ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2024 թվականի N 222-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «դրանց» բառերը.
i
2) Կանոնների 2-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) Կենցաղային սպառում ունեցող բաժանորդ` Բնակիչ-բաժանորդ, բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպություն, ինչպես նաև առանձին շենքում գտնվող կազմակերպություն, որը օգտագործում է ցածր ճնշմամբ բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի մեկ առևտրային հաշվառքի սարքով.».
i
3) Կանոնների 11-րդ կետից հանել «Պայմանագրի հիման վրա և դրանով սահմանված պայմաններով» բառերը.
4) Կանոնների 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից նշված շարժական կապի հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով, այդ թվում` հաղորդագրության միջոցով Մատակարարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելով, կամ էլեկտրոնային փոստի, ինչպես նաև հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե ԳՄՕԿ-ով տեղեկությունների փոխանակման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ:».
5) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.
i
«14.1. ԳՄՕԿ-ի 14-րդ կետով նախատեսված` էլեկտրոնային եղանակով ուղարկված տեղեկությունը Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից ցանկացած պատճառով չստանալու դեպքում Մատակարարը ծանուցումն իրականացնում է թղթակցությունը պատշաճ հասցեով պատվիրված նամակով ուղարկելու կամ այն առձեռն հանձնելու միջոցով:».
i
6) Կանոնների 25-րդ կետի 4-րդ ենթակետում «, եթե այդ ընդհատումները» բառերը փոխարինել «կամ ծավալի սահմանափակումները, եթե դրանք» բառերով.
7) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով.
i
«32.1. Բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների յուրաքանչյուր գազասպառման համակարգի` միացումը գազամատակարարման համակարգին պետք է իրականացվի մեկ միացման կետից: Բազմաբնակարան շենքից դուրս գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի` գազամատակարարման ցանցին միացման կետերի քանակը որոշվում է Մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների համաձայն:».
8) Կանոնների 51-րդ կետից հանել «Հաշվառման կետում (կետերում)» բառերը.
i
9) Կանոնների 52-րդ կետում «բաշխվում է շենքի» բառերից հետո լրացնել «կամ շինությունների» բառերը.
10) Կանոնների 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«67. Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դեպքում ԳՄՕԿ-ի 66-րդ կետում նշված աշխատանքներն իրականացվում են Մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա կազմված ու Մատակարարի հետ համաձայնեցված նախագծի հիման վրա:».
i
11) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 67.1-ին ու 67.2-րդ կետերով.
«67.1. ԳՄՕԿ-ի 67-րդ կետում նշված տեխնիկական պայմանները ստանալու նպատակով Դիմող անձը դիմում է Մատակարարին` ներկայացնելով ԳՄՕԿ-ի 31-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև ծխաօդատար ուղիների պիտանելիության ակտը:
67.2. Մատակարարը ԳՄՕԿ-ի 67.1-ին կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեխնիկական պայմանները կամ մերժում է դրանց տրամադրումը` համապատասխան գրավոր հիմնավորումներով:».
i
12) Կանոնների 82-րդ կետի 2-րդ ենթակետում «Բնական գազի և» բառերից հետո լրացնել «գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման» բառերը, իսկ նույն կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) ԳՄՕԿ-ի 85-րդ կետի համաձայն կնքված Պայմանագրերի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում` այդ մասին Բաժանորդին նախապես տեղեկացնելու պայմանով.».
i
13) Կանոնների 85-րդ կետում «կնքված են համարվում ժամանակավոր Պայմանագրեր» բառերը փոխարինել «կնքված է համարվում Պայմանագիր» բառերով.
14) Կանոնների 92-րդ կետից հանել «հնարավորության դեպքում» բառերը.
i
15) Կանոնների 93-րդ կետում «սարքի արկղը» բառերից հետո լրացնել «կամ շինության մուտքը» բառերը և նույն կետի 3-րդ նախադասությունից հետո լրացնել «Վերստուգիչ հաշվառքի սարքը տեղակայվում է անհատական արկղում կամ շինությունում:» նախադասությունը.
16) Կանոնների 96-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
i
«Ավտոգազալիցքավորման ճնշակայանների կամ 100 մ3 և ավելի ժամային սպառում ունեցող բաժանորդների դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդին առանց նախապես պատշաճ ձևով ծանուցելու, իրականացնել ժամանակաչափման աշխատանքներ, եթե Մատակարարի գնահատմամբ Առևտրային հաշվառքի սարքը չի համապատասխանում Բնական գազի սպառման պայմաններին կամ ծախսային ռեժիմին:».
i
17) Կանոնների 115-րդ կետի 1-ին ենթակետից հանել «քանակի» և «արժեքի» բառերը, իսկ «վերաբերյալ» բառից հետո լրացնել «ԳՄՕԿ-ի 116-րդ կետով սահմանված» բառերը.
i
18) Կանոնների 116-րդ կետում «գրանցման օրերը» բառերից հետո լրացնել «(եթե մատակարարված բնական գազի հաշվառումը կատարվում է ցուցմունքների հիման վրա)» բառերը.
19) Կանոնների 121-րդ կետում «5» թիվը փոխարինել «3» թվով.
i
20) Կանոնների 128-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«128. Մատակարարվող Բնական գազի սակագինը սահմանում է Հանձնաժողովը: Հանձնաժողովի կողմից Բնական գազի սակագնի փոփոխման դեպքում սահմանված նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետում: Հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված Բնական գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է մատակարարված Բնական գազի քանակության և Հանձնաժողովի կողմից տվյալ Բաժանորդի սպառողական խմբի համար սահմանված համապատասխան սակագնի արտադրյալով: Եթե տվյալ Բաժանորդի սպառողական խմբի համար Հանձնաժողովը սակագինը սահմանել է օգտագործելով սպառած բնական գազի քանակության որոշակի չափորոշիչներ, ապա Բաժանորդի կողմից սպառած բնական գազը տարանջատվում է չափորոշիչներին համապատասխան չափաքանակների, յուրաքանչյուրի մասով արժեքը որոշվում է տվյալ չափաքանակի և Հանձնաժողովի կողմից տվյալ Բաժանորդի սպառողական խմբի տվյալ չափաքանակի համար սահմանված համապատասխան սակագնի արտադրյալով, իսկ հաշվարկային ամսում Բաժանորդին մատակարարված Բնական գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է տարանջատված բոլոր չափաքանակների արժեքների գումարով:».
21) Կանոնների 129-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«129. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է Բաժանորդին մատակարարված Բնական գազի քանակի և արժեքի վերահաշվարկ: Վերահաշվարկված Բնական գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված Բնական գազի քանակի ու վերահաշվարկման ժամանակահատվածում տվյալ Բաժանորդի սպառողական խմբին համապատասխան սակագնի արտադրյալով: Եթե տվյալ Բաժանորդի սպառողական խմբի համար Հանձնաժողովը սակագինը սահմանել է օգտագործելով սպառած Բնական գազի քանակության որոշակի չափորոշիչներ, ապա վերահաշվարկված Բնական գազի քանակը տարանջատվում է չափորոշիչներին համապատասխան չափաքանակների, որոնցից յուրաքանչյուրի մասով արժեքը որոշվում է տվյալ չափաքանակի և Հանձնաժողովի կողմից տվյալ Բաժանորդի սպառողական խմբի տվյալ չափաքանակի համար սահմանված համապատասխան սակագնի արտադրյալով, իսկ վերահաշվարկված Բնական գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է տարանջատված բոլոր չափաքանակների արժեքների գումարով: Սույն կետը չի սահմանափակում Մատակարարի կամ Բաժանորդի իրավունքը` Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մյուս կողմից պահանջելու պատճառած վնասի հատուցում:».
i
22) Կանոնների 130-րդ կետում «մինչև վեճը Հանձնաժողովում լուծելը» բառերը փոխարինել «մինչև վեճն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելը» բառերով և նույն կետից հանել «Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը` վեճը լուծելու դատական կարգով:» նախադասությունը.
23) Կանոնների 133-րդ կետի 2-րդ ենթակետից հանել վերջին նախադասությունը.
i
24) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 133.1-ին կետով.
i
«133.1. Կանոնների 133-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով կատարված վերահաշվարկի արդյունքում, երբ ստացվում է բացասական արժեք, վճարման ենթակա գումարը ընդունվում է զրո:».
i
25) Կանոնների 138-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
i
26) Կանոնների 140-րդ կետում «2-րդ և 7-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «7-րդ ենթակետով» բառերով.
i
27) Կանոնների 141-րդ կետում «3-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում» բառերը փոխարինել «9-րդ ենթակետում նախատեսված դեպքում» բառերով.
i
28) Կանոնների 144-րդ կետից հանել «և գազամատակարարումը վերսկսելու դեպքում Մատակարարի կատարած ծախսը (որի խոշորացված նախահաշիվները տեղադրվում են Մատակարարի պաշտոնական կայքում) փոխհատուցում է Բաժանորդը» բառերը.
i
29) Կանոնների 145-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.
«4.1) Պատշաճ ձևով ծանուցված Բնակիչ-բաժանորդի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով Մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը Բաժանորդի Գազասպառման համակարգի տեղակայման տարածք չապահովելու դեպքում.».
i
30) Կանոնների 150-րդ կետից հանել «138-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով և» բառերը.
31) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 154.1-ին կետով.
i
«154.1. ԳՄՕԿ-ի 144-րդ կետով և 145-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` եռակցման միջոցով դադարեցված գազամատակարարումը վերականգնելու դեպքում Մատակարարի կատարած ծախսը (որի խոշորացված նախահաշիվները տեղադրվում են Մատակարարի պաշտոնական կայքում) փոխհատուցում է Բաժանորդը: Բաժանորդի դիմումն ստանալուց հետո Մատակարարը վերականգնում է եռակցման միջոցով դադարեցված գազամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե Բաժանորդի կողմից իր Գազասպառման համակարգը համապատասխանեցված է տեխնիկական և նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:».
32) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 155.1-ին կետով.
i
«155.1. ԳՄՕԿ-ի 145-րդ կետի 4.1-ին ենթակետով նախատեսված դեպքում Մատակարարն անմիջապես վերականգնում է Բաժանորդի գազամատակարարումը, երբ Բաժանորդը հնարավորություն է ստեղծում Մատակարարի ներկայացուցչի համար մուտք գործելու իր գազասպառման տարածք` տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:».
33) Կանոնների 156-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«156. Այն դեպքում, երբ Բաժանորդի սեփականությունը հանդիսացող գազատարի միջոցով գազամատակարարում է ստանում այլ Բաժանորդ (կամ Բաժանորդներ), ապա Բաժանորդի սեփականությունը հանդիսացող գազամատակարարման համակարգն ապամոնտաժելու դեպքում այլ Բաժանորդի (կամ Բաժանորդների) գազամատակարարումը նույնպես ընդհատվում է, և Մատակարարը պատասխանատվություն չի կրում դրա համար:».
i
34) Կանոնների 159-րդ կետում «բացառությամբ ֆորս մաժորի» բառերից հետո լրացնել «, ստուգաչափման նպատակով հաշվառքի սարքերի ապահավաքակցման (փոխարինման), այլ անձի գործողությունների արդյունքում վնասված Գազամատակարարման համակարգում Բնական գազի դադարեցման» բառերը.
i
35) Կանոնների 160-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) Բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների փաստացի մատուցված Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության ժամկետի վերաբերյալ տեղեկությունը:».
i
36) Կանոնների 171-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով.
«11) Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար (բացառությամբ` երբ Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության աշխատանքների հերթական իրականացման համար սահմանված հաշվարկային ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ Բաժանորդի գազամատակարարումը դադարեցված է):».
i
37) Կանոնների 172-րդ կետի 1-ին ենթակետում «2500 դրամի չափով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ԳՄՕԿ-ի 171-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված խախտման, որի դեպքում տույժը վճարվում է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարի 50 տոկոսի չափով» բառերը.
i
38) Կանոնների 173-րդ կետի 1-ին ենթակետում «ընթացիկ ամսում» բառերից հետո լրացնել «, իսկ ԳՄՕԿ-ի 171-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված խախտման դեպքում հաշվարկային կիսամյակի վերջին ամսվան հաջորդող ամսում» բառերը.
i
39) Կանոնների 176-րդ կետից հանել «(այսուհետ` տեխնիկական սպասարկում)» բառերը.
40) Կանոնների 177-րդ և 178-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
i
41) Կանոնների 179-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«179. Մատակարարը, ի թիվս տեխնիկական և նորմատիվ իրավական ակտերի պահանջների, պարտավոր է`
1) Բաժանորդին պատշաճ ձևով տեղեկացնել Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամկետների մասին.
2) ստուգել գազօգտագործող սարքավորումների միացման համապատասխանությունը Գազասպառման համակարգի նախագծին և տեխնիկական կանոնների պահանջներին: Խախտումներ հայտնաբերելու դեպքում խցափակել գազօգտագործող սարքավորումները, կնքել և կազմել դրանց շահագործումն արգելող արձանագրություն:».
i
42) Կանոնների 183-րդ, 184-րդ կետերում «տեխնիկական սպասարկման» բառերից առաջ լրացնել «Գազասպառման համակարգի» բառերը.
i
43) Կանոնների 184-րդ կետի 1-ին ենթակետում «ԳՄՕԿ-ի 177-րդ կետով սահմանված համալիր սպասարկում, Գազասպառման համակարգի վթարների օպերատիվ վերացում և վերականգնում» բառերը փոխարինել «տեխնիկական և նորմատիվ իրավական ակտերի պահանջներով սահմանված սպասարկման, ինչպես նաև վթարների օպերատիվ վերացման աշխատանքներ» բառերով, իսկ նույն կետի 2-րդ ենթակետից հանել «և Պայմանագրով սահմանված պարբերականությամբ և ծավալներով» բառերը.
44) Կանոնների 187-րդ կետում «2024 «թիվը փոխարինել «2026» թվով.
i
45) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 188-րդ կետով.
i
«188. ԳՄՕԿ-ի 14-րդ կետի համաձայն` Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու, այդ թվում` հաղորդագրության միջոցով Մատակարարի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու եղանակով տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե Բաժանորդի կամ Դիմող անձի կողմից հեռախոսահամարը Մատակարարին տրամադրվել է 2019 թվականի հունվարի 1-ից հետո:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
3 հուլիսի 2024 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2024 թվական: