i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 1996 թ. թիվ 405
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը /կցվում են/:
(1-ին կետն ուժը կորցրել է մասնակիորեն 12.11.97 թիվ 528 որոշում)
(1-ին կետն ուժը կորցրել է 18.04.00 թիվ 202 որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը սահմանել 15 մարդ:
/2-րդ կետն ուժը կորցրել է 23.02.98 թիվ 116 որոշում/
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 443 և սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 495 որոշումները:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ. ՀՈՒԼԻՍԻ 10-Ի
ԹԻՎ 405 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
( ուժը կորցրել է 18.04.00 թիվ 202 որոշում)
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությունը /այսուհետև` նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պետական կառավարում բնության ուսումնասիրման, բնական պաշարների պահպանության և օգտագործման կարգավորման ոլորտում` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
2. Նախարարությունը պատասխանատվություն է կրում բնական պաշարների պահպանության, արդյունավետ օգտագործման և վերարտադրության, շրջակա միջավայրի վիճակի բարելավման, նշված ոլորտներում պետական վերահսկողության իրականացման, ինչպես նաև գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման, սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման նպատակով տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման համար:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
i
II. Նախարարության խնդիրներն ու գործառույթները
i
4. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`
ա/ հանրապետության բնական պաշարների` ընդերքի, հողերի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, մթնոլորտի, կենդանական /այդ թվում` ձկան պաշարների/ և բուսական աշխարհի /այդ թվում` անտառների/, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրման, արդյունավետ օգտագործման և պահպանության համալիր պետական կառավարումը, բնապահպան գործունեության արդյունավետության բարձրացումը, շրջակա միջավայրի բարելավման աշխատանքների կազմակերպումը, բնապահպանության բնագավառում գիտատեխնիկական միասնական քաղաքականության վարումը.
բ/ բնական պաշարների հանրապետական միասնական ֆոնդերի տնօրինումը.
գ/ բնական պաշարների օգտագործման և բնության պահպանության վերաբերյալ առաջարկությունների մշակումը` հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ընդգրկելու համար.
դ/ բնապահպանական հիմնահարցերի գիտական վերլուծության կազմակերպումը և դրանց լուծման ուղիների հիմնավորումը.
ե/ նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից բնապահպան օրենսդրության պահանջների կատարման, էկոլոգիական նորմատիվների պահպանման նկատմամբ պետական բնապահպան վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը.
զ/ օրենքով սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կազմակերպումն ու իրականացումը.
է/ բնական պաշարների, բնության հատուկ պահպանվող տարածքների և շրջակա միջավայրի աղտոտվածության /այդ թվում` ռադիոակտիվ/ և շրջակա միջավայրի վնասակար ներգործության պետական հաշվառումը, գնահատումն ու կադաստրների վարումը.
ը/ սահմանված կարգով բնական պաշարների ուսումնասիրության, պահպանության և օգտագործման պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը, կատարման վերահսկողությունը, ստացված տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը.
թ/ բնական պաշարների օգտագործման պայմանագրերի կնքումը, պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողությունը և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կնքված պայմանագրերն անվավեր ճանաչելը.
ժ/ հանրապետության տարածքում ընդերքի օգտագործման աշխատանքների նկատմամբ պետական երկրաբանական վերահսկողության իրականացումը, երկրաբանական ուսումնասիրման, երկրաբանահետախուզական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
ի/ երկրաբանական ուսումնասիրությունների գրանցումը, օրենքով սահմանված կարգով երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման համար թույլտվություններ տալը, ինչպես նաև տեղեկատվության հավաքումը, պահպանումն ու օգտագործման տրամադրումը.
լ/ օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերի քննարկումը ու համապատասխան կոնդիցիաների հաստատումը.
խ/ հանքավայրերի մանրազնին հետախուզման և վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի քննարկումը և պաշարների հաստատումն ու վերահաստատումը.
ծ/ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների դուրսգրումը.
կ/ իր իրավասության սահմաններում օգտակար հանածոների արդյունահանման, հարստացման, վերամշակման և տեղափոխման համար հաստատված նորմատիվների պահպանման վերահսկումը.
հ/ շրջակա միջավայրի վիճակի դիտանցի կազմակերպումն ու իրականացումը.
ձ/ հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների կանխատեսման և դրանց վրա ակտիվ ներգործության իրականացման կազմակերպումը.
ղ/ հիդրոօդերևութաբանական երևույթների և բնական միջավայրի աղտոտվածության ուսումնասիրության բնագավառում կիրառական գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը.
i
ճ/ անտառների, բնական արգելոցների և բնության հատուկ պահպանվող այլ տարածքների կառավարումն ու աշխատանքների համակարգումը.
մ/ ջրային պաշարների, մթնոլորտի, կենդանական և բուսական աշխարհի /այդ թվում` անտառների/, բնակավայրերի կանաչ տնկարկների պահպանության, պաշտպանության և արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողության իրակնացումը.
յ/ Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքերի վարումը.
ն/ բնական պաշարների վերարտադրության և երկրորդային հումքի վերամշակման կազմակերպումը.
շ/ թափոնների պետական ռեգիստրի ստեղծումն ու վարումը.
ո/ շրջակա միջավայրի վիճակի կարգավորման և բնական պաշարների արդյունավետ օգտագործման տնտեսական մեխանիզմների մշակումն ու ներդրումը.
չ/ իր իրավասության սահմաններում բնության համալիր ուսումնասիրման, բնական պաշարների օգտագործման և բնապահպանական նորմատիվների, կանոնների, ստանդարտների և մեթոդական ձեռնարկների մշակումն ու հաստատումը.
պ/ ոլորտի գիտական թեմաների փորձաքննությունը.
ջ/ բնառեսուրսային տվյալների բանկի ստեղծումն ու վարումը, սահմանված կարգով պետական և ոչ պետական մարմիններին տեղեկատվության տրամադրումը.
ռ/ իր իրավասության շրջանակներում միջազգային համագործակցության իրականացումը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում, արտասահմանյան առաջավոր փորձի ուսումնասիրումը, ընդհանրացումը և տարածումը.
ս/ բնակչության էկոլոգիական կրթության կազմակերպումն ու էկոլոգիական գիտելիքների տարածումը:
5. Նախարարությունը`
ա/ սահմանված կարգով թույլտվություն է տալիս բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրն աղտոտող նյութերի /այդ թվում` ռադիոակտիվ/ արտահանումների, արդյունաբերական, կենցաղային և այլ թափոնների տեղափոխման, թաղման /պահեստավորման/, ներմուծման, արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման համար.
բ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և պահպանվող տարածքներում /անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևից/ ստուգում է բնապահպան օրենսդրության պահանջների կատարման վիճակը.
գ/ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության է ենթարկում ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, քաղաքացիներին և հայց ներկայացնում բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտվածության սահմանված նորմաների խախտման հետևանքով պետությանը հասցված վնասների փոխհատուցման համար.
դ/ մասնակցում է նոր կառուցվող օբյեկտների տեղի ընտրության ու շահագործման հանձնման պետական հանձնաժողովների աշխատանքներին.
ե/ օրենքով սահմանված կարգով արգելք է դնում արդյունաբերական և այլ օբյեկտների շինարարության, վերակառուցման և ընդլայնման, բնական պաշարների օգտագործման և բնապահպան օրենսդրության խախտումներով կատարվող աշխատանքների վրա, ժամանակավորապես դադարեցնում է բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության նորմերն ու կանոնները խախտող արդյունաբերական և այլ ձեռնարկությունների աշխատանքը.
զ/ օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակում է փոխադրամիջոցների մուտքը հանրապետության որոշակի գոտիներ, բնակավայրեր և ռեկրեացիոն վայրեր:
III. Նախարարության աշխատանքի կազմակերպումը
6. Նախարարության համակարգն ընդգրկում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների ու դրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ամբողջությունը:
7. Նախարարությունը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա պետական կառավարման հանրապետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Նախարարությունը մյուս նախարարությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
8. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
Ենթակա պետական կառավարման հանրապետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
9. Նախարարությունը`
ա/ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.
բ/ մյուս նախարարությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ/ ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ոլորտում, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ/ սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե/ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների կողմից ընդունված հրամաններն ու հրահանգները:
1Օ. Նախարարության ոլորտի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպվում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
11. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Նախարարը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության գլխավոր պետական տեսուչը:
Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
12. Նախարարը`
ա/ պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
բ/ սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.
գ/ կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
դ/ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
ե/ հավանություն է տալիս ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների կանոնադրությունների նախագծերին.
զ/ հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների, նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
է/ առաջարկում է նախարարության կոլեգիայի անդամների թվաքանակը և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի կազմը.
ը/ կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.
թ/ կոնտրակտային եղանակով աշխատանքային պայմանագրեր է կնքում ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
13. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարումը նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալներից մեկը:
14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը /նախագահ/, նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության այլ ղեկավար աշխատողներ:
15. Նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ոլորտի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների նախագծերը, լսում է նախարարության վարչությունների և բաժինների, ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
16. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, այդ թվում` օտարերկրյա, գիտական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:
17. Նախարարությունը մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, տեղաբաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:
18. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:
19. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի պետական ձեռնարկություններին դուստր ձեռնարկություններ հիմնադրելու և ձեռնարկությունների տնտեսական միավորումներին անդամակցելու համար:
2Օ. Նախարարությունը համաձայնություն է տալիս համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների տեղաբաշխման համար:
21. Նախարարությունը թույլտվություն է տալիս համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:
22. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար:
23. Նախարարությունն իրականացնում է ենթակա պետական կառավարման հանրապետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և դրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
24. Նախարարության կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:
25. Նախարարությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների /դիմումների ու գանգատների/ ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 10-Ի ԹԻՎ 405 ՈՐՈՇՄԱՄԲ
i
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
/ուժը կորցրել է 12.11.97 թիվ 528 որոշում/
.__________. .___________. .___________.
| ՆԱԽԱՐԱՐԻ |______________| ՆԱԽԱՐԱՐ |____________| ԿՈԼԵԳԻԱ |
|ԱՇԽԱՏԱԿԱԶՄ| .___________. .___________.
.__________. |
._________________________________________________________.
| | | | |
._________________. ._____________. | .___________. ._________.
| ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ | | ՆԱԽԱՐԱՐԻ | | | ՆԱԽԱՐԱՐԻ | |ՆԱԽԱՐԱՐԻ |
| ՏԵՂԱԿԱԼ |__. | ՏԵՂԱԿԱԼ | | | ՏԵՂԱԿԱԼ | | ՏԵՂԱԿԱԼ |
._________________. | ._____________. | .___________. ._________.
| | | | |
._______________. | | | | |
| ՊԵՏԱԿԱՆ | | ._____________. | | |
| ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ | | |ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍ-| | | |
|ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ |___| |ՆԵՐԻ ԵՎ ԲՆՈՒ-| | | |
| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | | | ԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ | | | |
._______________. | | ՊԱՀՊԱՆՎՈՂ | | | |
.______________. | | ՏԱՐԱԾՔՆԵՐԻ | | | |
| ԳԻՏՈՒԹՅԱՆ | | | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | | | |
| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |____| ._____________. .____. | |
.______________. | .__________. | | |
.______________. | .________. ._________. | | |
|ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ | | |ԿԵՆՍԱ- | |ԲՆՈՒԹՅԱՆ | | | |
| ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ |____. |ՌԵՍՈՒՐՍ-| |ՀԱՏՈՒԿ | | | |
| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | |ՆԵՐԻ | |ՊԱՀՊԱՆՎՈՂ| | | |
.______________. |ԲԱԺԻՆ | |ՏԱՐԱԾՔՆԵ-| | | |
.________. |ՐԻ ԲԱԺԻՆ | | | |
._________. | | |
| | |
.__________________. | |
| | |
| | |
._________________. | ._______________.| |
| ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | |_____| ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ || |
|ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ| | | ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ || |
| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |_________| ._______________.| |
._________________. | .________________.| |
| | ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ || |
.________________. | | ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ || |
| ԳՈՐԾԵՐԻ | |____| ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-|| |
| ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ|__________. |ՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ|| |
.________________. .________________.| |
| |
| |
._________________________. |
| |
| .____________________. |
| | ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ | |
| | ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱ- | |
|____| ԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱ- | |
| | ՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ| |
| .____________________. |
| .____________________. |
| | ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ| |
|____| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | |
| .____________________. |
| .____________________. |
| | ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒ-| |
.____| ԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | |
.____________________. |
|
|
|
._____________.
|
._______________. | ._______________.
| ԵՐԿՐԱԲԱՆԱՄԱՐԿ-| | | ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ |
| ՇԵՅԴԵՐԱԿԱՆ | | | ՀԱՆԱԾՈՆԵՐԻ |
|ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ|____|____| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |
| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | | ._______________.
._______________. |
._______________. | .______________.
|ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ| | |ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ |
|ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ,| | |ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ |
| ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱՅԻ |____|_____| ՖՈՆԴ |
| ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | | .______________.
._______________. |
._________________. | .______________.
|ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆՈՒ- | | |ՏԵԽՆԻԿԱԿԱՆ |
|ԹՅԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱ-| | |ՍՊԱՍԱՐԿՄԱՆ |
| ԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒ- |_________|ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ |
|ԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ | .______________.
._________________.