Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ԵՎ ...

 

 

040.1409.081207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1409-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 532 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 18-րդ բաժնի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման մեջ և որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում, տեքստում և որոշմամբ հաստատված կարգում «տեղագրական և կադաստրային քարտեզագրման» բառերը փոխարինել «տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման» բառերով.

2) որոշման մեջ «Հաստատել» բառը փոխարինել «1. Հաստատել`» բառերով.

3) որոշման «ա» ենթակետում «(կցվում է)» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով:

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» ենթակետերով.

«գ) Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության իրականացման պարտադիր պահանջները` համաձայն N 2 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման պահանջները` համաձայն N 3 հավելվածի:».

i

5) որոշումը լրացնել նոր` NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

i

6) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով.

«2. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեությունը ներառում է`

1) գեոդեզիական աշխատանքներ, այդ թվում`

ա. պետական նշանակության աշխատանքներից` պետական գեոդեզիական ցանցերի առանձին կետերի և լոկալ (տեղային) ցանցերի չափագրման աշխատանքներ,

բ. տեղական նշանակության խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական աշխատանքների իրականացում.

2) քարտեզագրման աշխատանքներ` տեղագրական (բացառությամբ պետական մասշտաբային շարքի) և կադաստրային հանութագրման աշխատանքներ, այդ թվում` հատակագծերի ու քարտեզների ստեղծում` ավանդական և թվային եղանակներով.

3) հողաշինարարական աշխատանքներ, այդ թվում`

ա. հողահատկացման համար սահմանված կարգով փաստաթղթերի փաթեթի կազմում, առանձին հողամասերի չափագրում և հատակագծերի կազմում,

բ. հողաշինարարական նախագծերի կազմում, այդ թվում` համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների մշակում, ներհամայնքային և առանձին հողամասերի հողաշինարարական նախագծերի կազմում (տարածքի կազմակերպման և ցանքաշրջանառության նախագծերի կազմում), հողերի օգտագործման և պահպանման նախագծերի կազմում, նոր հողերի իրացման, բարելավման նախագծերի կազմում, խախտված հողերի ռեկուլտիվացիայի նախագծերի կազմում,

գ. նախագծի տեղափոխում բնության մեջ.

4) անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման (չափագրման) աշխատանքներ` իրավունքների պետական գրանցման, գնահատման, հողահատկացման նպատակներով, ինչպես նաև գույքային վեճերի ժամանակ` անհրաժեշտության դեպքում:

3. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության լիցենզիա ունեցող անձինք իրականացնում են միայն տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրման աշխատանքներ, իսկ սահմանված կարգով համապատասխան մասնագիտական որակավորում ունենալու դեպքում` նաև հողաշինարարական և անշարժ գույքի հաշվառման (չափագրման) աշխատանքներ:

4. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշմամբ սահմանված տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքներ պատվիրելու դեպքում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանցից պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրել իրենց պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից:».

7) որոշմամբ հաստատված կարգում`

i

ա. 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում`

համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը,

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված համապատասխան մասնագիտական որակավորման վկայականի պատճենը.»,

բ. 10-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման բնագավառում գործունեություն իրականացնելու դեպքում` կազմակերպության հիմնական աշխատողներից առնվազն մեկն ունենա լիցենզիա ստանալու մասին հայտում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին համապատասխան` գեոդեզիստ-քարտեզագրողի մասնագիտական որակավորում, հողաշինարարի մասնագիտական որակավորում, անշարժ գույքի հաշվառողի (չափագրողի) մասնագիտական որակավորում:»:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության լիցենզիաները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո պահպանում են իրենց իրավական ուժը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 532 որոշման վերնագրից, տեքստից և որոշմամբ հաստատված կարգի վերնագրից հանել «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» բառերը և ուժը կորցրած ճանաչել կարգի «I. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեությունը» գլուխը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1409-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի հունվարի 7-ի

N 5-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեությունը կարող են իրականացնել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից ստացել են համապատասխան լիցենզիա: Ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական նպատակներով նշված գործունեությամբ կարող են զբաղվել միայն որպես անհատ ձեռնարկատեր:

2. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը պարտավոր է`

1) իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պարտադիր պահանջներով.

2) աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերին, հրահանգներին, ստանդարտներին և այլ իրավական ակտերին համապատասխան.

3) աշխատանքներն իրականացնել ժամանակակից բարձր ճշտություն ապահովող գործիքներով և սարքավորումներով (էլեկտրոնային տախեոմետր, արբանյակային դիրքորոշման կայան, թվային նիվելիր, լազերային հեռաչափ և այլն).

4) անշարժ գույքի հաշվառման (չափագրման), հողամասերի հատակագծերի կազմման, ինչպես նաև գեոդեզիական և քարտեզագրման աշխատանքները պատվիրատուին ներկայացնել թղթային տեսքով և թվային (էլեկտրոնային) կրիչներով.

5) աշխատանքների իրականացման համար օգտագործվող գործիքներն ու սարքավորումները յուրաքանչյուր տարին մեկ անգամ ներկայացնել չափաբանական ապահովման և սերտիֆիկացման.

6) իրավաբանական անձի վերակազմակերպման կամ գտնվելու վայրի կամ նրա անվանման փոփոխման, ինչպես նաև կազմակերպության որակավորված մասնագետի (մասնագետների) փոփոխության դեպքերում այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում տեղեկացնել կոմիտեին` կցելով տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթեր.

7) պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնել կազմակերպության լիցենզիայի և մասնագետի որակավորման վկայականի բնօրինակները:

3. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձն իրավունք ունի պատվիրատուից սահմանված կարգով ստանալու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, գործունեությունն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, մասնակցելու կոմիտեում իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալու հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 8-ի

N 1409-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2002 թվականի հունվարի 7-ի

N 5-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ` հայտատու) որակավորման ստուգումը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պահանջներով:

2. Հայաստանի Հանրապետությունում հայտատուի որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե):

3. Հայտատուի մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում է կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված` «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց որակավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, կոմիտեի և լիցենզավորված կազմակերպությունների ներկայացուցիչները` կոմիտեի կողմից սահմանված ռոտացիոն կարգով և իրենց համաձայնությամբ:

4. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` ներկայացնելով`

1) դիմում-հայտ` սույն պահանջների 7-րդ կետով սահմանված յուրաքանչյուր ուղղության համար առանձին` համաձայն ձևի.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը.

4) մասնագիտական որակավորում ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

Նշված փաստաթղթերը պետք է կոմիտե ներկայացվեն մասնագիտական որակավորման ստուգումից առնվազն 3 օր առաջ:

5. Հայտատուի ներկայացրած հայտը մերժվում է, եթե հայտում առկա են թերություններ (ջնջումներ, սխալներ, վրիպակներ, բացթողումներ) և հայտատուն մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ սահմանված կարգով տեղյակ է պահվել և ստուգման անցկացման օրվանից 1 օր առաջ չի վերացրել նշված թերությունները:

6. Սույն պահանջների 4-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օր հետո հանձնաժողովն իրականացնում է հայտատուի մասնագիտական որակավորման ստուգում:

7. «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորում ստանալու համար հայտատուն անցնում է մասնագիտական որակավորման ստուգում` հետևյալ ուղղություններով`

1) գեոդեզիա-քարտեզագրում.

2) հողաշինարարություն.

3) անշարժ գույքի հաշվառում (չափագրում):

8. Մասնագիտական որակավորման ստուգման օրվա, ժամի և տեղի փոփոխման դեպքում հայտատուն սահմանված կարգով տեղեկացվում է ստուգման անցկացումից առնվազն 3 օր առաջ:

9. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է հայտատուի անմիջական մասնակցությամբ` թեստավորման միջոցով:

10. Մասնագիտական որակավորման ստուգման թեստավորման հարցաշարերը, ըստ սույն պահանջների 7-րդ կետով սահմանված ուղղությունների, նախապատրաստվում են կոմիտեի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման «Կադաստրի տեղեկագիր» ամսագրում` ստուգման օրվանից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ:

11. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Հայտատուի մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 5 րոպե առաջ: Թեստավորման ժամանակ հայտատուին արգելվում է իր հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ:

12. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել` չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը:

13. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով հայտատուին տրվող անհատական հարցաթեստերը բաղկացած են 100 հարցից սույն պահանջների 7-րդ կետով սահմանված ուղղություններից յուրաքանչյուրի համար առանձին), որոնցից 70-ը` մասնագիտական և 30-ը` օրենսդրական բնույթի հարցեր են:

14. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով, որի համար յուրաքանչյուր հայտատուի հատկացվում է 120 րոպե ժամանակ:

15. Հայտատուն նախօրոք ծանոթացվում և տեղեկացվում է մասնագիտական որակավորման ստուգման տեխնիկական, համակարգչային միջոցներից օգտվելու կարգին ու պայմաններին:

16. Հայտատուն համարվում է որակավորված, եթե նա ճիշտ է պատասխանել անհատական հարցաթեստի առնվազն 75 հարցի:

17. Արգելվում է մասնագիտական որակավորում չստացած հայտատուի համար նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում: Հայտատուն մասնագիտական որակավորում ստանալու համար կարող է կրկին դիմել կոմիտե` ընդհանուր հիմունքներով:

18. Որակավորված հայտատուին ստուգման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է կոմիտեի կողմից հաստատված համապատասխան մասնագիտական որակավորման վկայական:

19. Կոմիտեն վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը կոմիտեի կողմից պահպանվում է 3 տարի:

20. Սույն պահանջների խախտմամբ հայտերի մերժումը և անցկացված մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Ձև

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

______________________________________-ին

(անունը, ազգանունը)

_________________________________________

                                           (բնակության վայրը)

                                _________________________________________

                                          (հեռախոսահամարները)

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ

 

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցելու «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգմանը ________________ ______________ ուղղությամբ:

Կից ներկայացնում եմ`

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) համապատասխան մասնագիտության (հողաշինարարի կամ գեոդեզիստի, կամ քարտեզագրողի, կամ շինարարի, կամ ճարտարապետի) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը կամ համապատասխան մասնագիտության (հողաշինարարի, կամ քարտեզագրողի, կամ հիդրոմելիորատորի) միջնակարգ մասնագիտական կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Ծանոթացել եմ`

1) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման պահանջներին.

2) մասնագիտական որակավորման ստուգման անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:

Տեղեկացված եմ այն մասին, որ «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվելու է 200___թ. _____________-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում` ժամը _____-ին

 

    Հայտատու _________________      _____________________________

             (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

_____ _______________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2007
N 1409-Ն
Որոշում