(ուժը կորցրել է 07.06.13 թիվ 192-Ն որոշում)
i
600.0070.090309
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 03 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60009111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2009 թվականի N 70-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 272-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
1) 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 21 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 25 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 6 (10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 20 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
i
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում են.
1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն` յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ն` յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:
(2-րդ կետը փոփ. 07.03.12 թիվ 64-Ն որոշում)
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի`
i
1) 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մասին» N 52 որոշումը,
i
2) 1998 թվականի նոյեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի սպառման գիշերային զեղչ սակագնից օգտվելու մասին» N 55 որոշումը,
i
3) 1999 թվականի մայիսի 31-ի «Ցածր լարման սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի գիշերային սակագների մասին» N 5 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից: