040.1936.230204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1936-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 64 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգում`
i
ա) 2-րդ կետի առաջին պարբերության մեջ «որդեգրել ցանկացող անձ» բառերը փոխարինել «որդեգրողի թեկնածու» բառերով.
i
բ) 3-րդ կետից հանել «կամ որդեգրման վերաբերյալ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի միջև սահմանված կարգով առկա է գրավոր նախնական համաձայնություն» բառերը.
գ) 4-րդ կետի`
i
առաջին պարբերությունից հանել «ու որդեգրման ենթակա երեխաներին» բառերը,
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) քննարկում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա քաղաքացիներ) կողմից երեխա որդեգրելու հետ կապված հարցերը»,
երրորդ պարբերությունը «հարցերը» բառից հետո լրացնել «և հաշվառում են որդեգրման ենթակա երեխաներին» բառերով.
դ) ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը.
i
ե) 8-րդ կետից հանել «առանց ծնողական խնամքի մնացած, ընկեցիկ, ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող» բառերը, և նույն կետը «ե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե.1» ենթակետով.
«ե.1) անհայտ են (ընկեցիկ երեխաներ)».
զ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հաշվառման վերցնելուց հետո 5-օրյա ժամկետում` սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների մասին տեղեկատվություն են տրամադրում համապատասխան մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովին».
է) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց ծնողները տվել են գրավոր համաձայնություն` իրենց երեխայի որդեգրման համար».
ը) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
i
«Եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած` որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների (ծնողի) գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ».
i
թ) 15-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը (N 2 ձևը կցվում է)» բառերը, և նույն պարբերությունը «դրական եզրակացության դեպքում» բառերից հետո լրացնել «լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը (N 2 ձևը կցվում է)» բառերով.
i
ժ) 17-րդ կետը «համապատասխան տեղեկանք և» բառերից հետո լրացնել «անձնական քարտի հետ միասին» բառերով.
ժա) 19-րդ կետի`
i
առաջին պարբերությունից հանել «և քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` օտարերկրյա քաղաքացիներ)» բառերը,
կետը «մահվան վկայական (եթե ամուսինը մահացել է)» բառերից հետո լրացնել «դատվածության վերաբերյալ տեղեկանք» նոր տողով, «(եթե նա չունի ընտրած երեխա)» բառերից հետո` «եթե որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացին ունի նախապես ընտրած` որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների (ծնողի) գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ» բառերով,
երրորդ պարբերությունից հանել «նրա մերձավոր ազգականների համաձայնությունը, ինչպես նաև» բառերը.
i
ժբ) 21-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը (N 2 ձևը կցվում է)» բառերը, և նույն պարբերությունը «դրական եզրակացության դեպքում» բառերից հետո լրացնել «լրացնում է որդեգրել ցանկացող անձի անձնական քարտը (N 2 ձևը կցվում է)» բառերով.
i
ժգ) 23-րդ կետը «համապատասխան տեղեկանք և» բառերից հետո լրացնել «անձնական քարտի հետ միասին» բառերով.
ժդ) 25-րդ կետը «նրանց» բառից հետո լրացնել «գրավոր» բառով.
i
ժե) 26-րդ կետի առաջին պարբերությունում «Եթե որդեգրողի թեկնածուն չունի որդեգրման ենթակա երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից տրված գրավոր նախնական համաձայնություն երեխային որդեգրելու վերաբերյալ, ապա նա» բառերը փոխարինել «Որդեգրողի թեկնածուն» բառերով.
i
ժզ) 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին և 26.2-րդ կետերով.
«26.1. Որդեգրողի թեկնածուի և որդեգրման ենթակա երեխայի ծնողների միջև գրավոր նախնական համաձայնության առկայության դեպքում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում: Որդեգրողի թեկնածուի կողմից այդ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում որդեգրման ենթակա երեխան հանվում է հաշվառումից:
26.2. Օտարերկրյա քաղաքացիներին` որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց 3 ամիս հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ մայրը, խորթ հայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի միջև սահմանված կարգով առկա է գրավոր նախնական համաձայնություն».
i
ժէ) 27-րդ կետը «եթե առաջին որդեգրողի թեկնածուն» բառերից հետո լրացնել «15 օրվա ընթացքում» բառերով.
i
ժը) 27-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-ին կետով.
«27.1. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկությամբ դիմել են նույն օրը, ապա երեխայի հետ հանդիպման առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուին: Օտարերկրյա քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուի հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն 15 օրվա ընթացքում տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել».
ժթ) 33-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «տեղեկանք որդեգրողի թեկնածուի և որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին» նոր տողով.
ի) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում որդեգրման մասին որոշման պատճենն ուղարկում է մարզային (հանրապետական) հանձնաժողով ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` որդեգրված երեխային հաշվառելու, ինչպես նաև որդեգրողի թեկնածուին հաշվառումից հանելու, այնուհետև որպես որդեգրող հաշվառելու համար».
իա) ուժը կորցրած ճանաչել 40-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ