Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
15 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012249

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2012 թվականի թիվ 68-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բանկերի ֆինանսական հաշվետվությունների ձևերը ու դրանց լրացման հրահանգը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին և միջազգային ընդունված չափանիշներին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և 59-րդ հոդվածները, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդի 2007 թվականի հուլիսի 10-ի ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը» և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 20-ի 2012 թվականի մարտի 29-ի
թիվ 68-Ն որոշմամբ թիվ 292-Ն հրամանով
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար
—————————— Ա. Ջավադյան
20 մարտի 2012 թ.
 ———————— Վ. Գաբրիելյան
29 մարտի 2012 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված 6.1-ի «Միջանկյալ հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին» Ձև թիվ 6ա-ն և հավելված 6.2-ի «Միջանկյալ հաշվետվություն այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» Ձև թիվ 6բ-ն շարադրել նոր խմբագրությամբ` համապատասխանաբար համաձայն սույն հավելվածի հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Որոշման հավելված 10-ի 4.3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

i

3. Որոշման հավելված 10-ի 5.3-րդ կետում հանել ««Հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվներ» սյունակում բոլոր այն հաշիվները, որոնք հաշվեկշռում արտացոլվում են բացասական նշանով, վերցվում են բացարձակ մեծությամբ:» նախադասությունը և աղյուսակը:

 

Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի մարտի 20-ի
թիվ 68-Ն որոշմամբ

 

ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 29-ի
թիվ 292-Ն հրահանգով

 

Հավելված 6.1

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6ա)

«____»____________201__ թ.

_____________________________________

                   (բանկի անվանումը և գտնվելու վայրը)

                                                  

                                                             (հազար դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան Հաշվետու ժամանակաշրջան Նախորդող ֆինանսական տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան Նախորդ ժամանակա-շրջան
Տոկոսային և նմանատիպ եկամուտներ        
Տոկոսային և նմանատիպ ծախսեր        
Զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտ        
         
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով եկամուտներ        
Կոմիսիոն և այլ վճարների տեսքով ծախսեր        
Ստացված զուտ կոմիսիոն և այլ վճարներ        
         
Եկամուտ շահաբաժիններից        
Զուտ եկամուտ առևտրային գործառնություններից        
Այլ գործառնական եկամուտներ        
Գործառնական եկամուտներ        
Զուտ մասհանումներ ակտիվների
հնարավոր կորուստների պահուստներին
       
Ընդհանուր վարչական ծախսեր        
Այլ գործառնական ծախսեր        
Վերահսկվող միավորներում ներդրումներից
 զուտ շահույթ/վնաս
       
         
         
Շահույթը/ (վնասը) մինչև հարկումը        
Շահութահարկի գծով ծախս (փոխհատուցում)        
Ժամանակաշրջանի շահույթ
Այդ թվում`
       
       
Մայր կազմակերպության բաժնեմաս        
Չվերահսկվող բաժնեմաս        

 

Հաշվետվության վավերացման ամսաթիվը ______________  
     
     ____________
Կ.Տ. (գործադիր տնօրեն)  
     ____________

 

Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2012 թվականի մարտի 20-ի
թիվ 68-Ն որոշմամբ

 

ՀՀ ֆինանսների նախարարի
2012 թվականի մարտի 29-ի
թիվ 292-Ն հրահանգով

 

Հավելված 6.2

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին (ձև թիվ 6 բ)

«__»______________201_թ.

________________________________

(բանկի անվանումը և գտնվելու վայրը)

 

(հազար դրամ)

ԱՆՎԱՆՈՒՄԸ Ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան Հաշվետու ժամանակաշրջան Նախորդող ֆինանսական տարվա համադրելի ընթացիկ միջանկյալ ժամանակաշրջան Նախորդ ժամանակա-շրջան
Այլ համապարփակ ֆինանսական արդյունք        
Փոխարժեքային տարբերություններ արտերկրյա գործառնությունների
 վերահաշվարկից
       
Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումներ        
Դրամական հոսքերի հեջավորում        
Ոչ ընթացիկ ակտիվների վերագնահատումներից օգուտներ        
Այլ համապարփակ եկամտի գծով շահութահարկ        
Այլ համապարփակ ֆինանսական արդյունք հարկումից հետո        
Համապարփակ ֆինանսական արդյունք        
Այդ թվում`        
Մայր կազմակերպության բաժնեմաս        
Չվերահսկվող բաժնեմաս        

 

Հաշվետվության վավերացման ամսաթիվը ______________  
     
     ____________
Կ.Տ. (գործադիր տնօրեն)  
     ____________

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 մարտի 2012 թվականի թիվ 292-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 624-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի օգոստոսի 6-ի ««Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները» հաստատելու մասին» թիվ 624-Ն հրամանում կատարել փոփոխություններ` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.03.2012
N 68-Ն
Որոշում