Սեղմել Esc փակելու համար:
«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ Ո ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.2007  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.12 թվականից` 28.11.11 ՀՕ-280-Ն օրենք)

i

010.0028.130107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440-Ն) 3-րդ հոդվածի առաջին պարբերությունում`

ա) չորրորդ, հինգերորդ, յոթերորդ և ութերորդ թվարկումների առաջին նախադասությունները «լիցենզիա`» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ` «գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսավարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձևավորման գործընթացը.».

բ) իններորդ թվարկումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«հանքային իրավունքներ` համապատասխան լիցենզիայով, նախագծով և լիցենզային պայմանագրով հավաստվող ընդերքի որոշակի տեղամասի ուսումնասիրության և (կամ) շահագործման բացառիկ իրավունքներ.».

գ) տասներորդ թվարկումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«լիցենզառու` դեռևս գործողության մեջ չմտած լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտ.».

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր թվարկում`

«մրցույթով տրամադրվող լիցենզիաներ` սույն օրենքի համաձայն` մրցութային կամ աճուրդային կարգով տրամադրված լիցենզիաներ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) բնական պաշարների (օգտակար հանածոների) ողջամիտ օգտագործման,»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի վեցերորդ մասում`

i

ա) «Հանքային իրավունք կրողի» բառերը փոխարինել «Լիցենզառուի» բառով.

բ) 4-րդ կետի «6 ամիսը» բառերը փոխարինել «7 ամիսը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

i

ա) առաջին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) ընդերքի տեղամասը չի պարունակում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ.».

բ) չորրորդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ մրցույթով տրամադրման դեպքերի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 14. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության և արդյունահանման լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նաև մրցութային կարգով:

Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Աճուրդներն ու մրցույթները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենքի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

3. Աճուրդով և մրցույթով տրամադրվող լիցենզիաներ ստացած լիցենզառուների հետ մինչև լիցենզային պայմանագրի կնքումն իրավահարաբերությունները կարգավորվում են նախնական պայմանագրում ամրագրված պայմաններով, իսկ լիցենզային պայմանագրի կնքման պահից` դրանում ամրագրված պայմաններով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-րդ, 14.2-րդ և 14.3-րդ հոդվածներով`

 

«ՀՈԴՎԱԾ 14.1 ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Աճուրդների և մրցույթների կազմակերպման ու անցկացման նպատակով ստեղծվում է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որի կազմը և գործունեության կարգը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14.2. ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

1. Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի անունից` հանձնաժողովի նախագահի և աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից ստորագրվում է արձանագրություն, որից հետո` տասնօրյա ժամկետում, նրանց միջև կնքվում է նախնական պայմանագիր, որտեղ նշվում են աշխատանքների նախագծի կազմման և դրա օրենքով սահմանված` փորձաքննությունների իրականացման, լիցենզիայի տրամադրման, լիցենզային պայմանագրի քննարկման և կնքման ժամկետները, ինչպես նաև կողմերի կողմից իրականացվելիք այլ գործողությունները և պարտավորություններն ու դրանց կատարման ժամկետները:

2. Նախնական պայմանագրում չեն կարող ամրագրվել իրավունքներ և պարտականություններ, որոնց աճուրդի մասնակիցները նախապես տեղեկացված չեն եղել:

 

ՀՈԴՎԱԾ 14.3 ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ

 

Աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից նախնական պայմանագրի պայմանների և դրանում նշված ժամկետների խախտումը հիմք է հանդիսանում աճուրդն անվավեր ճանաչելու և նոր աճուրդ հայտարարելու համար:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածում`

i

ա) «ՈՒսումնասիրության» բառը փոխարինել «Գործողության մեջ մտած ուսումնասիրության» բառերով.

բ) «լիցենզառուին» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողին» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի այն տեղամասից կամ դրա մի մասից, որի նկատմամբ տրվել է հանքային իրավունք, հրաժարումը հավաստելու նպատակով պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի օրվանից առնվազն 3 ամիս առաջ:

Սույն օրենքի համաձայն` լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաստագիր` առանց պայմանների կամ հրաժարման ենթակա տարածքի նկատմամբ իր սահմանած պայմաններով:»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 31-րդ հոդվածում`

i

ա) առաջին մասի մուտքի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Լիազոր մարմինը կարող է հանքային իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտին տալ գրավոր զգուշացում, եթե նա`».

բ) առաջին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) չի կատարում հանքային իրավունքի պայմանները, այդ թվում` լիցենզային պայմանագրով, նախագծով և լիցենզիայով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները.».

գ) չորրորդ մասի «լիցենզառուն» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողը» բառերով.

դ) հինգերորդ մասի «լիցենզառուի» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ կետի «չեն բավարարում» բառերը փոխարինել «բավարարում են» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

13 հունվարի 2007 թվականի

ՀՕ-28-Ն

 

 

pin
ՀՀ 22.12.2006
N ՀՕ-28-Ն օրենք