040.0307.290305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2005 թվականի N 307-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1054-Ն ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 388-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 613-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.
«ժա) պետական անտառային ֆոնդի հողերից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը վարձակալության հանձնելիս»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1054-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների գույքի կազմից անշարժ գույքի առանձնացումը և փոխանցումը հիմնադրին` «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերությանը` օրենքով սահմանված կարգով նվազեցնելով դուստր ընկերությունների կանոնադրական կապիտալը».
i
բ) որոշման 2-րդ կետից հանել «Սույն որոշման 1-ին կետով վերակազմակերպված» բառերը.
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը.
i
դ) որոշման 3-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են վերակազմակերպված «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի 369377 հեկտար տարածքը` ըստ անտառաշինական նախագծերի».
ե) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
i
«3.1. Թույլատրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի հողերն առանց մրցույթի վարձակալության տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված ժամկետներով».
i
զ) որոշման 4-րդ կետը «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերից հետո լրացնել «8-րդ հոդվածի և» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 388-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`
i
ա) 9-րդ կետում «Մոսկովյան 35» բառերը փոխարինել «Ա. Արմենակյան 129» բառերով.
բ) 10-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
i
«10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության պետական անտառային ֆոնդի (այսուհետ` անտառային ֆոնդ) պահպանության, պաշտպանության, վերարտադրության, օգտագործման, հաշվառման, գույքագրման, անտառային կադաստրի վարման, դիտանցի, անտառների արտադրողականության և անտառային ֆոնդի հողերի բերրիության բարձրացման, ինչպես նաև անտառային պաշարների կայուն օգտագործման ապահովումն է».
i
գ) 11-րդ կետի «ա» ենթակետում «անտառային ֆոնդի հաշվառմանը և անտառային կադաստրի վարմանը մասնակցությունը» բառերը փոխարինել «անտառային ֆոնդի հաշվառումը և անտառային կադաստրի վարումը» բառերով.
դ) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ» ենթակետով.
«ժթ) դիտանցի իրականացումը».
ե) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,
տնկանյութի (տնկիներ, սերմնաբույսեր) աճեցում և իրացում,
երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,
կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,
գյուղատնտեսական հողատեսքերում գյուղատնտեսական մթերքի արտադրություն, վերամշակում և իրացում,
հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,
խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում».
i
զ) 13-րդ և 17-րդ կետերում «բնապահպանության» բառը փոխարինել «գյուղատնտեսության» բառով.
i
է) 36-րդ կետը «նվիրատվական» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի տեղամասերի վարձակալության արդյունքում ստացված վարձավճարներից,» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողահատկացման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» N 613-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 5-րդ կետից հանել «ու պետական անտառային ֆոնդի հողերում» բառերը.
i
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.
i
«5.1. Պետական անտառային ֆոնդի հողերում հողամասերը վարձակալության են հանձնում համապատասխան պետական կազմակերպությունները` պետական կառավարման լիազորված մարմնի և համայնքի ղեկավարի (համայնքի վարչական սահմաններում) կամ մարզպետի (մարզի տարածքում` համայնքների վարչական սահմաններից դուրս, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) համաձայնությամբ»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ