Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑ ...

28.12.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1997  -ից մինչեւ   28.12.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-28-Ն օրենք)

i

010.0106.260397

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«5» մարտի 1997 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը /այսուհետ` ֆոնդ/, դրա գոյացման աղբյուրներն ու օգտագործման ուղղությունները:

(1-ին հոդ. փոփ. 26.12.97 օրենք)

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Ֆոնդը ձևավորվում և օգտագործվում են հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ` ֆինանսական, հարկային մարմինների հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

(2-րդ հոդ. փոփ. 26.12.97 օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ՖՈՆԴԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 3 (3-րդ հոդ. ուժը կորցրել է 26.12.97 օրենք)

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, պարտադիր վճարումներից և դրանց հետ կապված ֆինանսական պատժամիջոցներից /այսուհետ` լրացուցիչ գումարներ/ տաս տոկոս մասհանումների հաշվին:

Ֆոնդի կազմավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռներեցների մոտ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կատարված ստուգումներով և վերստուգումներով «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերի պարտադիր վճարները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով գանձվող գումարները:

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և հաշվառված տույժերից ֆոնդի մասհանումներ չեն կատարվում, եթե առկա չեն թաքցված կամ պակաս ցույց տրված հարկի գումարները:

(4-րդ հոդ. փոփ. 26.12.97 օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ՖՈՆԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 5. Ֆոնդի միջոցները ծախսվում են հետևյալ ուղղություններով`

i

ա/ լրացուցիչ գումարներ հայտնաբերող աշխատողի, աշխատողների խմբի, ինչպես նաև լրացուցիչ գումարների հայտնաբերման գործում ներդրում ունեցած աշխատողների դրամական պարգևատրման համար.

բ/ համակարգի նյութատեխնիկական և սոցիալական զարգացման նպատակներով:

(5-րդ հոդ. փոփ. 26.12.97 օրենք)

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Լրացուցիչ գումարներից մասհանումները ֆոնդին կատարվում են հարկային մարմինների աշխատողների կողմից` յուրաքանչյուր ստուգման /վերստուգման/ ակտով արձանագրված ընդհանուր գումարից: Միջոցների մուտքագրումը ֆոնդ իրականացվում է միայն հայտնաբերված լրացուցիչ գումարները ամբողջությամբ պետական բյուջե մուտքագրումից /վերականգնումից/ հետո:

(6-րդ հոդ. փոփ. 26.12.97 օրենք)

 

ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Ֆոնդի միջոցների օգտագործման մասին հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

(7-րդ հոդ. փոփ. 26.12.97 օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

26 մարտի 1997 թ.

ՀՕ-106

 

 

pin
ՀՀ 05.03.1997
N ՀՕ-106 օրենք