Սեղմել Esc փակելու համար:
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ...

 

 

050.0286.061211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011511

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 286-Ն

 

i

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հաշվի առնելով

Վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկողության իրականացման ընթացքում վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ բավարար տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը,

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում լրացումների և հստակեցումների իրականացման անհրաժեշտությունը

Նպատակ ունենալով

Սահմանել վճարահաշվարկային կազմակերպության կողմից ներկայացվող այն հաշվետվությունների ձևերը և լրացման կարգը, որոնք բավարար հիմք կտան պատկերացում կազմել կազմակերպության գործունեության մասին և կնպաստեն հեռակա վերահսկողության իրականացմանը` ապահովելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջը:

Հիմք ընդունելով

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 17/03-ը (այսուհետ` Կանոնակարգ 17/03)` համաձայն Հավելվածի (կցվում է):

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի ««Վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 22-ը հաստատելու մասին» թիվ 333-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 286-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/03

i

ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ֆինանսական և այլ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 28.11.2023 թիվ 205-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունները, դրանց կազմման և Կենտրոնական բանկ ներկայացման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը:

 

ԳԼՈՒԽ II
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

2. Վճարահաշվարկային կազմակերպությունները սույն կետի աղյուսակով նախատեսված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում` դրանում նշված պարբերականությամբ:

 

.____________________________________________________________________.

|  |    Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող     |

|  |                        հաշվետվություններ                        |

|__|_________________________________________________________________|

|  |        Հաշվետվության անվանումը               |Հաշվե-|Ներկայացման|

|  |                                              |տվու- |պարբերակա- |

|  |                                              |թյան  |նությունը/ |

|  |                                              |համարը|հաճախակա-  |

|  |                                              |      |նությունը  |

|__|______________________________________________|______|___________|

|1 |                     2                        |   3  |      4    |

|__|______________________________________________|______|___________|

|1.|Հաշվետվություններ, որոնք ներկայացվում են բոլոր|      |           |

|  |վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից  |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|1)|Հաշվեկշիռ                                     |   1  |ամսական,   |

|  |                                              |      |տարեկան    |

|__|______________________________________________|______|___________|

|2)|Հաշվետվություն համապարփակ ֆինանսական          |   2  |ամսական,   |

|  |արդյունքների մասին                            |      |տարեկան    |

|__|______________________________________________|______|___________|

|3)|Հաշվետվություն ընդհանուր կապիտալի նվազագույն  |   3  |ամսական    |

|  |չափի նորմատիվի և  իրացվելիության տնտեսական    |      |           |

|  |նորմատիվի վերաբերյալ                          |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|  |                                              |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|4)|Հաշվետվություն կանոնադրական կապիտալի          |   7  |տարեկան և  |

|  |ձևավորման  մասին                              |      |յուրաքանչ- |

|  |                                              |      |յուր       |

|  |                                              |      |փոփոխության|

|  |                                              |      |դեպքում    |

|__|______________________________________________|______|___________|

|5)|Հաշվետվություն տարեկան պետական տուրքի վճարման |   8  |տարեկան    |

|  |վերաբերյալ                                    |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|6)|Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի  |  14  |Ամսական    |

|  |վերաբերյալ                                    |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|  |                                              |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|2.|Դրամական (փողային) փոխանցում իրականացնող      |      |           |

|  |կազմակերպությունների կողմից ներկայացվող       |      |           |

|  |հաշվետվություններ                             |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|1)|Հաշվետվություն գործընկեր կազմակերպությունների |   9  |ամսական    |

|  |նկատմամբ ունեցած պահանջների և                 |      |           |

|  |պարտավորությունների վերաբերյալ                |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|2)|Դրամական (փողային) փոխանցում իրականացնող      |  10  |ամսական    |

|  |կազմակերպությունների կողմից մատուցված վճարային|      |           |

|  |ծառայությունների վերաբերյալ                   |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|3)|Հաշվետվություն դրամական միջոցների             |  13  |Ամսական    |

|  |փոխանցումների վերաբերյալ                      |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|4)|Հաշվետվություն ֆինանսական պարտավորությունների |  16  |Ամսական    |

|  |վերաբերյալ                                    |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|3.|Վճարային գործիքների պրոցեսինգ և  քլիրինգ      |      |           |

|  |իրականացնող կազմակերպությունների կողմից       |      |           |

|  |ներկայացվող հաշվետվություններ                 |      |           |

|__|______________________________________________|______|___________|

|1)|Հաշվետվություն վճարային գործիքների քլիրինգ և  |  15  |ամսական    |

|  |պրոցեսինգ իրականացնող կազմակերպության կողմից  |      |           |

|  |մատուցված վճարային ծառայությունների և         |      |           |

|  |վճարային գործիքների վերաբերյալ                |      |           |

.____________________________________________________________________.

(2-րդ կետը փոփ. 17.08.2021 թիվ 119-Ն, 28.11.2023 թիվ 205-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ III
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

3. Վճարահաշվարկային կազմակերպությունները սույն կանոնակարգի կետ 2-ով սահմանված հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես.

1) Հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, որոնց փոփոխումն արգելվում է:

2) Սույն կանոնակարգով սահմանված հաշվետվությունները ներկայացվում են Սի-Բի-Էյ-նեթ համակարգչային ցանցի, այդ թվում կենտրոնական բանկում տեղակայված տերմինալի միջոցով: Վճարահաշվարկային կազմակերպությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգչային ցանցին միացված չլինելու (գրանցված փոստային հասցե չունենալու) դեպքում հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացվում ինտերնետով` «Հաշվետվությունների ընդունման համակարգի» միջոցով: Եթե վճարահաշվարկային կազմակերպությունը միացվել է Սի-Բի-Էյ-նեթ համակարգչային ցանցին (գրանցվել է փոստային հասցե), ապա հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակը չի կարող ներկայացվել ինտերնետի միջոցով:

3) Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ինտերնետի միջոցով` «Հաշվետվությունների ընդունման համակարգով» ներկայացվող հաշվետվությունները ստորագրվում են թվային հավաստագրերով:

4) Սույն կետում նշված համակարգերի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:

5) Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:

4. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ տեխնիկական թերություններ:

5. Հաշվետվությունները Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժին են ներկայացվում սույն կանոնակարգով սահմանված ժամկետներում:

6. Եթե ներկայացվող հաշվետվություններում ներառված տվյալները հաշվետու ժամանակաշրջանում փոփոխություն չեն կրել, կամ եթե չեն իրականացվել գործառնություններ, որոնց վերաբերյալ տվյալները ենթակա են լրացման հաշվետվություններում, ապա կազմակերպությունը ներկայացնում է համապատասխան հաշվետվությունը առանց փոփոխությունների, իսկ գործարքների վերաբերյալ համապատասխան վանդակներում նշվում է զրո, բացառությամբ տվյալ հաշվետվության համար սահմանված դեպքերի:

7. Եթե վճարահաշվարկային կազմակերպությունը աշխատել է նաև հանգստյան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օրերին` ապա այդ օրվա տվյալները ներառվում են հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող հաշվետվության տվյալներում:

8. Վճարահաշվարկային կազմակերպությունները հաշվետվությունները ներկայացնելիս, ֆայլերի անվանումները կոդավորում են Կենտրոնական բանկի կողմից կազմակերպությանը տրամադրված հնգանիշ կոդին համապատասխան: Ֆայլի անվանման կոդավորումն ունի հետևյալ կառուցվածքը.

 

.____________________________________________________________.

|Վճարահաշվարկային |   Գծիկ    | Հաշվետվու- | Կետ | Հապավումը |

|կազմակերպության  |           | թյան       |     |           |

|կոդը             |           | համարը     |     |           |

.____________________________________________________________.

|              |            |         |        |

            \/             \/           \/        \/       \/

.____________________________________________________________.

|XXXXX            |     _     |  XX        |  .  |    xls    |

.____________________________________________________________.

 

(«Ա» կազմակերպությանը Կենտրոնական բանկի կողմից 80200 կոդը տրամադրված լինելու դեպքում նրա կողմից թիվ 15 հաշվետվությունը ներկայացնելիս ֆայլի անվանումը կունենա հետևյալ կառուցվածքը` 80200_15.xls):

9. Այն վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնք ունեն և` դրամական (փողային) փոխանցումների իրականացման, և` վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ապա, սույն կանոնակարգի 2-րդ կետով սահմանված աղյուսակի «Բոլոր վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվություններ» բաժնում նշված հաշվետվությունները ներկայացվում են մեկ անգամ (յուրաքանչյուր լիցենզիայի գծով նույն հաշվետվությունն առանձին չի ներկայացվում):

10. Ամսական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 9-րդ աշխատանքային օրը, եթե տվյալ հաշվետվության համար սույն Կանոնակարգով սահմանված չէ այլ ժամկետ:

11. Տարեկան հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը, եթե տվյալ հաշվետվության համար սույն Կանոնակարգով սահմանված չէ այլ ժամկետ:

12. Թիվ 7 «Կանոնադրական կապիտալի ձևավորման մասին» հաշվետվությունը ներկայացվում է տարեկան կտրվածքով` համաձայն սույն կանոնակարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետի, ինչպես նաև կանոնադրական կապիտալի յուրաքանչյուր փոփոխության դեպքում` մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը:

13. Թիվ 8 «Տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ» հաշվետվության ներկայացման ժամանակահատված է համարվում լիցենզիայի տրամադրման օրվանից մինչև հաջորդ տարվա նույն ամսաթիվն ընկած ժամանակահատվածը` տարեկան կտրվածքով: Հաշվետվությունը ներկայացվում է նշված տարեկան ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Այն դեպքում, երբ հաշվետվության ներկայացման համար սահմանված ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

15. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում ամսաթիվը լրացվում է «օր/ամիս/տարի» ֆորմատով, եթե տվյալ հաշվետվության համար սույն կանոնակարգով այլ բան սահմանված:

16. Կենտրոնական բանկը` հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերլուծական նպատակներից ելնելով, ծանուցման միջոցով վճարահաշվարկային կազմակերպություններից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ: Ընդ որում.

1) Կենտրոնական բանկ ներկայացվող ծանուցումների պատասխանները պարտադիր լրացվում են «յունիկոդ» տառատեսակով,

2) Վճարահաշվարկային կազմակերպությունը ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ ավելի ուշ ժամկետ նշված չէ) ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները ներկայացնում է Կենտրոնական բանկ,

3) հաշվի առնելով վճարահաշվարկային կազմակերպության գտնվելու վայրը` այդ կազմակերպությանը ծանուցումը կարող է տրվել հեռախոսի, «Սի-Բի-Էյ-նեթ» ցանցի էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցներով:

17. Սույն կանոնակարգի 14-րդ կետով նշված ծանուցման միջոցով վճարահաշվարկային կազմակերպության լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկ` հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումներ ու մեկնաբանումներ տալու համար:

 

ԳԼՈՒԽ IV
ԲՈԼՈՐ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Թիվ 1 «Հաշվեկշիռ» հաշվետվությունը կազմվում է Հավելված 1-ով սահմանված ձևով և լրացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը հաստատելու մասին» թիվ 319 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանին» համապատասխան` յուրաքանչյուր հաշվետու տարվա սկզբից` աճողական կարգով և ներկայացվում է Կենտրոնական բանկ` ամսական և տարեկան կտրվածքով: Հաշվետվության մեջ գումարային միավորները լրացվում են հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Լրացվող յուրաքանչյուր տողում նշվում է հաշվային պլանի համապատասխան կարգը, բաժինը, ենթաբաժինը և հաշիվը` ըստ աղյուսակի սյունակների: Վճարահաշվարկային կազմակերպության կողմից ինքնուրույն բացված հաշիվները Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ:

19. Թիվ 2 «Հաշվետվություն համապարփակ ֆինանսական արդյունքների մասին» հաշվետվությունը կազմվում է Հավելված 2-ով սահմանված ձևով և լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 72-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և դրանց լրացման կարգի» պահանջներին համապատասխան, որը լրացվում է յուրաքանչյուր հաշվետու տարվա սկզբից` աճողական կարգով և ներկայացվում է Կենտրոնական բանկ` ամսական և տարեկան կտրվածքով:

20. Թիվ 3 «Հաշվետվություն ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և իրացվելիության տնտեսական նորմատիվների վերաբերյալ» հաշվետվությունը կազմվում է սույն կանոնակարգի Հավելված 3-ով սահմանված ձևով, որը բաղկացած է 2 մասից: Ընդ որում`

1) Հաշվետվության 1-ին` «Ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվը և նորմատիվի հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշները` ըստ օրերի» մասում ներկայացվում են ընդհանուր կապիտալի ու նրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները` համաձայն Կանոնակարգ 17/02-ի` ըստ ամսվա բոլոր օրերի:

ա. «Կանոնադրական կապիտալ» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի հաշվեկշռային մեծությունը:

բ. «կանոնադրական կապիտալի` նյութական ակտիվներով համալրված մասը» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի` նյութական ակտիվներով համալրված մասի` համալրման պահի դրությամբ հաշվեկշռային մեծությունը,

գ. «կանոնադրական կապիտալի` ոչ նյութական ակտիվներով համալրված մասը» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի` ոչ նյութական ակտիվներով համալրված մասի հաշվեկշռային մեծությունը,

դ. «Կանոնադրական կապիտալի նորմատիվային մեծությունը» սյունակում լրացվում է կանոնադրական կապիտալի հաշվեկշռային մեծության այն մասը, որը Կանոնակարգ 17/02-ի համաձայն ընդգրկվում է հիմնական կապիտալի հաշվարկում,

ե. «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության չբաշխված շահույթի (չծածկված վնասի) հաշվեկշռային մեծությունը, բայց ոչ ավել, քան կանոնադրական կապիտալի հաշվեկշռային մեծության 150%-ը,

զ. «Պահուստային ֆոնդ» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության պահուստային ֆոնդերի (առկայության դեպքում) հաշվեկշռային մեծությունը,

է. «Հիմնական կապիտալ» սյունակում լրացվում է «Կանոնադրական կապիտալի նորմատիվային մեծությունը», «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» և Պահուստային ֆոնդ» սյունակներում լրացված գումարների հանրագումարը,

ը. «Լրացուցիչ կապիտալ» սյունակում լրացվում է Կանոնակարգ 17/02-ի 10-րդ կետով սահմանված տարրերի հանրագումարը,

թ. «Լրացուցիչ կապիտալի նորմատիվային մեծությունը» սյունակում լրացվում է «Լրացուցիչ կապիտալ» սյունակում ընդգրկված գումարի այն մասը, որը, համաձայն Կանոնակարգ 17/02-ի, ընդգրկվում է վճարահաշվարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի հաշվարկում,

ժ. «Ընդհանուր կապիտալ» սյունակում լրացվում է «Հիմնական կապիտալ» և «Լրացուցիչ կապիտալ» սյունակներում արտացոլված գումարների հանրագումարը:

2) Հաշվետվության 2-րդ` «Իրացվելիության նորմատիվի հաշվարկը և հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշները» մասում ներկայացվում են ընթացիկ իրացվելիության նորմատիվի հաշվարկը` ըստ ամսվա բոլոր օրերի:

ա. «Բարձր իրացվելի ակտիվներ» սյունակում լրացվում են կանոնակարգ 17/02-ով սահմանված վճարահաշվարկային կազմակերպության բարձր իրացվելի ակտիվների հաշվեկշռային արժեքը,

բ. «Ցպահանջ պարտավորություններ» սյունակում լրացվում են վճարահաշվարկային կազմակերպության` Կանոնակարգ 17/02-ով սահմանված ցպահանջ պարտավորությունների հաշվեկշռային արժեքը,

գ. «Բարձր իրացվելի ակտիվների նվազագույն մեծությունը» սյունակում լրացվում է բարձր իրացվելի ակտիվների` Կանոնակարգ 17/02-ով սահմանված նվազագույն մեծությունը,

դ. «Խախտում» սյունակում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից իրացվելիության նորմատիվը խախտելու կամ չխախտելու փաստը. Ընդ որում, այս սյունակում լրացվում է «Խախտում առկա է», եթե տվյալ օրվա համար բարձր իրացվելի ակտիվների մեծությունը փոքր է բարձր իրացվելի ակտիվների նվազագույն մեծությունից և լրացվում է «Խախտում առկա չէ», եթե տվյալ օրվա համար բարձր իրացվելի ակտիվների մեծությունը փոքր չէ բարձր իրացվելի ակտիվների նվազագույն մեծությունից:

21. Թիվ 7 «Կանոնադրական կապիտալի ձևավորման մասին» հաշվետվությունը կազմվում է սույն կանոնակարգի Հավելված 4-ով սահմանված ձևով, որը լրացվում է հետևյալ պահանջներին համապատասխան`

1) «Ամսաթիվը» մասում լրացվում է.

ա. կանոնադրական կապիտալի փոփոխության օրը, այն է` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից կանոնադրությունում կատարված փոփոխության գրանցման օրը,

բ. բոլոր բաժնետերերի, անդամների տվյալներում յուրաքանչյուր փոփոխության` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից հաստատման օրը:

2) «Կանոնադրական կապիտալի հայտարարման ամսաթիվը» մասում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից կանոնադրական կապիտալի հայտարարման ամսաթիվը` նման փաստի առկայության դեպքում: Սույն հաշվետվության իմաստով, կանոնադրական կապիտալի հայտարարման ամսաթիվ է համարվում վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման մասին որոշման կայացման օրը:

3) «Կանոնադրական կապիտալի համալրման ամսաթիվը» մասում լրացվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից իր բանկային հաշվին կամ դրամարկղ կապիտալի համալրման նպատակով գումարը փոխանցելու ամսաթիվը` նման փաստի առկայության դեպքում:

4) «Կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը» մասում նշվում է կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը (ԲԸ, ՍՊԸ):

5) «Մասնակիցների լրիվ անվանումը» սյունակը լրացվում է.

ա. Բաց բաժնետիրական ընկերությունների կողմից` 1% և ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի տվյալներն առանձին տողերով, իսկ մինչև 1% բաժնեմաս ունեցող բոլոր բաժնետերերի տվյալները երկու տողով` ընդ որում, առաջին տողով լրացվում են ռեզիդենտ իսկ երկրորդ տողով` ոչ ռեզիդենտ բաժնետերերի տվյալները:

բ. Փակ բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող, ինչպես նաև այլ կազմակերպական-իրավական ձև ունեցող կազմակերպությունների բոլոր բաժնետերերի, անդամների տվյալները առանձին տողերով:

6) «Ղեկավարների (խորհրդի (դիտորդ խորհրդի) նախագահ և գործադիր մարմնի ղեկավար) անունը, ազգանունը, հայրանունը» սյունակը լրացվում է միայն իրավաբանական անձ հանդիսացող բաժնետերերի համար:

7) «Սեփականության ձևը» սյունակում նշվում է «ֆիզիկական անձ», եթե մասնակիցը ֆիզիկական անձ է, իսկ իրավաբանական անձի դեպքում` նշվում է «պետական մասնակցությամբ», եթե կազմակերպությունում 50%-ից ավելի մասնակցությունը պատկանում է պետությանը, կամ «ոչ պետական», եթե բացակայում է պետական մասնակցությունը կամ առկա է 50%-ից պակաս մասնակցություն:

8) «Բաժնետոմսի տեսակը (սովորական, արտոնյալ)» սյունակը լրացվում է միայն բաժնետիրական ընկերությունների համար` «Սովորական» կամ «Արտոնյալ» բառերով` կախված բաժնետոմսի տեսակից:

9) Բաժնետիրական ընկերությունների համար «Կենտրոնական դեպոզիտարիայում գրանցման օրը» սյունակում լրացվում է բաժնետոմսերի` դեպոզիտարիայում գրառում կատարելու օրը:

10) «Ռեզիդենտ (ոչ ռեզիդենտ)» սյունակը լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ» բառերով` համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

11) «Հայտարարված մասնաբաժին» և «Փաստացի վճարված մասնաբաժին» մասերի «Ընդամենը (հազ. դրամ)» սյունակներում համապատասխանաբար լրացվում է հայտարարված և փաստացի վճարված մասնաբաժինների գումարները: «Տեսակարար կշիռը կանոնադրական կապիտալում (%)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր մասնակցի` կանոնադրական կապիտալում մասնակցության տեսակարար կշիռը:

12) «Փոստային ինդեքսը, հասցեն (նշել), հեռախոսը, ֆաքսը» սյունակում լրացվում է Փոստային ինդեքսի, հասցեի, հեռախոսի և ֆաքսի վերաբերյալ տվյալները:

13) «II. Փոխկապակցված մասնակիցներ» աղյուսակում լրացվում են այն բոլոր մասնակիցների անուն-ազգանունները (անվանումները), որոնք համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոխկապակցված են:

14) Մասնակցի կամ նրան պատկանող բաժնեմասի յուրաքանչյուր փոփոխության դեպքում կազմակերպությունը, թիվ 7 հաշվետվության հետ մեկտեղ Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև այդ փոփոխության օրինականությունը հաստատող փաստաթղթերը` առուվաճառքի պայմանագիր, քաղվածք ռեեստրից, քաղվածք բանկային հաշվից: Նշված փաստաթղթերը բաց բաժնետիրական ընկերությունները ներկայացնում են 5%-ից ավելի մասնակցություն ունեցող բաժնետերերի կազմում փոփոխությունների դեպքում:

22. Թիվ 8 «Տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ» հաշվետվությունը կազմվում է Հավելված 5-ով սահմանված ձևով, որը լրացվում է հետևյալ պահանջներին համապատասխան.

1) «Տարեկան պետական տուրքի վճարման վերաբերյալ» աղյուսակը ներառում է հաշվետու ժամանակաշրջանում վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվություն: Սույն հաշվետվությանը կից Կենտրոնական բանկ են ներկայացվում նաև հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վճարված հերթական տարեկան պետական տուրքի, ինչպես նաև այդ վճարումն ուշացնելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված տույժի վճարումը հավաստող փաստաթղթերի (պետական տուրքի վճարման անդորրագիր, վճարման հանձնարարական և այլն) սքան արված տարբերակները: Եթե վճարահաշվարկային կազմակերպությունը ստացել է դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության և վճարային գործիքների պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիաներ, ապա սույն հաշվետվության մեջ ներկայացվում է յուրաքանչյուր լիցենզիայի հետ կապված վճարված և վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի և վճարված տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը:

2) «Գործունեության տեսակը» սյունակում նշվում են գործունեության այն տեսակները, որոնց համար վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկից ստացել է համապատասխան լիցենզիա/լիցենզիաներ, և որոնց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են պետական տուրքի վճարման տարեկան դրույքաչափեր:

3) «Պետական տուրքի դրույքաչափը» սյունակի համապատասխան տողում նշվում են «Գործունեության տեսակը» սյունակում նշված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափերը:

4) «Լիցենզիայի տրման ամսաթիվը» սյունակում նշվում է «Գործունեության տեսակը» սյունակում նշված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար Կենտրոնական բանկի կողմից լիցենզիայի տրման ամսաթիվը (օրը, ամիսը և տարեթիվը):

5) «Պետական տուրքի վճարված գումարը» սյունակում նշվում է «Գործունեության տեսակը» սյունակում նշված գործունեության (լիցենզիայի) յուրաքանչյուր տեսակի համար հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հերթական տարեկան պետական տուրքի գծով վճարված գումարը (առանց տույժերի գումարի): Այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանում վճարահաշվարկային կազմակերպությունը կատարել է մեկից ավելի վճարումներ տվյալ գործունեության տեսակի համար, ապա դրանք արտացոլվում են առանձին տողերով` բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի և միևնույն գործունեության համար կատարված մեկից ավելի վճարումների, որոնք լրացվում են մեկ տողով:

6) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի գումար» սյունակում լրացվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար` հաշվետու ժամանակաշրջանում վճարված տույժի գումարը:

7) Հաշվետու ժամանակաշրջանում տույժերի գծով կատարված առանձին վճարումները արտացոլվում են առանձին տողերով, բացառությամբ նույն օրվա ընթացքում նույն ժամանակաշրջանի համար և միևնույն գործունեության գծով կատարված մեկից ավելի վճարումների, որոնք լրացվում են մեկ տողով: Վճարված տույժի համար չեն լրացվում «Պետական տուրքի վճարված գումարը», «Ժամանակաշրջանը» սյունակները:

8) «Վճարման ամսաթիվը» սյունակում նշվում է «Պետական տուրքի վճարված գումարը» ինչպես նաև «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի գումար» սյունակում նշված գումարի վճարման ամսաթիվը առանձին տողերով: Վճարման ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (15/04/2003):

9) «Ժամանակաշրջանը» սյունակի համապատասխան ենթասյուներում նշվում է այն ժամանակաշրջանի սկիզբը և վերջը, որի համար վճարվել է «Պետական տուրքի վճարված գումարը» սյունակում նշված գումարը: Ժամանակաշրջանի սկիզբը և վերջը նշվում է հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (եթե վճարահաշվարկային կազմակերպությունը գործունեության լիցենզիան ստացել է 2003 թվականի օգոստոսի 11-ին, և այդ կազմակերպությունը կատարել է հերթական տարեկան պետական տուրքի վճարում 2008 թվականի հուլիսի 1-ին` հաջորդ տարվա համար, ապա «Ժամանակաշրջան» սյունակի «Սկիզբ» ենթասյան մեջ լրացվում է «11/08/2008», իսկ «Վերջ» ենթասյան մեջ լրացվում է «11/08/2009»): Այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպությունը մեկ վճարումով իրականացնում է պետական տուրքի վճարում տարբեր ժամանակաշրջանների համար, ապա դրանք արտացոլվում են առանձին տողերով` վճարված գումարի յուրաքանչյուր մասի համար լրացնելով իր համապատասխան ժամանակաշրջանը:

10) «Հաշվի համարը» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվի համարը, որին կատարվել է «Վճարված պետական տուրքի գումարը» և (կամ) «Ժամկետանց օրերի համար վճարված տույժի գումարը» սյունակում նշված գումարների վճարումը, ըստ լրացված համապատասխան տողերի:

11) «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակում լրացվում է «Վճարման ամսաթիվը» սյունակում նշված օրվա վերջի դրությամբ տարեկան պետական տուրքի գծով վճարման ենթակա գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:

12) «Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ» տողը լրացվում է միայն «Ժամկետանց պարտավորության ամբողջ գումարը» սյունակի համար, որտեղ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական տուրքի գումարի ժամկետանց մասի և վճարման ենթակա տույժերի հանրագումարը:

i

23. Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և շահագործվող բոլոր ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն նշվում ՊՈՍ-տերմինալների վերաբերյալ տվյալները: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները` կապված ինքնասպասարկման սարքերի տեղադրման, տեղափոխման, փոխարինման, արդիականացման կամ շահագործման դադարեցման հետ:

Թիվ 14 «Շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ ընդգրկվում է հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կողմից շահագործվող, այդ թվում` փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկման սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր վայրում շահագործման հանձնված ինքնասպասարկման սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Ինքնասպասարկման սարքերի շահագործման/գտնվելու վայր» սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և շահագործվող ինքնասպասարկման սարքերի գտնվելու վայրերը: Սյունակը բաժանված է երկու ենթասյան` «Երևան քաղաք կամ մարզ» և «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում» որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Երևան քաղաք կամ մարզ»` լրացվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) մարզը կամ Երևան քաղաքը,

բ. «Վարչական շրջանի/Բնակավայրի անվանում»` ընտրվում է սարքի շահագործման (գտնվելու վայրի) վարչական շրջանը (Երևան քաղաքի դեպքում) կամ բնակավայրի անվանումը (մարզերի դեպքում),

2) «Տեղադրման վայրի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյան` «Տեղադրման վայրի դասակարգում» և «Տեղակայում», որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Տեղադրման վայրի դասակարգում» սյունակում ընտրվում է համապատասխան ինքնասպասարկման սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ տրված տարբերակների: Օրինակ` եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ:

բ. «Տեղակայում» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեղակայման եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ դասակարգմամբ` «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ` եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին, ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկման սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում, ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,

3) «Ինքնասպասարկման սարքի արտադրող, մակնիշ» սյունակում լրացվում է տվյալ ինքնասպասարկման սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,

4) «Ինքնասպասարկման սարքի տեսակ» սյունակում ընտրվում է ինքնասպասարկման սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ հետևյալ դասակարգման`

ա. «04CIN»` կանխիկ միջոցների մուտքագրմամբ գործառնություններ իրականացնող սարքերի համար,

բ. «05COUT»` կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

գ. «06CINOUT»` կանխիկ միջոցների մուտքագրման և կանխիկ միջոցների տրամադրման գործառնություններ իրականացնող սարքերի համար,

5) «Վճարային քարտի սպասարկում»` եթե սարքը իրականացնում է վճարային քարտի սպասարկում, ապա ընտրվում է «Այո» տողը, հակառակ դեպքում` «Ոչ»,

6) «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում ընտրվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը` այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,

7) «Արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթ (ծառայություն)»` եթե սարքն արդիականացված է նոր մոդուլ(ներ)ի միջոցով ինչպես հաշվետու ամսվա ընթացքում, այնպես էլ նախկինում, ապա այս սյան մեջ պետք է լրացնել սարքի արդիականացման արդյունքում մատուցվող լրացուցիչ գործառույթը (ծառայությունը), որտեղ կարող են նշվել մեկից ավելի տարբերակներ: Այս սյունը չի լրացվում, եթե սարքի վրա երբևիցե չի իրականացվել որևէ արդիականացում,

8) «Շահագործման հանձնման ամսաթիվ (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկման սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է գործառնություններ իրականացնելու համար,

9) «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկման սարքը նույնականացնող կոդ» սյունակում նշվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից տեղադրված ինքնասպասարկման սարքը որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը:

(23-րդ կետը փոփ. 28.11.2023 թիվ 205-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ V
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

24. Թիվ 9 «Գործընկեր կազմակերպությունների նկատմամբ ունեցած պահանջների և պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունը պարունակում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին աշխատանքային օրվա դրությամբ (եթե դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպությունը աշխատել է հանգստյան օրերին կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային օր` ապա այդ օրվա դրությամբ) գործընկեր կազմակերպությունների նկատմամբ ունեցած պահանջների և պարտավորությունների տվյալները: Թիվ 9 հաշվետվությունը լրացվում է սույն կանոնակարգի Հավելված 7-ով սահմանված ձևով, ընդ որում`

1) Թիվ 9 հաշվետվության իմաստով գործընկեր կազմակերպություններ են համարվում այն բոլոր կազմակերպությունները, որոնց հետ տվյալ դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպությունը համագործակցում է դրամական (փողային) փոխանցում և այլ վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու նպատակով:

2) «Ամսաթիվը .....թ. ից մինչև .....թ.» մասում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի առաջին և վերջին օրերի ամսաթվերը:

3) Աղյուսակի «Պարտավորություններ» և «Պահանջներ» մասերի «Կազմակերպության անվանումը» սյունակներում լրացվում է գործընկեր կազմակերպության անվանումը: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներում գործող գործընկեր կազմակերպությունների անվանումները փակագծերում լրացվում են նաև ռուսերեն, իսկ այլ երկրներում գործող կազմակերպությունների անվանումները` նաև անգլերեն:

4) «Կազմակերպական-իրավական ձևը» սյունակում լրացվում է կազմակերպության կազմակերպական-իրավական ձևը (ԲԸ, ՍՊԸ):

5) «Գտնվելու վայր»-ի «երկիր» և «քաղաք» ենթասյունակներում լրացվում են այն պետության և քաղաքի անվանումները, որտեղ փաստացի գործունեություն է իրականացնում տվյալ կազմակերպությունը:

6) «Արժույթի տեսակը» սյունակում լրացվում է այն արժույթի կոդը, որով արտահայտված է տվյալ պարտավորությունը կամ պահանջը (ՀՀ դրամ (AMD), ռուսական ռուբլի (RUR), ամերիկյան դոլար (USD) և այլն): Եթե մեկ կազմակերպության նկատմամբ ունեցած պահանջները և (կամ) պարտավորությունները արտարժույթի մի քանի տեսակով են, ապա յուրաքանչյուր արժույթով մնացորդը լրացվում է առանձին տողով:

7) «Մնացորդը հազ. դրամ» սյունակում լրացվում է պարտավորության կամ պահանջի մնացորդը` արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, որը նշվում է նվազող հաջորդականությամբ: Ընդ որում` արտարժույթով պարտավորությունների և պահանջների մնացորդները դրամով արտահայտելիս հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

8) «Ընդամենը (ռեզիդենտ կազմակերպություններ)» և «Ընդամենը (ոչ ռեզիդենտ կազմակերպություններ)» մասերում լրացվում են համապատասխանաբար ռեզիդենտ համարվող և ոչ ռեզիդենտ համարվող գործընկեր կազմակերպությունների քանակը: Ընդ որում, կազմակերպության ռեզիդենտությունը և ոչ ռեզիդենտությունը գնահատվում է համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

i

25. Թիվ 10 հաշվետվությունը` «Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպությունների կողմից մատուցված վճարային ծառայությունների վերաբերյալ» կազմվում է սույն կանոնակարգի Հավելված 8-ի համաձայն և լրացվում է հետևյալ կերպ.

1) «1.Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության բանկային հաշիվները` կապված իր կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների հետ» աղյուսակում լրացվում են տեղեկություններ կազմակերպության` հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ առկա բոլոր այն հաշիվների վերաբերյալ, որոնք բացված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև արտասահմանում գործող բանկերում (բանկի գլխամասում, մասնաճյուղում) և նախատեսված են կազմակերպության կողմից վճարահաշվարկային գործունեության իրականացման համար:

2) Աղյուսակի «Բանկի անվանումը» սյունակում առանձին տողերով հաջորդաբար նշվում են, և Հայաստանի Հանրապետության տարածքում, և արտասահմանում գործող այն բանկերի անվանումները, որոնցում բացված են կազմակերպության հաշիվները: Միևնույն բանկի գլխամասում և մասնաճյուղում բացված հաշվի համար տվյալները լրացվում են մեկ տողով, սակայն միևնույն բանկում բացված տարբեր արժույթներով հաշիվները տարանջատվում են ըստ արժույթների: Եթե որևէ բանկում (գլխամասում և մասնաճյուղում) բացված է միևնույն արժույթով երկու տարբեր հաշիվներ (ժամկետային և ընթացիկ), ապա այդ բանկի «Հաշիվների քանակը» սյունակում լրացվում է «2», իսկ տեղեկատվությունը լրացվում է մեկ տողով:

3) «Բանկի կոդը ՍՎԻՖՏ/ԲԻԿ» սյունակում լրացվում է համապատասխան հաշիվը սպասարկող բանկի կոդը: Եթե այդ հաշիվը սպասարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում (գլխամասում, մասնաճյուղում), ապա նշվում է Կենտրոնական բանկի կողմից վերջինիս տրամադրված (գլխամասի համար) հնգանիշ կոդը: Իսկ եթե հաշիվը սպասարկվում է արտասահմանում գործող օտարերկրյա բանկում (գլխամասում, մասնաճյուղում), ապա նշվում է ՍՎԻՖՏ կոդը:

4) «Երկիրը» սյունակում լրացվում է տեղեկատվություն այդ բանկի գլխամասի/ մասնաճյուղի գտնվելու երկրի վերաբերյալ` ԻՍՕ 3166 ստանդարտին համապատասխան` եռանիշ կոդով:

5) «Հաշիվների քանակը» սյունակում լրացվում է բանկում (գլխամասում, մասնաճյուղում) կազմակերպության կողմից վճարահաշվարկային գործունեության իրականացման համար բացված միևնույն արժույթով հաշիվների քանակը:

6) «Արժույթի տեսակը» սյունակում նշվում է այդ հաշվի/հաշիվների արժույթի տեսակը` ԻՍՕ 4217 ստանդարտին համապատասխան: Եթե կազմակերպության հաշիվը բազմարժութային է (մուլտի), ապա յուրաքանչյուր արժույթի համար նույն հաշվի վերաբերյալ տվյալները չեն լրացվում առանձին տողով: Իսկ հաշվետվության մեջ «Արժույթի տեսակը» սյունակում նշվում է «Մուլտի» բառը:

7) «2. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված գործառնությունների նպատակայնությունը» աղյուսակում բերվում են տվյալներ` հաշվետու ամսվա ընթացքում տվյալ կազմակերպության միջոցով հաճախորդների կողմից կատարված գործառնությունների վերաբերյալ: Սույն աղյուսակը բաղկացած է երկու մասից` «1. Հաճախորդների կողմից կատարված վճարումների նպատակայնությունը» որտեղ լրացվում են հաճախորդների կողմից կատարված վճարումների վերաբերյալ տվյալները, և «2. Հաճախորդների կողմից ստացված միջոցների նպատակայնությունը» որտեղ լրացվում են հաճախորդների կողմից ստացված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները: Միաժամանակ աղյուսակը բաղկացած է նաև «Իրականացված գործառնություններ», «Կանխիկ եղանակով» և «Անկանխիկ եղանակով» սյունակներից: Ընդ որում, յուրաքանչյուր տողում և սյունակում լրացվող տվյալները կրկնակի չեն ներառվում աղյուսակում բերվող այլ տվյալներում:

8) «Իրականացված գործառնություններ» սյունակի «1.Հաճախորդների կողմից կատարված վճարումների նպատակայնությունը» մասում ըստ որոշակի խմբերի դասակարգվում են հաճախորդների կողմից կատարված վճարումների վերաբերյալ տվյալները:

9) «Կոմունալ վճարումներ, այդ թվում» տողում նշվում են հավաքագրված կոմունալ վճարների (էլեկտրաէներգիայի, գազի, խմելու և ոռոգման ջրի, բջջային կապի, ֆիքսված հեռախոսակապի դիմաց և այլն) ընդհանուր ծավալը և քանակը` ըստ համապատասխան սյունակների: Բացի այդ, ըստ համապատասխան տողերի` «Ֆիքսված հեռախոսակապ», «Բջջային կապ», «Էլեկտրաէներգիա», «Գազ», «Ջուր (խմելու և ոռոգման)», առանձնացվում են յուրաքանչյուր ծառայության դիմաց հավաքագրված միջոցները:

10) «Բյուջետային (հարկային) վճարումներ, այդ թվում» տողում, ըստ համապատասխան սյունակների, նշվում են տվյալ կազմակերպության միջոցով հաճախորդների կողմից բյուջե ուղղված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների, տույժ/տուգանքների ընդհանուր ծավալը և քանակը: Բացի այդ, սույն ենթակետով նախատեսված տվյալները առանձնացվում և համապատասխան տողերով լրացվում են ըստ հետևյալ տարանջատման` «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության տուգանքների դիմաց վճարներ» (այսուհետ` «Պետավտոտեսչության տուգանքների դիմաց վճարումներ», «Նոտարական ծառայությունների դիմաց վճարումներ», «Այլ բյուջետային վճարումներ»: Ընդ որում,

ա. «Պետավտոտեսչության տուգանքների դիմաց վճարումներ» տողում, ըստ համապատասխան սյունակների, նշվում են պետավտոտեսչության տուգանքների դիմաց վճարումների ծավալը և քանակը,

բ. «Նոտարական ծառայությունների դիմաց վճարումներ» տողում, ըստ համապատասխան սյունակների, նշվում են նոտարական ծառայությունների դիմաց վճարումների ծավալը և քանակը,

գ. «Այլ բյուջետային վճարումներ» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տարանջատումից բացի բյուջե կատարված այլ վճարումների ծավալը և քանակը:

11) «Վարկերի մարմանն ուղղված վճարումներ, այդ թվում» տողում նշվում են վարկերի մարմանն ուղղված միջոցների հավաքագրման ընդհանուր ծավալը և քանակը` ըստ համապատասխան սյունակների: Բացի այդ, սույն ենթակետով նախատեսված տվյալներն առանձնացվում և համապատասխան տողերով լրացվում են ըստ հետևյալ տարանջատման, մասնավորապես.

ա. «Առևտրային բանկերից ստացված վարկերի մարում» տողում, ըստ համապատասխան սյունակների, նշվում են սպասարկված հաճախորդների կողմից առևտրային բանկերից ստացված վարկերի մարմանն ուղղված վճարումների ծավալը և քանակը,

բ. «Վարկային կազմակերպություններից ստացված վարկերի մարում» տողում, ըստ համապատասխան սյունակների, նշվում են սպասարկված հաճախորդների կողմից վարկային կազմակերպություններից ստացված վարկերի մարմանն ուղղված վճարումների ծավալը և քանակը,

գ. «Այլ Ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի մարում» տողում, ըստ համապատասխան սյունակների, լրացվում են օրենքով սահմանված կարգով առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից բացի` այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի մարմանն ուղղված վճարումների ծավալը և քանակը,

12) «Խաղադրույքներ և շահումով խաղեր» տողում, ըստ աղյուսակի համապատասխան սյունակների տարանջատման, նշվում են հաճախորդների կողմից խաղադրույքներ կատարելու կամ շահումով խաղերին մասնակցության համար կատարված վճարումների ծավալը և քանակը:

13) «Էլեկտրոնային փողերի լիցքավորում» տողում, լրացվում է միայն «Իրականացված գործառնություններ»-ից «Անկանխիկ եղանակով» դաշտի սյունակները, որտեղ նշվում են հաճախորդների կողմից էլեկտրոնային փողերի լիցքավորմանն ուղղված անկանխիկ վճարումների ծավալը և քանակը:

14) «Հաճախորդների կողմից դեպի արտասահման ուղղված փոխանցումներ» տողում, ըստ աղյուսակի համապատասխան սյունակների տարանջատման, նշվում են հաճախորդների կողմից արտասահման կատարված փոխանցումները: Այս տողում ընդգրկվում են դրամական փոխանցումների իրականացման համակարգերով ինչպես նաև կազմակերպության կողմից` առանց որևէ դրամական փոխանցումների համակարգի անդամակցելու արտասահման կատարված փոխանցումները:

15) «Այլ կազմակերպությունների համար հավաքագրված միջոցներ» տողում լրացվում է սպասարկված հաճախորդների կողմից «1.Հաճախորդների կողմից կատարված վճարումների նպատակայնությունը» մասում բերված դասակարգումից տարբերվող այլ կազմակերպություններին ուղղված վճարումների ընդհանուր ծավալը և քանակը` ըստ աղյուսակի համապատասխան սյունակների տարանջատման:

16) «Ընդամենը հավաքագրված միջոցներ» տողում յուրաքանչյուր սյունակի համար հաշվարկվում է լրացված գումարների կամ քանակների հանրագումարը:

17) Աղյուսակի «2.Հաճախորդների կողմից ստացված միջոցների նպատակայնությունը» մասում նշվում են հաճախորդների կողմից ստացված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:

18) «Իրականացված գործառնություններ» սյունակի «2.Հաճախորդների կողմից ստացված միջոցների նպատակայնությունը» մասում դասակարգվում են հաճախորդների կողմից ստացված դրամական միջոցները:

19) «Կենսաթոշակների և սոցիալական նպաստների վճարումներ» տողում նշվում են ամսվա ընթացքում կազմակերպության միջոցով վճարված (բաժանված) կենսաթոշակների, սոցիալական նպաստների և նմանատիպ այլ վճարումների ծավալը և քանակը, ըստ համապատասխան սյունակների տարանջատման:

20) «Արտասահմանից ստացված միջոցների վճարում» տողում նշվում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կազմակերպության միջոցով արտասահմանից ստացված և հաճախորդներին վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները` ըստ սյունակների համապատասխան տարանջատման:

21) «Հաճախորդներին վճարված այլ միջոցներ» տողում` ըստ աղյուսակի համապատասխան սյունակների տարանջատման, նշվում է սպասարկված հաճախորդներին վճարված այն միջոցների ընդհանուր ծավալը և քանակը, որոնց դասակարգումը նշված չէ աղյուսակի «2.Հաճախորդների կողմից ստացված միջոցների նպատակայնությունը» մասում:

22) «Ընդամենը հաճախորդներին վճարված միջոցներ» տողում հաշվարկվում է «2.Հաճախորդների կողմից ստացված միջոցների նպատակայնությունը» մասի յուրաքանչյուր սյունակում լրացված տվյալների հանրագումարը:

23) «Կանխիկ եղանակով» սյունակում լրացվում են հաճախորդների կողմից կանխիկ միջոցներով կատարված գործառնությունները, որոնք տարանջատվում են` ըստ «Տերմինալների միջոցով» և «Գլխամասային գրասենյակի/մասնաճյուղերի դրամարկղային կետերի միջոցով» «Կազմակերպության կողմից միջոցների առաքում հաճախորդներին» ենթասյունակների: Ընդ որում,

ա. «Տերմինալների միջոցով» ենթասյունակում լրացվում են կազմակերպության կողմից տեղադրված տերմինալների միջոցով կատարված գործառնությունների ծավալը և քանակը:

բ. «Գլխամասային գրասենյակի/ մասնաճյուղերի դրամարկղային կետերի միջոցով» ենթասյունակում լրացվում են կազմակերպության գլխամասում/մասնաճյուղում գործող դրամարկղային կետերի միջոցով կատարված գործառնությունների ծավալը և քանակը:

գ. «Կազմակերպության կողմից միջոցների առաքում հաճախորդներին» սյունակում լրացվում են կազմակերպության կողմից հաճախորդների միջոցները վերջիններիս բնակության/գտնվելու վայր առաքելու միջոցով կատարված վճարումների վերաբերյալ տվյալները:

24) «Անկանխիկ եղանակով» սյունակում լրացվում են հաճախորդների կողմից անկանխիկ եղանակով կատարված գործառնությունների ծավալը և քանակը, որոնք տարանջատվում են` ըստ «Վճարային քարտերով» և «Ինտերնետ միջավայրում` քարտերով» ենթասյունակների: Ընդ որում,

ա. «Վճարային քարտերով» ենթասյունակում լրացվում են վճարային քարտերի միջոցով կատարված անկանխիկ գործառնությունների ծավալը և քանակը, իսկ

բ. «Ինտերնետ միջավայրում` քարտերով» ենթասյունակում լրացվում են կազմակերպության միջոցով ինտերնետ միջավայրում քարտերով (ներառյալ վիրտուալ քարտերով) կատարված գործառնությունների ծավալը և քանակը:

25) «2. ՀՀ տարածքում իրականացված գործառնությունների նպատակայնությունը» աղյուսակում չեն բերվում «Էլեկտրոնային փողերով» կատարված գործառնությունների վերաբերյալ տվյալներ:

26) «2. ՀՀ տարածքում իրականացված գործառնությունների նպատակայնությունը» աղյուսակում չեն ընդգրկվում կազմակերպության սեփական փոխանցումները` ուղղված տնտեսվարող սուբյեկտներին կամ ֆիզիկական անձանց, եթե այդ վճարումները կապված են հաճախորդներին` ծառայությունների մատուցման, դիմաց պարտավորությունների մարման կամ վերջնահաշվարկի ապահովման նպատակով որպես «ապահովագրական դեպոզիտ» միջոցների փոխանցման և նմանատիպ այլ վճարումների հետ:

27) «2. ՀՀ տարածքում իրականացված գործառնությունների նպատակայնությունը» աղյուսակում չեն նշվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից և հաճախորդներից կազմակերպության հաշվին/հաշիվներին ուղղված վճարումները (կենսաթոշակային վճարումների մայր գումարի ստացումը, որը պետք է վճարվի կենսաթոշակառուներին և այլ փոխանցումներ) և սեփական ստացումները:

28) Եթե վճարահաշվարկային կազմակերպությունը համագործակցում է մեկ այլ վճարահաշվարկային կազմակերպության հետ, հաճախորդներին մատուցված որևէ ծառայության դիմաց վճարումները հավաքագրելու համար, ապա այդ տվյալները լրացվում են միայն այն կազմակերպության կողմից, որն իրականացրել է հաճախորդների անմիջական սպասարկումը:

29) «3. ՀՀ տարածքում կատարված փոխանցումներ» աղյուսակում ընդգրկվում են հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված փոխանցումները:

 

(25-րդ կետը փոփ. 22.03.2022 թիվ 50-Ն որոշում)

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.2011
N 286-Ն
Որոշում