Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01 ...

 

 

124.2061.131011

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        10            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411443

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

5 սեպտեմբերի 2011 թվականի N 2061-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

        Համաձայնեցված է                        Հավելված

 

    ՀՀ ֆինանսների նախարարության հետ         ՀՀ կառավարությանն առընթեր

    26 սեպտեմբերի 2011 թ.                   պետական եկամուտների

    N 685-Ն հրաման                          կոմիտեի նախագահի

                                            5 սեպտեմբերի 2011 թ.

                                            N 2061-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում`

i

1. Հրահանգի 9.2-րդ կետում «Սույն կետով նախատեսված զրո տոկոս դրույքաչափով շահաբաժինների հարկումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը սահմանելու մասին» N 1542-Ն որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված` շահաբաժինների հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունների շահաբաժինների վրա:» նախադասությունը հանել:

i

2. Հրահանգի 11.1-րդ կետի 6-րդ ենթակետում «օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած» բառերը փոխարինել»` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած» բառերով:

3. Հրահանգի հավելված 2-ում`

i

1) «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին» հաշվարկում`

ա. 0242 տողում «կրած կորուստները (բաշխված կորուստներ)» բառերը փոխարինել «կրած կորուստները (այդ թվում` բաշխված կորուստները)» բառերով.

բ. 0800 տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

._________________________________________________________________.

|«8. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները| 0800| (   )»|

._________________________________________________________________.

 

գ. հաշվարկը լրացնել հետևյալ բովանդակությամբ աղյուսակ 1-ով`

 

«Աղյուսակ 1. Եկամուտները` ըստ գործունեության տեսակների

 

.__________________________________________________.

|        Գործունեության տեսակը (կոդը)    |Տեսակարար|

|________________________________________|կշիռը    |

| բաժին |     հատված    | խումբ |   դաս  |(%)      |

|_______|_______________|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |         |

|_______|_______|_______|_______|________|_________|

|       |       |       |       |        |    «:   |

.__________________________________________________.

 

2) «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի լրացման» ցուցումներում`

ա. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) Հաշվարկի 2.4-րդ ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերը և կրած կորուստները (այդ թվում` բաշխված ծախսերը և բաշխված կորուստները)` Օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերը (այդ թվում` բաշխված ծախսերը): 0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կրած կորուստները (այդ թվում` բաշխված կորուստները): 0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար կատարված ծախսերի և կրած կորուստների (այդ թվում` բաշխված ծախսերի և բաշխված կորուստների) ընդհանուր գումարը` որպես 0241-ից 0242 տողերի հանրագումար:».

բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Շահութահարկի գումար` արտոնությունները կիրառելուց հետո») և 0900 տողում ցույց են տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց հետո` որպես 0700 և 0800 տողերի հանրագումար (եթե [տող0700]+[տող0800]<0, ապա="">

գ. ցուցումները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով`

«13. Աղյուսակ 1-ում նշվում են հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման), ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 372-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C2591 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91/ համապատասխանում է «Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Աղյուսակ 1-ում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շահութահարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:»:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
05.09.2011
N 2061-Ն
Հրաման