Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

10.11.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.04.2013  -ից մինչեւ   10.11.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.10.2018 թիվ 1189-Ն որոշում)

i

040.0235.190313

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2013 թվականի N 235-Ն

 

i

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թվականի մարտի 14-ի

N 235-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից, ըստ անհրաժեշտության, այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

i

2. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններին, ըստ անհրաժեշտության, արյան բաղադրամասերը տրամադրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 16-ի N 1056-Ն որոշմամբ հաստատված` փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում:

3. Փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասերը տրամադրվում են առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի` արյան բաղադրամասերի առաքման պահանջագրի ներկայացման դեպքում` անմիջապես կամ պահանջագրում նշված ժամկետում, որտեղ նշվում է արյան բաղադրամասերը պահանջող բժշկական կազմակերպության անվանումը, արյան բաղադրամասի փոխներարկման կարիք ունեցող հիվանդի անունը, ազգանունը, հիվանդության ախտորոշումը, արյան խմբային և ռեզուս պատկանելությունը, պահանջվող արյան բաղադրամասերի անվանումները և քանակը:

4. Տրամադրված արյան բաղադրամասի վերաբերյալ տվյալները` տրամադրման ամսաթիվը, արյան բաղադրամասի անվանումը, քանակը, խմբային և ռեզուս պատկանելությունը, արյան բաղադրամասի փաթեթի համարը, պիտանելության ժամկետը, պատրաստող բժշկական կազմակերպության անվանումը, անմիջապես գրանցվում են առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի արյան բաղադրամասերի տրամադրման մատյանում:

5. Արյան բաղադրամասերի փոխանակումն իրականացվում է արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների միջև, ըստ անհրաժեշտության, սույն կարգի արյան բաղադրամասերի փոխանակման ակտի ձևի հիման վրա, որն արյան բաղադրամասեր փոխանակող կողմերի կողմից լրացվում է երկու օրինակից:

6. Փոխանակված արյան բաղադրամասերի վերաբերյալ տվյալները` փոխանակման ամսաթիվը, արյան բաղադրամասի անվանումը, քանակը, խմբային և ռեզուս պատկանելությունը, արյան բաղադրամասի փաթեթի համարը, պիտանելության ժամկետը, արյան բաղադրամասը պատրաստող բժշկական կազմակերպության անվանումը, արյան բաղադրամասերի տրամադրումից անմիջապես հետո գրանցվում են առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի արյան բաղադրամասերի փոխանակման մատյանում:

7. Այն բժշկական կազմակերպությունները, որոնց կազմում չեն գործում արյան դոնորություն իրականացնող բաժանմունքներ, արյան բաղադրամասերի պաշարների ապահովման համար դրանք ձեռք են բերում այլ բժշկական կազմակերպություններից` կնքելով պայմանագիր:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում արյան բաղադրամասերը տրամադրվում են արյան բաղադրամասեր պահանջող բժշկական կազմակերպության կողմից լիազորված անձին` բժշկական կազմակերպության կողմից հաստատված գրության (պահանջագրի) համաձայն, որտեղ նշվում են պահանջվող արյան բաղադրամասերի անվանումները և քանակը:

i

9. Արյան բաղադրամասերի տեղափոխումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 6-ի N 811-Ն որոշմամբ հաստատված արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգի:

 

Ձև

 

ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱԿՏ

 

Բժշկական կազմակերպության անվանումը

 

.________________________________________________________________.

|NN |Արյան      |Խումբը և |Պարկի |Պատրաստման|Պիտանի է|Տրամադրման |

|ը/կ|բաղադրամասի|ռեզուս   |համարը|ժամկետը   |մինչև   |օրը, ամիսը,|

|   |անվանումը  |գործոնը  |      |          |        |տարեթիվը   |

|___|___________|_________|______|__________|________|___________|

|   |           |         |      |          |        |           |

|___|___________|_________|______|__________|________|___________|

|   |           |         |      |          |        |           |

|___|___________|_________|______|__________|________|___________|

|   |           |         |      |          |        |           |

.________________________________________________________________.

 

Բաժանմունքի ղեկավար ___________________________

(ստորագրությունը)

 

Բժշկական կազմակերպության տնօրեն _____________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

_____________________________________________________________________

 

Բժշկական կազմակերպության անվանումը ___________________________

 

.________________________________________________________________.

|NN |Արյան      |Խումբը և |Պարկի |Պատրաստման|Պիտանի է|Տրամադրման |

|ը/կ|բաղադրամասի|ռեզուս   |համարը|ժամկետը   |մինչև   |օրը, ամիսը,|

|   |անվանումը  |գործոնը  |      |          |        |տարեթիվը   |

|___|___________|_________|______|__________|________|___________|

|   |           |         |      |          |        |           |

|___|___________|_________|______|__________|________|___________|

|   |           |         |      |          |        |           |

|___|___________|_________|______|__________|________|___________|

|   |           |         |      |          |        |           |

.________________________________________________________________.

 

Բաժանմունքի ղեկավար ___________________________

(ստորագրությունը)

 

Բժշկական կազմակերպության տնօրեն _____________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.03.2013
N 235-Ն
Որոշում