Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ...

 

(ուժը կորցրել է 3-րդ կետի մասով 05.05.11 թիվ 672-Ն որոշում)

040.0371.120407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2007 թվականի N 371-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին» N 963-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

i

«6.1. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դեպքերում սոցիալական քարտից հրաժարվող անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք):».

2) որոշմամբ հաստատված սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգի`

ա. 5-րդ կետը «համարի» բառից հետո լրացնել «և տեղեկանքի» բառերով,

i

բ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

գ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում սույն կետով սահմանված փաստաթղթերում գործատուն նշում է կատարում տեղեկանքի վերաբերյալ:»,

դ. 12-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

«12.1. Սոցիալական քարտից հրաժարվող անձանց համար`

i

ա) սույն կարգի 8-րդ, 10-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում սոցիալական քարտի համարի փոխարեն նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ.

բ) սույն կարգի 9-րդ կետով սահմանված դեպքերում սոցիալական քարտի պատճենի փոխարեն կիրառվում է տեղեկանքը, որը կարվում է կենսաթոշակի, նպաստի կամ հատուցման գործում:»,

i

ե. 14-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հարկային, մաքսային և պարտադիր սոցիալական ապահովագրություն իրականացնող մարմիններ ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ, ինչը կիրառվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված դեպքում:»,

զ. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող` սոցիալական քարտից հրաժարվող անձինք իրենց գործատուներին են ներկայացնում տեղեկանքը, որը կարվում է աշխատողի անձնական գործում:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Աշխատանքի տեղավորման, ազատ աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունների ստացման, մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության, մասնագիտական ուսուցման հարցերով զբաղվածության պետական ծառայություն դիմող անձանց կողմից ներկայացվող և գործազուրկի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 4-րդ կետի «բ» ենթակետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք)» բառերով,

բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Սոցիալական քարտից հրաժարվող անձանց դեպքում հաշվառման քարտի` սոցիալական քարտի համարը նշելու համար նախատեսված դաշտում կատարվում է նշում տեղեկանքի վերաբերյալ, իսկ տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:»,

i

գ. 7-րդ կետի «բ» ենթակետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ տեղեկանքը» բառերով,

դ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Սոցիալական քարտից հրաժարվող անձի ներկայացրած տեղեկանքը կցվում է հաշվառման քարտին:».

i

2) որոշման N 2 հավելվածի «բ» կետը «քարտը» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 793-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով.

«14. Սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձինք սույն ցանկով նախատեսված` սոցիալական ապահովության քարտի և դրա պատճենի փոխարեն ներկայացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:»:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 53-րդ կետը, NN 11 և 12 ձևերը «սոցիալական քարտի համարը» բառերից հետո լրացնել «կամ նշում սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) սոցիալական ապահովության քարտից հրաժարվող անձի դեպքում սույն որոշման հավելվածներով սահմանված` սոցիալական ապահովության քարտի փոխարեն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը, իսկ սոցիալական ապահովության քարտի համարի փոխարեն նշում է կատարվում տեղեկանքի վերաբերյալ.»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2007
N 371-Ն
Որոշում