսված են հետվայրէջքային վազուրդ կատարող օդանավի օդաչուին տրամադրել տեղեկատվություն արագընթաց ելքային ղեկուղուց օդանավի գտնվելու հեռավորության մասին և պետք է տեսանելի լինեն վայրէջք կատարող օդանավից:

13) «ՌԵՏԻԼՍ» («RETILS») համալիրի կառավարման սխեման պետք է ապահովի համալիրի անջատումը որևիցէ լույսի անսարքության դեպքում` օդաչուների ապակողմնորոշումը բացառելու նպատակով:

14) «ՌԵՏԻԼՍ» («RETILS») համալիրը կազմվում է դեղին լույս ճառագայթող լույսերի երեք շարքից, որոնք տեղադրվում են ՎՈՒ առանցքագծից 2 մ հեռավորության վրա, իրարից և վազքուղու ու ղեկուղու կցորդման կետից` 100 մ հեռավորությունների վրա, ընդ որում, ըստ նշված հեռավորությունների սահմանվում են շարքերում տեղադրվող լույսերի քանակները`

ա. կցորդման կետի շարքում - մեկ լույս,

բ. երկրորդ շարքում - երկու,

գ. երրորդ շարքում - երեք լույս:

15) Երկրորդ և երրորդ շարքերի լույսերի միջև հեռավորությունը սահմանվում է 2 մետր:

16) ՎՈՒ հետադարձի հրապարակի առանցքագծային լույսերը պետք է տեղադրվեն իրարից 30 մ չգերազանցող հեռավորության վրա. հրապարակի եզրերի վրա կամ դրանցից առավելագույնը 3 մ սահմաններում:

17) Եթե աերոդրոմը շահագործվում է ՎՈՒ վրա 350 մ ցածր տեսանելիության պայմաններում, գետնավարման առանցքագծային լույսերով պետք է ապահովված լինեն նաև ՎՈՒ հետադարձի հրապարակները:

18) Հետադարձի գետնավարման առանցքագծային լույսերը հանդիսանում են կանաչ գույնի լույս ճառագայթող լույսեր, որոնք պետք է տեղադրվեն օդանավերի գետնավարման համար մականշված առանցքագծով կամ հավասարաչափ շեղված դրա նկատմամբ, սակայն 0.3 մ ոչ ավելի հեռավորության վրա, իրարից 15 մ և 7.5 մ հեռավորությունների վրա, համապատասխանաբար, ուղղագիծ և կորագծային հատվածներում:

19) Օդանավերի հակասառցակալման ապահովման գոտու գետնավարման լույսեր են համարվում գոտու ելքային լույսերը, որոնք իրարից 6 մ հեռավորության վրա տեղադրվում են ղեկուղու հետ հատման սահմանի վրա կամ դրանից դեպի գոտի 0.3 մ հեռավորության վրա:

20) Օդանավերի հակասառցակալման ապահովման գոտու լույսերը հանդիսանում են դեղին գույնի լույս ճառագայթող խորացված լույսեր:

(80-րդ կետը փոփ. 09.10.13 թիվ 199-Ն հրաման)

81. Եթե աերոդրոմը շահագործվում է ՎՈՒ վրա 350 մ ցածր տեսանելիության պայմաններում, ապա միացնող ղեկուղիները ՎՈՒ հետ հատման տեղերը պետք է ապահովվեն «Կանգնիր» գծի լույսերով, բացառությամբ այն դեպքերի, երբ.

ա. ձեռնարկված են միջոցառումներ և ընթացակարգեր` ուղղված օդանավերի և տրանսպորտային միջոցների դեպի ՎՈՒ չկանխամտածված մուտքի կանխմանը կամ

բ. կիրառվում են շահագործման կանոններ ՎՈՒ վրա 550 մ ցածր տեսանելիության պայմաններում, որոնցով սահմանափակվում են օդանավերի և տրանսպորտային միջոցների քանակները մանևրման հրապարակում:

1) «Կանգնիր» գծի լույսերը տեղադրվում են ղեկուղու առանցքագծին ուղղահայաց և դրա այն հատվածում, որտեղ անհրաժեշտ է կառավարել օդանավի կամ տրանսպորտային միջոցի երթևեկումն աերոդրոմի համապատասխան տարրով` դադարեցնել կամ թույլատրել դրանց հետագա երթևեկումը:

2) «Կանգնիր» գծի լույսերը հանդիսանում են միաուղղված կարմիր գույնի լույս ճառագայթող խորացված լուսարձակներ, որոնց միջև հեռավորությունը պետք է կազմի 3 մ:

3) Անհրաժեշտության դեպքում ղեկուղու վրայի «Կանգնիր» գծի լույսերը կարող են լրացվել կողային վերգետնյա լուսարձակների երկու զույգով, որոնք տեղադրվում են «Կանգնիր» գծի շարունակության վրա` ղեկուղու աջ և ձախ կողմերում` դրա եզրից 3 մ հեռավորության վրա:

4) Լրացուցիչ լուսարձակների միջև հեռավորությունները, ճառագայթող լույսի գույնը և ինտենսիվությունը պետք է համապատասխանեն «Կանգնիր» գծի հիմնական լուսարձակներին:

5) «Կանգնիր» գծի լույսերի կառավարման սխեման պետք ապահովի`

ա. աերոդրոմում մեկից ավելի «Կանգնիր» գծի լույսերի առկայության դեպքում` դրանց առանձնացված կառավարումը,

բ. «Կանգնիր» գծից հետո գտնվող ղեկուղու առանցքագծային լույսերի անջատումը` «Կանգնիր» գծի լույսերի միացման դեպքում և հակառակը,

գ. «Կանգնիր» գծի լույսերի միացման դեպքում դրանցից հետո գտնվող ղեկուղու առանցքագծային լույսերի անջատումն առնվազն 90 մ հեռավորության վրա:

6) Եթե «Կանգնիր» գծի լույսերը հանդիսանում են վերգետնյա երթևեկման կառավարման կատարելագործված համակարգի մաս, ապա սահմանված ինտենսիվության լամպերի փոխարեն կիրառվում են ավելի բարձր ինտենսիվությամբ լամպեր:

82. Եթե աերոդրոմը շահագործվում է ՎՈՒ վրա 350 մ ցածր տեսանելիության պայմաններում, ղեկուղիների սպասման կետի մականշումը (Կարգի նկար 6) լրացվում է սպասման միջանկյալ կետի լույսերով, բացառությամբ այն հատվածների, որտեղ տեղադրված են «Կանգնիր» գծի լույսերը:

1) Սպասման միջանկյալ կետի լույսերը կիրառվում են այն դեպքերում, երբ երթևեկման դադարեցման և վերսկսման անհրաժեշտություն չկա:

2) Սպասման միջանկյալ կետի լույսերը կազմվում են միաուղղված դեղին գույնի լույս ճառագայթող խորացված 3 լուսարձակից, որոնք տեղադրվում են ղեկուղու առանցքագծին ուղղահայաց գծանշանից 0.3 մ հեռավորության վրա: Լուսարձակների միջև հեռավորությունը պետք է կազմի 1.5 մ:

83. Օդաչուներին կամ աերոդրոմում շահագործվող տրանսպորտային միջոցների վարորդներին վազքուղուն մոտենալու մասին նախազգուշացնելու համար նախատեսվում են վազքուղու պաշտպանման լույսեր, որոնք տեղադրվում են «Վազքուղի/ղեկուղի» հատման գոտիներում և կիրառվում են, եթե`

ա. աերոդրոմը շահագործվում է ՎՈՒ վրա 550 մ ցածր տեսանելիության պայմաններում, որտեղ տեղադրված չեն «Կանգնիր» գծի լույսեր,

բ. աերոդրոմը շահագործվում է ՎՈՒ վրա 550-1200 մ տեսանելիության պայմաններում, երթևեկության զգալի ինտենսիվության դեպքում:

1) Վազքուղու պաշտպանման լույսերը տեղադրվում են ՎՈՒ առանցքագծից Կարգի 33-րդ կետի «3» ենթակետի աղյուսակում ներկայացված հեռավորության վրա և կարող են կազմված լինել երկու տարբերակով`

ա. տարբերակ «Ա» - վերգետնյա լուսարձակների երկու զույգից, որոնք տեղադրվում են ղեկուղու աջ և ձախ կողմերում: Լուսարձակների միջև և ղեկուղու եզրից հեռավորությունները պետք է կազմեն 3 մ կամ

բ. տարբերակ «Բ» - խորացված լուսարձակներից, որոնք տեղադրվում են ղեկուղու առանցքագծին ուղղահայաց` իրարից 3 մ հեռավորության վրա:

2) Վազքուղու պաշտպանման լույսերը հանդիսանում են փոփոխաբար առկայծվող լույսեր` րոպեում 30-60 առկայծում հաճախականությամբ, ընդ որում, «Ա» տարբերակի դեպքում փոփոխաբար առկայծվում են յուրաքանչյուր զույգի լուսարձակները, իսկ «Բ» տարբերակի դեպքում միաժամանակ առկայծվում են յուրաքանչյուր երկրորդ լուսարձակները, իսկ փոփոխաբար` հարևան լուսարձակները:

3) Արևի ճառագայթների ազդեցությունը բացառելու նպատակով վերգետնյա լուսարձակների («Ա» տարբերակ) վրա կարող են տեղադրվել պաշտպանիչ միջոցներ:

 

Գլուխ IX
Վայրէջքագծի ցուցանշման տեսողական համակարգերը

 

84. Վայրէջքագծի ցուցանշման տեսողական համակարգը (այսուհետ` Վայրէջքագծային համակարգ) ապահովում է օդանավերի վայրէջքը և, անկախ վազքուղու վայրէջքի տեսողական կամ ոչ տեսողական այլ միջոցներով սարքավորվածությունից, պետք է նախատեսվի, եթե`

1) Վազքուղին շահագործվում է տուրբոռեակտիվ կամ այն օդանավերի կողմից, որոնց վայրէջքի ժամանակ անհրաժեշտ է այդպիսի ուղղորդում,

2) Վայրէջքի ընթացքում օդաչուի մոտ կարող է առաջանալ անհրաժեշտություն` վերահսկելու իր գործողությունները հետևյալ պայմանների արդյունքում`

ա. տեղանքը միապաղաղ է և բացակայում են տեսողական կողմնորոշիչներ կամ

բ. վազքուղու կամ դրան կից տեղանքի ռելիեֆը և թեքությունները կարող են ապակողմնորոշել օդաչուին,

3) վայրէջքի գոտում առկա են խոչընդոտներ, որոնք վայրէջքագծի սահմանված ուղղության խախտման դեպքում կարող են սպառնալ թռիչքների անվտանգությանը,

4) վազքուղու ճակատներին կից գոտիների մակերևույթի ֆիզիկական վիճակը կարող է սպառնալ օդանավի անվտանգությանը` թերի կամ գերվայրէջքի արդյունքում,

5) տեղանքը կամ գերակայող օդերևութաբանական պայմանները այնպիսին են, որ վայրէջքի ընթացքում օդանավը կարող է ընկնել բարձր մրրկային գոտի:

85. Վայրէջքագծային համակարգերը դասակարգվում են երկու հիմնական համակարգերի և դրանց մեկական պարզեցված ձևերի`

ա. Տ-ՎԱՍԻՍ (T-VASIS) ու ԱՏ-ՎԱՍԻՍ (AT-VASIS),

բ. ՊԱՊԻ (PAPI) ու ԱՊԱՊԻ (APAPI), համաձայն Կարգի նկար 10-ի:

1) ՊԱՊԻ (PAPI), Տ-ՎԱՍԻՍ (T-VASIS) կամ ԱՏ-ՎԱՍԻՍ (AT-VASIS) համակարգերը պետք է նախատեսվեն «3» կամ «4» ծածկագրով նշված վազքուղիների համար, իսկ ՊԱՊԻ (PAPI) և ԱՊԱՊԻ (APAPI) համակարգերը` «1» կամ «2» ծածկագրով նշված վազքուղիների համար:

2) Վազքուղու շեմի ժամանակավոր շեղման դեպքում առաջարկվում է կիրառել PAPI համակարգը, բացառությամբ «1» կամ «2» ծածկագրով նշված վազքուղիների, որոնց համար կարող է նախատեսվել ԱՊԱՊԻ (APAPI) համակարգ:

3) Վայրէջքագծային համակարգերը պետք է նախատեսված լինեն օրվա բոլոր ժամերին շահագործման համար:

86. Եթե վազքուղին սարքավորված է ILS և/կամ MLS ռադիոնավիգացիոն համակարգով, վայրէջքագծային լուսարձակների տեղադրման տեղը և անկյուններն ընտրվում են այնպես, որպեսզի հնարավորության սահմաններում ապահովվի տեսողական և ռադիոնավիգացիոն Վայրէջքագծային համակարգերի կողմից ներկայացվող տեղեկատվության համապատասխանությունը:

87. Տ-ՎԱՍԻՍ (T-VASIS) Վայրէջքագծային համակարգը (նկար 10, «Ա» տարբերակ) կազմվում է 20 լուսարձակներից, որոնք տեղադրվում են ՎՈՒ առանցքագծին համաչափ երկու խմբերով:

1) Յուրաքանչյուր խմբում նախատեսվում են 10 լուսարձակ, որոնցից 6-ը տեղադրվում են ՎՈՒ առանցքագծին զուգահեռ շարքով, ՎՈՒ կողային եզրից 30 մ հեռավորության վրա, իսկ 4-ը` թևային հորիզոնի ձևով ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց` ՎՈՒ շեմից 280 մ հեռավորության վրա, որի կենտրոնը պետք է համընկնի զուգահեռ շարքի հետ:

2) Զուգահեռ շարքի լուսարձակների տեղադրման համար սահմանվում են, համապատասխանաբար, հետևյալ հեռավորությունները` 45 մ, 90 մ և 90 մ, հաշված թևային հորիզոնի լուսարձակներից: ՎՈՒ շեմից մինչև թևային հորիզոնը տեղադրված լուսարձակների խումբը կոչվում է «Թռչեք ցածր», իսկ թևային հորիզոնից հետո տեղադրված խումբը` «Թռչեք բարձր»:

3) Թևային հորիզոն կազմող լուսարձակների շարքի ընդհանուր լայնությունը պետք է կազմի 24 մ: Լուսարձակները տեղադրվում են իրար և շարքի կենտրոնի նկատմամբ 6 մ հեռավորության վրա:

4) ԱՏ-ՎԱՍԻՍ (AT-VASIS) Վայրէջքագծային համակարգը հանդիսանում է Տ-ՎԱՍԻՍ (T-VASIS) համակարգի պարզեցված տեսակը (առանցքագծի նկատմամբ լուսարձակների մի խումբը) և տեղադրվում է վայրէջքի ուղղությամբ վազքուղու միայն ձախ կողմից:

88. Տ-ՎԱՍԻՍ (T-VASIS) և ԱՏ-ՎԱՍԻՍ (AT-VASIS) Վայրէջքագծային համակարգերի լուսարձակների տեղադրման անկյունները պետք է ապահովեն օդաչուի համար տեսանելի հետևյալ պատկերները, ելնելով վայրէջքագծի նկատմամբ օդանավի գտնվելու դիրքից`

ա. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծի վրա, ապա օդաչուին պետք է տեսանելի լինեն սպիտակ գույնի լույս ճառագայթող միայն թևային հորիզոնի լուսարձակները,

 

Նկար N 10

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 10 չի բերվում

 

բ. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծից բարձր, ապա օդաչուին պետք է տեսանելի լինեն սպիտակ գույնի լույս ճառագայթող թևային հորիզոնի և «Թռչեք ցածր» խմբի մեկ, երկու կամ երեք լուսարձակները, ընդ որում, ինչքան բարձր է գտնվում օդանավը վայրէջքագծի նկատմամբ, այնքան շատ «Թռչեք ցածր» լուսարձակներ պետք է տեսանելի լինեն,

գ. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծից ցածր, ապա օդաչուին պետք է տեսանելի լինեն սպիտակ գույնի լույս ճառագայթող թևային հորիզոնի և «Թռչեք բարձր» խմբի մեկ, երկու կամ երեք լուսարձակները, ընդ որում, ինչքան ցածր է գտնվում օդանավը վայրէջքագծի նկատմամբ, այնքան շատ «Թռչեք բարձր» լուսարձակներ պետք է տեսանելի լինեն: Եթե օդանավի դիրքը վայրէջքագծի նկատմամբ զգալի ցածր է, ապա սույն ենթակետում նշված լուսարձակները պետք է տեսանելի լինեն որպես կարմիր գույնի լույս ճառագայթող լուսարձակներ,

դ. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծի վրա, «Թռչեք բարձր» և «Թռչեք ցածր» խմբերի լուսարձակների ճառագայթվող լույսը պետք է տեսանելի չլինի: Եթե օդանավը գտնվում է վայրէջքագծից բարձր կամ ցածր, պետք է տեսանելի չլինեն համապատասխանաբար «Թռչեք բարձր» և «Թռչեք ցածր» խմբերի լուսարձակների ճառագայթվող լույսը:

89. ՊԱՊԻ (PAPI) Վայրէջքագծային համակարգը (նկար 10, «Բ» տարբերակ) կազմվում է 4 լուսարձակներից, որոնք տեղադրվում են ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց ՎՈՒ շեմից համապատասխան հեռավորության վրա, որը հաշվարկվում է` ելնելով աերոդրոմի սարքավորվածությունից ILS և/կամ/ MLS ռադիոնավիգացիոն համակարգով, ինչպես նաև շահագործվող օդանավերի տիպերից:

1) Վայրէջքագծային համակարգի առաջին լուսարձակը տեղադրվում է ՎՈՒ կողային եզրից 15+/-1 մ հեռավորության վրա, իսկ մյուսներն իրարից 9+/-1 մ հեռավորության վրա:

2) ՊԱՊԻ (PAPI) Վայրէջքագծային համակարգերի լուսարձակների տեղադրման անկյունները պետք է ապահովեն օդաչուի համար տեսանելի հետևյալ պատկերները, ելնելով վայրէջքագծի նկատմամբ օդանավի գտնվելու դիրքից`

ա. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծի վրա, ապա ՎՈՒ կողային եզրին մոտ առաջին երկու լուսարձակը օդաչուի համար պետք է տեսանելի լինի որպես կարմիր գույնի լույս ճառագայթող, իսկ մյուս երկու լուսարձակը` որպես սպիտակ գույնի լույս ճառագայթող,

բ. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծից բարձր, ապա ՎՈՒ կողային եզրին մոտ առաջին լուսարձակը օդաչուի համար պետք է տեսանելի լինի որպես կարմիր գույնի լույս ճառագայթող, իսկ մյուս երեք լուսարձակը` որպես սպիտակ գույնի լույս ճառագայթող: Եթե օդանավի դիրքը վայրէջքագծի նկատմամբ զգալի բարձր է, ապա բոլոր 4 լուսարձակը պետք է տեսանելի լինեն որպես սպիտակ գույնի լույս ճառագայթող,

գ. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծից ցածր, ապա ՎՈՒ կողային եզրին մոտ առաջին երեք լուսարձակը օդաչուի համար պետք է տեսանելի լինի որպես կարմիր գույնի լույս ճառագայթող, իսկ չորրորդ (վերջին) լուսարձակը` որպես սպիտակ գույնի լույս ճառագայթող: Եթե օդանավի դիրքը վայրէջքագծի նկատմամբ զգալի ցածր է, ապա բոլոր 4 լուսարձակը պետք է տեսանելի լինի որպես կարմիր գույնի լույս ճառագայթող:

90. ԱՊԱՊԻ (APAPI) Վայրէջքագծային համակարգը (նկար 10, «Գ» տարբերակ) կազմվում է 2 լուսարձակներից, որոնք տեղադրվում են ՎՈՒ առանցքագծին ուղղահայաց. ՎՈՒ շեմից համապատասխան հեռավորության վրա, որը հաշվարկվում է` ելնելով աերոդրոմի սարքավորվածությունից ILS և/կամ/ MLS ռադիոնավիգացիոն համակարգով, ինչպես նաև շահագործվող օդանավերի տիպերից:

1) Վայրէջքագծային համակարգի առաջին լուսարձակը տեղադրվում է ՎՈՒ կողային եզրից 10+/-1 մ հեռավորության վրա, իսկ երկրորդը` առաջինից 6+/-1 մ հեռավորության վրա:

2) ԱՊԱՊԻ (APAPI) Վայրէջքագծային համակարգերի լուսարձակների տեղադրման անկյունները պետք է ապահովեն օդաչուի համար տեսանելի հետևյալ պատկերները, ելնելով վայրէջքագծի նկատմամբ օդանավի գտնվելու դիրքից`

ա. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծի վրա, ապա ՎՈՒ կողային եզրին մոտ լուսարձակը օդաչուի համար պետք է տեսանելի լինի որպես կարմիր գույնի լույս ճառագայթող, իսկ երկրորդը` որպես սպիտակ գույնի լույս ճառագայթող,

բ. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծից բարձր, ապա երկու լուսարձակներն էլ օդաչուի համար պետք է տեսանելի լինեն որպես սպիտակ գույնի լույս ճառագայթող,

գ. եթե օդանավը գտնվում է վայրէջքագծից ցածր, ապա երկու լուսարձակներն էլ օդաչուի համար պետք է տեսանելի լինեն որպես կարմիր լույս ճառագայթող:

91. Վայրէջքագծային համակարգը պետք է ապահովված լինի խոչընդոտներից պաշտպանված հարթությամբ, որի գծապատկերը և երկրաչափական չափերը ներկայացված են Կարգի նկար 11 և հետևյալ աղյուսակում`

 

.______________________________________________________________.

|Հարթության տարրերը, |Չսարքավորված վազքուղի                    |

|դրանց չափերը և      |_________________________________________|

|թեքությունները      |Վազքուղու թվային ծածկագիրը               |

|                    |_________________________________________|

|                    |     1   |     2    |     3    |     4   |

|____________________|_________|__________|__________|_________|

|Ներքին սահմանի      |60       |80ա       |150       |150      |

|երկարությունը, մ    |         |          |          |         |

|____________________|_________|__________|__________|_________|

|Հեռավորությունը     |30       |60        |60        |60       |

|ՎՈՒ շեմից, մ        |         |          |          |         |

|____________________|_________|__________|__________|_________|

|Յուրաքանչյուր կողմի |10%      |10%       |10%       |10%      |

|շեղվածությունը      |         |          |          |         |

|____________________|_________|__________|__________|_________|

|Ընդհանուր           |7500     |7500բ     |15000     |15000    |

|երկարությունը, մ    |         |          |          |         |

|____________________|_________|__________|__________|_________|

|Հարթության          |         |          |          |         |

|թեքություններն      |         |          |          |         |

|ըստ համակարգերի`    |         |          |          |         |

|____________________|_________|__________|__________|_________|

|ա/ (Ա)Տ-ՎԱՍԻՍ       |-գ       |1.9օ      |1.9օ      |1.9օ     |

|(A)T-VASIS          |         |          |          |         |

|____________________|_________|__________|__________|_________|

|բ/ ՊԱՊԻ             |-        |1,43օ 30՛ |1,43օ 30՛ |1,43օ 30՛|

|____________________|_________|__________|__________|_________|

|գ/ ԱՊԱՊԻ            |1.1օ 45՛ |1.1օ 45՛  |-         |-        |

.______________________________________________________________.

._____________________ _________________________________________.

|Հարթության տարրերը, | |Սարքավորված վազքուղի                    |

|դրանց չափերը և      | |________________________________________|

|թեքությունները      | |Վազքուղու թվային ծածկագիրը              |

|                    | |________________________________________|

|                    | |     1    |     2   |     3   |     4   |

|____________________| |__________|_________|_________|_________|

|Ներքին սահմանի      | |150       |150      |300      |300      |

|երկարությունը, մ    | |          |         |         |         |

|____________________| |__________|_________|_________|_________|

|Հեռավորությունը     | |60        |60       |60       |60       |

|ՎՈՒ շեմից, մ        | |          |         |         |         |

|____________________| |__________|_________|_________|_________|

|Յուրաքանչյուր կողմի | |15%       |15%      |15%      |15%      |

|շեղվածությունը      | |          |         |         |         |

|____________________| |__________|_________|_________|_________|

|Ընդհանուր           | |7500      |7500բ    |15000    |15000    |

|երկարությունը, մ    | |          |         |         |         |

|____________________| |__________|_________|_________|_________|

|Հարթության          | |          |         |         |         |

|թեքություններն      | |          |         |         |         |

|ըստ համակարգերի`    | |          |         |         |         |

|____________________| |__________|_________|_________|_________|

|ա/ (Ա)Տ-ՎԱՍԻՍ       | |-գ        |1.9օ     |1.9օ     |1.9օ     |

|(A)T-VASIS          | |          |         |         |         |

|____________________| |__________|_________|_________|_________|

|բ/ ՊԱՊԻ             | |1,43օ 30՛ |1,43օ 30՛|1,43օ 30՛|1,43օ 30՛|

|____________________| |__________|_________|_________|_________|

|գ/ ԱՊԱՊԻ            | |1.1օ 45՛  |1.1օ 45՛ |-        |-        |

._____________________ _________________________________________.

 

որտեղ`

ա. Տ-ՎԱՍԻՍ (T-VASIS) և ԱՏ-ՎԱՍԻՍ (AT-VASIS) Վայրէջքագծային համակարգերի տվյալ ցուցանիշն անհրաժեշտ է ավելացնել մինչև 150 մ,

բ. Տ-ՎԱՍԻՍ (T-VASIS) և ԱՏ-ՎԱՍԻՍ (AT-VASIS) Վայրէջքագծային համակարգերի տվյալ ցուցանիշն անհրաժեշտ է ավելացնել մինչև 15000 մ,

գ. թեքությունները սահմանված չեն, քանի որ տվյալ վազքուղիների համար թռիչքագծային լույսերի համակարգեր չեն օգտագործվում:

 

Նկար N 11

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - Նկար N 11 չի բերվում

 

Նոր կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտների բարձրությունները չպետք է գերազանցեն Վայրէջքագծային համակարգերի խոչընդոտներից պաշտպանված հարթության սահմանները, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ստվերարկված են այլ օբյեկտներով:

92. Վայրէջքագծային համակարգերի խոչընդոտներից պաշտպանված հարթության սահմանները գերազանցող առկա խոչընդոտները ենթակա են վերացման, եթե դրանք ստվերարկված չեն այլ անշարժ օբյեկտներով:

93. Եթե ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվում է, որ Վայրէջքագծային համակարգերի խոչընդոտներից պաշտպանված հարթության սահմաններում առկա են օբյեկտներ, որոնք կարող են բացասաբար ազդել թռիչքերի անվտանգությանը`

ա. համապատասխանաբար մեծացվում է վայրէջքագծի թեքության անկյունը,

բ. նվազեցվում է համակարգի ճառագայթի ճյուղավորման ազիմուտալ անկյունը այնպես, որ օբյեկտը գտնվի ճառագայթի տիրույթից դուրս,

գ. համակարգի առանցքը և խոչընդոտներից պաշտպանված հարթությունը շեղվում են 5 օC ոչ ավելի անկյան վրա,

դ. ՎՈՒ շեմը տեղափոխվում է դեպի վազքուղու կենտրոն` համապատասխան հեռավորության վրա կամ

ե. եթե սույն կետի «դ» ենթակետում նշված միջոցառումը գործնականորեն իրագործելի չէ, ՎՈՒ շեմի նկատմամբ համապատասխանաբար տեղափոխվում է Վայրէջքագծային համակարգը, որպեսզի ՎՈՒ շեմի հատման ժամանակ ապահովվի անվտանգ բարձրության լրացուցիչ պաշար:

 

Գլուխ X
Տեսողական լրացուցիչ միջոցներ

 

94. Կարգի իմաստով լրացուցիչ տեսողական միջոցներ են համարվում`

ա. աերոնավիգացիոն փարոսները,

բ. առբերիչ լույսերը,

գ. շրջանով թռիչքի կառավարման լույսերը:

1) Աերոնավիգացիոն փարոսները նախատեսվում են գիշերային ժամերին շահագործվող աերոդրոմների համար, որտեղ, ելնելով շրջակա տեղանքի պայմաններից, առաջանում է անհրաժեշտություն` հստակեցնել աերոդրոմի գտնվելու վայրը: Որպես աերոնավիգացիոն փարոս աերոդրոմում կարող է տեղադրվել աերոդրոմային կամ ճանաչողական փարոս:

2) Աերոդրոմային փարոսը նախատեսվում է հետևյալ պայմաններից մեկի կամ մի քանիսի դեպքում`

ա. օդանավերի կողմից նավիգացիան հիմնականում իրականացվում է տեսողական միջոցների օգնությամբ,

բ. սահմանափակ տեսանելիության պայմանները համարվում են հաճախակի երևույթ,

գ. աերոդրոմի շրջակա տեղանքի առանձնահատկությունները և կողմնակի լույսերի առկայությունը դժվարացնում են աերոդրոմի դիրքի որոշումը:

3) Աերոդրոմային փարոսը հանդիսանում է առկայծիչ լուսարձակ կամ միայն սպիտակ կամ սպիտակ և կանաչ փոփոխական գույնի առկայծումներով, որոնց հաճախականությունը պետք է կազմի 20-30 հատ մեկ րոպեում: Աերոդրոմային փարոսի լույսը պետք է տեսանելի լինի բոլոր ուղղություններով և նրա ինտենսիվությունը պետք է լինի առնվազն 2000 կդ:

4) Աերոդրոմային փարոսը կարող է տեղադրվել աերոդրոմում կամ դրան կից գոտիներում, որտեղ շրջակա լուսավորվածության ընդհանուր ֆոնը նվազագույնն է: Աերոդրոմային փարոսը չպետք է ստվերարկված լինի այլ օբյեկտներով և չպետք է կուրացնի վայրէջք կատարող օդանավերի օդաչուներին:

95. Տարբերիչ փարոսը նախատեսվում է այն աերոդրոմներում, որոնց դժվար է տարբերել այլ միջոցների օգնությամբ:

1) Տարբերիչ փարոսը հանդիսանում է կանաչ գույնի առկայծիչ լուսարձակ, որի առկայծումներն իրականացվում են «Մորզե» միջազգային այբուբենի ազդանշաններին համապատասխան, ընդ որում, ազդանշանների փոխանցման արագությունը պետք է կազմի 6-8 բառ մեկ րոպեում` հաշվի առնելով, որ 1 նշանի փոխանցման տևողությունը կազմում է 0.15-0.2 վայրկյան:

2) Տարբերիչ փարոսը տեղադրվում է աերոդրոմի սահմաններում` որտեղ շրջակա լուսավորվածության ընդհանուր ֆոնը նվազագույնն է և նա տեսանելի է բոլոր ուղղություններով: Փարոսը չպետք է ստվերարկված լինի այլ օբյեկտներով և նա չպետք է կուրացնի վայրէջք կատարող օդանավերի օդաչուներին:

96. Եթե աերոդրոմի շրջակայքի ռելիեֆի բնութագրի պատճառով կամ օդանավերի աղմուկի նվազեցման նպատակով առաջանում է անհրաժեշտություն շրջանցելու շրջակայքի որոշ վտանգավոր հատվածներ կամ բնակավայրեր, աերոդրոմներում կարող է սահմանվել վայրէջքի ուղղության համապատասխան հետագիծ, որն ապահովվում է առբերիչ լույսերով:

1) Առբերիչ լույսերը կազմվում են խմբերից, որոնք տեղադրվում են իրարից 1600 մ չգերազանցող հեռավորության վրա այնպես, որպեսզի մեկ խմբի վրայով անցնելիս օդաչուին տեսանելի լինի հաջորդ խումբը:

2) Յուրաքանչյուր խումբ պետք է կազմված լինի առնվազն երեք առկայծիչ կամ մշտական սպիտակ գույնի լույս ճառագայթող լուսարձակներից: Հնարավորության սահմաններում, առկայծիչ լուսարձակների կիրառման դեպքում, ցանկալի է ապահովել խմբերի հաջորդաբար առկայծումը հեռավոր խմբից դեպի վազքուղի:

97. Եթե աերոդրոմի լուսաազդանշանային համակարգի մոտեցման լույսերի ենթահամակարգը բավարար ձևով չի ապահովում աերոդրոմի շրջանով թռիչք կատարող օդանավերի առբերումը դեպի վայրէջքագիծ, ապա աերոդրոմում կարող են տեղադրվել շրջանով թռիչքների կառավարման լույսեր, որոնց քանակը և տեղակայման սխեման պետք է օդաչուին տա հնարավորություն`

ա. թռիչքային շրջանի երկրորդ և երրորդ շրջադարձերի հատվածում ճշտել օդանավի ուղղությունը և վազքուղու շեմից համապատասխան հեռավորության վրա տեսնել այն,

բ. տեսադաշտում պահել վազքուղու շեմը և/կամ այլ նշանակալի որոշակետեր, որոնք թույլ կտան օդաչուին ընդունել որոշում երրորդ շրջադարձը ավարտելու և վայրէջքի վերջնական փուլ անցնելու վերաբերյալ:

2) Շրջանով թռիչքների կառավարման լույսերը կազմված են լույսերի հետևյալ խմբերից`

ա. լույսեր, որոնք ցուցանշում են վազքուղու առանցքագծի և/կամ մոտեցման լույսերի շարունակությունը կամ

բ. լույսեր, որոնք ցուցանշում են վազքուղու շեմի դիրքը կամ

գ. լույսեր, որոնք ցուցանշում են վազքուղու ուղղությունը և դիրքը:

3) Շրջանով թռիչքների կառավարման լույսերը հանդիսանում են մշտական ճառագայթման կամ առկայծիչ սպիտակ գույնի լույսեր, որոնց ինտենսիվությունը պետք է ապահովի դրանց տեսանելիությունը աերոդրոմի շրջակայքում:

i

97.1 Եթե աերոդրոմում բացակայում է աերոդրոմային կարգավարական կետ կամ չի իրականացվում թռիչքատեղեկատվական ապահովում, ապա աերոդրոմում պետք է նախատեսվի ազդանշանային հրապարակ, որը պետք է տեսանելի լինի բոլոր կողմերից 300 մ բարձրությունից և հորիզոնի նկատմամբ 100 պայմաններում.

1) Ազդանշանային հրապարակը 9x9 մ քառակուսի է, որի կողմերը պետք է մականշվեն 30 սմ լայնությամբ սպիտակ գույնի գծանշանով: Շրջակա միջավայրում ցայտուն արտահայտված լինելու նպատակով ազդանշանային հրապարակը կարող է մականշվել կարմիր գույնով:

(97.1-ին կետը լրաց. 14.04.16 թիվ 63-Ն հրաման)

i

97.2 Եթե աերոդրոմի վազքուղին գրունտային ծածկույթով է, ապա աերոդրոմը պետք է ապահովված լինի վայրէջքի ուղղության «T» նշանով, որի ձևը և չափերը ներկայացված են 9.Բ նկարի վրա.

 

----.______.

|      ._____________________.---

4 մ |                            |0.4 մ

|      ._____________________.---

----.______.

                 0.4 մ                                  «.

 

1) «T» նշանը մականշվում է սպիտակ կամ նարնջագույնով:

(97.2-րդ կետը լրաց. 14.04.16 թիվ 63-Ն հրաման)

 

Գլուխ XI
Կառամատուցային տեսողական միջոցներ

 

98. Կարգի իմաստով կառամատուցային տեսողական միջոցներ են համարվում`

ա. կառամատույցների լուսավորման լուսարձակները,

բ. տելեսկոպիկ շարժասանդուղքի հետ օդանավի կցման տեսողական համակարգը,

գ. կայանատեղում օդանավի մանևրման կառավարման լույսերը:

1) Եթե աերոդրոմը նախատեսված է գիշերային ժամերին շահագործման համար, ապա դրա կառամատույցը, օդանավերի հակասառցակալման ապահովման գոտում և մեկուսացված կայանատեղը պետք է ապահովված լինեն կառամատույցների լուսավորման լուսարձակներով:

2) Կառամատույցի լուսավորման լուսարձակները պետք է տեղադրվեն այնպիսի գոտիներում և անկյունների տակ, որ բացառվի թռչող կամ գետնավարող օդանավերի օդաչուների, աերոդրոմի կառավարման կետի կարգավարների, ինչպես նաև կառամատույցում օդանավերը սպասարկող անձնակազմի կուրացումը, միաժամանակ ապահովվի կառամատույցի բոլոր սպասարկվող գոտիների համապատասխան լուսավորությունը:

3) Վերը նշված պայմանները բավարարելու նպատակով առաջարկվում է կառամատույցի լուսավորությունն իրականացնել երկու և ավելի կողմերից:

4) Կառամատույցի լուսավորման լուսարձակների ճառագայթային սպեկտրը պետք է ապահովի կառամատույցի մականշման գծանշանների գույների ճիշտ ցուցանշումը:

5) Ըստ կառամատույցի գոտիների սահմանվում են լուսավորվածության հետևյալ արժեքները`

ա. օդանավերի կայանատեղերում.

հորիզոնական հարթությունում - 20 լկ, եթե միջին և նվազագույն ինտենսիվությունների հարաբերական գործակիցը չի գերազանցում 4:1,

ուղղաձիգ հարթությունում - 20 լկ. գետնից 2 մ բարձրության վրա,

բ. կառամատույցի այլ գոտիներում հորիզոնական հարթությունում լուսավորվածությունը պետք է համապատասխանի օդանավերի կայանատեղերի հորիզոնական հարթության լուսավորվածության 50%:

6) Եթե օդանավերի հակասառցակալման ապահովման գոտին գտնվում է ՎՈՒ անմիջական մոտակայքում և դրա լուսարձակային լուսավորումը կարող է կուրացնել օդաչուին, ապա կիրառվում են գոտու լուսավորման այլ միջոցներ:

99. Տելեսկոպիկ շարժասանդուղքի հետ օդանավի կցման տեսողական համակարգը (այսուհետ` Համակարգ) նախատեսվում է ապահովելու օդանավի ճշգրիտ կայանումը կայանատեղում` առանց այլընտրանքային միջոցների օգտագործման կամ ազդանշորդների աջակցման:

1) Համակարգի անհրաժեշտության գնահատման դեպքում հաշվի առնվող փաստեր են համարվում` կոնկրետ կանգառ օգտագործվող օդանավերի քանակը և տիպը, եղանակային պայմանները, կառամատույցի վրա հատկացված մակերեսը և օդանավերի, ուղևորների շարժասանդուղքի և այլ սպասարկման սարքերի տեղաբաշխումը:

2) Համակարգը կազմվում է ազիմուտալ առբերման բլոկով և կայանման տեղի ցուցիչով, որոնք ապահովում են օդանավի ազիմուտալ առբերումը դեպի կայանատեղ և նշում նրա կայանման տեղը:

3) Համակարգը կարող է օգտագործվել ցանկացած եղանակային և տեսանելիության պայմաններում, շրջակայքի լուսավորվածության և ծածկույթի ցանկացած վիճակի դեպքում` ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին:

4) Համակարգի կառավարման սխեման պետք է.

ա. օդաչուին ապահովի տեղեկատվությամբ ցուցիչներից մեկի կամ երկուսի անսարքության վերաբերյալ,

բ. կարողանա անջատել այն:

5) Համակարգը տեղադրվում է այնպես, որպեսզի ապահովի օդանավի մանևրումը կայանատեղում, համաձայն կայանատեղի մականշանների:

6) Ազիմուտալ առբերման բլոկը տեղադրվում է կայանատեղի առանցքագծի շարունակության վրա կամ շարունակությանը մոտ, այնպես, որ նրա ազդանշանները տեսանելի լինեն օդաչուներին կամ ծայրահեղ դեպքում օդաչուական խցիկի ձախ նստատեղը զբաղեցնող օդաչուին` տելեսկոպիկ շարժասանդուղքի հետ կցման մանևրի ամբողջ ընթացքում:

7) Ազիմուտալ առբերման բլոկը պետք է ապահովի ձախ/աջ ուղղությունների միանշանակ կառավարում:

8) Այն դեպքերում, երբ ազիմուտալ առբերումն իրականացվում է լուսաազդանշանների գույների փոփոխման միջոցով, կանաչ գույնն օգտագործվում է առանցքագծի նշման համար, իսկ կարմիրը` առանցքագծից շեղումները նշելու համար:

9) Կայանման տեղի ցուցիչը տեղադրվում է ազիմուտալ առբերման բլոկի հետ կամ նրան բավական մոտ, այնպես, որ օդաչուն կարողանա առանց գլուխը շրջելու հետևել Համակարգի ազդանշաններին:

10) Կայանման տեղի ցուցիչը նշում է օդանավի կայանման տեղը և օդանավի անձնակազմին հուշում է օդանավի գետնավարման անհրաժեշտ արագություն: Արագության մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի առնվազն 10 մ հեռավորությունից սկսած:

11) Այն դեպքերում, երբ կայանման տեղի նշումն իրականացվում է լուսաազդանշանների գույների փոխման միջոցով, կանաչ գույնը թույլատրում է օդանավերի գետնավարումը, իսկ կարմիրը, որ օդանավը գտնվում է կայանատեղում: Եթե մինչև կայանատեղ հեռավորությունը փոքր է` կարող է օգտագործվել երրորդ գույնը, կայանատեղի մոտիկ լինելը նախազգուշացնելու համար:

100. Կայանատեղում օդանավի մանևրման կառավարման լույսերը նախատեսվում են սահմանափակ տեսանելիության պայմաններում ծածկույթով կառամատույցում կամ հակասառցակալման ապահովման գոտում օդանավերի տեղավորումը հեշտացնելու համար, բացառությամբ, եթե դա ապահովվում է այլ միջոցներով:

1) Կայանատեղում օդանավի մանևրման կառավարման լույսերը համատեղվում են օդանավի կայանատեղի մականշման գծանշանների հետ:

2) Կայանատեղում օդանավի մանևրման կառավարման լույսերը, բացառությամբ կայանատեղը նշող լույսերի, հանդիսանում են մշտական ճառագայթման դեղին գույնի լույսեր, որոնք պետք է տեսանելի լինեն միայն այն կայանատեղի սահմաններում, որի համար դրանք նախատեսված են:

3) Գետնավարման ուղու կորագծային հատվածներում լույսերը պետք է տեղադրվեն իրարից 7.5 մ ոչ ավելի հեռավորության վրա, իսկ ուղղագծային հատվածներում` 15 մ ոչ ավելի:

4) Կայանատեղը նշող լույսերը հանդիսանում են մշտական ճառագայթման կարմիր գույնի միաուղղված լույսեր, որոնց ինտենսիվությունը պետք է համապատասխանի տեսանելիության և լուսավորվածության պայմաններին, որոնց դեպքում նախատեսվում է օգտագործել տվյալ կայանատեղը:

101. Եթե աերոդրոմը շահագործվում է ՎՈՒ վրա 350 մ ցածր տեսանելիության հեռավորության պայմաններում Կարգի 33-րդ կետով սահմանված սպասման հրապարակները և/կամ տեղերը պետք է ապահովվեն սպասման տեղի լույսեր:

1) Սպասման տեղի լույսեր առաջարկվում է նախատեսել նաև այն աերոդրոմներում, որոնք շահագործվում են ՎՈՒ վրա 350-550 մ տեսանելիության հեռավորության պայմաններում:

2) Սպասման տեղի լույսը տեղադրվում է երթևեկման համար նախատեսված գոտու աջ կողմից. եզրից 1.5 մ (+-0.5 մ) հեռավորության վրա և հանդիսանում է միաուղղված լույս, որը տեսանելի է միայն սպասման տեղին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդին:

3) Սպասման տեղի լույսը կարող է լինել`

ա. կարմիր և կանաչ լուսացույցի ձևով, որը համապատասխանաբար արգելում կամ թույլատրում է երթևեկումը և որի կառավարումն իրականացվում է օդային երթևեկության կառավարման մարմնի կողմից կամ

բ. առկայծվող կարմիր լուսարձակ, որի առկայծման հաճախականությունը պետք է կազմի 30-60 առկայծում մեկ րոպեում:

4) Սպասման լույսի ինտենսիվությունը համապատասխանեցվում է տեղի պայմաններին:

 

Գլուխ XII
Նշաններ

 

102. Օդանավերի և տրանսպորտային միջոցների վերգետնյա երթևեկության կառավարումը և անվտանգությունն ապահովելու նպատակով աերոդրոմներում պետք է նախատեսվի նշանների համակարգ, որի միջոցով օդաչուները կամ վարորդները կարող են որոշել իրենց գտնվելու վայրը և հետագա երթևեկման ուղղությունները:

103. Նշանները հանդիսանում են աերոնավիգացիոն տեսողական միջոցներ, որոնք ներկայացնում են մշտական կամ փոփոխական տեղեկատվություն կամ հրահանգ:

104. Փոփոխական տեղեկատվություն ներկայացնող նշանները նախատեսվում են այն դեպքերում, երբ`

ա. տեղեկատվությունը կամ հրահանգը նախատեսվում է ներկայացնել միայն որոշ ժամանակահատվածի համար և/կամ/

բ. տեղեկատվության կամ հրահանգի ներկայացման մասին որոշումն ընդունվում է օդային երթևեկության կառավարման մարմնի կողմից:

1) Տեղեկատվության փոփոխման ժամանակահատվածը պետք է հնարավորության սահմաններում լինի կարճ և չգերազանցի 5 վայրկյանը:

2) Փոփոխական տեղեկատվություն ներկայացնող նշանները որևիցէ տեղեկատվություն չպետք է ցուցանշեն, եթե դրանք չեն օգտագործվում կամ անսարք են:

105. Նշանները պետք է տեղադրվեն դյուրաբեկ ամրանների վրա և, հնարավորության սահմաններում, գետնից նվազագույն բարձրության վրա: Նշանների չափերը, ձևը և դրանց վրայի նշագրումները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներով սահմանված չափանիշներին:

106. Նշանները պետք է լինեն լուսավորվող, եթե դրանք նախատեսված են շահագործման հետևյալ պայմաններում`

ա. ՎՈՒ վրա տեսանելիության հեռավորությունը քիչ է 800 մ կամ

բ. ՎՈՒ սարքավորված է և շահագործվում է գիշերային ժամերին կամ

գ. ՎՈՒ համարվում է «3» կամ «4» ծածկագրով նշված չսարքավորված վազքուղի և շահագործվում է գիշերային ժամերին:

1) Եթե նշանները նախատեսված են «1» կամ «2» ծածկագրով նշված չսարքավորված վազքուղիների համար, ապա դրանք պետք է լինեն առնվազն լուսաանդրադարձիչ:

107. Ըստ իրենց նշանակության նշանները դասակարգվում են երկու խմբի`

i

ա. հրահանգավորող, որոնց ներկայացվող տեղեկատվությունը կամ հրահանգը ենթակա են պարտադիր կատարման,

բ. ցուցիչ, որոնց ներկայացվող տեղեկատվությունը նշում է օդանավի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը, երթևեկման հնարավոր ուղիները: Եթե ցուցիչ նշանի տեղադրումը գործնականում հնարավոր կամ նպատակահարմար չէ, ապա այն կարող է փոխարինվել ցուցիչ մականշումով, որն իրականացվում է արհեստական ծածկույթի վրա:

(107-րդ կետը փոփ. 14.04.16 թիվ 63-Ն հրաման)

108. Հրահանգավորող և ցուցիչ նշանների նշագրումներն իրականացվում են համապատասխանաբար սպիտակ գույնով. կարմիր ֆոնի վրա և սև գույնով. դեղին ֆոնի վրա:

109. Նշանները տեղադրվում են վազքուղու կամ ղեկուղու կողային եզրերում և եթե առկա է գծային մականշում, ապա դրա ուղղությամբ հետևյալ հեռավորությունների վրա`

ա. 5-11 մ և 3-10 մ համապատասխանաբար ղեկուղու և վազքուղու արհեստական ծածկույթի կողային եզրից, եթե ՎՈՒ նշված է «1» կամ «2» ծածկագրով և

բ. 11-21 մ և 8-15 մ համապատասխանաբար ղեկուղու և վազքուղու արհեստական ծածկույթի կողային եզրից, եթե ՎՈՒ նշված է «3» կամ «4» ծածկագրով:

i

109.1 Ելնելով երթևեկության բարդությունից` ղեկուղիների հատման կամ դեպի կայանատեղ տանող հատվածներում ցուցիչ նշանները կարող են լրացվել ցուցիչ մականշումներով, որոնք իրականացվում են արհեստական ծածկույթի վրա ղեկուղու երկայնքով, այնպես որպեսզի տեսանելի լինեն օդանավի անձնակազմի համար.

1) Գտնվելու վայրի ցուցիչ նշանը փոխարինող կամ լրացնող մականշումն իրականացվում է սև ֆոնի վրա դեղին գույնով.

2) Երթևեկման ուղու ցուցիչ նշանի փոխարինող կամ լրացնող մականշումն իրականացվում է դեղին ֆոնի վրա սև գույնով:

(109.1-ին կետը լրաց. 14.04.16 թիվ 63-Ն հրաման)

 

Գլուխ XIII
Խոչընդոտների մականշումները

 

110. Աերոդրոմի շրջանի օդային տարածքի վերելքի ընթացքում բարձրություն հավաքելու և վայրէջքի հարթությունների ներքին սահմանից 3000 մ սահմաններում դրանց կամ անցումային և հորիզոնական հարթությունների մակերեսը հատող խոչընդոտները ենթակա են ցերեկային մականշման, իսկ եթե աերոդրոմը շահագործվում է նաև գիշերային ժամերին, խոչընդոտներն ապահովվում են գիշերային մականշմամբ` լուսաազդանշանային միջոցներով:

111. Խոչընդոտի ցերեկային և գիշերային մականշումները կարող են չիրականացվել, եթե այն ստվերարկված է այլ խոչընդոտով:

112. Խոչընդոտի ցերեկային մականշումը կարող է չիրականացվել եթե`

ա. խոչընդոտի բարձրությունը գետնի մակերևույթի նկատմամբ չի գերազանցում 150 մ և այն ցերեկային ժամերին լուսավորված է միջին ինտենսիվությամբ լույսերով,

բ. ցերեկային ժամերին խոչընդոտը լուսավորված է բարձր ինտենսիվությամբ լույսերով:

113. Խոչընդոտի գիշերային մականշում կարող է չիրականացվել, եթե խոչընդոտ է հանդիսանում է լուսափարոսը, որի լուսարձակի առկայությունն աերոնավիգացիոն ուսումնասիրությունների արդյունքում համարվում է բավարար:

114. Աերոդրոմի սահմաններում տեղակայված աերոնավիգացիոն լույսերը պետք է ապահովված լինեն ցերեկային մականշմամբ:

115. Ցերեկային և, եթե աերոդրոմը շահագործվում է գիշերային ժամերին, նաև գիշերային մականշմամբ պետք է ապահովված լինեն`

ա. թռիչքագծային լույսերի համակարգի խոչընդոտներից պաշտպանված հարթությունը գերազանցող խոչընդոտները. այն իրենից ներկայացնում է երկրաչափական սեղան վազքուղու շեմից համապատասխան հեռավորության վրա, որի չափերը և թեքությունները ներկայացված են Կարգի 11-րդ կետի աղյուսակում,

բ. ղեկուղիների գոտիներում, կառամատույցում կամ օդանավերի կայանատեղերում գտնվող խոչընդոտները,

գ. Կարգի 37-րդ կետում ներկայացված հարթություններից դուրս գտնվող, սակայն ծովի մակերևույթի նկատմամբ 150 մ և ավելի բարձրություն ունեցող խոչընդոտները:

116. Խոչընդոտների մականշումն իրականացվում է գծանշման (ներկման) եղանակով: Խոչընդոտները կարող են չմականշվել, եթե իրենց ձևով, չափսերով և գույնով ցայտուն արտահայտված են շրջակա միջավայրում:

117. Խոչընդոտները պետք է մականշվեն արտահայտիչ գույներով` կարմիր-սպիտակ կամ նարնջագույն-սպիտակ: Եթե ուղղաձիգ մակերեսում խոչընդոտի ստվերագծի երկարությունը և լայնությունը քիչ է 1.5 մետրից, խոչընդոտը կարող է մականշվել մեկ գույնով` կարմիր կամ նարնջագույն, ելնելով միջավայրի պայմաններից:

118. Ելնելով ձևից և չափսերից խոչընդոտները կարող են մականշվել վանդակաձև, հորիզոնական կամ ուղղաձիգ շերտագծերով:

1) Եթե ուղղաձիգ մակերեսում խոչընդոտի ստվերագծի երկարությունը և լայնությունը հավասար կամ գերազանցում են 4.5 մետրը, խոչընդոտը մականշվում է վանդակաձև. կազմված ուղղանկյուններից, որոնց կողմերի չափսերը պետք լինեն ոչ պակաս 1.5 մ և ոչ ավելի 4.5 մետրից:

2) Եթե ուղղաձիգ մակերեսում խոչընդոտի ստվերագծի կողմերից մեկը (երկարությունը կամ լայնությունը) գերազանցում է 1.5 մետրը, իսկ մյուսը քիչ է 4.5 մետրից կամ խոչընդոտն իրենից ներկայացնում է կարկասային կառույց, մականշումն իրականացվում է շերտագծերով:

3) Շերտագծերը գծանշվում են ուղղաձիգ. խոչընդոտի առավել մեծ կողմի նկատմամբ և դրանց լայնությունը պետք է լինի տվյալ կողմի 1/7 սահմաններում:

4) Խոչընդոտների անկյունները կամ եզրերը մականշվում են ընտրված գույնի մուգ երանգներով:

119. Եթե գործնականում խոչընդոտների գծանշում իրականացնելն անհնար է, խոչընդոտները կարող են մականշվել դրոշակներով կամ տեղանիշներով:

1) Դրոշակները տեղադրվում են խոչընդոտի կամ դրա առավելագույն բարձր կետի շուրջը: Եթե դրոշակներն օգտագործվում են երկարավուն խոչընդոտների մականշման համար, դրանք տեղադրվում են իրարից առնվազն 15 մ հեռավորության վրա:

2) Դրոշակները կարող են լինել միաերանգ, նարնջագույն կամ երկերանգ, կազմված երկու նարնջագույն և սպիտակ եռանկյունաձև մասերից: Դրոշակների յուրաքանչյուր կողմի չափսերը պետք է լինեն ոչ պակաս 0.6 մետրից:

3) Տեղանիշները խոչընդոտների վրա կամ դրանց շրջակայքում պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի ընդհանուր պատկերացում տան դրանց ձևի և չափսերի մասին և պարզ եղանակին երկնքից և գետնից տեսանելի լինեն համապատասխանաբար 1000 մ և 300 մ հեռավորությունների վրա:

4) Էլեկտրահաղորդագծերի վրա տեղադրվող տեղանիշները պետք է լինեն գնդաձև, առնվազն 60 սմ տրամագծով: Ըստ տրամագծի մեծության տեղանիշները տեղակայվում են հետևյալ հեռավորությունների վրա`

ա. 30 մ, եթե տեղանիշի տրամագիծը հավասար է 60 սմ,

բ. 35 մ, եթե տեղանիշի տրամագիծը հավասար է 80 սմ,

գ. 40 մ, եթե տեղանիշի տրամագիծը հավասար է 130 սմ:

5) Տեղանիշները կարող են լինել միաերանգ` սպիտակ, կարմիր կամ նարնջագույն:

120. Խոչընդոտների գիշերային մականշումն իրականացվում է արգելափակիչ ցածր, միջին կամ բարձր ինտենսիվության լույսերով: Ըստ նշանակության արգելափակիչ լույսերը դասակարգվում են`

ա. «A» և «B» տիպերի լույսերի, որոնք տեղադրվում են անշարժ խոչընդոտների վրա,

բ. «C» տիպի լույսերի, որոնք տեղադրվում են շարժական խոչընդոտների (տրանսպորտային միջոցներ) վրա,

գ. «D» տիպերի լույսերի, որոնք տեղադրվում են օդանավերն ուղեկցող մեքենաների վրա:

1) Երկարավուն և գետնի մակերևույթի նկատմամբ մինչև 45 մ բարձրությամբ խոչընդոտները մականշվում են «A» կամ «B» տիպի ցածր ինտենսիվության լույսերով: Եթե անհրաժեշտ է խոչընդոտի հատուկ մականշում, օգտագործվում են «A» կամ «B» տիպի միջին կամ բարձր ինտենսիվության լույսեր:

2) Աերոդրոմի տարածքում շահագործվող շարժական խոչընդոտները, բացառությամբ օդանավերի, մականշվում են «C» տիպի ցածր ինտենսիվության լույսերով:

3) Երկարավուն և գետնի մակերևույթի նկատմամբ 45 մ ավելի բարձրությամբ խոչընդոտները մականշվում են «A» կամ «B» տիպի միջին ինտենսիվության լույսերով:

4) Գետնի մակերևույթի նկատմամբ 150 մ ավելի բարձրությամբ խոչընդոտները մականշվում են «A» տիպի բարձր ինտենսիվության լույսերով:

5) «B» տիպի բարձր ինտենսիվության լույսերով մականշվում են գետնի մակերևույթի նկատմամբ 45 մ ավելի բարձրությամբ խոչընդոտները և էլեկտրահաղորդագծերի հենասյուները:

6) «A» կամ «B» տիպի բարձր ինտենսիվության լույսերը կարող են փոխարինվել «B» կամ «C» տիպի միջին ինտենսիվության լույսերով, եթե գիշերային ժամերին դրանց օգտագործումն աերոդրոմի շրջանում (10000 մ շառավղով) կարող է շլացնել օդաչուներին:

7) Արգելափակիչ լույսերը տեղադրվում են հնարավորինս մոտ խոչընդոտի առավել բարձր կետին այնպես, որպեսզի նշվեն սույն Հավելվածի 3-րդ գլխում ներկայացված հարթությունները գերազանցող խոչընդոտի հատվածները:

8) Եթե գետնի մակերևույթի նկատմամբ խոչընդոտի բարձրությունը գերազանցում է 45 մ, պետք է տեղադրվեն լրացուցիչ արգելափակիչ լույսեր` միջանկյալ մակարդակների և իրարից հավասար հեռավորությունների վրա: Եթե խոչընդոտի բարձրությունը կազմում է 45-105 մ, արգելափակիչ լույսերը տեղադրվում են 52 մ ոչ ավելի հեռավորությունների վրա, իսկ եթե գերազանցում է 105 մետրը` 105 մ ոչ ավելի հեռավորությունների վրա:

9) Յուրաքանչյուր մակարդակի վրա տեղակայվող արգելափակիչ լույսերի քանակը պետք է ապահովի խոչընդոտի մականշումը բոլոր ուղղություններով և տա ընդհանուր պատկերացում խոչընդոտի ձևի ու չափսերի մասին:

10) Ծխնելույզների վրա արգելափակիչ լույսերը տեղադրվում են այնպես, որպեսզի բացառվի լուսարձակների աղտոտումը:

11) Եթե երկարավուն կամ իրար մոտ տեղակայված խոչընդոտները մականշվում են ցածր ինտենսիվության լույսերով, դրանց միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 45 մ, իսկ միջին ինտենսիվության լույսերով մականշման դեպքում` 90 մ:

121. Ելնելով արգելափակիչ լույսերի տեղադրման բարձրությունից սահմանվում են լուսարձակների հետևյալ անկյունները հորիզոնական հարթության նկատմամբ`

ա. մինչև 92 մ - 30 օC,

բ. 92 - 121 մ - 20 օC,

գ. 122 - 151 մ - 10 օC,

դ. 151 մ ավելի - 00 օC:

1) Ըստ տիպերի և ինտենսիվության արգելափակիչ լույսերը կարող են լինել մշտական լուսարձակման կամ առկայծիչ և չորս գույնի` կարմիր, սպիտակ, դեղին, կապույտ`

ա. «A» կամ «B» տիպի ցածր ինտենսիվության լույսերը հանդիսանում են կարմիր գույնի մշտական լուսարձակման լույսեր,

բ. «C» տիպի ցածր ինտենսիվության լույսերը հանդիսանում են դեղին կամ կապույտ գույնի առկայծիչ լույսեր,

գ. «D» տիպի ցածր ինտենսիվության լույսերը հանդիսանում են դեղին գույնի առկայծիչ լույսեր,

դ. «A» տիպի միջին ինտենսիվության լույսերը հանդիսանում են սպիտակ գույնի առկայծիչ լույսեր,

ե. «B» տիպի միջին ինտենսիվության լույսերը հանդիսանում են կարմիր գույնի առկայծիչ լույսեր,

զ. «C» տիպի միջին ինտենսիվության լույսերը հանդիսանում են կարմիր գույնի մշտական լուսարձակման լույսեր,

է. «A» կամ «B» տիպի բարձր ինտենսիվության լույսերը հանդիսանում են սպիտակ գույնի առկայծիչ լույսեր:

122. Տելեսկոպիկ շարժասանդուղքի եզրագծերը մականշվում են ցածր ինտենսիվության կարմիր գույնի մշտական լուսարձակող լույսերով:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
27.04.2007
N 68-Ն
Հրաման