Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒ ...

14.08.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.12.2003  -ից մինչեւ   14.08.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 29.04.04 թիվ 1008-Ն որոշում)

i

040.0599.220998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» սեպտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 1998 թվականի թիվ 599

 

i

ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների ցանկը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ մշակել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Պահպանություն» միավորման և ներքին գործերի ստորաբաժանումների կողմից նշված օբյեկտների պետական պահպանության համար անհրաժեշտ ծախսերի նորմատիվները:

(2-րդ կետը հանվել է 03.03.99 թիվ 123 որոշում)

i

2. Սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ ճշտել ու երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման միջոցով պահպանվող հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության հետ կապված ծախսերի հաշվարկները, այդ թվում` զինվորական կայազորեր տեղակայելու, պահակակետեր, անցագրային բյուրոներ, հսկիչ-անցագրային կետեր կառուցելու և դրանց կահավորելու, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ տեղադրելու հետ կապված ծախսերի նախահաշիվները:

(2-րդ կետը փոփ. 03.03.99 թիվ 123 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` կատարված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ և 3-րդ սյունակներում նախատեսված օբյեկտների պետական պահպանությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 03.03.99 թիվ 123 որոշում)

4. Սահմանել, որ`

i

ա) հատուկ և կարևորագույն օբյեկտներ են համարվում պետական և ռազմավարական նշանակություն, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտները.

բ) սույն որոշմամբ հաստատված ցանկում և դրա հավելվածներում նախատեսված օբյեկտների պետական պահպանությունն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կատարվում է նպատակային առանձին տողով.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ֆինանսավորում կատարելու համար հիմք է հանդիսանում պետական պահպանությունն իրականացնող մարմնի և պահպանվող օբյեկտի ղեկավարության միջև կնքված պայմանագիրը.

դ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունը, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունն իրենց պահպանության համար վճարումները կատարում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` կնքված պայմանագրերով սահմանված ժամկետներում:

(4-րդ կետը փոփ. 03.03.99 թիվ 123, խմբ. 14.05.01 թիվ 406 որոշումներ)

i

5. Սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված նախարարություններին և գերատեսչություններին երկամսյա ժամկետում ապահովել սեփական միջոցների հաշվին պետական պահպանության ենթակա օբյեկտների (ցանկի 4-րդ և 5-րդ սյունակներում նշված) ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան մարմինների միջև պայմանագրերի կնքումը` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համատեղ հաստատած նորմատիվների` նախապես համաձայնեցնելով համապատասխան պետական կառավարման մարմնի հետ:

(5-րդ կետը փոփ. 03.03.99 թիվ 123 որոշում)

6. 1999 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչության ստեղծման մասին» թիվ 362 որոշման 2-րդ կետը.

բ) հրապարակման ենթակա չէ.

i

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին գործերի կողմից կենսաապահովման և բարձր վտանգավորության օբյեկտները պահպանության և պաշտպանության վերցնելու մասին» թիվ 502 որոշումը:

(6-րդ կետը փոփ. 03.03.99 թիվ 123 որոշում)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 22-ից:

(7-րդ կետը փոփ. 03.03.99 թիվ 123 որոշում)

(որոշումը փոփ. 14.05.01 թիվ 406 որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

սեպտեմբերի 22-ի N 599 որոշմամբ

 

ՑԱՆԿ

i

1999 թվականի հունվարի 1-ից պետական պահպանության ենթակա հատուկ,

կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների

(ցանկը խմբ. 03.03.99 թիվ 123, փոփ. 14.05.01 թիվ 406 որոշումներ)

 

.________________________________________________________________________.

|NN |Նախարարության,|Պահպանվող օբյեկտի անվանումը և  ֆինանսավորման աղբյուրը|

|ը/կ|գերատեսչության|_____________________________________________________|

|   |  անվանումը   |   ՀՀ պետական բյուջեից    |սեփական միջոցների հաշվին  |

|   |              |__________________________|__________________________|

|   |              | ՀՀ ներքին     |ՀՀ ներքին |ՀՀ ներքին     |ՀՀ ներքին  |

|   |              | գործերի       |գործերի   |գործերի       |գործերի    |

|   |              | նախարարության |նախա-     |նախարարության |նախա-      |

|   |              | ներքին գործերի|րարության |ներքին գործերի|րարության  |

|   |              | ստորաբաժանում-|ներքին    |ստորաբաժանում-|ներքին     |

|   |              | ների միջոցով  |զորքերի   |ների միջոցով  |զորքերի    |

|   |              |               |միջոցով   |              |միջոցով    |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|   |     1        |      2        |    3     |      4       |     5     |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|1. |ՀՀ արդյունաբե-|               |Ռադիոակտիվ|զենք ու       |           |

|   |րության և     |               |թափոնների |զինամթերք     |           |

|   |առևտրի        |               |վնասազերծ-|արտադրող ձեռ- |           |

|   |նախարարություն|               |ման և     |նարկություններ|           |

|   |              |               |պահպանման |              |           |

|   |              |               |ՀՆՊՁ      |պայթուցիկ և   |           |

|   |              |               |          |թունավոր      |           |

|   |              |               |          |նյութերի      |           |

|   |              |               |          |պահեստներ     |           |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |Զանգեզուրի    |           |

|   |              |               |          |պղնձամոլիբդե- |           |

|   |              |               |          |նային կոմբինա-|           |

|   |              |               |          |տի Արծվանիկի  |           |

|   |              |               |          |և  Ողջու տնտե-|           |

|   |              |               |          |սություններն  |           |

|   |              |               |          |իրենց թունելա-|           |

|   |              |               |          |յին համակարգով|           |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |«Նաիրիտ» ԳԱՓԲԸ|           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|2. |ՀՀ Էներգետիկա-|               |          |Հրազդան ՋԷԿ   |«Հայկական  |

|   |յի նախարարու- |               |          |              |ատոմային   |

|   |թյուն         |               |          |Երևանի  ՋԷԿ   |էլեկտրակա- |

|   |              |               |          |              |յան» ՓԲԸ   |

|   |              |               |          |Սևան-Հրազդան- |           |

|   |              |               |          |յան  ՀԷԿ-երի  |           |

|   |              |               |          |կասկադ        |           |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |Որոտանի ՀԷԿ-  |           |

|   |              |               |          |երի կասկադ    |           |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |գազի ստորգետ- |           |

|   |              |               |          |նյա պահեստարան|           |

|   |              |               |          |ների և  դրանց |           |

|   |              |               |          |սպասարկման    |           |

|   |              |               |          |կառույցներ    |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|3. |ՀՀ տրանսպորտի |               |          |Երևանի  «Ռա-  |           |

|   |և  կապի       |               |          |դիոցանց» ՊՓԲԸ |           |

|   |              |               |          |              |           |

|   |նախարարություն|               |          |«Հայաստանի հե-|           |

|   |              |               |          |ռուստատեսային |           |

|   |              |               |          |ցանց» ՊՓԲԸ-ի  |           |

|   |              |               |          |Երևանի  կենտ- |           |

|   |              |               |          |րոնական օբյեկտ|           |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |«ԱրմենԹել» ՀՁ |           |

|   |              |               |          |ՓԲԸ-ի հանրապե-|           |

|   |              |               |          |տական և  միջազ|           |

|   |              |               |          |գային համակց- |           |

|   |              |               |          |ման կենտրոն   |           |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |«Օրբիտա-2»    |           |

|   |              |               |          |վերգետնյա     |           |

|   |              |               |          |արբանյակային  |           |

|   |              |               |          |կայան         |           |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |«ԱրմենԹել» ՀՁ |           |

|   |              |               |          |ՓԲԸ-ի Տաշիրի, |           |

|   |              |               |          |Դիլիջանի և    |           |

|   |              |               |          |Գորիսի կապի   |           |

|   |              |               |          |տեղամասերի    |           |

|   |              |               |          |կենտրոնական   |           |

|   |              |               |          |օբյեկտներ     |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|4. |ՀՀ քաղաքաշի-  |               |          |կապտաժային    |           |

|   |նության       |               |          |կառուցվածքներ,|           |

|   |նախարարություն|               |          |ջրհան կայաններ|           |

|   |              |               |          |մաքրման կայան-|           |

|   |              |               |          |ներ, արտեզյան |           |

|   |              |               |          |հորեր, օրվա   |           |

|   |              |               |          |կարգավորման   |           |

|   |              |               |          |ջրամբարներ    |           |

|   |              |               |          |(N 5 հավելված)|           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|5. |ՀՀ տրանսպորտի |               |          |«Երևանի       | Այրում-   |

|   |և  կապի       |               |          |մետրոպոլիտեն» |Ախթալա հատ-|

|   |նախարարություն|               |          |ՊՓԲԸ          |վածի թունե-|

|   |              |               |          | Քոբեր-Թուման-|լը` 2 սո-  |

|   |              |               |          |յանի կամուրջ  |ղանցքներով |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |              |Վանաձոր-   |

|   |              |               |          |              |Փամբակ     |

|   |              |               |          |              |հատվածի    |

|   |              |               |          |              |երկուական  |

|   |              |               |          |              |կամուջները |

|   |              |               |          |              |և          |

|   |              |               |          |              |ուղեցույց- |

|   |              |               |          |              |ները       |

|   |              |               |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|6. |ՀՀ մշակույթի, |պատմամշակութա- |          |              |           |

|   |երիտասարդու-  |յին օբյեկտներ  |          |              |           |

|   |թյան և  սպորտի|(N 1 հավելված) |          |              |           |

|   |նախարարություն|               |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|7. |ՀՀ գյուղատմտե-|Արփա-Սևան  ջրա-|          |պայթուցիկ     |           |

|   |սության       |յին թունել,    |          |նյութերի      |           |

|   |նախարարություն|               |          |պահեստներ, հա-|           |

|   |              |ջրամբարներ     |          |ցահատիկի էլե- |           |

|   |              |(N 3 հավելված) |          |վատորներ,     |           |

|   |              |               |          |ալրաղաց       |           |

|   |              |               |          |կոմբինատներ   |           |

|   |              |               |          |(N 6 հավելված)|           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|8. |Երևանի        |Դավթաշենի      |          |Խմելու ջրի և  |           |

|   |քաղաքապետարան |կամուրջ        |          |օրվա կարգավոր-|           |

|   |              |Հրազդանի       |          |վող ջրամբարներ|           |

|   |              |կամուրջ        |          |(N 4 հավելված)|           |

|   |              |Հաղթանակի      |          |              |           |

|   |              |կամուրջ        |          |              |           |

|   |              |Մեծ եղեռնի     |          |              |           |

|   |              |հուշահամալիր   |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|9. |ՀՀ կառավարու- |               |          |ձեռնարկու-    |           |

|   |թյանն առընթեր |               |          |թյուններ      |           |

|   |ռազմատնտեսական|               |          |(N 8 հավելված)|           |

|   |ծրագրերի      |               |          |(գաղտնի), ձեռ-|           |

|   |վարչություն   |               |          |նարկություններ|           |

|   |              |               |          |(N 9 հավելված)|           |

|   |              |               |          |(գաղտնի)      |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|10.|ՀՀ կառավարու- |վարչության     |          |              |           |

|   |թյանն առընթեր |համակարգի      |          |              |           |

|   |արխիվային գոր-|օբյեկտներ      |          |              |           |

|   |ծի վարչություն|(N 2 հավելված) |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|11.|ՀՀ կառավարու- |ՀՀ կառավարու-  |          |              |           |

|   |թյանն առընթեր |թյանն առընթեր  |          |              |           |

|   |Մեսրոպ Մաշտոցի|Մեսրոպ Մաշտոցի |          |              |           |

|   |անվան հին ձե- |անվան հին ձե-  |          |              |           |

|   |ռագրերի գիտա- |ռագրերի գիտա-  |          |              |           |

|   |հետազոտական   |հետազոտական    |          |              |           |

|   |ինստիտուտ     |ինստիտուտ      |          |              |           |

|   |(Մատենադարան) |(Մատենադարան)  |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|12.|ՀՀ նախագահի   |շենքեր և       |          |              |           |

|   |նստավայր      |կառույցներ     |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|13.|ՀՀ Ազգային    |ՀՀ Ազգային     |          |              |           |

|   |ժողով         |ժողովի շենք    |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|14.|ՀՀ սահմանադրա-|ՀՀ սահմանադրա- |          |              |           |

|   |կան դատարան   |կան դատարանի   |          |              |           |

|   |              |շենք           |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|15.|ՀՀ դատարաններ |ՀՀ վճռաբեկ,    |          |              |           |

|   |              |վերաքննիչ և    |          |              |           |

|   |              |առաջին ատյանի  |          |              |           |

|   |              |դատարանների    |          |              |           |

|   |              |շենք           |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|16.|ՀՀ դատախազու- |ՀՀ գլխավոր     |          |              |           |

|   |թյուն         |դատախազության  |          |              |           |

|   |              |և  ՀՀ դատախա-  |          |              |           |

|   |              |զությունների   |          |              |           |

|   |              |շենքեր         |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|17.|ՀՀ կառավարու- |ՀՀ կառավարու-  |          |              |           |

|   |թյուն         |թյան, ՀՀ նախա- |          |              |           |

|   |              |րարությունների |          |              |           |

|   |              |և  գերատեսչու- |          |              |           |

|   |              |թյունների,     |          |              |           |

|   |              |Երևանի  քաղաքա-|          |              |           |

|   |              |պետարանի շենքեր|          |              |           |

|   |              |և  մասնաշենքեր |          |              |           |

|   |              |(N 7 հավելված) |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|18.|ՀՀ կառավարու- |               |          |«Հայաստանի ազ-|           |

|   |թյանն առընթեր |               |          |գային հեռուս- |           |

|   |տեղեկատվության|               |          |տատեսություն» |           |

|   |և  գրահրատա-  |               |          |ՊՓԲԸ          |           |

|   |րակչության    |               |          |              |           |

|   |վարչություն   |               |          |«Հայաստանի    |           |

|   |              |               |          |ազգային ռադիո»|           |

|   |              |               |          |ՊՓԲԸ          |           |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |«Ձայնագրու-   |           |

|   |              |               |          |թյունների     |           |

|   |              |               |          |Տերյան        |           |

|   |              |               |          |ստուդիա» ՊՓԲԸ |           |

|   |              |               |          |              |           |

|   |              |               |          |«Գյումրի Շիրակ|           |

|   |              |               |          |հեռուստառադիո»|           |

|   |              |               |          |     ՊՓԲԸ     |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|19.|ՀՀ արտաքին    |դիվանագիտական  |          |              |           |

|   |գործերի       |և  հյուպատոսա- |          |              |           |

|   |նախարարություն|կան ներկայացուց|          |              |           |

|   |              |չությունների   |          |              |           |

|   |              |շենքեր         |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|20.|ՀՀ կենտրոնական|               |          |ՀՀ կենտրոնական|           |

|   |բանկ          |               |          |բանկի շենք    |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|21.|ՀՀ առողջապա-  |դեղատների կենտ-|          |              |           |

|   |հության       |րոնական բազա   |          |              |           |

|   |նախարարություն|               |          |              |           |

|   |              |Նուբարաշենի    |          |              |           |

|   |              |հոգեբուժական   |          |              |           |

|   |              |հիվանդանոցի    |          |              |           |

|   |              |ուժեղացված     |          |              |           |

|   |              |հսկողության և  |          |              |           |

|   |              |դատահոգեբու-   |          |              |           |

|   |              |ժական փորձա-   |          |              |           |

|   |              |քննության      |          |              |           |

|   |              |բաժանմունքներ  |          |              |           |

|___|______________|_______________|__________|______________|___________|

|22.|ՀՀ գիտություն-|ՀՀ գիտություն- |          |              |           |

|   |ների ազգային  |ների ազգային   |          |              |           |

|   |ակադեմիա      |ակադեմիա շենք  |          |              |           |

|   |              |               |          |              |           |

|   |              |Հայոց ցեղասպա- |          |              |           |

|   |              |նության թանգա- |          |              |           |

|   |              |րան-ինստիտուտ  |          |              |           |

.________________________________________________________________________.

 

(ցանկը փոփ. 30.03.99 թիվ 189 որոշում)

 

Հավելված թիվ 1

1998 թվականի հունվարի 1-ից պետական

պահպանության ենթակա հատուկ,

կարևորագույն և պատմամշակութային

նշանակության օբյեկտների ցանկի

 

ՑԱՆԿ

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի

նախարարության պետական պահպանության ենթակա

օբյեկտների

 

Հայաստանի ազգային պատկերասրահ

 

Հայաստանի պատմության պետական թանգարան

 

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

 

Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարան

 

Ազգային ֆիլմադարան

 

Ռուսական արվեստի թանգարան

 

Հայաստանի ազգային գրադարան

 

ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների

պահպանության վարչություն

 

Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայություն

 

«Էրեբունի» թանգարան

 

Հավելված թիվ 2

1998 թվականի հունվարի 1-ից պետական

պահպանության ենթակա հատուկ,

կարևորագույն և պատմամշակութային

նշանակության օբյեկտների ցանկի

 

ՑԱՆԿ

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի

վարչության պետական պահպանության ենթակա

օբյեկտների

 

ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն

 

ՀՀ կենտրոնական պետական արխիվներ (Հ. Քոչարի 5)

 

ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի

կենտրոնական պետական արխիվ

 

ՀՀ գիտատեխնիկական փաստաթղթերի պետական արխիվ

 

ՀՀ պետարխիվների ստորգետնյա արխիվադարանների ծառայություն

 

Հավելված թիվ 3

i

1998 թվականի հունվարի 1-ից պետական

պահպանության ենթակա հատուկ,

կարևորագույն և պատմամշակութային

նշանակության օբյեկտների ցանկի

 

ՑԱՆԿ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական

պահպանության ենթակա ջրամբարների

 

   Ապարանի                    Մանթաշի

 

   Հալավարի                   Վարդաքարի

 

   Սևաբերդի                   Սառնաղբյուրի

 

   Դավիթ Բեկի                 Հերհերի

 

Ջողազի

 

   Հախումի                    Արփի լճի

 

   Տավուշի                    Թավշուտի

 

   Այգեձորի                   Ազատի

 

   Կառնուտի                   Զանգակատան

 

(հավելված 3-ը փոփ. 05.09.02 թիվ 1386-Ն որոշում)

 

Հավելված թիվ 4

1998 թվականի հունվարի 1-ից պետական

պահպանության ենթակա հատուկ,

կարևորագույն և պատմամշակութային

նշանակության օբյեկտների ցանկի

 

ՑԱՆԿ

Երևանի քաղաքապետարանի պետական պահպանության

ենթակա խմելու ջրի աղբյուրների և օրվա

կարգավորվող ջրամբարների

 

Խմելու ջրի աղբյուրներ

----------------------

 

   Արարատյան    1-2               Ապարան

 

   Արարատյան    3-4               Շոր-Շոր

 

   Գառնի                          Առինջ

 

   Կաթնաղբյուր                    Ծարավաղբյուր

 

   Արզնի                          Ձորաղբյուր

 

   Արզական-Գյումուշ              ԵրԳԷՍ

 

Օրվա կարգավորվող ջրամբարներ

----------------------------

 

   Ջրվեժ                               Դավթաշեն (վերին)

 

   Մհուբ                               Կաթի կոմբինատ

 

   Ձորաղբյուր                          Լուկաշին

 

   Էլեկտրալամպեր                       Կիլիկիա

 

   Քանաքեռ (ներքին)                    Արարատյան

 

   Քանաքեռ (վերին)                     Խարբերդ

 

   Կովկասյան                           Արինբերդ

 

   Աբովյան պուրակ                      Դինամո

 

   Քասախ                               Մարաշ

 

Դավթաշեն (ներքին)

 

Հավելված թիվ 5

1998 թվականի հունվարի 1-ից պետական

պահպանության ենթակա հատուկ,

կարևորագույն և պատմամշակութային

նշանակության օբյեկտների ցանկի

 

ՑԱՆԿ

ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական պահպանության

ենթակա կապտաժային կառուցվածքային, պոմպակայանների,

մաքրման կայանների, արտեզյան հորերի, օրվա

կարգավորման ջրամբարների

 

             Մարզը                 Քանակը

            -------               --------

          Արագածոտնի                 12

 

          Արարատի                     8

 

          Արմավիրի                    6

 

          Գեղարքունիքի                7

 

          Լոռու                      14

 

          Կոտայքի                     8

 

          Շիրակի                     11

 

          Սյունիքի                   13

 

          Վայոց ձորի                  5

 

          Տավուշի                    11

 

Հավելված թիվ 6

1998 թվականի հունվարի 1-ից պետական

պահպանության ենթակա հատուկ,

կարևորագույն և պատմամշակութային

նշանակության օբյեկտների ցանկի

 

ՑԱՆԿ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պետական

պահպանության ենթակա օբյեկտների

 

«Երևանի ալրաղաց» ԲԲԸ

 

«Երևանի համակցված կերերի գործարան» ԲԲԸ

 

«Բաղրամյանի հացամթերք» ԲԲԸ

 

«Սևանի հացամթերքների արտադրական միավորում» ԲԲԸ

 

«Գյումրիի հացաընդունում» ՊՓԲԸ

 

Հավելված թիվ 7

i

1998 թվականի հունվարի 1-ից պետական

պահպանության ենթակա հատուկ,

կարևորագույն և պատմամշակութային

նշանակության օբյեկտների ցանկի

 

ՑԱՆԿ

ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և

գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի

շենքերի և մասնաշենքերի

 

ՀՀ կառավարության (3 մասնաշենք)

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան

 

ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն

 

ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության

նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի

վարչություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն

 

ՀՀ արժեթղթերի հանձնաժողով

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Հայաստանի

Հանրապետության մետաղափորձական վերահսկողության տեսչություն

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական

կոմիտե

 

ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով

 

(հավելված 7 լրաց. 03.03.99 թիվ 123, 16.01.01 թիվ 23, 19.09.02 թիվ 1471-Ն, 10.10.02 թիվ 1626-ն, 17.10.02 թիվ 1633-Ն, 10.07.03 թիվ 854-Ն, 21.11.03 թիվ 1520-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.09.1998
N 599
Որոշում