Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՐԴՈՒ, ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՐԴՈՒ, ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐ ...

 

 

100.0058.051213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10013461

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 58-Ն

 

i

«ՄԱՐԴՈՒ, ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՍՈՎՈՐ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ՍԿ 3.1.1-0-29-13 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1913-Ն որոշման 2-րդ հավելվածի 4-րդ կետի 6-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի համաճարակաբանական հսկողությունն ավելի լիարժեք, արդյունավետ և եվրոպական մոտեցումներին համահունչ դարձնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) «Մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ3.1.1-0-29-13 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության պետին`

1) Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկամյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել «Մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի վարման մեթոդական ուղեցույցը»:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի սեպտեմբերի 28-ի

թիվ 58-Ն հրամանի

 

ՆՈՐՄԵՐ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐ ՄԱՐԴՈՒ, ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՍՈՎՈՐ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ՍԿ N ՍԿ 3.1.1-0-29-13 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարահամաճարակաբանական նորմերը և կանոնները (այսուհետ` Կանոններ) սահմանում են մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի համաճարակաբանական հսկողության կազմակերպման ընդհանուր մոտեցումները:

i

2. Սույն սանիտարահամաճարակաբանական նորմերը և կանոնները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1913-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշումների պահանջներից:

3. Սույն սանիտարահամաճարակաբանական նորմերի և կանոնների կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության կողմից:

4. Սույն Կանոնները նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների` անկախ կազմակերպաիրավական և սեփականության ձևից, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության բուժկանխարգելիչ, լաբորատոր ախտորոշիչ գործունեություն իրականացնող բժիշկների և միջին բուժաշխատողների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համար:

5. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի համաճարակաբանական հսկողության կազմակերպումն իրականացնելիս, առաջնորդվում են սույն կանոններով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատած սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով:

 

ԳԼՈՒԽ 2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6. Անսովոր և անսպասելի դեպքերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 21-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 1138-Ն որոշմամբ (2-րդ կետ, 2-րդ և 3-րդ ենթակետեր):

 

ԳԼՈՒԽ 3. ՄԱՐԴՈՒ, ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՍՈՎՈՐ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

 

7. Բնակչության շրջանում մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերը հայտնաբերվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժիշկների կողմից:

8. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժիշկների կողմից դեպքը դիտարկվում է որպես անսովոր և անսպասելի, եթե`

1) Դեպքը չի համապատասխանում դրա ստանդարտ բնորոշմանը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 31-Ն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հունվարի 11-ի թիվ 02-Ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 258-Ն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 301-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 325-Ն «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպք` երևույթների (վարակիչ հիվանդությունների, թունավորումների, ճառագայթային ախտահարումների դեպքեր) ստանդարտ բնորոշումները հաստատելու մասին» համատեղ հրամանի պահանջների,

2) Լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրվել են ոչ բնորոշ տվյալներ,

3) Ռենտգենաբանական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է ատիպիկ պատկեր,

4) Միաժամանակ արձանագրվել են անհասկանալի, անսովոր, ատիպիկ ախտանշաններով մի քանի դեպքեր,

5) Արձանագրվել է/են հանկարծամահության դեպք/դեպքեր` անհայտ պատճառներից,

6) Հիվանդության կլինիկական պատկերը զարգանում է չափազանց արագ և առաջացել է ծանր կլինիկական պատկեր:

9. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժիշկների կողմից անսովոր և անսպասելի դեպքերը ենթակա են անհատական հաշվառման` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների հաստատման մասին» N 35-Ն հրամանի:

10. Բնակչության շրջանում մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի կամ դրանց արձանագրման դեպքում, սահմանված կարգով, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից կատարվում է արտահերթ հաղորդում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2010 թվականի դեկտեմբերի 17-ի «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների հաստատման մասին» N 35-Ն հրամանի:

11. Բնակչության շրջանում մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի կամ դրանց արձանագրման դեպքում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, սահմանված կարգով, դեպքերի մասին հաղորդվում է նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 480-Ն որոշման պահանջների:

12. Շտապ օգնության կայաններ դիմած անսովոր և անսպասելի դեպքերի մասին հաղորդվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության» սանիտարահամաճարակային նորմերի և կանոնների:

 

ԳԼՈՒԽ 4. ՄԱՐԴՈՒ, ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՍՈՎՈՐ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԲՈՒԺՄԱՆ, ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

13. Մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի յուրաքանչյուր դեպքի բուժումը, կարանտինի սահմանումը, առաջնային միջոցառումների կազմակերպումը և մեկուսացումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ատիպիկ թոքաբորբի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-0-22-11 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 08-Ն հրամանի, անսպասելի դեպքերի ժամանակ նաև` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբեր 23-ի թիվ 2115-Ա հրամանով հաստատված «Համաճարակների վարման ուղեցույցի»:

 

ԳԼՈՒԽ 5. ՄԱՐԴՈՒ, ՄԱՐԴՈՒ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՍՈՎՈՐ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԷՎԱԿՈՒԱՑԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի յուրաքանչյուր հիվանդի/հիվանդների էվակուացիան իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ատիպիկ թոքաբորբի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-0-22-11 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 08-Ն հրամանի, անսպասելի դեպքերի ժամանակ նաև` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբեր 23-ի թիվ 2115-Ա հրամանով հաստատված «Համաճարակների վարման ուղեցույցի» պահանջների համաձայն:

 

ԳԼՈՒԽ 6. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆԵՐՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Վարակի հսկողության միջոցառումներն իրականացվում են օդակաթիլային, օդային, օդափոշային, կոնտակտ-կենցաղային, արյունային տարածման կանխարգելման համար և ներառում են մեկուսացման, անհատական պաշտպանության միջոցառումներ:

16. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվում է ռիսկերի գնահատում:

17. Վարակի փոխանցման ռիսկը գնահատելիս հաշվի է առնվում հիվանդների ստացիոնարում գտնվելու տևողությունը, վարակիչ ազդակների գոյացմանը նպաստող միջամտությունները:

18. Ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կազմվում է մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի վարակի հսկողության միջոցառումների ծրագիր, որը հաստատվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ղեկավարի կողմից:

19. Վարակի հսկողության ծրագիրը ներառում է` վարչական, շրջակա միջավայրի, անհատական պաշտպանության, հիվանդների խնամքի և վարման, բուժաշխատողների աշխատանքային անվտանգ պայմանների, բուժաշխատողների առողջության գնահատման, բուժաշխատողների ուսուցման պահանջարկի գնահատման, ուսուցման և վերապատրաստման և այլ հարցեր:

20. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության հակահամաճարակային ռեժիմի հարցերով պատասխանատուի կողմից, բուժաշխատողների (բժիշկներ, բուժքույրեր, մանրէաբանական լաբորատորիայի աշխատակիցներ, կրտսեր բուժաշխատողներ) նկատմամբ, անսովոր և անսպասելի դեպքի արձանագրման պահից իրականացվում է առողջության շարունակական դիտարկում (հարցում, զննում, ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում` լաբորատոր հետազոտություն)` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 34-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի ձև 2-ի:

21. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության աշխատակիցների շրջանում իրականացված առողջության շարունակական դիտարկման արդյունքում արձանագրված կասկածելի դեպքերի վերաբերյալ անհապաղ հաղորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

22. Անսովոր և անսպասելի դեպք կասկածելի հիվանդի անմիջական խնամք, զննում, նմուշառում, թափոնների վարում, ախտահանում, վերջիններիս հետ շփված բժշկական նշանակության գործիքների նախամանրէազերծումային մշակում, մանրէազերծում իրականացնող բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրեր, մանրէաբանական լաբորատորիայի աշխատակիցներ, կրտսեր բուժաշխատողներ) աշխատանքի ընթացքում կրում են անհատական պաշտպանիչ միջոցներ (միանվագ օգտագործման ձեռնոցներ, դիմակներ, բախիլներ, խալաթ):

23. Անսովոր և անսպասելի դեպքին բնորոշ ախտանշաններ ունեցող բուժաշխատողներն անմիջապես մեկուսացվում են` հաջորդիվ նրանց նկատմամբ կազմակերպելով նմուշառում և բուժում:

24. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ախտահանման, նախամանրէազերծումային մշակման, մանրէազերծման գործընթացը կազմակերպվում և իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 21-Ն հրամանով հաստատված հավելված 4-ի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչներով` համաձայն ուղեկցող հրահանգների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանով հաստատված «Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական կանոնների և նորմերի:

25. Թափոնների վարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնների և նորմերի:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
28.09.2013
N 58-Ն
Հրաման