Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ...

 

 

124.0008.290606

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         06           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12406191

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

10 մայիսի 2006 թվականի N 1-05/08-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 01/15 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի մարտի 3-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 6 և 7 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 01/15 հրամանում կատարվող լրացումը` համաձայն հավելվածի:

 

Համաձայնեցված է Համաձայնեցված է   Համաձայնեցված է      Հավելված

ՀՀ ֆինանսների   ՀՀ                ՀՀ առևտրի  և        ՀՀ ԿԱ հարկային

և էկոնոմիկայի  գյուղատնտեսության տնտեսական զարգացման պետական

նախարարություն  նախարարություն    նախարարություն      ծառայության պետ

 

31.05.2006 թ.   2006 թ.           15.06.2006 թ.       10.05.2006 թ.

                                  հրաման N 133-Ա      N 1-05/08-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 6 ԵՎ 7 ԿԵՏԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/15 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի մարտի 3-ի N 01/15 հրամանով հաստատված հրահանգում կատարել հետևյալ լրացումը.

Հրահանգը լրացնել նոր 6.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«6.1. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատները, պարարտանյութերը, գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկների սերմացուները կամ տնկանյութը առանց ավելացված արժեքի հարկի կարող է իրացվել նաև տվյալ գյուղական համայնքում բնակվող` գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կամ տվյալ այգեգործական ընկերության անդամների կողմից տրված` սույն հրահանգի N 1 ձևի (ձևը կցվում է) լիազորագիր ներկայացվելու դեպքում: Իրացման ժամանակ դուրս գրվող հաշիվ-ապրանքագրում կամ այլ հաշվարկային փաստաթղթում պարտադիր կարգով կատարվում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար» նշումը: Իրացնողի մոտ որպես արտոնության կիրառման հիմք պահվում է սույն մասում նշված լիազորագիրը և հաշվարկային փաստաթղթի օրինակը:»:

 

Ձև N 1

i

Լիազորագիր

 

ՀՀ _______________ մարզ, գյուղ ______________ ___ _________ 200_թ.

 

Մենք ներքոստորագրյալներս, հանդիսանալով ________________ գյուղական

(անվանումը)

համայնքի անդամներ, լիազորում ենք ________________________________ ին

(անուն, ազգանուն)

(անձնագրի N _________ տրված ____ _________ ___ թ. ___________ կողմից, բնակության վայրը _______________________________________________________)

 

մեր անունից և մեր հաշվին նշված քանակով ստանալու հետևյալ թունաքիմիկատները, պարարտանյութերը, գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկների սերմացուները և տնկանյութը (անհրաժեշտն ընդգծել) և վճարել դրա դիմաց:

.____________________________________________________________________.

| N|Անունը,  |Անձնագրի|Գյուղատնտեսական|Թունաքիմիկատի,    |Գու-|Ստորա-|

|  |ազգանունը|համարը  |արտադրանքի     |պարարտանյութի,    |մարը|գրու- |

|  |         |        |արտադրության   |գյուղատնտեսական   |    |թյունը|

|  |         |        |հողատարածքի    |մշակաբույսի,      |    |      |

|  |         |        |չափը           |բազմամյա տնկարկի  |    |      |

|  |         |        |               |սերմացուի,        |    |      |

|  |         |        |               |տնկանյութի        |    |      |

|  |         |        |               |__________________|    |      |

|  |         |        |               |չափի   |անվա-|քա- |    |      |

|  |         |        |               |միավորը|նումը|նակը|    |      |

|__|_________|________|_______________|_______|_____|____|____|______|

|__|_________|________|_______________|_______|_____|____|____|______|

|__|_________|________|_______________|_______|_____|____|____|______|

|__|_________|________|_______________|_______|_____|____|____|______|

|__|_________|________|_______________|_______|_____|____|____|______|

|__|_________|________|_______________|_______|_____|____|____|______|

|__|_________|________|_______________|_______|_____|____|____|______|

|__|_________|________|_______________|_______|_____|____|____|______|

|__|_________|________|_______________|_______|_____|____|____|______|

.____________________________________________________________________.

 

Լիազորագիրն ուժի մեջ է մինչև _________ __________________ 20___թ.

 

Լիազորված անձ` ____________________ Գյուղապետ ___________________

                    (ստորագրությունը)              (ստորագրությունը)

___________________________________________

              (անունը, ազգանունը)                                Կ. Տ.

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
10.05.2006
N 1-05/08-Ն
Հրաման