Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

01.01.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2012  -ից մինչեւ   01.01.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.13թ` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենք)

010.0299.211211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 29-ին

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

i

1) 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

._____________________________________________________________________.

|«Ամսական հարկվող եկամտի չափը                |Հարկի գումարը           |

|____________________________________________|________________________|

|Մինչև  80.000 դրամ                          |հարկվող եկամտի 10 տոկոսը|

|____________________________________________|________________________|

|80.000-ից մինչև  2.000.000 դրամ             |8.000 դրամին գումարած   |

|                                            |80.000 դրամը գերազանցող |

|                                            |գումարի 20 տոկոսը       |

|____________________________________________|________________________|

|2.000.000 դրամից ավելի                      |392.000 դրամին գումարած |

|                                            |2.000.000 դրամը         |

|                                            |գերազանցող գումարի 25   |

|                                            |տոկոսը»:                |

._____________________________________________________________________.

 

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`

«Սույն մասով սահմանված դրույքաչափը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտների նկատմամբ: Այդ եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարված եկամուտների մասով:

Այս դեպքում հարկային գործակալը սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ կետում նշված ժամկետում հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով եկամտահարկի անվանական հաշվարկ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի «և «ժգ»» բառերը փոխարինել ««ժգ» և «ժթ»» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 29-րդ հոդվածում`

i

1) 2-րդ և 5-րդ կետերի «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով.

2) 5-րդ կետի «երկու երրորդից» բառերը փոխարինել «75 տոկոսից» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`

«զ) ֆիզիկական անձինք, որոնց փոխարեն եկամտահարկի հաշվարկը սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում են հարկային գործակալները:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետը «հարկատուն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան հարկային գործակալ ճանաչված անձը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված չափով եկամտահարկի կանխավճարները առաջին անգամ կատարվում են 2012 թվականի առաջին եռամսյակի համար` հիմք ընդունելով 2011 թվականի եկամտահարկի փաստացի գումարը և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծությունը, եթե հարկ վճարողները 2011 թվականի տարեկան եկամուտների հաշվարկը հարկային մարմին ներկայացրել են մինչև 2012 թվականի մարտի 15-ը ներառյալ:

2011 թվականի տարեկան եկամուտների վերաբերյալ հաշվարկը 2012 թվականի մարտի 15-ից հետո ներկայացվելու դեպքում 2012 թվականի 1-ին եռամսյակի համար եկամտահարկի կանխավճարի մեծությունը որոշվում է Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

 

21 դեկտեմբերի 2011 թվականի

ՀՕ-299-Ն

 

 

pin
ՀՀ 29.11.2011
N ՀՕ-299-Ն օրենք